Լալա Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լալա Մնացականյան
Ծնվել էհոկտեմբերի 8, 1957(1957-10-08) (66 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներմայր՝ Էլիզա Գյուլեսերյան
Ամուսին(ներ)Աշոտ Համբարձումյան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
lala.am

Լալա Բաբկենի Մնացականյան (հոկտեմբերի 8, 1957(1957-10-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ։

Գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը՝ մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Ընտանիքում եղել է երրորդ աղջիկը։ Սովորել է Երևանի N 78 դպրոցում։ Ավարտելով այն՝ ընդունվել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը, որն ավարտել է 1978 թվականին կարմիր դիպլոմով։ Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։ 140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք է դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նստարան»
«Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն»
«Մայրը»

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մետրո» թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 - Գրացիելլա՝ Գ. Գ. Մարկեսի «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում
  • 2009 - Ֆիլումենա՝ Է. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983 - Հասմիկ՝ Դ. Լալայանցի «Արիության բարձունք»
  • 1983 - Աննա՝ Հ. Քոչարի «Անտառի փեսացուն»
  • 1983 - Նենե՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան»
  • 1984 - գլադիատոր՝ Խ. Չալիկյանի «Անծանոթ աղջիկը»
  • 1984 - Դուլսինեա Տոբոսսկայա՝ Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ»
  • 1986-1987 արքայազն՝ Մ. Տվենի «Արքայազն ու աղքատը»
  • 1991 - Սուոն՝ Վ. Սարոյան «Համարյա ծիծաղելի պատմություն»

Հաղորդաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1997 - Երգիծական մանրապատումներ և հումոր
  • 1992-1997 - Ձայն Մեծաց

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 - Մանուկով աղախին - «Ձիավոր, որին սպասում են»
  • 1992 - Ուսուցչուհի - «Ընկեր Փանջունի»
  • 2015 - «Ամանորը մեր անբաժան ընտանիքում»
  • 2015 - «Ճամբարում»
  • 2020 - «Պապա»
  • 2022 «Manyunya»

Հեռուստաֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեր Բակը 3»

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսային հեղինակային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 - «Էլ դու սուս» երգիծական ծրագիր
  • 1998-2001 «Ինչ կա չկա» զվարճալի երաժշտական ծրագիր
  • 2002-2003 «Լալա ընդ Հարութ» երգիծական ծրագիր
  • 2004-2007 «ՇարունակԷլի» զվարճալի ֆիլմեր

«Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 - «Էդքան էլ ճիշտ»
  • 2008 - «Վարպետն ու Մարգարիտան»
  • 2009 - «Թաքնված տաղանդը»
  • 2010 - «Ֆուտբոլը»
  • 2011 - «Նվերը»

Կոչումներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 - Ասմունքի հանրապետական մրցանակաբաշխության առաջին մրցանակ
  • 1978 - Յախոնտովի անվան ասմունքի համամիութենական մրցանակաբաշխություն
  • 2004 - «Արմմոնո 2» թատերական փառատոն. «Կերպարի ստեղծման արտիստիզմ»-ի համար «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում ըստ Գ.Մարկեսի
  • 2004 - Դոցենտի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ
  • 2005 - Կիևի «Վիդլուննյա» Միջազգային թատերական փառատոն. «Կանացի լավագույն դերակատարում», «Հանդիսատեսի համակարանք» և «Բեմական հմայք» մրցանակներ «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում ըստ Գաբրիել Գարսիա Մարկեսի
  • 2006 - Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
  • 2008 - Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ
  • 2012 - Բրեստի «Բելայա Վեժա» Միջազգային թատերական փառատոն. «Հանդիսատեսի համակարանք» "Մայրը" ներկայացման համար ըստ Կարել Չապեկի

Գրականություն Լալա Մնացականյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լալա Մնացականյան» հոդվածին։