Գոնսալո Տոռենտե Բայեստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոնսալո Տոռենտե Բայեստեր
Ծննդյան անունիսպ.՝ Gonzalo Torrente Ballester
Ծնվել էհունիսի 13, 1910(1910-06-13)[1][2][3][…]
ԾննդավայրSerantes, Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա
Վախճանվել էհունվարի 27, 1999(1999-01-27)[1][2][3][…] (88 տարեկան)
Վախճանի վայրՍալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Մասնագիտությունգրող, սցենարիստ, լրագրող, դրամատուրգ, գրական քննադատ և թարգմանիչ
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՕվիեդոյի համալսարան և Սանտիագո դե Կոմպոստելա համալսարան
ԺանրերԴրամատուրգիա և վեպ
Ուշագրավ աշխատանքներQ5642772?, Q8561665?, La saga/fuga de J. B.?, Q11681856?, Q5391592? և Q110749059?
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա և Թագավորական Գալիսիական ակադեմիա
ԱշխատավայրՕլբանիի համալսարան
Պարգևներ
ԶավակներԳոնսալո Տոռենտե Մալվիդո և Álvaro Torrente?
Изображение автографа
Կայքgonzalotorrenteballester.es
 Gonzalo Torrente Ballester Վիքիպահեստում

Գոնսալո Տոռենտե Բայեստեր (իսպ.՝ Gonzalo Torrente Ballester, հունիսի 13, 1910(1910-06-13)[1][2][3][…], Serantes, Ֆեռոլ, Լա Կորունյա նահանգ, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա - հունվարի 27, 1999(1999-01-27)[1][2][3][…], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), իսպանացի գրող, նովելիստ, դրամատուրգ և գրաքննադատ, եղել է Իսպանիայի գրական «36-ի սերնդից» (իսպ.՝ Generación del 36):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1910 թվականին՝ Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի Ֆեռոլ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մայր Ողորմությանց վարժարանում, ապա Լա Կորունյայի ճեմարաններից մեկում։ 1926 թվականին հաճախել է է Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանը որպես ազադ ունկնդիր ու այնտեղ ծանոթացել է Ֆրիդրիխ Նիցշեի և Օսվալդ Շպենգլերի գրական աշխատություններին։ Երկու տարի անց, ընտանիքին հետ տեղափոխվել է Օվիեդո ու տեղի համալսարանում սովորել է իրավաբանության ֆակուլտետում։ Օվիեդոյում ուսման տարիներին Բայեստերը սկսել է շփումներ ունենալ գրականության հայտնի դեմքերի հետ։ Այստեղ, նա աշխատել է որպես լրագրող քաղաքի «Էլ Կարբայոն» թերթում։ 1928 թվականին տեղափոխվել է Վիգո, որտեղ սկսել է ծանոթանալ Ջեյմս Ջոյսի, Մարսել Պրուստի, Միգել դե Ունամունոյի և Խոսե Օրտեգա ի Գասետի գրական ստեղծագործություններին։ 1929 թվականին տեղափոխվել է մայրաքաղաք Մադրիդ։

1930-ականներց եղել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի Փաղանքավորների կուսակցության եռանդուն ջատագովներից։ Այնուամենայնիվ, Բայեստերը հեռու է մնացել կուսակցական գործունեությունից։ 1939 թվականից դասախոսել է Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանում։ 1943 թվականին հրապարակել է իր առաջին նովելը՝ «Խավիեր Մարինյո»։

Գոնսալո Տոռենտե Բայեստերի արձանը Սալամանկայի «Կաֆե Նովելտի» գրական սրճարանում որտեղ գրողը հաճախ էր նստում և ստեղծագործում

1962 թվականին, Բայեստերը կոչերով ու բողոքներով հանդես է եկել ի շահ Աստուրիայում գործադուլ հայտարարած հանքափորներին, որի պատճառով կորցրել է համալսարանում զբաղեցրած դասախոսի պաշտոնը։ 1966 թվականին լքելով Իսպանիան անցել է ԱՄՆ, որտեղ դասախոսել է Ալբանիի համալսարանում։ 1973 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

1975 թվականին վերադառնալով Իսպանիա, ընտրվել է Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ։ Հաստատվել է Սալամանկայում, որտեղ ապրել ու գործել է մինչև իր մահը՝ 1999 թ.:

1985 թվականին արժանացել է «Միգել դե Սերվանտես մրցանակին»[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.usc.es/es/info_xeral/honoris/
  5. https://www.usal.es/doctorados-honoris-causa
  6. https://www.europapress.es/castilla-y-leon/noticia-centenario-nacimiento-gonzalo-torrente-ballester-protagonizara-dia-libro-salamanca-20100416154354.html
  7. https://cvc.cervantes.es/literatura/escritores/torrente/cronologia.htm
  8. https://www.culturaydeporte.gob.es/cultura/libro/premios/listado-de-premios/premios-nacionales/literatura-narrativa/ultima-convocatoria.html
  9. «Premio "Miguel de Cervantes"» (Spanish). Spain: Ministerio de Educación, Cultura y Deporte. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնսալո Տոռենտե Բայեստեր» հոդվածին։