Անատոլի Սոլովյանենկո
Անատոլի Սոլովյանենկո | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Солов'яненко Анатолій Борисович |
Ի ծնե անուն | Անատոլի Բորիսովիչ Սոլովյանենկո ուկրաիներեն՝ Анатолій Борисович Солов'яненко |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1932[1][2][3] Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3] |
Երկիր | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մահացել է | հուլիսի 29, 1999[2][3] (66 տարեկան) Կոզին, Օբուխովի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա[3] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգիչ, տենոր |
Երգչաձայն | տենոր[3] |
Գործիքներ | վոկալ[3] |
Աշխատավայր | Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան |
Կրթություն | Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան |
Պարգևներ | |
Anatoliy Solovianenko Վիքիպահեստում |
Անատոլի Սոլովյանենկո (ուկրաիներեն՝ Солов'яненко Анатолій Борисович, սեպտեմբերի 25, 1932[1][2][3], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3] - հուլիսի 29, 1999[2][3], Կոզին, Օբուխովի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա[3]), խորհրդային և ուկրաինացի օպերային երգիչ (լիրիկա-դրամատիկական տենոր)[4]։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1975): Ուկրաինայի հերոս (2008): Լենինի մրցանակի դափնեկիր (1980), Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ազգային մրցանակի դափնեկիր (1997):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլի Սոլովյանենկոն ծնվել է 1932 թվականին Դոնեցկում, հանքագործի ընտանիքում[5][6]։ 1954 թվականին ավարտել է Դոնեցկի տեխնիկական համալսարանը, այնուհետև դասավանդել է նույն համալսարանի ինժեներական գրաֆիկայի բաժնում[7]։
1950 թվականին երգեցողության դասեր է առել ռուս-խորհրդային վաստակավոր արտիստ Ալեքսանդր Կորոբեյչենկոյից։ Դրսևորած տաղանդի շնորհիվ 1962 թվականին Սոլովյանենկոյին հրավիրել են հանդես գալու Ուկրաինայի ազգային օպերայում։ Նախքան ազգային օպերայում աշխատելը, Սոլովյանենկոն Լա Սկալայում դարձել է երիտասարդ երգիչների մրցույթի հաղթող և երեք տարի ուսանել այնտեղ (1963-1965)։ Սոլովյանենկոն դարձել է առաջին խորհրդային երգիչը, ով հրավերով հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում[8]։ 1965 թվականից Սոլովյանենկոն հանդես է եկել Ուկրաինայի ազգային օպերային թատրոնի կազմում։ 1967 թվականին նրան շնորհվել է Ուկրաինայի վաստակավոր արտիստի կոչում, 1975 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։
1978 թվականին Սոլովյանենկոն ավարտել է Կիևի կոնսերվատորիան)։ Եղել է Ուկրաինայի ազգային օպերայի մեներգիչ, տարբեր օպերաներում հանդես եկել դերերգերով՝ Ռիգոլետտո), Տրավիատա, Լյուչիա դի Լամերմուր, Բոհեմ, Տոսկա), Ֆաուստ, Եվգենի Օնեգին, Բորիս Գոդունով և այլն։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոլի Սոլովյանենկոն մահացել է 1999 թվականին, սրտի կաթվածից։ Նրա թաղման արարողությանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ Լեոնիդ Կուչման։
Դերերգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Բորոդինի «Իշխան Իգոր» - Վլադիմիր Իգորևիչ
- Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» - Լենսկի
- Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» - Ալֆրեդ
- Սեմյոն Գուլակ-Արտեմովսկու «Զապորոժցին՝ Դանուբից այն կողմ» - Անդրեյ
- Շառլ Գունոյի «Ֆաուստ» - Ֆաուստ
- Ժորժ Բիզեի «Մարգարիտ որոնողները» - Նադիր
- Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» - Ռուդոլֆ
- Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» - Մանտուանի դուքս
- Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» М. П. Мусоргского - ինքնակոչ
- Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» - Տուրիդու
- Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր» - Էդգար
- Դանիել Օբերի «Ֆրա Դյավոլո» - ՖրաԴյավոլո
- Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» - Մանրիկո
- Ժյուլ Մասնեի «Մանոն» - դե Գրիե
- Ջակոմո Պուչինիի «Տոսկա» - Կավարադոսի
- Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» - տենոր
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1965 - Ամանորյա օրացույց (երաժշտական ֆիլմ)
- 1978 - Նատալկա Պոլտավկա (երաժշտական ֆիլմ) - վոկալ
- 1982 - Հին ռիթմերով (երաժշտական ֆիլմ) - վոկալ
- 1982 - Ֆաուստ (ֆիլմ-օպերա) - վոկալ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի հերոս
- Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1967)
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1969)[9]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1975)
- Լենինի մրցանակ (1980)
- Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ազգային մրցանակ (1997)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1982)
- «Փառք հանքափորին» III աստիճանի շքանշան (1982)
- Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան (1993)[10]
- «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ (Իտալիա, 1998)
- Հայրենիքին նվիրվածության փառքի III աստիճանի արծաթե շքանշան[11]
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դոնեցկի օպերայի և բալետի թատրոնը կոչվում է Անատոլի Սոլովյանենկոյի անունով
- 2002 թվականին Անատոլի Սոլովյանենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնի մոտ տեղադրվել է Սոլովյանենկոյի արձանը
- Ա. Դովժենկոյի կիոնստուդիայում Անատոլի Սոլովյանենկոյի մասնակցությամբ նկարահանվել է «Մարտահրավեր ճակատագրին» երաժշտական գեղարվեստական ֆիլմը
- Երգչի պատվին անվանվել է «(6755) Սոլովյանենկո» փոքր մոլորակը
- 1999 թվականին Սոլովյանենկոյի պատվին թողարկվել է «Անատոլի Սոլովյանենկո» հուշադրամը
-
Դոնեցկի Անատոլի Սոլովյանենկոյի անվան օպերայի և բալետի թատրոն
-
Ուկրաինայի բանկի հուշադրամ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Соловьяненко Анатолий Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Большая российская энциклопедия. Электронная версия (ռուս.) — Большая российская энциклопедия, 2016.
- ↑ «СОЛОВ'ЯНЕНКО АНАТОЛІЙ БОРИСОВИЧ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.(ուկր.)
- ↑ словари. «Соловьяненко Анатолий Борисович (1932—1999) — Кто есть кто в культуре — Яндекс.Словари». Slovari.yandex.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ RIN.RU. http://rin.ru (1932 թ․ սեպտեմբերի 25). «Solovyanenko Anatoly, photo, biography». Persona.rin.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|author=
- ↑ «Ukrainian opera singer Anatoliy Solovianenko dies at 66». Associated Press. 1999 թ․ հուլիսի 30. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Anatoly Solovyanenko. Ukrainian folk songs. // www.UMKA.com.ua». Umka.com.ua. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Анатолий Соловьяненко - биография - актеры - знаменитости в кино - Кино-Театр. РУ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ Указ Президента України № 328/93 від 19 серпня 1993 року «Про нагородження Почесною відзнакою Президента України»
- ↑ ЗОЛОТИЙ ОРДЕН «СЛАВА НА ВІРНІСТЬ ВІТЧИЗНІ» ЗА НОМЕРОМ 001 ВРУЧЕНО ПРЕЗИДЕНТОВІ УКРАЇНИ - Новини Укрінформ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рыцарь оперного искусства : [А.Соловьяненко] / В.Герланец // МЕРКУРИЙ (г. Донецк). 2007. № 10. - С.62-63.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Սոլովյանենկո» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Դոնեցկ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 29 մահեր
- 1999 մահեր
- Ուկրաինայում մահացածներ
- Տենոր
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ
- Ուկրաինայի վաստակավոր արտիստներ
- Ուկրաինացի երգիչներ
- Ուկրաինացի օպերային երգիչներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ