Խոակին Մարիա Մաշադու դե Ասիս
Խոակին Մարիա Մաշադու դե Ասիս (պորտ.՝ Joaquim Maria Machado de Assis, հունիսի 21, 1839[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիայի կայսրություն[4] - սեպտեմբերի 29, 1908[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի գրող, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, բրազիլական գրականության ամենաազդեցիկ դասականներից[8][9][10][11][12][13]։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է ունեցել դարասկզբի բրազիլական գրական դպրոցի ձևավորման վրա։ Ստեղծագործել է գրեթե բոլոր գրական ժանրերով[13][14][15]։
Ականատես է եղել Բրազիլիայում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, երբ հանրապետությունը փոխարինեց կայսրությանը, և նա դարձավ իր ժամանակի քաղաքական և սոցիալական իրադարձությունների հիանալի մեկնաբան ու զեկուցող։ Ծավալուն աշխատանքները կազմված են ինը վեպից և պիեսից, երկու հարյուր պատմվածքից, բանաստեղծությունների և սոնետների հինգ ժողովածուից և ավելի քան վեց հարյուր տարեգրությունից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մուլատ նկարիչ Խոսե Ֆրանցիսկո դե Ասիսի և պորտուգալացի լվացարար Մարիա Լեոպոլդինա դա Կամարա Մաշադոյի ընտանիքում, Ռիո դե Ժանեյրոյի արվարձաններում։ Տղային անվանակոչել են կնքահոր՝ հողի հարուստ սեփականատիրոջ պատվին, որն ընտանիքին թույլ է տվել ապրել իր տարածքում։ Մաշադու դե Ասիսը մանկությունն անցկացրել է աղքատության մեջ, վաղ տարիքում կորցրել է մորն ու քրոջը։ Տառապել է էպիլեպսիայով։
Վատ է սովորել հանրակրթական դպրոցում, չի ընդունվել համալսարան, ինչն ապագա գրողին դրդել է զբաղվել սեփական ինտելեկտուալ զարգացմամբ՝ սոցիալական անհավասարությունը հաղթահարելու համար։ Միևնույն ժամանակ սիրել է գրքեր, որոնք ընթերցել է մայրենի պորտուգալերենով և ֆրանսերենով։ Ըստ նրա հուշերի՝ նա ինքն է սովորել գրել, իսկ ավելի ուշ տիրապետել է նաև անգլերենին և հունարենին՝ Պլատոնի և Սոկրատեսի ստեղծագործություններին ծանոթանալու համար։
Ստեղծագործական ուղու սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Մաշադուն եղել է 15 տարեկան, նրա ծանոթը, որն ունեցել է գրախանութ, տպարան, հրատարակել է նրա բանաստեղծություններից մեկը։ Ավելի լավ կյանք փնտրելու համար 17-ամյա Մաշադու դե Ասիսը ձգտել է դեպի մեծ քաղաք, որտեղ աշխատանքի է անցել որպես սրբագրիչ և տպագրող «Imprensa Nacional» հրատարակչությունում։ Որոշակի գրական համբավ Է ձեռք բերել բանաստեղծություններով և որպես լրագրող աշխատանքի անցել խոշորագույն «Correio Mercantil» թերթում։ Այդպես հրատարակել է իր ստեղծագործությունները և 21 տարեկան հասակում դարձել հայտնի։
1864 թվականին նրա հայրը մահացել է, և Մաշադուն բանաստեղծությունների ժողովածու է նվիրել հորն ու մորը։ 1865 թվականին Մաշադուն հիմնել է «Arcádia Fluminense» գրական ընկերությունը, որտեղ ընթերցել է իր բանաստեղծությունները և հատվածներ իր ստեղծագործություններից։
1867 թվականին կայսր դոն Պեդրո II-ը նրան նշանակել է «Diário Official» հրատարակչության տնօրեն, 1888 թվականին պարգևատրվել է «Վարդի» շքանշանով։
Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաշադուն հանդիպել է Կարոլինա Ավգուստա դե Նովաիշի հետ, որը ժամանել էր Պորտուգալիայից՝ խնամելու իր հիվանդ եղբորը՝ բանաստեղծ Ֆաոստինո Քսավյե դե Նովաիշին՝ Դե Ասիսի ընկերը։ Աղջիկը նրանից մեծ է եղել 5 տարով, և ծնողները հավանություն չեն տվել ամուսնությանը, բայց, այնուամենայնիվ, նրանց հարսանիքը տեղի է ունեցել 1869 թվականի նոյեմբերի 12-ին։ Պահպանված նամակագրությունից պարզվել է, որ սկզբում նրանց հարաբերություններն այնքան էլ հարթ չեն եղել․ աղջիկը զգացմունքներ չի զգացել արտաքուստ անհրապույր, կակազող, բայց կրթված Մաշադուի հանդեպ։ Նրանք երեխաներ չեն ունեցել։
1904 թվականին կնոջ մահը մեծ ազդեցություն է ունեցել Մաշադուի վրա, և նա սկսել է հեռանալ ակտիվ ստեղծագործական աշխատանքից՝ «Կարոլինա» բանաստեղծությունը նվիրելով իր սիրելիին։ Նա սկսել է տառապել դեպրեսիայով և մենակության զգացումով։ Նրա առանց այն էլ թույլ առողջությունը սկսել է վատանալ, սկսել է կուրանալ։
Մաշադուն հրատարակել է բանաստեղծական երեք ժողովածու, սակայն ընթերցողների սառը ընդունելությունը ստիպել է նրան փնտրել գրական այլ ժանրեր։ Նա ձեռնամուխ է եղել լայնածավալ աշխատանքների։
1897 թվականին Մաշադու դե Ասիսն այլ գրողների հետ հիմնել է Բրազիլիայի գրական ակադեմիան և եղել դրա նախագահը մինչև մահը՝ 1908 թվականը[16]։
Գրական ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կյանքի ընթացքում Մաշադու դե Ասիսը ստեղծել է 9 պիես, 9 վեպ, 200 պատմվածք, 5 բանաստեղծական ժողովածու։
Ամենահայտնին առաջին վեպն է՝ «Բրազ Կուբասի հետմահու հուշերը» (1881), որը գրել է Բրազիլիայում ստրկության վերացման տարում։ Վեպը պատմում է հերոսի դաժան աշխարհի և հոգևոր աղքատության մասին, որում նույնիսկ նրա ծառան՝ ազատ ստրուկը, կրկնօրինակում է տիրոջը. իր համար ստրուկ գնելով՝ դաժանորեն խոշտանգում է նրան՝ վրեժ լուծելով իր կրած տառապանքների համար։
Գրողի «Հարություն» (1872) վեպը ազգային վեպ ստեղծելու առաջին փորձն է եղել։ Ուշ շրջանի հինգ վեպ-գլուխգործոցներ՝ «Հետմահու նոտաներ», «Կինկաս Բորբա», «Դոն Կասմուրո», «Եսավ և Յակոբ» (1904) և «Այրեսի օրագիրը» (1908) արդեն իսկական հոգեբանական ուսումնասիրություններ էին։
Մաշադու դե Ասիսը նաև լայնածավալ թարգմանություններ է կատարել՝ ներառյալ Շեքսպիրի ստեղծագործությունները անգլերենից պորտուգալերեն թարգմանելը։ Նրա մեկ այլ վեպ՝ «Դոն Կասմուրոն», ներառված է Բրազիլիայի դպրոցի ուսումնական ծրագրում։ Այն խանդի պատճառով ամուսնության ոչնչացման մասին է։
1968 թվականին «Դոն Կասմուրո» ստեղծագործության հիման վրա նկարահանվել է «Կապիտու» ֆիլմը (վեպի գլխավոր հերոսի անունով)։ Հետագայում նույն անունով թողարկվել են մի շարք ֆիլմեր և հեռուստասերիալներ 1999, 2002, 2008 թվականներին։ Վեպը ներկայացված է նաև թատրոնի և օպերայի բեմերում։ 2013 թվականին ստեղծագործությունը վերածվել է կոմիքսների, որն արժանացել է մի քանի հեղինակավոր մրցանակների։
Մաշադու դե Ասիսը եղել է մոլի շախմատիստ։ Բաժանորդագրվել է շախմատի թեմայով ամսագրերի, կառուցել է իր սեփական կոմբինացիաները և մասնակցել 1880 թվականին Բրազիլիայի շախմատի առաջին առաջնությանը և գրավել երրորդ տեղը։
Մոսկվայում՝ արտասահմանյան գրականության գրադարանի բակում, 2007 թվականին կանգնեցվել է նրա կիսանդրին։
Բանաստեղծությունների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Crisálidas, (1864)
- Falenas, (1870)
- Americanas, (1875)
- Ocidentais, (1880)
- Poesias Completas, (1901)
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hoje Avental, Amanhã Luva, (1860)
- Desencantos, (1861)
- O Caminho da Porta, (1863)
- O Protocolo, (1863)
- Teatro, (1863)
- Quase Ministro, (1864)
- Os Deuses de Casaca, (1866)
- Tu, só tu, puro amor, (1880)
- Não Consultes Médico, (1896)
- Lição de Botânica, (1906)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118640747 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Única herdeira do grande amor de Machado de Assis conta histórias do casal(բրազիլական պորտուգալերեն)
- ↑ Hallewell L. O livro no Brasil(բրազիլական պորտուգալերեն) — São Paulo: Editora da Universidade de São Paulo, 2012. — P. 219—220. — 1015 p. — ISBN 978-85-314-1365-0
- ↑ Hallewell L. O livro no Brasil(բրազիլական պորտուգալերեն) — São Paulo: Editora da Universidade de São Paulo, 2012. — P. 220. — 1015 p. — ISBN 978-85-314-1365-0
- ↑ Candido, 1970, p.18.
- ↑ Fernandez, 1971, pp.255-256.
- ↑ Damata, Fernandes, Luz, 2007, p.236.
- ↑ Achcar, 2005, p.9.
- ↑ Giron, 2008, p.136.
- ↑ 13,0 13,1 Gledson, 1996, p.13.
- ↑ Antunes e Motta, s/d, p.281.
- ↑ Romero, 1992, p.190.
- ↑ Filho, p.117.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Libros, Vida y Obra de Joaquim Machado de Assis
- BRASILIANA USP (Universidad de São Paulo) Primeras ediciones brasileñas digitalizadas de sus obras en PDF.
- MetaLibri Digital Library
- Biblioteca de Autor Joaquim Maria Machado de Assis (Biblioteca Virtual Miguel de Cervantes)
- Obras de Machado de Assis en proyecto Gutenberg
- (pt) Machado de Assis at Brasialiana, University of São Paulo (digitalized first editions of all the books in PDF)
- (pt) Complete Works of Machado de Assis – Brazilian Ministry of Education
- (pt) MetaLibri Digital Library
- (pt) Machado de Assis a literary biography.
- (pt) Books of Machado de Assis in Biblioteca Virtual do Estudante de Língua Portuguesa.
- Manuscrito de Machado de Assis – Handwritten pieces
- Espaço Machado de Assis
- João Cezar de Castro Rocha, "Introduction: Machado de Assis, the Location of an Author"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոակին Մարիա Մաշադու դե Ասիս» հոդվածին։ |
|