Գևորգ Սարգսյան (դրամատուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Սարգսյան (այլ կիրառումներ)
Գևորգ Սարգսյան
Ծնվել էօգոստոսի 9, 1934(1934-08-09) (89 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունՌեժիսոր, դրամատուրգ, արձակագիր
ԼեզուՀայերեն
ԱզգությունՀայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1963)
Ստեղծագործական շրջան1959-ից մինչ օրս

Գևորգ Արտաշեսի Սարգսյան (օգոստոսի 9, 1934(1934-08-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դրամատուրգ, արձակագիր, 1974 թվականից ՍՍՀՄ գրողների միության անդամ[1], Հայ դրամատուրգների միության, Հայաստանի Մշակույթի գործիչների միության և Կալիֆորնիայի հայ գրողների միության պատվավոր անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Սարգսյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 9-ին Երևանում։ 1957 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական, իսկ 1963 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետները։ 1963-1967 թվականներին աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում որպես ռեժիսոր, գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրության խմբագիր։ 1967-1982 թվականներին աշխատել է Կուլտուրայի մինիստրությունում որպես դրամատիկական գործերի խմբագիր։ 1984-1985 թվականներին աշխատել է Հայկական թատերական ընկերությունում որպես պատասխանատու քարտուղար։

Սարգսյանի դրամաները բեմադրվել են Երևանում, Թբիլիսիում, Ֆրունզեում, Ղափանուլքում, Ստեփանակերտում, Ղափանում (1968), Արտաշատում (1969) և այլուր․ «Մահ կամ ամուսնություն», «Քեֆ անողի քեֆը չի պակսի» (Կամո, Ղափան 1969), «Տունը ճանապարհի եզրին» (Գյումրի 1970, Ղափան 1973), «Մի հավատացեք խելագարին» (Արտաշատ 1972), «Սիրո ջրապտույտի մեջ» (Երևան, Կամո 1973), «Գլխապտույտ» (Թբիլիսի 1975, Ֆրունզե 1980, Վանաձոր 1981), «Մեղվի փեթակը» (1982), «Զարմանալի երազ» (Երևան 1976), «Հավերժական սիրո գաղտնիքը» (Երևան 1975, Թիֆլիս 1976, Կամո 1976, Ստեփանակերտ 1977), «Հորովել» (Երևան 1978, Վանաձոր 1979), «Մեղվի փեթակը» (Երևան 1981), «Ուռռա, ես մարդ դառնում» (Կամո 1979, Արտաշատ 1984), «Գլադիատոր» (Ղափան 1984), «Սուսիկյանի տարօրինակ երազը» (Թիֆլիս 1978), «Լեռների կարոտը» (1984) և այլն։ «Տեսարաններ Բերոյանների ընտանիքի կյանքից» պիեսը, որն աչքի է ընկնում հարցադրումների սրությամբ, բեմադրվել է նաև Մոսկվայի պետական ակադեմիական Փոքր թատրոնում (1978)։ Մինչև 1983 թվականը Փոքր թատրոնում 112 անգամ ցուցադրվել է Սարգսյանի «Գլխապտույտ» պիեսը։ Այս պիեսը առաջին հայ դրաման էր, որը բեմադրվել է Մոսկվայի Փոքր թատրոնում։

1992-2014 թվականներին Գևորգ Սարգսյանը եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական բաժնի վարիչը։

«Գրական անդաստան» քառահատորյակը և Կալիֆոռնիայի հայ գրողների միության «Տարագիր» երկհատոր մատենաշարը։ 2020 թվականին տպագրվել է Կալիֆոռնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» մատենաշարի առաջին և չորրորդ հատորներում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Գևորգ Սարգսյանն արժանացել է Հայաստանի Մշակույթի նախարարության պիեսների մրցանակաբաշխության 3-րդ մրցանակի, իսկ 1967 թվականին՝ Հայաստանի Մշակույթի նախարարության պիեսների մրցանակաբաշխության 2-րդ և խրախուսական մրցանակների։

2010 թվականին Գևորգ Սարգսյանն արժանացել է ՀԳՄ Լևոն Շանթի անվան ամենամյա մրցանակի[1]։

2021 թվականին Կալիֆոռնիայի հայ գրողների միության կողմից արժանացել է «Տիր. Գրչության հովանավոր» պատվո շքանշանի՝ հայրենիքում և սփյուռքում գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծիծաղի զոհերը (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1975 թվական, 98 էջ, տպ. 5000
  • Գլխապտույտ (պիեսներ), Երևան, «Սովետական գրող», 1980 թվական, 252 թվական, տպ. 3000
  • Յոթն ընդդեմ աքաղաղի (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1984 թվական, 138 թվական տպ. 5000
  • Որ սպանեն էլ, չպիտի մեռնինք (դրամաներ), Երևան, 2002
  • Սևթաթը (պատմվածքներ), Երևան, 2005
  • Հավերժի ճամփորդները, Երևան, 2009
  • Չորս մարդ ցուրտ սենյակում (պիեսների ժողովածու), Երևան‎, 2011
  • Սանասար պապի զարմանահրաշ պատմությունները, Երևան, 2012
  • Ընտանեկան պատերազմներ (պիեսների ժողովածու) Երևան, 2020
  • Բեմի Մարդիկ (պիեսների ժողովածու) Երևան, 2021
  • Երիտասարդ կանանց կյանքից (պիեսների ժողովածու) Երևան, 2021

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Գևորգ Սարգսյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 13-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 221