Շյոնեբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Շյոնեբերգ
Schöneberg
Berlin Tempelhof-Schöneberg Schöneberg.svg
Կոորդինատներ: 52°28′59″ հս․ լ. 13°20′59″ ավ. ե. / 52.48306° հս․. լ. 13.34972° ավ. ե. / 52.48306; 13.34972
Երկիր Գերմանիա Գերմանիա
Մակերես 10,61 կմ²
ԲԾՄ 47 մետր
Բնակչություն 118 368 մարդ (հունիսի 30, 2015)
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ 10777, 10779, 10781, 10783, 10787, 10789, 10823, 10825, 10827, 10829, 12157, 12159, 12161 և 12169
##Շյոնեբերգ (Գերմանիա)
Red pog.png

Շյոնեբերգ (գերմ.՝ Schöneberg), թաղամաս Բեռլինի յոթերորդ վարչական Տեմպելհոֆ-Շյոնեբերգ  շրջանում: Տեղակայված է շրջանի հյուսիսում: Մինչև 2001 թվականը Բեռլինն ուներ իրեն պատկանող Շյոնեբերգ շրջանը, որը ներառում էր Ֆրիդենաու և ներկայիս Շյոնեբերգ թաղամասները:

Շյոնեբերգի զինանշան, 1920—2000

1912 թվականին քաղաքը վերանվանվել է Բեռլին Շյոնեբերգ[1]: 1871 թվականից, Գերմանական կայսրության ձևավորումից հետո Շյոնեբերգի բնակչությունն սկսեց աճել: Եթե 1871 թվականին այնտեղ ապրում էր 4 555 բնակիչ, ապա 1900 թվականին բնակչության թիվը հասավ 95 998-ի, իսկ 1919 թվականին՝ 175 093-ի[2]: Այդ էր պատճառը, որ 1898 թվականի ապրիլի 1-ին Շյոնեբերգն ստացավ քաղաքի կարգավիճակ և մեկ տարի անց դուրս եկավ Բրանդենբուրգի շրջանի կազմից՝ դառնալով առանձին քաղաք:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյոնեբերգը Բեռլին քաղաքի կենտրոնին մոտիկ, խիտ բնակեցված շրջան է: Հյուսիսում սահմանակից է Տիրգարտենին, արևելքում՝ Կրոյցբերգին և Տեմպելհոֆին, հարավում՝ Շտեգելցին, արևմուտքում՝ Ֆրիդենային և Վիլմերսդորֆին, հյուսիս արևմուտքում՝ Շառլոտենբուրգին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին բացվեց Զյուդկրոյց կայարանը և Շյոնեբերգն ստացավ ուղիղ կապի հնարավորություն հեռավոր և տարածաշրջանային քաղաքների հետ: Բացի այդ, կայարանն սպասարկում է նաև ICE-երկաթգիծը, որն անցնում է Համբուրգ-Բեռլին-Լայպցիգ-Մյունխեն քաղաքներով: Այստեղ գործում են նաև քաղաքային գնացքներ՝ S-Բանա (S1, S2, S25), այդ թվում՝ Բեռլինի Ռինգբանը (S41, S42, S46 и S47): Կարևորագույն քաղաքային կայարաններ են համարվում «Շյոնեբերգը» և «Զյուդկրոյցը»: Գործում է նաև մետրո, որի ստորգետնյա կապուղիներն են՝ U1, U2, U3, U4, U7: Շյոնեբերգով անցնում են երկու մայրուղիներ՝ «A 100» և «A 103»: Տարածքի կարևոր մայրուղիներ են համարվում նաև հետևյալ փողոցները՝ Տաունէնտցիենշտրասե (գերմ.՝ Tauentzienstraße), Կլյայստշտրասե (գերմ.՝ Kleiststraße), Բյուլովշտրասե (գերմ.՝ Bülowstraße), Պոտսդամեր-Շտրասե (գերմ.՝ Martin-Luther-Straße) և Հաուպտշտրասե (գերմ.՝ Hauptstraße):

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյոնեբերգում ապրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ Մառլեն Դիտրիխի շենքի վրա, Leberstraße 65
Հուշատախտակ Նելլի Զակսի տան բակում, Maaßestraße 12
Գրիմ եղբայրների գերեզմանները

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Rolf Jehke. Territoriale Veränderungen in Deutschland und deutsch verwalteten Gebieten 1874—1945 (нем.)]
  2. Friedrich Leyden. Gross-Berlin. Geographie der Weltstadt. Hirt, Breslau 1933 (darin: Entwicklung der Bevölkerungszahl in den Vororten von Berlin, S. 207ff.)