Էդուարդ Բեռնշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Բեռնշտայն
գերմ.՝ Eduard Bernstein
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1850(1850-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրՇյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական միություն[4]
Մահացել էդեկտեմբերի 18, 1932(1932-12-18)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Վայմարյան Հանրապետություն[5]
ԳերեզմանI. Städtischer Friedhof Eisackstraße
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Վայմարյան Հանրապետություն
Ազգությունհրեա
Կրոնռեֆորմիստական հրեականություն[6]
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, տնտեսագետ, խմբագիր, պատմաբան և տնտեսության պատմաբան
Ծնողներհայր՝ Jakob Itzig Bernstein?
Զբաղեցրած պաշտոններՎայմարի Հանրապետության Ռայխսթագի պատգամավոր, Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ և Գերմանական կայսրության Ռեյխստագի անդամ
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Eduard Bernstein Վիքիպահեստում

Բեռնշտայն Էդուարդ (գերմ.՝ Bernstein Eduard, հունվարի 6, 1850(1850-01-06)[1][2][3][…], Շյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական միություն[4] - դեկտեմբերի 18, 1932(1932-12-18)[1][2][3][…], Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[5]), գերմանական սոցիալ-ժողովրդավարության տեսաբան։ Նրա առաջացրած մի շարք հիմնադրույթներն ու սկզբունքները կազմեցին ժողովրդավարական սոցիալիզմի հայեցակարզային հիմքը։ Բեռնշտայնը վիճարկում է Մարքսի կարևորագույն քաղաքական թեզը «սեփականազրկիչների սե­փականազրկման» անհրաժեշտության մասին։ Մյուս կողմից, նա հնարավոր է համարում արդի հասարակության ներաճումը սոցիալիզմի։

Նրա կարծիքով, ոչ թե դասակարգային պայքարը և հեղափոխությունը, այլ «բանվոր դասակար­գի վրա հիմնված արդի ժողովրդավա­րությունը» առավել մեծ ազդեցություն է ունենալու պետության և համայնքի վրա։ Հանուն քաղաքական իշխանության բանվոր դասակարգի անմիջական պայքարը ոչ միայն վաղաժամ է, այլև անհեռանկար։ Բեռնշտայնը իր ժամանակի սոցիալիստական շարժման մեջ առանձնացնում է երկու ուղղություն։ Մեկի կարգախոսն է՝ «ազատագրում տնտեսական կազմակերպվածության միջոցով», մյուսինը՝ «ազատագրում քաղաքական սեփականազրկման միջոցով»։ Բեռնշտայնը պատկանում է առաջին ուղղությանը։ Նրա նպատակն է բացահայտել բանվորական շարժման տեսությունում ու պրակտիկայում տնտեսական և քաղաքական կողմերի «համաչափությունը» և Մարքսի հայեցակարգում հակասությունների առկայությունը։ Բանվորական շարժման քարոզական հեռանկարը Բեռնշտայնը տեսնում է հասարակության կողմից արտադրության պայմանների վրա հսկողության խստացման, այդ թվում՝ օրենսդրության, տնտեսական ժողովրդավարության ընդլայնման միջոցով։ Հիմնական երկերն են. «Հասարակական նախադրյալները և հասարակական ժողովրդավարության խնդիրները» (1899), «Հնարավո՞ր է արդյոք գիտական սոցիալիզմը» (1901

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ժամանակակից Լեհաստանի տարածքից տեղափոխված երկաթուղու վարորդի հրեական ընտանիքում։ Առանց գիմնազիան ավարտելու, նա դեռ վաղ տարիքից ծառայել է բանկերում։ Իր սոցիալիստական հայացքներին է հանգել Վիլհելմ Լիբկնեխտի և Ավգուստ Բեբելի ֆրանս-պրուսական պատերազմի դեմ ուղղված ելույթների, ինչպես նաև Կարլ Մարքսի Փարիզյան կոմունայի շուրջ գրված «Քաղաքացիական պատերազմ Ֆրանսիայում» աշխատության ազդեցությամբ։ 1872 թվականից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ակտիվ անդամ էր։ 1878-1881 թվականներին եղել է հարուստ բարերար, արմատական և ուտոպիստ-սոցիալիստ, մի շարք սոցիալիստական հրատարակությունների հիմնադիր Կառլ Հյոխբերգի անձնական քարտուղարը։ Ֆրիդրիխ Էնգելսի «Հակա Դյուրինգ»-ը կարդալուց հետո նա անցել է մարքսիստական շարքերը և նամակագրության մեջ մտել հեղինակի հետ։

1878 թվականին սոցիալիստների դեմ բացառիկ օրենքը մտցնելուց հետո նա ստիպված էր լքել Գերմանիան և արտագաղթել (նախ Շվեյցարիա, իսկ այնտեղից վտարվելուց հետո՝ գերմանական իշխանությունների ճնշման տակ՝ Մեծ Բրիտանիա

1881-1890 թվականներին եղել է Գերմանիայի արգելված Սոցիալիստական աշխատավորական կուսակցության կենտրոնական մարմինը հանդիսացող, Ցյուրիխում հրապարակվող «Sozialdemokrat»-ի խմբագիրը (հետագայում վերանվանվել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (СДПГ)): Այդ ժամանակ նա գերմանական Սոցիալ-դեմոկրատիայի ծայրահեղ, ամենաարմատական թևի ներկայացուցիչ էր և համարվում էր դրա հզորագույն տեսաբաններից մեկը։
1887 թվականին ամուսնացել է Ռեգինա Ցադեկի հետ (1849-1923) Իգնաց Ցադեկի քույրը։

1888 թվականին, վտարվելով Ցյուրիխից, Բեռնշտայնը բնակություն հաստատեց Լոնդոնում, որտեղ դարձավ Էնգելսի մտերիմ ընկերը, ով նրան և Բեբելին կտակեց իր և Կարլ Մարքսի թղթերը։ 1891 թվականին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ընդունեց Կառլ Կաուտսկիի և Բեռնշտայնի կողմից մշակված մարքսիստական Էրֆուրտի ծրագիրը։ Այնուամենայնիվ, Բեռնշտայնը շուտով մտերմացավ բրիտանական Ֆաբիանցիների հետ, տեղափոխվեց Սոցիալ-դեմոկրատիայի աջ թև՝ պաշտպանելով ռեֆորմիզմի և ռևիզիոնիզմի գաղափարները։ Թերթի մի հոդվածում վեհափառին վիրավորելու համար գերմանական դատախազությունը հետապնդում էր հարուցել նրա դեմ, ինչի պատճառով Բեռնշտայնը հայրենիք վերադառնալ չկարողացավ 1901 թվականից շուտ, երբ մեղադրանքն արդեն մարվել էր վաղեմության ժամկետով։ 1901 թվականին Բեռլինում հաստատվելով, նա սկսեց համագործակցել Sozialistische Monatshefte» (Սոցիալիստական ամսագիր)-ի հետ (Բեռլին), որն արդյունքում դարձավ Բեռնշտայնականության մարմինը, մինչ «Die Neue Zeit» (Նոր Ժամանակ)-ը դարձել էր Կաուտսկու օրթոդոքսալ մարքսիզմի օրգանը։

1902-1907, 1912-1918 թվականներին եղել է Ռայխստագի պատգամավոր։ Առողջական նկատառումներից ելնելով՝ հրաժարվել է քաղաքական գործունեությունից։ Ի տարբերություն բարեփոխիչների մեծամասնության` 1915 թվականին ռազմական վարկերի հարցում նա հակամիլիտարիստական դիրք ստանձնեց Սոցիալ-դեմոկրատական կուսակցության մեծամասնության դեմ (չնայած 1914 թվականի օգոստոսին քվեարկեց խմբակցության մյուս անդամների վարկերի օգտին), իսկ 1917-ին Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրների շարքում էր, որը միավորեց գերակշռող ձախ (հեղափոխական սոցիալիստներ, ապագա կոմունիստներ՝ Կարլ Լիբկնեխտի գլխավորությամբ) և սոցիալ-դեմոկրատիայի մասամբ ցենտրիստական թևը (ներառյալ կուսակցության տեսաբան Կաուտսկու)։ Նա Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությում էր մինչև 1919 թվականը, ապա վերադարձավ Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։
Նոյեմբերյան հեղափոխությունից հետո, հանդիսանալով Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, աշխատել է ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի կայսերական գանձարանում որպես օգնական, զբաղվելով նաև արտադրական միջոցների սոցիալականացման հարցերով և ակտիվորեն նպաստել է Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկրատական և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների վերամիավորմանը։

Հիմնական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1891-1893 թվականներին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հանձնարարությամբ նա խմբագրեց Ֆերդինանդ Լասսալի ստեղծագործությունները, այդ իսկ հրատարակության համար գրելով վերջինի կենսագրությունը։

1890-ականների երկրորդ կեսը շրջադարձային պահ էր Բեռնշտայնի համոզմունքներում, ինչն արտահայտվեց «Neue Zeit» ամսագրի «Սոցիալիզմի խնդիրները» հոդվածաշարում, ԳՍԴԿ Շտուտգարտի համագումարին ուղղված նամակում (1898) և վերջապես «Սոցիալիզմի հնարավորության պայմանները և սոցիալական ժողովրդավարության խնդիրները» (1899) նյութում։
Այս աշխատություններում նա խստորեն քննադատում էր ինչպես Մարքսի փիլիսոփայական, այնպես էլ տնտեսական ուսմունքները։ Նա պնդում էր, որ պատմությունը տանում է ոչ թե կապիտալիզմի մագնատների և պրոլետարիատի միջև անդունդի խորացմանը, այլ դրա լրացմանը. կատակլիզմի ակնկալիքը [համակարգի խափանում] հիմնավոր չէ և այն պետք է փոխարինվի աստիճանական էվոլյուցիայի հավատով, ինչը կհանգեցնի սոցիալական համակարգի սոցիալականացմանը (ի դեպ, մունիցիպալացման միջոցով[7])։ Կապիտալիստական բուրժուազիայի քաղաքական արտոնությունները բոլոր առաջադեմ երկրներում աստիճանաբար իրենց տեղը զիջում են ժողովրդավարական ինստիտուտներին. Հասարակության մեջ կապիտալիստական շահագործման դեմ բողոքներն ավելի ու ավելի են արտահայտվում։

Գործարանային օրենսդրությունը, համայնքային ինքնակառավարման ժողովրդավարացումը, կոալիցիաների ազատումը օրենսդրական բոլոր սահմանափակումներից. սրանք բոլորը սոցիալական զարգացման փուլեր են։ Եթե Գերմանիայում մտածում են ոչ թե ազատագրման, այլ կոալիցիայի իրավունքը սահմանափակելու մասին, ապա դա վկայում է ոչ թե Գերմանիայի զարգացման բարձր մակարդակի վերելքը, այլ զուտ քաղաքական հետամնացությունը։ Դասերի պայքար գոյություն ունի, բայց դա պատմության միակ բովանդակությունը չէ, քանի որ դրան զուգահեռ կա նաև դասերի համագործակցություն։ Ուստի Բեռնշտայնը, լինելով սոցիալ-դեմոկրատ, եզրակացնում է, որ կուսակցության ամբողջ ծրագիրը պետք է վերանայել. մասնավորապես, հարկ է հրաժարվել այն թեզից, որ պրոլետարը հայրենիք չունի, հետևապես, նաև՝ ինտերնացիոնալիզմից։ Այս թեզը նախկինում ճիշտ էր, բայց այժմայն կորցնում է իր նշանակությունը ամեն օր պրոլետարն ավելի ու ավելի է քաղաքացի դառնում։

Ազգությունների ոչնչացումը երազանք է, այն էլ՝ տգեղ

: Բանակն անգամ այնպիսի ինստիտուտ չէ որն անվերապահորեն ենթակա է ոչնչացման։ Ըստ Բեռնշտայնի ԳՍԴԿ-նն արդեն վերածվել էր սոցիալական բարեփոխումների կուսակցության, չնայած տեսականորեն այն դեռ հանդես է գալիս որպես սոցիալական հեղափոխության կուսակցություն։ Նա չէր ձգտում փոխել ԳՍԴԿ-ի գործնական քաղաքական աշխատանքը, դա վերաբերում էր նոր պատմական փորձի համաձայն՝ մարքսիզմի տեսական դրույթները վերանայելուն։

Ժամանակն է վերջնականապես ազատվել արտահայտչապաշտության իշխանությունից և ազատորեն դառնալ այն, ինչ կա իրականում՝ ժողովրդավարական-սոցիալիստական բարեփոխումների կուսակցություն

:

Լայն կիրառում էր գտել Բեռնշտայնի հետևյալ խոսքը՝

Այն, որ սոցիալիզմն ընդհանրապես վերջնական նպատակ են անվանում, ինձ համար ոչինչ չի նշանակում, շարժումն է ամենը
- Աղբյուր[8]՝

Wie ist wissenschaftlicher Socialismus möglich (Հնարավոր է արդյոք գիտական սոցիալիզմը) բրոշյուրում (Բեռլին, 1901) նա հերքում է գիտական սոցիալիզմի բուն հնարավորությունը։ Գրքի շուրջ կրքոտ պայքար էր ծավալվել, բաժանելով ամբողջ գերմանական սոցիալ-դեմոկրատիան երկու թևերի՝ Բեռնշտայնիստական կամ ռևիզիոնիստական և օրթոդոքսալ [ուղենիշն ուսմունքն էր (սովորաբար՝ ոչ քննադատական)]։ Այն ընթանում էր ԳՍԴԿ-ն յուրաքանչյուր համագումարում և ավարտվեց Բեռնշտայնի դեմ ուղղված բանաձևերի ընդունմամբ, չնայած բայց յուրաքանչյուր հաջորդում նոր թափ էր ստանում։
Ամեն դեպքում սխալ է Բեռնշտայնին անվանել «չափավոր սոցիալ-դեմոկրատ»՝ առանց վերապահումների, իսկ բերնշտայնականությունը՝ սոցիալ-ժողովրդավարության չափավոր խմբակցություն։ Իր կուսակցությունը կոչ անելով բուրժուական կուսակցությունների հետ դաշնակցային գործողությունների, մերժելով սոցիալ-դեմոկրատիայի և բուրժուական ժողովրդավարության սուր հակադրությունը, հրավիրելով վերջինիս դառնալ խաղաղ բարեփոխումների կուսակցություն, Բեռնշտայնը երբեմն պաշտպանում էր ամենաարմատական որոշումներ՝ զուտ գործնական հարցերի վերաբերյալ. այնպես որ, ի տարբերություն Օրթոդոքսալ սոցիալ-դեմոկրատների մեծամասնության, նա քաղաքական իրավունքներ շահելու համընդհանուր գործադուլի ջերմեռանդ ջատագով էր (դրա օգտին նա խոսեց Բրեմենի կուսակցության համագումարում 1904 թվականին), զորքերի շրջանում էլ քարոզչության կողմնակից էր և այլն։

Նախքան ԳՍԴԿ Շտուտգարտի համագումարը, Պլեխանովը Sächsische Arbeiterzeitung-ում առաջարկել է, Բեռնշտայնին հեռացնել կուսակցությունից, բայց այս առաջարկն աջակցություն չի գտել։

Բեռնշտայնի դեմ ուղղված սոցիալ-դեմոկրատական գրականության բազմաթիվ աշխատանքներից ամենանշանակալին Կաուտսկու «Բեռնշտայնը և սոցիալ-դեմոկրատական ծրագիրը» (1899) նյութն է։ Բեռնշտայնիզմի հակասությունների հետ կապված ևս մեկ կարևոր, ավելի արմատական ներդրում է՝ Ռոզա Լյուքսեմբուրգի «Սոցիալական բարեփոխում կամ հեղափոխություն»[9] աշխատությունը (1899/1900):

1921 թվականին Բեռնշտայնը գրեց «Գերմանական հեղափոխություն։ Ծագման և առաջին շրջանի պատմությունը» գիրքը, որում բացատրում է, թե ինչու է Գերմանիայում հեղափոխության ուղին նվազ արմատական եղել, քան պատմության բոլոր մեծ հեղափոխությունները։ Բեռնշտայնը հայտնաբերեց գերմանական հեղափոխության չափավոր բնույթի երկու հիմնական պատճառ։ Առաջինը Գերմանիայում սոցիալական զարգացման աստիճանն էր։ Որքան քիչ են զարգացած հասարակությունները, այնքան ավելի հեշտ են հանդուրժում արմատական փոփոխություններին ուղղված միջոցառումները.

Այնուամենայնիվ, որքան հասարակության ներքին կառուցվածքը բազմազան է, այնքան ավելի բարդ է աշխատանքի բաժանումը և նրա բոլոր անդամների համագործակցությունը, մեծ է նաև վտանգը, երբ փորձ է արվում կարճ ժամանակում արմատապես վերակազմակերպել դրա ձևը և բովանդակությունը, իսկ բռնության կիրառմամբ այս հասարակության կենսունակությունը լրջագույն վնասների կհանգի։ Անկախ նրանից տեսականորեն տեղյակ էին արդյոք սոցիալ-դեմոկրատիայի առաջատար դեմքերն այս մասին թե ոչ, նրանք դա գիտակցեցին իրական փորձի հիման վրա, ապա պատշաճ կերպով ուղղորդեցին հեղափոխության իրենց փորձը։

Հեղափոխության չափավոր բնույթի երկրորդ պատճառը՝ Բեռնշտայնն անվանեց Գերմանիայի ժողովրդավարության մակարդակի աստիճանը[10]։
1920-ականների սկզբին լույս տեսած «Սոցիալիզմի վիճելի հիմնախնդիրները» գրքի «Սոցիալիզմի բոլշևիկյան բազմազանությունը» վերջին գլխում նա դատապարտեց բոլշևիզմը օբյեկտիվ պայմանների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի համար՝ այն անվանելով հատուկ ռուսական երևույթ, որը հասկանալի է երկար ժամանակ Ռուսաստանում գերիշխող պայմանների լույսի ներքո, ուր բացարձակ ռեժիմի պայմաններում օգտագործվում էին հարկադրանքի և ճնշման ամենադաժան միջոցները[11]։

Պատմական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալ-դեմոկրատիայի շրջանակներում Բեռնշտայնն ստեղծեց բարենորոգման վրա հիմնված նոր տեսական հոսանք։ Այս հոսանքը ԳՍԴԿ շարքերում Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած առակտումից հետո դարձավ ԳՍԴԿ-ն (մեծամասնության) քաղաքականության տեսական հիմքը։ 1959 թվականի Գոդեսբերգի ծրագրում ԳՍԴԿ-ը վերջնականապես բաժանվեց սոցիալիզմի մարքսիստական հայեցակարգից և իր տեսական և ծրագրային ինքնաընկալման հիմքը դարձրեց Բեռնշտայնի հիմնավորած սոցիալիզմի բարեփոխական հայեցակարգը[12]։

Գերմանական սոցիալ-դեմոկրատիան բարեփոխական դարձավ. այն այնքան արագ մտավ սոցիալ-ռեֆորմիստ Էդուարդ Բեռնշտայնի շարքը, որ աշխարհը դա նույնիսկ չնկատեց։ Մոռացվել էին անգամ, որ Բեռնշտայնն այդ ժամանակ կնքել էր մահկանացուն։ Մահացել էր հանգիստ, առանց իրեն հասանելի՝ արժանի պատիվների։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Die Voraussetzungen des Sozialismus und die Aufgaben der Sozialdemokratie, 1899.
  • Проблемы социализма и задачи социал-демократии. — М .: Изд. книжного склада Д. П. Ефимова, 1901. — 360 с.
  • Социальные проблемы[13]. — М.: т-во тип. А. И. Мамонтова, 1901. — 312 с.
  • Условия возможности социализма и задачи социал-демократии. — Либроком, 2015.
  • Общественное движение в Англии XVII в. — СПб., 1899.
  • Zur Frage: Socialliberalismus oder Kollectivismus. (Berlin, 1900).
  • Очерки из истории и теории социализма[14]. — СПб., 1902. — 400 с. (перевод неполон)
  • Бернштейн Э. Развитие форм хозяйственной жизни. — СПб., 1904.
  • Бернштейн Э. Классы и классовая борьба. — М .: Изд. В. Д. Карчагина, 1906.
  • Бернштейн Э. Реалистический и идеалистический моменты в социализме. — Одесса: Книгоизд-во М. С. Козмана. 1906.
  • Бернштейн Э. Забастовка. — СПб., 1907.
  • Бернштейн Э. Фердинанд Лассаль. — Петроград, 1919.
  • Die Deutsche Revolution von 1918/19. Geschichte der Entstehung und ersten Arbeitsperiode der deutschen Republik, 1921. (Немецкая революция 1918—19: её происхождение, ход и последствия)
  • Бернштейн Э. Германская революция. История её возникновения и её первого периода[15]. — Берлин — Дрезден: Восток, 1922. — XVI + 331 c.
  • Бернштейн Э. Спорные вопросы социализма. — Берлин, 1923.
  • Бернштейн Э. Социализм и демократия в Великой английской революции. — М.-Л., 1924.
  • Бернштейн Э. Возможен ли научный социализм? // Полис. Политические исследования 1991. № 4. С. 175—181.

Հուշեր

  • Бернштейн Э. В годы моего изгнания. — Симферополь, 1923.
  • Бернштейн Э. Детство и юность. 1850—1872. — Ленанд, 2014.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бернштейн[16] / M. А. Хевеши // Новая философская энциклопедия[17] : в 4 т. / пред. науч.-ред. совета В. С. Стёпин. — 2-е изд., испр. и доп. — М. : Мысль, 2010. — 2816 с.
  • Бернштейн Эдуард / Гольман Л. И. // Бари — Браслет. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия[18] : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 3).
  • Бернштейн Эдуард. Исторический словарь. Энциклопедии & Словари. Дата обращения: 13 октября 2013.
  • Блауг М.[19] Бернштейн, Эдуард[20] // 100 великих экономистов до Кейнса = Great Economists before Keynes: An introduction to the lives & works of one hundred great economists of the past. — СПб.: Экономикус, 2008. — С. 39—40. — 352 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1500 экз. — ISBN 978-5-903816-01-9.
  • Водовозов В. В.[21] Бернштейн, Эдуард[22] // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона[23] : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Овчаренко Н. Е. Две жизни Э. Бернштейна // Новая и новейшая история, 1994. № 3-4/5.
  • Часть 2. Э. Бернштейн. Систематическая ревизия теории марксизма // Ойзерман Т. И.[24] Оправдание ревизионизма. — M.: Канон+, POOИ «Реабилитация», 2005.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Angel P. R. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Philosophy Ontology project
  4. 4,0 4,1 4,2 http://library.fes.de/cgi-bin/ihg2pdf.pl?vol=1&f=207&l=208 (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118509993 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. https://en.wikipedia.org/wiki/Eduard_Bernstein#Zionism
  7. Принудительная передача государственной властью права собственности на землю и строения частных лиц органам городского или сельского самоуправления. Толковый словарь Ушакова
  8. Bernstein E. Die Voraussetzungen des Sozialismus und die Aufgaben der Sozialdemokratie. Hamburg, 1984.
  9. https://levoradikal.ru/archives/6622
  10. Винклер Г. А. Веймар 1918—1933: история первой немецкой демократии. М.: РОССПЭН, 2013.
  11. Ойзерман Т. И. Оправдание ревизионизма. — M.: Канон+, POOИ «Реабилитация», 2005
  12. М. В. Стрелец, О. И. Билевич Эдуард Бернштейн и его место в теории социалистического учения // Вестник МГГУ им. М. А. Шолохова, 2013, № 2
  13. https://dlib.rsl.ru/viewer/01003701986#?page=5
  14. https://dlib.rsl.ru/viewer/01003710191#?page=5
  15. https://archive.org/details/germanskaiarevol00bern
  16. https://iphlib.ru/library/collection/newphilenc/document/HASH017fd3f0f28ab6bdaf321f7f
  17. https://ru.wikipedia.org/wiki/Новая_философская_энциклопедия
  18. https://ru.wikipedia.org/wiki/Большая_советская_энциклопедия#Третье_издание
  19. https://ru.wikipedia.org/wiki/Блауг,_Марк
  20. http://seinst.ru/page519/
  21. https://ru.wikipedia.org/wiki/Водовозов,_Василий_Васильевич
  22. https://ru.wikisource.org/wiki/ЭСБЕ/Бернштейн,_Эдуард
  23. https://ru.wikipedia.org/wiki/Энциклопедический_словарь_Брокгауза_и_Ефрона
  24. https://ru.wikipedia.org/wiki/Ойзерман,_Теодор_Ильич

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդ Բեռնշտայն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 406