Սերգեյ Մարկեդոնով
Սերգեյ Մարկեդոնով | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքագետ |
Սերգեյ Միրոսլավի Մարկեդոնով (ռուս.՝ Сергей Мирославович Маркедонов, դեկտեմբերի 18, 1972, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1972 թվականի դեկտեմբերի 18-ին Դոնի Ռոստով քաղաքում։ 1995 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռոստովի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1995 թվականի հոկտեմբերին ընդունվել է ասպիրանտուրա, 1996-1998 թվականներին եղել է Ռոստովի պետական մանկավարժական համալսարանի Ռուսաստանի պատմության ամբիոնի ասիստենտ։ 1997/1998 ուսումնական տարում ասպիրանտների համար Ռուսաստանի կառավարության Հատուկ պետական կրթաթոշակի դափնեկիր։ 1998 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի պատմության ինստիտուտի Ատենախոսական խորհրդում պաշտպանել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը (մասնագիտություն՝ պատմագրություն, աղբյուրագիտություն, պատմական հետազոտության մեթոդներ)։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականի հոկտեմբերին - 2001 թվականի մարտին եղել է Ռոստովի մարզի նահանգապետի մամլո ծառայության մոնիթորինգի խմբի գլխավոր մասնագետը։
2001 թվականից բնակվում է Մոսկվայում և վարում է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրների բաժնի վարիչ։
Դասախոսում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանում։
2007 թվականին որպես դիտորդ մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին, որի համար Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգրկել է նրան անցանկալի անձանց ցանկի մեջ[1] Ադրբեջանական Հանրապետության «Պետական սահմանի մասին օրենքի» խախտման համար։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կովկասի պատմագրության և կազակների սոցիալ-քաղաքական պատմության, միջէթնիկական հարաբերությունների խնդիրների ավելի քան 80 գիտական հրապարակումների հեղինակ է։ Հրապարակել է ավելի քան 200 հոդված պարբերական և համացանցային մամուլում։
1998 թվականից Ռուսաստանի լրագրողների միության անդամ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ադրբեջանի ԱԳՆ (2013). «Arzuolunmaz Şəxslərin Siyahisi» (PDF) (ադրբեջաներեն). Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.