Քաղաքը գտնվում է Եփրատ գետի ափին, Դեյր-էլ-Զորից հարավ։ Ալ-Մուհասսանից 120 կմ արևմուտք Իրաքի սահմանն է։ 1950-ական թվականներին Սիրիայի կոմունիստական կուսակցությունը աջակցում է արաբներով ու սուննի մուսուլմաններով բնակեցված քաղաքները, այդ թվում՝ ալ-Մուհասսանը։ Նախկին ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայի անունով քաղաքը հայտնի էր որպես «փոքր Մոսկվա»։
1953 թվականի ամռանը տեղական տոհմերից մեկի՝ ալ-Ակայդաթի ղեկավարները ձեռք են բերում մեծ ազդեցություն։ Նրանք կարողանում են սեփականացնել բնական գազի պաշարները, ստացված եկամուտներն ուղղելով գյուղատնտեսության զարգացմանը։ Դեյր-էլ-Զոր քաղաքի կոմունիստ դասախոսների ազդեցության տակ նրանք կարողանում են ձեռք բերել գազի երկու պոմպ, հիմնում համայնական ընկերություն, իսկ գյուղերը ստանում են 2 տրակտոր[2]։