Նոլենդորֆպլաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Goya» Նոլենդորֆպլացում
Հին կայարան  Նոլենդորֆպլացում
Christopher Street Day

Նոլենդորֆպլաց (գերմ.՝ Nollendorfplatz), բեռլինցիների խոսակցականում՝ պարզապես Նոլլի (գերմ.՝ Nolli), Բեռլինի քաղաքային հուշարձաններից մեկն է Շյոնեբերգ շրջանում։ Հայտնի է նաև որպես քաղաքի գեյ-թաղամաս։ 

Անվան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը հիմնադրվել է 1880 թվականին, սակայն 1864 թ. Նոյեմբերի 27-ին ստացավ անունը` ի պատիվ Կուլմի և Նոլֆենդորֆի, 1813 թվականի օգոստոսի 29-30-ը Նապոլեոնի դեմ ազատագրման պատերազմի զոհերի հիշատակին։ Նոլենդորֆը (գերմ.՝ Nollendorf, չեխ․՝ Nakléřov) գտնվում է Բոհեմիայում։ Նախքան անվանափոխությունը, Նոլենդորֆպլացը եղել է Գուրտելսթրաս փողոցի մի մասը (գերմ.՝ Gürtelstraße): Մինչև 1938 թվականը Նոլենդորֆպլացի արևմտյան մասը պատկանում էր Շարլոտտենբուրգին։

Շրջակայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակում գտնվում է 1906 թվականին կառուցված «Դերասանների Տունը», հետագայում կառուցվեց Metropol-Theater:

Հրապարակում է գտնվում Բեռլինի հայտնի «Hartnaksula» լեզվի դպրոցը, որն ունի գրեթե մեկ դարյա պատմություն։

Նոլենդորֆպլաց կայարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թ-ին կառուցված Nollendorfplatz երկաթուղային կայարանն այսօր սպասարկվում է Բեռլինի ստորգետնյա U1, U2, U3 և U4 ուղիները։ Կայանը բաղկացած է վերնամասից, որտեղ գտնվում են U2 երկաթուղու գնացքները, և երկու ստորգետնյա ուղիներից (U1, U3 և U4 գծերը)։ Երկրի ստորգետնյա մակարդակները միացված են սանդուղքով։

Գեյ թաղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ «Վարդագույն եռանկյունի»

Թաղամասն ի սկզբանե եղել է գեյերի բնակատեղի։ Այն գտվնում է Ֆուգերշտրասե (գերմ.՝ Fuggerstraße), Մոշտրասսե և Նոլենդորֆպլաց փողոցների խաչմերուկում։ Թաղամասի կենտրոնում գործում են սրճարաններ, գինետներ, խորտկարաններ և խանութներ բացառապես համասեռական հասարակության համար։ Իսկ նույն հրապարակում գտնվող Goya ակումբում շաբաթվա մի քանի օրը անցկացվում են գիշերային դիսկոտեկներ։ Հրապարակում գործում է Mann-O-Meter տեղեկատվական - խորհրդատվական կենտրոնը, որտեղ տրամադրվում են տարբեր բնույթի ծառայություններ և անցկացվում են ժամանցային միջոցառումներ։ Հրապարակից վերև գտնվում է Գերմանիայի գեյերի և լեսբուհիների միության գրասենյակը։ 1993 թվականից հունիս ամսվա մեկ օրը անցկացվում է Christopher Street Day, գեյերի և լեսբուհիների տոն, որն ուղեկցվում է երգ ու պարով, հանդիսություններով, առևտրով։ Այդ օրն այստեղ են գալիս տասնյակ հազարավոր տուրիստներ տարբեր երկրներից։ 2007 թվականի միջոցառմանը հյուրերի քանակն անցնում էր 420 հազարից[1][2]։

1989 թվականին, նացիստների կողմից զոհված համասեռականների և լեսբուհիների հիշատակին AHA-Berlin կազմակերպության կողմից Նոլենդորֆպլաց կայարանի մուտքի մոտ տեղադրվեց հուշատախտակ՝ վարդագույն եռանկյան տեսքով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]