Լիզիի պատմությունը
Լիզիի պատմությունը անգլ.՝ Lisey's Story | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գոթական գրականություն, ֆենթեզի և սարսափ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 24, 2006 |
Պարգև(ներ) |
«Լիզիի պատմությունը» (անգլ.՝ Lisey's Story), Սթիվեն Քինգի վեպը։
Գիրքը նվիրված է գրողի կնոջը՝ Թաբիթա Քինգին։ Վեպի բնօրինակը խմբագրել է Քինգի ոչ թե մշտական խմբագրիչը՝ Չակ Վերիլը, այլ՝ Նեն Գրեմը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիզի Լենդոնը հայտնի գրող Սքոթ Լենդոնի այրին է։ Ամուսնու մահից հետո երկու տարի անց նա չէր կարողանում հարմարվել ապրել առանց նրա։ Բացի այդ, նրա մոտ առաջանում են այլ խնդիրներ. Լիզիի մեծ քրոջ մոտ առաջանում է հոգեկան սրվածություն, իսկ Տիկին Լենդոնին հետապնդում է մի գրականագետ, ով փորձում է ստանալ Սքոթի ժառանգությունը։ Փորձելով լուծել իր խնդիրները՝ Լիզին հիշում է ամուսնու հետ կյանքի կարևոր իրադարձությունները։ Լիզին երկու անգամ փրկել էր ամուսնու կյանքը, բայց երրորդ անգամ՝ չկարողացավ։ Իսկ հիմա վտանգը սպառնում է իրեն. գրականագետներից մեկը վարձել է մի տարօրինակ մարդու, որպեսզի նա «համոզի» գրողի կնոջը տրամադրել նյութերը։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիզի Լենդոն, մինչև ամուսնությունը Դեբուշեր, գլխավոր հերոսուհին։ Կին առանց բարձրագույն կրթության, ոչ շատ բազմահմուտ, բայց խելացի և վճռական, ամբողջ կյանքը եղել է հայտնի և վառ իր ամուսնու ստվերը և նրա հավատարիմ օգնականն ու սիրելին։ Չորս քույրերից ամենափոքրը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարօրինակությունները, իսկ մեծը՝ հոգեկան խնդիրներ։
- Սքոթ Լենդոն, նրա ամուսինը։ Հայտնվում է միայն կնոջ հիշողություններում և պատրանքներում։ Տաղանդավոր գրող և հաճելի մարդ։ Երբեմն ինքն իրեն վնասում էր, որպեսզի չդառնար վտանգավոր շրջապատի համար, հատկապես նրա ում սիրում էր՝ իր կնոջ։ Ինչպես նաև նա կարողանում էր տեղափոխվել աշխարհների միջև։
- Ամանդա Դեբուշեր, Լիզիի մեծ քույրը։ Ամանդան ունի հոգեկան խնդիրներ, սրացման ժամանակ նա կարող է իրեն վնասել և, նույնիսկ, ընկնել կոմայի մեջ։ Կոպիտ, տհաճ անձնավորություն շփման ժամանակ, սակայն նա սիրում է իր քույրերին, և պատրաստ է օգնել նրանց ցանկացած պահի։
- Պոլ Լենդոն, Սքոթի շուտ մահացած ավագ եղբայրը, ում մահվան պատճառը նույնպես ժառանգական խելագարությունն էր։ Հայտնվում է միայն հիշողություններում, երբ Լիզին հիշում է, թե ինչպես է ամուսինը պատմում եղբոր մասին։ Սքոթը շատ էր սիրում Պոլին, բայց դարձել է նրա մահվան անուղղակի պատճառը։
- Էնդրյու Լենդոն, մականունը՝ Սպարկի, Պոլի և Սքոթի հայրը, ումից էլ նրանք ժառանգել են «վատ արյունը»։
Տեքստում Քինգն օգտագործում է բժշկական սլենգային արտահայտությունը՝ «գոմեր», որով ամերիկացի բժիշկներն անվանում են «հոգսաշատ, ծեր, ծանր հիվանդ բուժվող հիվանդներից,ովքեր չեն մահանում»։ Առաջին անգամ այդ տերմինը օգտագործել է ամերիկացի հոգեբույժ Սամուել Շեմոմը իր Աստծո տուն (1978 թվական) երգիծական պատմվածքի մեջ։ Հետևյալ բառը հապավում է. Get Out of My Emergency Room:
Գլխավոր հերոսուհու անունը անգլերենով արտաբերվում է «Լիսի»։ Բնագիր վեպի մեջ ամենասկզբում նշված է, որ նրա անունը հնչում է «ՍիՍի»[1]։