Ինքնանկար (Արփենիկ Նալբանդյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնանկար
տեսակգեղանկար
նկարիչԱրփենիկ Նալբանդյան
տարի1957
բարձրություն42 սանտիմետր
լայնություն54 սանտիմետր
ժանրդիմապատկեր և ինքնապատկեր
նյութկտավ և յուղաներկ
հիմնական թեմաԱրփենիկ Նալբանդյան
կայք
Ծանոթագրություններ

Ինքնանկար, ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի 1957 թվականին ստեղծած կտավը, որտեղ նկարչուհին պատկերել է իր ներաշխարհը։ Նկարը գտնվում է Իսաբեկյան ընտանիքի հավաքածուում[1]։

Կտավն ունի 42 սմ բարձրություն, 54 սմ լայնություն, նյութը՝ կտավ, յուղաներկ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ինքնանկարը Արփենիկ Նալբանդյանը ստեղծել է 1957 թվականին։ Կտավը ստեղծված է վարպետորեն, վրձնի համարձակ հարվածներով։ Այն լի է գույներով և ինտենսիվ համադրություններով։ «Ինքնանկարը» Արփենիկ Նալբանդյանի դիմանկարային շարքում առանձնակի տեղ է գրավում, քանի որ նկարչուհին ներկայանում է իր ողջ էությամբ` հայացքի սևեռուն խորաթափանցությամբ, խիզախելու վճռականությամբ ու սկզբունքին հավատարիմ լինելու կատարելիությամբ։ Կտավում չկան գունային կեղծ պայմանականություններ։ Նկարչուհին ներկայացրել է խոհերով, երազներով ու երազանքներով ապրող կնոջ անհանգիստ կերպարը։ Սա Նալբանդյանի վերջին ինքնանկարն է։ Թեև նկարչուհին կանխագուշակել է մոտալուտ ավարտը, կտավը զերծ է պեսիմիզմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արփենիկ Նալբանդյան 1916-1964. Ինքնադիմանկար. 1957, կտավ, յուղաներկ, 42.5×55, ընտանիքի հավաքածու | Eduard Isabekyan». Վերցված է 2019 թ․ մարտի 17-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]