Անատոլի Սոլովյանենկո
Անատոլի Սոլովյանենկո | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Անատոլի Բորիսովիչ Սոլովյանենկո ուկր.՝ Анатолій Борисович Солов'яненко |
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1932[1] Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հուլիսի 29, 1999[2] (66 տարեկան) Կոզին, Օբուխովի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգիչ, տենոր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան |
Կրթություն | Դոնեցքի ազգային տեխնիկական համալսարան |
Պարգևներ | Ուկրաինայի վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ժողովուրդների բարեկամության շքանշան, Լենինյան մրցանակ, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ուկրաինայի հերոս, Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան, Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան, «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան, Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ, Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ և «Հանքափորի փառք» շքանշան |
Anatoly Solovyanenko Վիքիպահեստում |
Անատոլի Սոլովյանենկո (ուկր.՝ Солов'яненко Анатолій Борисович, սեպտեմբերի 25, 1932[1], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 29, 1999[2], Կոզին, Օբուխովի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի օպերային երգիչ (լիրիկա-դրամատիկական տենոր)[3]: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1975): Ուկրաինայի հերոս (2008): Լենինի մրցանակի դափնեկիր (1980), Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ազգային մրցանակի դափնեկիր (1997):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անատոլի Սոլովյանենկոն ծնվել է 1932 թվականին Դոնեցկում, հանքագործի ընտանիքում[4][5]: 1954 թվականին ավարտել է Դոնեցկի տեխնիկական համալսարանը, այնուհետև դասավանդել է նույն համալսարանի ինժեներական գրաֆիկայի բաժնում[6]:
1950 թվականին երգեցողության դասեր է առել ռուս-խորհրդային վաստակավոր արտիստ Ալեքսանդր Կորոբեյչենկոյից: Դրսևորած տաղանդի շնորհիվ 1962 թվականին Սոլովյանենկոյին հրավիրել են հանդես գալու Ուկրաինայի ազգային օպերայում: Նախքան ազգային օպերայում աշխատելը, Սոլովյանենկոն Լա Սկալայում դարձել է երիտասարդ երգիչների մրցույթի հաղթող և երեք տարի ուսանել այնտեղ (1963-1965): Սոլովյանենկոն դարձել է առաջին խորհրդային երգիչը, ով հրավերով հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում[7]: 1965 թվականից Սոլովյանենկոն հանդես է եկել Ուկրաինայի ազգային օպերային թատրոնի կազմում: 1967 թվականին նրան շնորհվել է Ուկրաինայի վաստակավոր արտիստի կոչում, 1975 թվականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում:
1978 թվականին Սոլովյանենկոն ավարտել է Կիևի կոնսերվատորիան): Եղել է Ուկրաինայի ազգային օպերայի մեներգիչ, տարբեր օպերաներում հանդես եկել դերերգերով՝ Ռիգոլետտո), Տրավիատա, Լյուչիա դի Լամերմուր, Բոհեմ, Տոսկա), Ֆաուստ, Եվգենի Օնեգին, Բորիս Գոդունով և այլն:
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անատոլի Սոլովյանենկոն մահացել է 1999 թվականին, սրտի կաթվածից: Նրա թաղման արարողությանը մասնակցել են պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ Լեոնիդ Կուչման:
Դերերգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Բորոդինի «Իշխան Իգոր» - Վլադիմիր Իգորևիչ
- Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» - Լենսկի
- Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» - Ալֆրեդ
- Սեմյոն Գուլակ-Արտեմովսկու «Զապորոժցին՝ Դանուբից այն կողմ» - Անդրեյ
- Շառլ Գունոյի «Ֆաուստ» - Ֆաուստ
- Ժորժ Բիզեի «Մարգարիտ որոնողները» - Նադիր
- Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» - Ռուդոլֆ
- Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» - Մանտուանի դուքս
- Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» М. П. Мусоргского - ինքնակոչ
- Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» - Տուրիդու
- Գաետանո Դոնիցետիի «Լյուչիա դի Լամերմուր» - Էդգար
- Դանիել Օբերի «Ֆրա Դյավոլո» - ՖրաԴյավոլո
- Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» - Մանրիկո
- Ժյուլ Մասնեի «Մանոն» - դե Գրիե
- Ջակոմո Պուչինիի «Տոսկա» - Կավարադոսի
- Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» - տենոր
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1965 - Ամանորյա օրացույց (երաժշտական ֆիլմ)
- 1978 - Նատալկա Պոլտավկա (երաժշտական ֆիլմ) - վոկալ
- 1982 - Հին ռիթմերով (երաժշտական ֆիլմ) - վոկալ
- 1982 - Ֆաուստ (ֆիլմ-օպերա) - վոկալ
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուկրաինայի հերոս
- Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1967)
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1969)[8]
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1975)
- Լենինի մրցանակ (1980)
- Տարաս Շևչենկոյի անվան Ուկրաինայի ազգային մրցանակ (1997)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1982)
- «Փառք հանքափորին» III աստիճանի շքանշան (1982)
- Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան (1993)[9]
- «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ (Իտալիա, 1998)
- Հայրենիքին նվիրվածության փառքի III աստիճանի արծաթե շքանշան[10]
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դոնեցկի օպերայի և բալետի թատրոնը կոչվում է Անատոլի Սոլովյանենկոյի անունով
- 2002 թվականին Անատոլի Սոլովյանենկոյի անվան օպերայի և բալետի թատրոնի մոտ տեղադրվել է Սոլովյանենկոյի արձանը
- Ա. Դովժենկոյի կիոնստուդիայում Անատոլի Սոլովյանենկոյի մասնակցությամբ նկարահանվել է «Մարտահրավեր ճակատագրին» երաժշտական գեղարվեստական ֆիլմը
- Երգչի պատվին անվանվել է «(6755) Սոլովյանենկո» փոքր մոլորակը
- 1999 թվականին Սոլովյանենկոյի պատվին թողարկվել է «Անատոլի Սոլովյանենկո» հուշադրամը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Соловьяненко Анатолий Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
- ↑ «СОЛОВ’ЯНЕНКО АНАТОЛІЙ БОРИСОВИЧ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-29-ին։ Վերցված է 2019-05-17(ուկր.)
- ↑ словари։ «Соловьяненко Анатолий Борисович (1932—1999) — Кто есть кто в культуре — Яндекс.Словари»։ Slovari.yandex.ru։ Վերցված է 2013-09-01
- ↑ RIN.RU. http://rin.ru (1932-09-25)։ «Solovyanenko Anatoly, photo, biography»։ Persona.rin.ru։ Վերցված է 2013-09-01
- ↑ «Ukrainian opera singer Anatoliy Solovianenko dies at 66»։ Associated Press։ հուլիսի 30, 1999։ Վերցված է նոյեմբերի 18, 2011
- ↑ «Anatoly Solovyanenko. Ukrainian folk songs. // www.UMKA.com.ua»։ Umka.com.ua։ Վերցված է 2013-09-01
- ↑ «Анатолий Соловьяненко - биография - актеры - знаменитости в кино - Кино-Театр. РУ»։ Արխիվացված օրիգինալից 2012-11-29-ին։ Վերցված է 2019-05-17
- ↑ Указ Президента України № 328/93 від 19 серпня 1993 року «Про нагородження Почесною відзнакою Президента України»
- ↑ ЗОЛОТИЙ ОРДЕН «СЛАВА НА ВІРНІСТЬ ВІТЧИЗНІ» ЗА НОМЕРОМ 001 ВРУЧЕНО ПРЕЗИДЕНТОВІ УКРАЇНИ - Новини Укрінформ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рыцарь оперного искусства : [А.Соловьяненко] / В.Герланец // МЕРКУРИЙ (г. Донецк). 2007. № 10. - С.62-63.
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անատոլի Սոլովյանենկո կատեգորիայում։ |
- Սեպտեմբերի 25 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Հուլիսի 29 մահեր
- 1999 մահեր
- Ուկրաինայում մահացածներ
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ուկրաինացի երգիչներ
- Ուկրաինացի օպերային երգիչներ
- Ուկրաինայի վաստակավոր արտիստներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Խորհրդային օպերային երգիչներ և երգչուհիներ