Թիլ (Երզնկայի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թիլ (այլ կիրառումներ)
Ավան | ||
---|---|---|
Թիլ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Թեստիաս, Թիլավան, Թիլեկ, Թիլն, Թլակ, Թուլ, Տիլ, Տիլ Վազգեր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Թիլ, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Սեպուհ լեռան փեշերին, Երզնկա քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքն այգեվետ էր և պարտեզներով հարուստ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիլը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Բնակավայր մասին հիշատակել են Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին։
Ավանը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի հնագույն կենտրոններից մեկը։ Այստեղ էր գտնվում մայրության աստվածուհի Նանեի մեհյանը, որը կոչվում էր Նանեական դիք։ Մեհյանի մոտ Տիգրան Մեծի թագավորության տարիներին դրվել էր արևմուտքից բերված Աթենաս աստվածուհու արձանը։ Պաշտամունքային բոլոր շինությունները կործանվում են IV դարում` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո։
Սակայն Թիլը շարունակում է մնալ որպես կրոնական կենտրոն։ Չորրորդ դարից սկսած՝ Թիլը դարձել է Հայոց կաթողիկոսների նստավայրը։ Գրիգոր Լուսավորիչը Թիլում կառուցում է Կաթողիկե եկեղեցին և ավանը IV դարից սկսած դառնում է հայ կաթողիկոսների նստավայրը։ Փոխնեփոխ իրար հաջորդել են 15 կաթողիկոսներ։
Թիլը համարվում էր Գրիգոր Լուսավորչի անձնական կալվածքը։ Ավանում են թաղվել Արիստակես Ա, Ներսես Մեծ կաթողիկոսները և Պապ Արշակունի թագավորը։ Ներսես Մեծի աճյունը 1273 թվականին տեղափոխվել է Երիզա քաղաքի Տիրաշեն վանք։ Կաթողիկե եկեղեցին ոչնչացվել է 7-րդ դարի կեսերին արաբական հրոսակների կողմից և չի վերականգնվել։ Այն հետագայում կոչվել է Հանգած Եկեղեցի, որի տարածքում կառուցվել է Թիլ վանքը։ Միջին դարերում Թիլը եղել է Հայ գրչության կենտրոն, իսկ թուրքական տիրապետության ժամանակ անշքացել է։ 1915 թվականին Թիլը բնակեցվել է 200 տուն բնակչով[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում եղել է հայաբնակ։ 1915 թվականին ուներ մոտ 200 տուն թուրք բնակիչ։
Պատմամշակութային կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիլում մինչև քրիստոնեության ընդունումը գոյություն է ունեցել Նանե աստվածուհու մեհյանը։ IV դարում կառուցվել է Կաթողիկե եկեղեցին, որը VII դարում ավերվել է արաբների կողմից։ Դրանից հետո վանքը ստացել է Հանգած վանք անվանումը։ Վանքի տարածքում կառուցվել է Թիլ վանքը։
Գրչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջին դարերում Թիլը եղել է գրչության կենտրոն։ Մեզ է հասել XIV-XV դարերում Թիլում գրված մի քանի ձեռագրեր[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կարինի նահանգի Երզնկայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ Թ․Խ․ Հակոբյան, Ստ․ Տ․ Մելիք- Բախշան, Հ․ Խ․ Բարսեղյան, Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևան, 1988
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 449
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն