Ադրբեջանում ոչ ցանկալի անձանց ցանկ
Ադրբեջանում ոչ ցանկալի անձանց ցանկ (ադրբ.՝ Azərbaycanda arzuolunmaz şəxslərin siyahisi), պաշտոնական ցանկ, որտեղ ներառված են այն անձանց ցանկը, ում մուտքը Ադրբեջան արգելված է։ Վերջիններս «խախտել են» Ադրբեջանի Հանրապետության «Պետական սահմանների մասին» օրենքը և առանց Ադրբեջանի թույլտվության այցելել են Արցախի Հանրապետություն, որն Ադրբեջանը համարում է օկուպացված հայկական զորքերի կողմից[1]։ Ցանկում ներառված են նաև այն անձինք, ովքեր ժամանակին ներառվել են ցուցակում, սակայն հետագայում հանվել են[1]։
2013 թվականի օգոստոսին Ադրբեջանի ԱԳՆ-ն հրապարակել է անցանկալի անձանց ցուցակը, որը բաղկացած է 330 անձնանցից։ Այդ ցանկում կան տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, նկարիչներ, արտիստներ և տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ցանկում ներառված են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Մոնսերատ Կաբալյեն և Լյուբով Կազարնովսկայան[2]։
2013 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրճատել է անցանկալի անձանց ցուցակը։ «Սև ցուցակից» հանվել են 4 անձինք, ովքեր այդպիսի խնդրանքով դիմել էին Ադրբեջանի իշխանություններին։
2018 թվականի հունվարին Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում ներառված են 698 անձինք։
Ցուցակի վերաբերյալ կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անատոլի Շարիյը հայտարարել է, որ լրագրողների գործը հանդիսանում է լսել հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշումները։ Նա հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունները կիրառում են այնպիսի մեթոդներ, որոնք կիրառել են Միջնադարի իշխանիկները»[3]։
Վաֆա Գուլուզադեն ցուցակի հրապարակումը անվանել է «պրակտիկ էֆֆեկտիվության տեսանկյունից ճիշտ քայլ»՝ հայտարարելով, որ «ցուցակի հիմնական նպատակը պատժելն է բոլոր նրանց, ովքեր առանց պաշտոնական Բաքվի թույլտվության այցելել են Լեռնային Ղարաբաղ»։ Գուլուզադեն ցուցակի հրապարակումը կապել է նաև Ադրբեջանում առկա նախընտրական տրամադրությունների հետ[4]։
Ցուցակում ներառվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհ պատգամավոր Տոմաշ Պորեբայի խոսքերով՝ նա Լեռնային Ղարաբաղ այցելել է սեփական նախաձեռնությամբ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Այցի նպատակներից մեկը շրջանում իրավիճակի վերաբերյալ զեկույցի պատրաստումն էր[5]։
Մեկնաբանելով անցանկալի անձանց ցուցակում Մոնսերատ Կաբալյեի ներառումը՝ ցուցակում ներառված Կոնստանտին Զատկուլինը հայտարարել է. «Ադրբեջանը ցուցադրում է մեծագույն հիմարություն» և համեմատել այն սպայի այրու հետ, ով ինքն իրեն կերտել է[6]։
Ցուցակի մյուս դերակատարը՝ Սերգեյ Մարկեդոնովը հրճվանքով հայտարարել է, որ հպարտ է, որ Մոնսերատ Կաբալյեի և Ալ Բանոյի հետ միասին գտնվում է միևնույն ցուցակում[7]։
«Эхо Москвы-ի» լրագրող և թղթակից Վլադիմիր Վարֆոլոմեևը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չի նույնիսկ չի հասկանում, թե ինչպես է կարողացել հայտնվել «սև ցուցակում» և «դարձել անցանկալի անձ սիրելի Ադրբեջանում»[8]։
Վաշինգտոնում արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի գլխավոր փորձագետ Ուեյն Մերին քննադատել է Բաքվի որոշումը։ Նրա խոսքերով, այդպիսով երկրի իշխանությունները իրենք իրենց են վնասում[9]։
«Ես չեմ եղել Ղարաբաղում, բայց իմ կոլեգաները եղել են այնտեղ։ Իսկ եթե ինձ ներառել են «սև ցուցակում», ապա պետք է այնտեղ գնալ՝ որպես Կովկասի մասնագետ», — Turan գործակալությանը հայտնել է Ջոն Հոպկինսի համալսարանի ուսանող Նիկոլաս Վոնդրան[10]։
«Сегодня» թերթի խմբագիր Իրինա Կովալչուկը հայտարարել է, որ ցուցակի հրապարակումից հետո նա պատրաստ է ևս մեկ անգամ այցելել Ղարաբաղ[11]։
Ազգությամբ հրեա բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ «ինձ համար ծիծաղելի է ադրբեջանական հատուկ ծառայությունների ինքնասպանական դիրքորոշումը», և կասկած է հայտնել Ադրբեջան այցելությունների վերաբերյալ[12]։ Ավելի ուշ, օգտվելով ռուսական (ինչպես նաև իսրայելական) և ուկրաինական անձնագրերում Ալեքսանդր անվան գրման տարբերություններին, Լապշինը երկու անգամ այցելել է Ադրբեջան և իր բլոգում նկարագրել սահմանն անցնելու տեխնոլոգիան՝ ճանապարհին ծաղրելով ադրբեջանցի սահմանապահներին։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի գիշերը, Ադրբեջանի խնդրանքով, բլոգերը ձերբակալվելէ բելառուս ուժայինների կողմից՝ Ադրբեջանին արտահանձնելու նպատակով[13]։
Անցանկալի անձանց ցուցակում ներառված անձանց ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի սեպտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ[25]։ | |||||
Ցուցակից հանված անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաևի խոսքերով, այս ցուցակը «մշտական չէ, այն „flexible“ („ճկուն“)» է, և այն դեպքում, երբ անձը «զղջում է իր արարքի համար, գիտակցում իր այցի ոչ ճիշտ լինելը և դիմում է Ադրբեջանի համապատասխան մարմիններին՝ մեկնաբանության համար, ապա ադրբեջանական կողմը պատրաստ է վերանայել անձին ցուցակում ներառված լինելը»[1]։ 2013 թվականի սեպտեմբերին «սև ցուցակից» հանվել են 4 անձինք՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, «Ամերիկայի Ձայնը» լրատվական ծառայության մոսկովյան բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուքը, ինչպես նաև Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողներ Իվան Բենովիչը և Նիկոլաս Բոնդրան։ Այս անձինք «դիմել են ադրբեջանական կառավարությանը և ափսոսանք հայտնել կատարվածի համար»։ Ալեքսեյ Միտրոֆանով հայտնվել է «սև ցուցակում», երբ 2011 թվականին այցելել է ԼՂՀ Մարտակերտ քաղաք։ Այնտեղ նա մասնակցել է «Մոսկվա» հանդիսությունների տան բացմանը։ Մեկնաբանելով ցուցակից իրեն հանելը՝ պատգամավորը Vesti.az-ին հաստատել է, որ համապատասխան խնդրանքով դիմել է ադրբեջանական իշխանություններին։ Ինչպես արտահայտվել է Միտրոֆանովը, նա իր հույսը դրել է «ադրբեջանական ղեկավարության իմաստնությանը և բարյացակամությանը»[32]։ 2013 թվականի նոյեմբերին ցուցակից հանվել է նաև իտալացի երգիչ Ալ Բանոն՝ սեփական դիմումի համաձայն[33]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Гусейнов Н. МИД Азербайджана: большинство лиц армяне заманили на оккупированные территории обманом // aze.az. — 6 августа 2013. Архивировано из первоисточника 9 Օգոստոսի 2013.
- ↑ МИД Азербайджана (2013). «Arzuolunmaz Şəxslərin Siyahisi» (PDF) (ադրբեջաներեն). Официальный сайт Министерства иностранных дел Азербайджанской Республики. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Шарий А. Известный журналист: Нужно симметрично ответить на объявление восьмерых украинцев персонами нон грата. Аспекты, 6.8.2013.
- ↑ Кямал Али. Опубликование списка персон нон грата не может навредить имиджу Азербайджана — эксперт Արխիվացված 2013-08-11 Wayback Machine. Новости-Азербайджан, 5.8.2013.
- ↑ ЕС ответил на ноту МИД Азербайджана: что дальше?
- ↑ «Урегулирование конфликта на поверхности» // Взгляд. 3 августа 2013
- ↑ Сергей Маркедонов рад оказаться вместе с Кабалье и Аль Бано в «черном списке» Азербайджана // Аспекты. 06.08.2013
- ↑ Forbes: "От «черного списка» МИД Азербайджана больше всего могут пострадать Аль Бано и Кабалье Արխիվացված 2018-06-21 Wayback Machine // Вести. 05.08.2013
- ↑ Вейн Мэри: Баку только вредит себе Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Contact.az, 2013 Aвгуст 06
- ↑ 10,0 10,1 Рауф Оруджев. Список вызвал толкования Արխիվացված 2013-08-09 archive.today // Зеркало. 06 Авг 2013
- ↑ Украинская журналистка ставшая персоной нон грата в Азербайджане, готова снова поехать в Карабах // Аналитика, Август 4, 2013
- ↑ Израильский турист — главный враг азербайджанских спецслужб // IzRus. 05.08.2013
- ↑ Кирилл Кривошеев, Кирилл Кривошеев Россиянин задержан в Белоруссии за посещение Нагорного Карабаха // Коммерсантъ. — 2016-12-16.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 Azerbaijan announces a number of French parliamentarians non-grata
- ↑ Британский парламентарий может попасть в «черный список» МИД Азербайджана
- ↑ 16,0 16,1 Депутаты Европарламента: «Карабах должен участвовать в общекавказских проектах»(չաշխատող հղում)
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 Британские парламентарии знакомятся с Нагорным Карабахом
- ↑ Азербайджан запретил Сергею Бунтману въезд в страну
- ↑ Нагорный Карабах. Путевые заметки
- ↑ «In Karabakh, the first post-Soviet war». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ 21,0 21,1 «Шуши ещё много предложит миру»(չաշխատող հղում) // Голос Армении. 3 сентября 2011
- ↑ 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 22,11 22,12 22,13 22,14 22,15 22,16 22,17 22,18 22,19 22,20 22,21 Իտալացիների ստեղծած քանդակները կզարդարեն Շուշին
- ↑ «Бедрос Киркоров: «Я армянин, и этим горжусь!»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Анастасия Мартынова, Ярослав Борисов, Владимир Черных. Нагорный Карабах отмечает 20-летие провозглашения независимости
- ↑ Американский сенатор прокомментировал включение своего имени в «черный список» Азербайджана
- ↑ «Александр Волощук: Карабах напомнил мне Приднестровье». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ 27,0 27,1 27,2 «Французские сенаторы внесены в «черный список» МИД Азербайджана». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ GLORIA GALLOWAY (Jul. 19, 2012). «Azerbaijan upset over Liberal MP's trip to disputed territory's election». The Globe and Mail.
- ↑ Монсеррат Кабалье объявлена персоной нон грата в Азербайджане
- ↑ Любовь Казарновская стала нежелательным лицом в Азербайджане
- ↑ Азербайджан объявил певицу Любовь Казарновскую персоной нон грата
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 32,4 Азербайджан простил Алексея Митрофанова. Lenta.ru, 23.9.2013.
- ↑ 33,0 33,1 Аль Бано исключен из списка невъездных в Азербайджан лиц
- ↑ СМИ: Знаменитый итальянский певец Аль Бано подтвердил свой визит в Карабах(չաշխատող հղում).
- ↑ «Константин Москович попал в список персон нон-грата в Азербайджане». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
|