Լորենս Սթեռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենս Սթեռն
Laurence Sterne
Ծնվել էնոյեմբերի 24, 1713(1713-11-24)[1][2][3][…]
ԾննդավայրՔլոնմել, Մանսթեր[4]
Վախճանվել էմարտի 18, 1768(1768-03-18)[5][1][2][…] (54 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]
ԳերեզմանCoxwold
Գրական անունYorick[6]
Մասնագիտությունգրող, վիպասան, ինքնակենսագիր և կրոնական ծառայող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունՀիսուսի քոլեջ և Հիպերհոլմի միջնակարգ դասական դպրոց
Ուշագրավ աշխատանքներՋենտլմեն Տրիստրամ Շանդիի կյանքն ու հայացքները, Սենտիմենտալ ճանապարհորդություն Ֆրանսիայում և Իտալիայում և A Political Romance?
ԱմուսինElizabeth Lumley?
 Laurence Sterne Վիքիպահեստում

Լորենս Ստեռն (անգլ.՝ Laurence Sterne, նոյեմբերի 24, 1713(1713-11-24)[1][2][3][…], Քլոնմել, Մանսթեր[4] - մարտի 18, 1768(1768-03-18)[5][1][2][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4]), անգլիացի գրող։ Սենտիմենտալիզմի խոշորագույն ներկայացուցիչ։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետը (1738)։ «Ջենտլմեն Տրիստրամ Շանդիի կյանքն ու հայացքները» (հատոր 1-9, 1760-1767) պարոդիական վեպում Ստեռնը չափազանցրել և անհեթեթության է հանգեցրել կյանքը բանականորեն ըմբռնելու լուսավորականության հավակնությունը։ Քաոսային կառուցվածքը, պատմելու էքսցենտրիկ ձևերը, բարոյական տաբուի ոտնահարումը վեպի շուրջը բուռն բանավեճեր առաջացրին։

Գրական կանոնների և մարդու մասին ավանդական պատկերացումների վերանայումը Ստեռնը շարունակել է «Սենտիմենտալ ճանապարհորդություն Ֆրանսիայում և Իտալիայում» (1768) անավարտ գործում։ Ստեռնի ազդեցությունը մեծ է եղել հատկապես ֆրանսիացի (Դ․ Դիդրո) և գերմանացի (Ժան Պոլ) ստեղծագործողների վրա։

Հեղինակել է նաև «Թրիսթրամ Շենդի» (1760-1767) և «Յորիքի քարոզները» (1760-1769) նշանավոր վեպերը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Cash A. H. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BD Gest' (ֆր.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Стерн Лоренс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 475.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 121