Բոր (թուրքերեն՝ Bor), քաղաք և շրջանՆիղդեի մարզումԹուրքիա։ Գտնվում է Նիղդե քաղաքից 14 կմ հյուսիս, ոչ բարձր բլրի վար (ծովի մակերևույթից 1100 մ բարձրությամբ)։ Շրջանում ապրում է 63020 մարդ, որոնցից 29804 ապրում են շրջանի կենտրոնում[1]։ Քաղաքը գտնվում է Տավրոսի լեռներից հյուսիս, Կիլիկիայի դարպասներ լեռնանցքից որ հեռու, որը տանում է դեպի Կիլիկիա և Սիրիա ունի առևտրական և ռազմական կարևոր նշանակություն։
Խեթերն ու Ասորիները այս վայրն անվանել են Տուվանուվա։ Կյուրոս Կրտսերի և Ալեքսանդր Մեծի շրջանում այն կոչվել է Դանա, իսկ Հռոմեական կայսրության՝ Տիանա։ Այս հնագույն քաղաքակրթություն ժամանակների ավերակները այժմ կարելի է գտնել Կեմերխիսար գյուղի մոտ։ Բորը հանդիսանում է համեմատաբար երիտասարդ բնակավայր։
Մարդիկ այս հարթավայրում բնակվել են Խեթական թագավորության ժամանակներից ի վեր։ Ավելի ուշ այս հողերը պատկանել են Ասորեստանին, Փռյուգիային, Իրանին և Մակեդոնիային։ Հռոմեական ժամանակաշրջանում այստեղ կառուցվել է Տիանա քաղաքը՝ Կապադովկիայի ամենահարավային քաղաք կենտրոնը։ Բյուզանդական շրջանում քաղաքը արևելյան միջերկրածովյան կարևորագույն քրիստոնեական կենտրոններից մեկն էր և թուքերի մեջ հայտնի էր որպես Կիլիսեխիսար («Եկեղեցիների քաղաք»)։
Թուրքերն այստեղ հաստատվել են Մանազկերտի ճակատամարտից (1071)հետո։ Հին Տիանայի պաշտպանական կառույցները օգտագործվել են Բոր, Կեմերխիսար և Բախչելի բնակավայրերի կառուցման համար։
Այժմ Բորի տնտեսությունը հիմնված է անասնապահության, կաշվի ստացման և գորգագործության վրա։ Կլիման այստեղ շատ չոր է գյուղատնտեսության զարգացման համար, բայց Կեմերխսարի շրջանը հարմար է խաղողագործության և մրգերի (հատկապես խնձորի և ծիրանի) համար։ Ամբողջությամբ վերցրած շրջանը շատ աղքատ է, և այստեղից շատ բնակիչներ հեռանում են Եվրոպա կամ էլ Թուրքիայի խոշոր քաղաքներ։
Ալեդդին-բեյ (Ուլու Չամի) մզկիթ՝ գետի ափին քաղաքի կենտրոնում։
Շեյխ-Իլյաս (Կալե Չամի) 16-րդ դարի մզկիթ։
Ժայռեր, որտող խեթերը խոնարհվել են ամպրոպի աստծուն, Գյոկբեզ գյուղի մոտ։
Տիանա քաղաքի ավերակները, հռոմեական ջրվեժները Բախչելի և Կեմերխիսար գյուղերի միջև ընկած բլուրների վրա, հռոմեական բաղնիքների համալիրը և Կարակալլայի շրջանի ակվեդուկը (211-217)։ Մինչև մեր օրերը պահպանվել են Բախչելի մոնումենտալ լողավազանը, խեթական պեղված Կյոշկ Խյոյուկ բնակավայրի կողքին։ Ինչպես նաև անտիկ շրջանից պահպանվել են շատ հնագույն շենքեր և շինություններ, մեկ սյուն։
Հանքային աղբյուրներ և ցեխային վաննաներ Կեմերխսիայից հարավ։ Տաք աղբյուրը (15 °C) հիշատակվում է դեռևս անտիկ ձեռագրերում։ Իչմելեր աղբյուրը իր մեջ ներառում է և հանքային ջուր, և լողանալու համար լողավազան։