Jardine Matheson

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jardine Matheson
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված էհուլիսի 1, 1832[1]
ՀիմնադիրՈւիլյամ Ջարդի և Ջեյմս Մատիսո
ՎայրՀամիլթոն, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն և Հոնկոնգ, Չինաստան
Երկիր Բերմուդյան կղզիներ
ՏնօրենJohn Witt?[2]
Արդյունաբերությունկոնգլոմերատ, առևտուր, անշարժ գույք, շինարարություն և ֆինանսական ծառայություններ
Աշխատողների թիվ464 000 մարդ (2019)[3]
Կայքjardines.com
ԲորսաԼոնդոնի ֆոնդային բորսա, Singapore Stock Exchange? և Bermuda Stock Exchange Ltd?
 Jardine Matheson Group Վիքիպահեստում

Jardine Matheson Holdings Limited (չինարեն՝ 怡和洋行), Fortune Global 500 և Forbes Global 2000 ցանկերի խոշորագույն բազմագործառույթ կոնգլոմերատներից մեկը։ Տեղակայված է Հոնկոնգում, Ջարդին հաուս երկնաքերում, որը հայտնի է իր շրջանաձև պատուհան-«իլյումինատոր»-ներով, սակայն պաշտոնապես գրանցված է Բերմուդյան կղզիներում։ Անվանակոչված է հիմնադիրների ազգանուններով՝ Ուիլյամ Ջարդին և Ջեյմս Մատիսոն (ընկերության չինարեն անվանումը «Ewo» կամ «Իխե» նշանակում է «Երջանիկ ներդաշնակություն» կամ «Հիասքանչ համաձայնություն»)։ Jardine Matheson Holdings ընկերության բաժնետոմսերը գտնվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում, Սինգապուրի բորսայում և Բերմուդյան ֆոնդային բորսայում։ Ընկերության հիմնադիր Jardine, Matheson and Co կազմակերպությունը՝ ստեղծված 1832 թվականին, կարևոր դեր է խաղացել բրիտանական Հոնկոնգի պատմության մեջ նրա հիմնման պահից, ինչպես նաև Չինաստանի պատմության մեջ՝ Ափիոնային պատերազմների միջև և մինչև Ճապոնա-չինական պատերազմի սկիզբը[4][5]։

Այսօր Jardine Matheson Holdings ընկերության հիմնական հետաքրքրությունները որոշակիացած են մանրածախ վաճառքի, անշարժ գույքի վաճառքի, շինարարության․, ֆինանսական ծառայությունների, գյուղատնտեսական գործարարության, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում (առավել եկամտաբեր մասնաճյուղերը ստորաբաժանվում են՝ Hongkong Land, Dairy Farm International Holdings և Astra International)։ 2012 թվականի ապրիլի տվյալներով՝ Jardine Matheson ընկերության շրջանառությունը հավասար է եղել 38 միլիարդ դոլարի (2013 թվականին՝ 39,6 միլիարդ), շահույթը՝ 3,4 միլիարդ դոլար (2013 թվականին՝ 1,7 միլիարդ), հաշվապահական ակտիվները՝ 58,3 միլիարդ դոլար (2013 թվականին՝ 63,5 միլիարդ), կապիտալիզացիան՝ 33,9 միլիարդ դոլար (2013 թվականին՝ 43,3 միլիարդ)։ Համեմատության համար՝ 2008 թվականի ապրիլի տվյալներով ընկերության շրջանառությունը հավասար է եղել 16,26 միլիարդ դոլարի, շահույթը՝ 1,35 միլիարդ դոլար, ակտիվները՝ 20,26 միլիարդ դոլար, կապիտալիզացիան՝ 17,29 միլիարդ դոլար․ հոլդինգի ընկերություններում զբաղված է եղել ավելի քան 270 հազար աշխատակից (2013 թվականին՝ 360 հազար)[6][7]։

2012 թվականի Forbes Global 2000-ի տվյալներով աշխարհի խոշորագույն ընկերությունների մեջ Jardine Matheson ընկերությունը զբաղեցրել է 170-րդ տեղը, իսկ Հոնկոնգի խոշորագույն ընկերությունների մեջ՝ 4-րդը (2013 թվականին զբաղեցրել է 185-րդ տեղը աշխարհի խոշորագույն ընկերությունների մեջ և 5-րդը՝ Հոնկոնգի խոշորագույն ընկերությունների մեջ)։ Լոնդոնի ֆոնդային բորսայում Jardine Matheson Holdings ընկերությունը նշանակվում է JAR (Սինգապուր), JARB (Բերմուդյան կղզիներ) և JARJ (Ջերսի) թիքերներով[8][9][10], Սինգապուրի բորսայում՝ J36[11], Բերմուդյան ֆոնդային բորսայում՝ JMHBD.BH[12]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնումից մինչև 1870-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Jardine, Matheson and Co ընկերությունը հիմնադրվել է Գունջուում 1832 թվականին Ուիլյամ Ջարդինի (1784—1843) և Ջեյմս Մատիսոնի (1796—1878) կողմից։ Այդպիսով այն համարվում է ամենահին առևտրային տներից մեկը (նախկինում հայտնի որպես «Hong (business)»), որը պահպանվել է մինչև XXI դար։ 1834 թվականին այն բանից հետո, երբ Բրիտանական Օսթ-հնդկական ընկերությունը վատնեց իր մենաշնորհային իրավունքը Չինաստանի հետ առևտուր վարելու համար, Jardine, Matheson and Co ընկերությունը առաջինը սկսեց թեյ մատակարարել Բրիտանիա։ 1841 թվականին Ջարդին և Մատիսոնը ձեռք բերեցին առաջին հողային տարածքները, որոնք արժեցան 565 ֆունտ ստերլինգ։ Այդ հողերը գտնվում էին Հոնկոնգի Իսթ-Փոյնթ շրջանում (ժամանակակից Կոզուեյ-Բեյ շրջանը)։ Այն բանից հետո, ինչ Հոնկոնգը Նանկինյան պայմանագրի համաձայն (1842) դուրս եկավ Մեծ Բրիտանիայի տիրապետությունից, ինչին Jardine, Matheson and Co ընկերության անդամները կապված չէին, ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխվեց այդ արագ զարգացող բրիտանական անկլավը։ Jardine, Matheson and Co ընկերությունը միանգամից կառուցեց մեծ ափիոնային պահեստ և այլ շինություններ՝ սկսելով կարևոր դեր խաղալ Հոնկոնգի գործնական աշխարհում։ 1843 թվականին ընկերության նավատորմը, որը բաղկացած էր վեց արագաշարժ և լավ զինված կլիպերներով, սկսեց գերակշռել Չինաստանի ափերի մոտ տեղի ունեցող ափիոնի վաճառքում՝ ինքնուրույն կերպով թմրանյութեր առաքելով Բրիտանական Հնդկաստան։ 1844 թվականին Jardine, Matheson and Co ընկերությունն իր գրասենյակը բացեց Շանհայում, որից հետո հաջորդեցին Կանտոնը, Սյամինը և Ֆուչժոուն։ Ջարդինև Մատիսոն ընտանիքների շահույթը 1827-1847 թվականներին կազմում էր 3 միլիոն ֆունտ ստերլինգ (այդ գումարի մեծ մասը ստացվել է այդ քսանամյակի երկրորդ կեսում), իսկ նավատորմի և պահեստների ամենամյա պահպանության համար Jardine, Matheson and Co ընկերությունը 1840-ական թվականներին ծախսել է միջինը 300 հազար դոլար[13][14][15][16][17][18][19]։

Ուիլյամ Ջարդին Ջեյմս Մատիսոն Խաչիկ Չաթեր

Սկզբնապես զբաղվելով ափիոնի, թեյի, բամբակի, կտորների և գործվածքերի, ածխի, մետաղների և սարքավորումների առևտրով՝ շուտով Jardine, Matheson and Co ընկերությունը տարանջատեց իր ստորաբաժանումները՝ ի հաշիվ ապահովագրության, բանկային գործառնությունների, նավատորմի և երկաթգծերի (1855 թվականին սկսել է գործել Կալկութա-Հեռավոր Արևելք շոգենավային գիծը)։ 1860-ական թվականներին ընկերության ակտիվությունը մաքսանենգության ոլորտում սկսեց կրճատվել, բայց, չնայած դրան, Երկրորդ Ափիոնային պատերազմից հետո Jardine, Matheson and Co ընկերությունը շարունակում էր առաջատար դիրք զբաղեցնել գործարարության ոլորտում, որը գործնականում օրինականացվել էր բրիտանացիների կողմից (1860—1872 թվականներին ընկերությունը տարեկան միջինը 300 հազար ֆունտ ստեռլինգի թմրանյութ էր արտահանում)։ Ժամանակի ընթացքում ափիոնի գների անկման և սեփականատերերի բարձր դիրքի պատճառով Jardine, Matheson and Co ընկերությունը Բրիտանիայում չէր կարող թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվել․ դա դարձել էր «անհարիր», և փորձելով փոխել իր ոճը՝ ընկերությունը նույնիսկ սկսեց հովանավորել չինական դասականների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք կատարել է Ջեյմս Լեգը։ Բացի այդ՝ 1865 թվականից հետո ընկերության ներկայացուցիչները մտնում էին Հոնկոնգի Օրենսդիր խորհրդի կազմի մեջ, իսկ XIX դարի վերջից սկսած՝ Վարչական խորհրդի կազմի մեջ (և բացի այդ՝ XIX դարի երկրորդ կեսում Jardine, Matheson and Co ընկերությունը ազդեցիկ լոբբի ուներ խորհրդարանում և Բրիտանիայի կառավարության մեջ)։ 1868 թվականին ընկերությունը «կուլ տվեց» հրդեհների ապահովագրություն իրականացնող «Յունիոն Ինշուրենս Սեսայեթի օֆ Կանտոն» ընկերության գումարները (դեռ ավելի վաղ նրա գլխավորությամբ էին գտնվում այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսիք են «Յունիոն Ինշուրենս Սեսայեթի օֆ Կանտոն» և «Կանտոն Ինշուրենս Օֆիս» ընկերությունները՝ ստեղծված 1830-ական թվականների կեսերին), 1869 թվականին սկսել է առաջին մասնավոր հեռագրի տարածումը, որը միացրել է տարբեր գրասենյակներ, 1876 թվականին հիմնել է Հոնկոնգի առաջին շաքարառաֆինադային գործարանը՝ «Չայնա Շուգար Ռեֆայնինգ» անվամբ[20][21][22][23]։

1870-ական թվականներից մինչև XX դարի կեսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1877 թվականին Jardine, Matheson and Co ընկերության կրտսեր գործընկեր Ուիլյամ Կեսուիկը դարձավ The Hongkong and Shanghai Banking Corporation ընկերության տնօրեններից մեկը, ինչն իր հետևից բերեց Հոնկոնգի երկու խոշորագույն բիզնես-խմբերի միավորումը և ինչը դարձավ Ցին արքայատոհմի վարկավորման և չինացի նահանգապետերի վարկավորման սկիզբը (բացի այդ՝ Jardine, Matheson and Co ընկերությունը ակտիվ կերպով պարտք էր տալիս կայսերական տանը)։ Jardine, Matheson and Co ընկերության մեկ այլ գործընկեր Ջ․ Ուիթալը գլխավորում էր Hong Kong and Whampoa Dock խոշորագույն հոնկոնգյան նավաշինական ընկերությունը, որի ստորաբաժանումներում 19-րդ դարի վերջին աշխատում էր ավելի քան 4500 մարդ։ 1879 թվականին Jardine, Matheson and Co ընկերությունը բացեց արհեստական սառույցի իր առաջին գործարանը, 1881 թվականին միավորեց մի քանի շոգենավեր Indo-China Steam Navigation Company Ltd-ում («Իխե»), որը 1893 թվականին ուներ արդեն 22 նավ։ 1885 թվականին ընկերության ներդրումների 37,45 %-ը տրվում էր բեռնափոխադրումներին, 28,7 %-ը՝ նավաշինական և նավավերանորոգման աշխատանքներին, պահեստներին, 20,2 %-ը՝ The Hongkong and Shanghai Banking Corporation-ին, 10 %-ը՝ շաքարի գործարաններին, 3,55 %-ը՝ ապահովագրական ընկերություններին (1880-ական թվականների կեսերին Jardine, Matheson and Co ընկերության կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը Հոնկոնգում և Չինաստանում կազմում էր 2,3 միլիոն լյան, իսկ տասը տարի անց այն հասավ 5 միլիոնի)։ 1886 թվականին ընկերությունը «կուլ տվեց» 1884 թվականին հիմնված Hong Kong Wharf and Godown Co ընկերությունը, որը Ցզելունում մեծ պահեստներ էր ստեղծում, 1887 թվականին Հոնկոնգում բացեց ցեմենտի գործարան։ 1890-ական թվականների սկզբներին Jardine, Matheson and Co և The Hongkong and Shanghai Banking Corporation ընկերություններն իրենցից ներկայացնում էին առավել հզոր ուժ գաղութի տնտեսության մեջ և առաջատար դիրքեր էին զբաղեցնում Չինաստանի արտաքին առևտրի մեջ (բացի այդ՝ ընկերությունների միջև կապիտալների միավորումը, մասնավորապես՝ բանկն ուներ որոշակի բաժնետոմսեր, որ պատկանում էի Jardine, Matheson and Co ընկերության բեռնափոխադրումներ և ապահովագրական ծառայություններ կատարող ստորաբաժանումներին)[24][25][26]։

1890 թվականին Jardine, Matheson and Co ընկերությունը միջոցներ ներդրեց հայկական ծագում ունեցող բրիտանացի գործարար Խաչիկ Փոլ Պաթերի կողմից ստեղծված Hongkong Electric Company ընկերության մեջ։ 1897 թվականին Jardine, Matheson and Co, The Hongkong and Shanghai Banking Corporation և իտալացի գործարար Ա․ Լուզատին ստեղծեցին «Պեկինյան սինդիկատը» («Ֆուգունսի»), որը զբաղվում էր երկաթգծերի կառուցմամբ և Խենան ու Շենսի պրովինցիաներում ենթահողերի մշակմամբ։ Նույն թվականին ընկերությունը Հոնկոնգում բացել է կտորեղենի խոշորագույն գործարան։ 1898 թվականին Jardine, Matheson and Co և The Hongkong and Shanghai Banking Corporation ընկերությունները հիմնադրեցին British and China Corporation (BCC) ընկերությունը, որը զբաղվում էր Չինաստանում երկաթգծերի կառուցմամբ։ Նույն թվականին Jardine, Matheson and Co ընկերությունը հիմնել է Star Ferry-ն, որը իրագործում էր լաստանավային պարբերական հաղթրդումներ Հոնկոնգի և Ցզյուլունի միջև։ XIX—XX դարերի սահմանին Jardine, Matheson and Co ընկերությունը դարձավ բրիտանական խոշորագույն կոնգլոմերատներից մեկը, որ աշխատում էր Հեռավոր Արևելքում, և ստորաբաժանումներ ստեղծեց Չինաստանի կարևորագույն քաղաքներում, ինչպես նաև Իոկոգամայում, Կոբեում և Նագասակիում։ 1906 թվականին Jardine, Matheson and Co ընկերությունը վերաձևավորվեց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության(limited company), 1907 թվականին դուստր British and China Corporation-ը կարևոր պայմանագիր ստորագրեց Կոուլուն-Կանտոնյան երկաթգծի կառուցման համար։ 1918 թվականին բեռնափոխադրումները, որ պատկանում էին Jardine, Matheson and Co ընկերությանը, կատարվում էին 21,4 % Յանցզիի ողջ փոխադրումներից (1928 թվականին՝ արդեն 26,4 %)։ XX դարի առաջին տասնամյակներում ընկերությունը կառուցեց կամ ավելի ժամանակակից դարձրեց բամբակաթղթային, մանվածքի, բրդեղենի, մետաքսի և պարենային գործարանները, փաթեթավորման և գարեջրի գործարանները, սառնարանները և արհեստական սառույցի արտադրամասերը Շանհայում, որը գործնականում վերածվեց Jardine, Matheson and Co բիզնես կայսրության գլխավոր կենտրոնի (ավելի վաղ այն անցումներ ուներ Շանհայի նավատորմում և կառուցել էր երկաթգիծ Շանհայից դեպի Սյուչժոու), ինչպես նաև ընդլայնել էր իր հետաքրքրությունները Աֆրիկայում, Ամերիկայում և Ավստրալիայում։ 1923 թվականին Շանհայում ստեղծվեց դուստր մեքենաշինական և ծառայողական Jardine Engineering Corporation-ը (կամ Ewo Engineering Co), որը Չինաստանում առաջին վերելակը ստեղծեց և Հոնկոնգում առաջին օդորակիչը։ 1930 թվականին Jardine, Matheson and Co-ի ապահովագրական ընկերությունները մեծացրին իրենց կապիտալը՝ հասցնելով 10 միլիոն յուանի։ Բայց ճապոնացիների կողմից Չինաստան լայնամասշտաբ ներխուժման (1937) պատճառով Jardine, Matheson and Co ընկերությունը մեծ ֆինանսական կորուստներ ունեցավ Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջանում[25][27][28][29]։

XX դարի երկրորդ կեսից մինչև մեր օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնացիների կողմից Շանհայի և Հոնկոնգի օկուպացիայից հետո Jardine, Matheson and Co ընկերությունը ստիպված էր փակել իր բոլոև կազմակերպություններն ու գրասենյակները և տեղափոխել եվրոպական անձնակազմը՝ պահպանելով միայն շատ քիչ մարդիկ Չունցինում։ Պատերազմի ավարտից հետո ընկերությունն առաջիններից էր, որ վերականգնեց իր գործունեությունը Հոնկոնգում և Շանհայում (ներառյալ ծովային փոխադրումները), իսկ 1947 թվականի ամռանը այն գործողություններ սկսեց Ճապոնիայում։ Կոմունստների գալու պատճառով չինական շուկայի մեծ կորուստներից հետո (1949) և բոլոր արտասահմանյան ընկերությունների գրասենյակների փակվելուց հետո (1954) Jardin Mathenson ընկերությունը սկսեց փնտրել իր կապիտալի ներդրումների այլ ոլորտներ։ 1961 թվականին Jardine Matheson ընկերությունը դուրս եկավ բորսա՝ դառնալով հանրային ընկերություն, 1963 թվականին հիմնեց ներկայացուցչություն Ավստրալիայում, իսկ Հոնկոնգում բացեց առաջին հյուրանոցը՝ Mandarin Oriental, Hong Kong, որը սկիզբ դրեց հյուրանոցային խոշորագույն ցանցին, 1967 թվականին հիմնեց ներկայացուցչություն Ինդոնեզիայում։ Ասիական առաջին առևտրային բանկ Jardine Fleming-ը՝ հիմնված ընկերության կողմից 1970 թվականին, շուտով սկսեց էքսպանսիա Հավայան կղզիներ և Ֆիլիպիններ։ 1970-ական թվականների շինարարական բումը դրդեց Jardine Matheson-ին գնել գաղութի խոշորագույն շինարարական ընկերությունը՝ Gammon Construction-ը (1975), միևնույն ժամանակ խումբն անցավ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ապահովագրական շուկա՝ դնելով Jardine Insurance Brokers-ի հիմքը։ 1977 թվականին Jardine Matheson-ը 11 ստորաբաժանում ուներ Հեռավոր Արևելքում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Հարավաֆրիկյան Հանրաապետությունում (ընկերության կապիտալի 61,9 %-ը տրվել է Արևմտյան Եվրոպային, Հարավ-արևելյան Ասիային, Ավստրալիային և Նոր Զելանդիային, 37 %-ը՝ Հոնկոնգին)։ 1979 թվականին Չինաստանում տնտեսական հեղափոխությունից հետո Jardine Matheson ընկերությունը առաջինը արտասահմանյան ընկերությունների մեջ վերադարձավ իր համար սովորական շուկա և Պեկինում ներկայացուցչություն բացեց[30][31][32]։

Jardine House՝ գլխավոր գրասենյակը Հոնկոնգում

1967 թվականից մինչև 1980 թվականը Jardine Matheson ընկերությունը մեծացրեց իր կապիտալը՝ 459 միլիոնից հասցնելով գրեթե 7,5 միլիարդ հոնկոնգյան դոլարի։ Նա տիրապետում էր բաժնետոմսերի ավելի քան 50 %-ին 230 ընկերություններում և ավելի քան 20 տոկոս բաժնետոմսերի 140 ընկերություններում։ Jardine Matheson ընկերության ներդրումների կառուցվածքն այսպիսին էր․ անշարժ գույք՝ 40 %, առևտուր և թեթև արդյունաբերություն՝ 24 %, բանկային գործ և ապահովագրություն՝ 19 %, տրանսպորտ և լոգիստիկա՝ 10 %, բնական ռեսուրսների վերամշակում՝ 7 %։ 1980-ական թվականներին Jardine Matheson ընկերության 37 հազար աշխատակիցներ գործողություեր էին վարում Հոնկոնգում, Չինաստանում, Մալազիայում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Թայվանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիայում և Հարավային Աֆրիկայում։ 1980 թվականին իրենց առաջին միասնական ընկերությունները Չինաստանում հիմնեցին Jardine Schindler-ը (վերելակների և շարժասանդուղքների տեղադրում) և Dairy Farm-ը (ինքնաթիռների ուղևորների համար սննդի առաքում)։ Հոնկոնգի՝ Չինաստանի ինքնիշխանության ներքո անցնելու ժամանակ ընկերությունը 1984 թվականին գրանցվեց Բերմուդյան կղզիներում որպես Jardine Matheson Holdings Limited, նույն թվականին վաճառեց իր նավային բիզնեսը, 1986 թվականին Հոնկոնգյան ֆոնդային բորսա հանեց Dairy Farm-ը և Mandarin Oriental-ը, 1987 թվականին ստացավ իր առաջին ֆրանշիզան Pizza Hut և IKEA բրենդների համար, ինչպես նաև Հարավային Չինաստանում Mercedes-Benz մակնիշի մեքենան վաճառելու բացառիկ իրավունքը[33]։ Ի դեպ, 1984 թվականին Jardine Matheson ընկերության Հոնկոնգի գրասենյակում երեք ամիս աշխատել է Բրիտանիայի ապագա վարչապետ Դևիդ Քեմերոնը[34][35][36]։

1991 թվականին Jardine Insurance Brokers ընկերությունը դուրս եկավ Լոնդոնի ֆոնդային բորսա, իսկ 1990-ական թվականների կեսերին նրա օրինակին հետևեցին Jardine Matheson Holdings-ը և խմբի բազում այլ հանրային ընկերություններ (կոնգլոմերատի ասիական ֆոնդային կենտրոնը դարձավ Սինգապուրի ֆոնդային բորսան։ 1997 թվականին Jardine Insurance Brokers և Lloyd Thompson Group ընկերությունների միավրոման արդյունքում ձևավորվեց Jardine Lloyd Thompson (JLT) ընկերությունը։ 2000 թվականին Jardine Matheson և Jardine Strategic ընկերությունները վաճառեցին Jardine Fleming ներդրումային բանկը ամերիկյան JPMorgan Chase խմբին, 2005 թվականին Jardine Strategic-ը ձեռք բերեց բրիտանական Rothschild Continuation բանկի բաժնետոմսերի 20 %-ը, 2006 թվականին Jardine Lloyd Thompson ընկերությունը դուրս եկավ Չինաստանի ցամաքային շուկա, 2007 թվականին՝ Վիետնամի շուկա (նաև 2007 թվականին Jardine Strategic և Rothschild Continuation ընկերությունները միասին ստեղծեցին Jardine Rothschild Asia Capital կազմակերպությունը՝ Ասիայի շուկաների հետ աշխատանքներ տանելու համար)։ 2008 թվականին շինարարական դուստր Gammon ընկերությունը պայմանագիր ստորագրեց Հոնկոնգի կենտրոնում Հատուկ վարչական շրջանների կառավարության վարչական համալիրի կենտրոնի կառուցման համար։ 2009 թվականին Jardine Restaurant Group-ը ձեռք բերեց ֆրանշիզա՝ Թայվանում KFC ընկերության ներկայացուցիչը դառնալու համար, իսկ Jardine Matheson խմբի շահույթը գերազանցեց 1 միլիարդ դոլարը, ինչը 28 %-ով ավել էր, քան նախկին տարվանը։ 2010 թվականի մայիսին Jardine Pacific-ը մեծացրեց իր բաժնեմասը Hong Kong Air Cargo Terminals Limited-ում՝ 25 %-ից հասցնելով 42 %-ի։ 2010 թվականի վերջին խմբի ընկերությունների շահույթի 40 տոկոսը ստանում էին Չինաստանում[37][38]։

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլդինգի ղեկավարման գլխավոր դերը կատարում են Ուիլյամ Ժարդինի և Ուիլյան Կեսուիկի հետնորդները՝ Հենրի, Սայմոն և Ջոն (Չիփս) Կեսուիկ եղբայրները՝ սըր Ուիլյամ Ջոնսթոն Կեսուիկի որդիները, ինչպես նաև Բեն Կեսուիկը (Սայմոնի որդին) և Ադամ Կեսուիկը (Չիփսի որդին)։ Բացի այդ՝ Հենրի Կեսուիկը մտնում է Ասիայի և Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ գործարարների ցանկի մեջ[15][39][40][41][42]։ 2012 թվականի տվյալներով՝ Jardine Matheson Holdings Limited ընկերության տնրենների խորհրդի կազմի մեջ են մտնում[43][44]

Խորհրդի անդամ Հանրահայտ պաշտոններ
Հենրի Կեսուիկ
Jardine Matheson Holdings, Matheson & Co և Jardine Strategic ընկերությունների նախագահ, Dairy Farm, Hongkong Land և Mandarin Oriental ընկերությունների տնօրեն
Բեն Կեսուիկ
Jardine Matheson Holdings ընկերությունների կառավարիչ, Jardine Matheson Limited և Jardine Cycle & Carriage ընկերությունների նախագահ, Dairy Farm, Hongkong Land, Jardine Strategic և Mandarin Oriental ընկերությունների գործադիր տնօրեն, Jardine Pacific և Jardine Motors ընկերությունների տնօրեն
Ադամ Կեսուիկ
Jardine Matheson Holdings ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, Jardine Pacific և Jardine Motors ընկերությունների նախագահ, Jardine Matheson Limited ընկերության փոխտնօրեն, Dairy Farm, Hongkong Land, Jardine Strategic և Mandarin Oriental ընկերությունների տնօրեն
Սայմոն Կեսուիկ
Dairy Farm, Hongkong Land և Mandarin Oriental ընկերությունների տնօրեն, Matheson & Co, Jardine Lloyd Thompson և Jardine Strategic ընկերությունների նախագահ
Մարկ Գրինբերգ
խմբի ռազմավարական տնօերն, Jardine Matheson Limited, Dairy Farm, Hongkong Land, Jardine Cycle & Carriage և Mandarin Oriental ընկերությունների տնօրեն
Ջենքին Հոյ
Hongkong Land, Jardine Strategic և Central Development ընկերությունների տնօրեն
Ֆեյրֆորդի Բարոն Լիչ
Matheson & Co, Dairy Farm, Hongkong Land, Jardine Strategic, Mandarin Oriental և Rothschilds Continuation ընկերությունների տնօրեն, Jardine Lloyd Thompson ընկերության փոխտնօրեն
Ռիչարդ Լի
TAL Apparel տեսքտիլ կոնցեռնի նախագահ, Hongkong Land և Mandarin Oriental ընկերությւոնների նախագահ
Էնթոնի Նայթինգեյլ
Dairy Farm, Hongkong Land, Jardine Cycle & Carriage, Jardine Strategic և Mandarin Oriental ընկերությունների տնօրեն, Հոնկոնգի անշարժ գույքի ասոցիացիայի և Հոնկոնգի գործատուների ֆեդերացիայի խորհրդի փոխնախագահ
Փխան Յուկայ
Hongkong Land ընկերության ղեկավար, Jardine Matheson Limited և Jardine Matheson (China) Limited ընկերությունների տնօրեն, Հոնկոնգի գործատուների ֆեդերացիայի նախագահ և Հոնկոնգի Առևտրային պալատի փոխնախագահ
Ջեյմս Ռայլի
Խմբի ֆինանսական տնօրեն, Jardine Matheson Limited, Dairy Farm և The Hongkong and Shanghai Banking Corporation Limited ընկերությւոնների տնօրեն
Պերսի Ուիթերոլ
Matheson & Co, Dairy Farm, Hongkong Land, Jardine Strategic և Mandarin Oriental ընկերությունների տնօրեն, Corney and Barrow և Nith District Salmon Fishery Board ընկերությունների նախագահ
Ջայլզ Ուայթ
խմբի իրավաբանական գծով գլխավոր խորհրդատու, Jardine Matheson Limited, Dairy Farm և Mandarin Oriental ընկերությունների տնօրեն

Jardine Matheson Limited ընկերության թոփ-մենեջմենթը կազմում են նախագահ և գործադիր տնօերն Հենրի Կեսուիկը, տնօրեն Ադամ Կեսուիկի փոխտնօրենն ու ու փոխնախագահը, խմբի ռազմավարական գծով տնօրեն Մարկ Գրինբերգ, Jardine Matheson (China) ընկերության տնօրեն Դևիդ Սյույ, Hongkong Land և Jardine Matheson (China) ընկերությունների տնօրեն Փխան Յուկայը, խմբի ֆինանսական գծով տնօրեն Ջեյմս Ռայլին, խմբի իրավաբանական գծով տնօրեն Ջայլզ Ուայթը, խմբի կադրային ծառայության ղեկավար Ռիչի Բենտը, խմբի հարկային բաժանմունքի տնօրեն Բետի Չխանը, խմբի գանձապահ Էդրիան Թխենը, խմբի ֆինանսական վերահսկիչ Ուիլսոն Ֆունը, խմբի իրավական մենեջեր Սթիվեն Հոփքինսը, խմբի կորպորատիվ քարտուղար և տնօրեն Նեյլ Մակնամարան, գլխավոր աուդիտոր և ռիսկ-մենեջեր Թրևոր Ֆիցսայմոնսը[45]։

Jardine Matheson (Jardine Strategic ընկերության միջոցով) խոշորագույն բաժնետերը Կեսուիկների ընտանիքն է, սակայն սեփականատերերի առավել մանրամասն տեղեկություններ չեն ներկայացվում։ Ջարդինների ընտանիքը նույնպես գոյություն ունի մինչ օրս, կրում է բարոնետների ժառանագական տիտղոսը (1885 թվականին այն ստացել է քաղաքագետ և կոմերսանտ Ռոբերտ Ջարդինը և մինչ օրս վերահսկում է Jardine Matheson-ի իր բաժնեմասը[46][47]։ 2012 թվականի հոկտեմբերի տվյալներով՝ Jardine Matheson Holdings ընկերության բաժնետոմսերի գրեթե 21,5 %-ը գտնվում էր ազատ շրջանառության մեջ[48]։ Կեսուիկների ընտանիքը բարեկամական կապեր ունի Բրիտանիայի շատ ազդեցիկ ընտանիքների հետ։ Սըր Ջոն Կեսուիկը ամուսնացել է Սառա Ռեմզիի հետ (նրա գերդաստանում եղել են կոմս Դելհաուզին և Անքասթերները, Լովատ բարոնները և Սթիրլին լերդերը)։ Սըր Հենրի Կեսուիկը ամուսնացել է Անաբել Ֆրեյզերի հետ (նրա ցեղում եղել են Լովատ և Ռիբլսթոուն բարոնները, Բրոութոն բարոնետները)։ Սայմոն Կեսուիկը ամուսնացել է Էմմա Չեթվուդի հետ (նրա տոհմում են եղել Մինտո կոմսերը և Չեթվուդ բարոնետները)[49]։

Ենթակառուցվածքը և գործունեության ոլորտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգլոմերատի հիմնական բիզնես-միավորներն են՝ Jardine Matheson Limited (Հոնկոնգ), Matheson & Co (Լոնդոն), Jardine Strategic Holdings (Հոնկոնգ), Jardine Lloyd Thompson Group (Լոնդոն), Jardine Pacific (Հոնկոնգ), Dairy Farm International Holdings (Հոնկոնգ), Jardine Cycle & Carriage (Սինգապուր), Astra International (Ջակարտա), Jardine Motors Group (Հոնկոնգ), Hongkong Land (Հոնկոնգ) և Mandarin Oriental Hotel Group (Հոնկոնգ)։ 2012 թվականի տվյալներով՝ պումբը վերահսկել է 100 % Jardine Pacific և Jardine Motors, 82 % Jardine Strategic, 78 % Dairy Farm, 74 % Mandarin Oriental, 72 % Jardine Cycle & Carriage, 50 % Hongkong Land և 42 % Jardine Lloyd Thompson (բացի այդ՝ Jardine Cycle & Carriage-ը վերահսկել է Astra International կորպորացիայի ավելի քան 50 %-ը)[15][50][51][52]։

Jardine Pacific[խմբագրել | խմբագրել կոդը]

Jardine Pacific հոլդինգը՝ հիմնված 1988 թվականին (մինչև 1997 թվականը հայտնի է եղել որպես Jardine Pacific Management Ltd), վերահսկում է ասիական ոչ հանրային կազմակերպությունները՝ Jardine Engineering Corporation-ը (սարքավորումների մոնտաժ և սպասարկում, տեխնիկական փորձարկումների անցկացում), Gammon Construction-ը (Հոնկոնգի շինարարական առաջատար կազմակերպություններից մեկը, որ գործունեություն է ծավալում նաև Չինաստանում և Հարավարևելյան Ասիայում), Jardine Shipping Services-ը, Jardine Aviation Services-ը և Hong Kong Air Cargo Terminals Limited-ը (Հոնկոնգի նավահանգիստներում և օդանավակայաններում տրանսպորտային և լոգիստիկ ծառայություններ), Jardine Schindler-ը (վերելակների և շարժասանդուղքների տեղադրում), Jardine OneSolution-ը (տեղեկատվական տեխնոլոգիաներ), Jardine Property Investment (անշարժ գույքի ներդրումներ), Jardine Restaurant Group-ը (ռեստորանների ցանց, այդ թվում՝ Pizza Hut-ը Հոնկոնգում, Թայվանում և Վիետնամում) և Jardine Travel Group-ը (զբոսաշրջություն)[53][54]։

Hactl տերմինալը Հոնկոնգի օդանավակայանում
KFC ռեստորանը Թայվանում
Pizza Hut ռեստորանը Թայվանում
  • Jardine Restaurant Group (JRG), ամբողջովին պատկանում է Jardine Pacific-ին և ունի ավելի քան 13 հազար աշխատակից, համարվում է Ասիայի ամենախոշոր ռեստորանային ցանցերից մեկը (ղեկավարում է գրեթե 390 ռեստորան, այդ թվում՝ Pizza Hut-ը Հոնկոնգում, Թայվանում և Վիետնամում, ինչպես նաև KFC-ն Թայվանում)։ Բացի այդ՝ ընկերությունն ունի գրասենյակներ և բնակարաններ սննդի առաքում։ Հոնկոնգում Pizza Hut-ի առաջին ռեստորանը բացվել է 1981 թվականին, 1987 թվականին Հոնկոնգում ցանցի զարգացման ֆրանշիզան ձեռք է բերել Jardine Matheson ընկերությունը, իսկ 1989 թվականին ցանցը դուրս է եկել Մակաոյի շուկա[55][56][57]։
  • Gammon Construction, ունի տարեկան ավելի քան 1,5 միլիարդ դոլարի շրջանառություն և ավելի քան 5 հազար աշխատակից, համարվում է Հոնկոնգի խոշորագույն շինարարական կորպորացիաներից մեկը, որը պատկանում է Jardine Matheson-ին և բրիտանական Balfour Beatty խմբին։ Gammon-ը հիմնվել է Բրիտանական Հնդկաստանում 1919 թվականին, 1955 թվականին սկսել է գործել Հոնկոնգում, իսկ 1958 թվականին գաղութում հիմնել է Gammon Construction Limited դուստր կազմակերպությունը։ 1969 թվականին Jardine Matheson ընկերությունը դարձել է Gammon Construction-ի մինորիտար բաժնետեր, 1975 թվականին ընկերության մնացած բաժնետոմսերը, իսկ 1985 թվականին վաճառել է Gammon ընկերության բաժնետոմսերի 50 %-ը բրիտանական Trafalgar House խմբին (1996 թվականին նա մտել է նորվեգական Kværner խմբի կազմի մեջ, որը 2000 թվականին վաճառել է իր շինարարական բիզնեսը շվեդական Skanska խմբին, իսկ այն իր հերթին 2004 թվականին վաճառել է իր բաժնեմասը Balfour Beatty խմբին)։ 80-ական թվականներին Gammon-ը դուրս եկավ Հոնկոնգի սահմաններից, ներկայացուցչություններ հիմնելով Չինաստանում, Սինգապուրում, Մալազիայում, Թաիլանդում, Վիետնամում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում։ Կորպորացիան մասնագիտանում է թունելների, կամուրջների, ճանապարհների, մետրոների, օդանավակայանների, այլ տարածքների, առևտրային, բնակելի և գրասենյակային շինությունների ստեղծման մեջ[58][59][60]։
  • Jardine Aviation Services Group (JASG) համարվում է Հոնկոնգի միջազգային օդանավակայանի սպասարկման առաջատար ընկերություններից մեկը՝ ամեն տարի սպասարկելով ավելի քան 10 միլիոն ուղևոր և 100 հազար թռիչք, ինչպես նաև վերամշակելով ավելի քան 340 հազար տոննա բեռ (JASG-ի հաճախորդների թվին են պատկանում ավելի քան 60 միջազգային և չինական շրջանային օդանավակայաններ)։ Jardine Aviation Services Group-ը մասնագիտանում է հաճախորդներին ծատայություններ մատուցելու մեջ (ավիատոմսերի ստուգում և գրանցում, բեռի փոխադրում, տեղեկատվական ծառայություններ), օդանավակայաններին սպասարկելու մեջ (սննդի առաքում և օդանավերի լիցքավորում, բեռների փաստաթղթային ուղեկցում) և օդանավակայանում սպասարկելու մեջ (սարքավորումների և հեռախոսային զանգերի սպասարկում)։ Բացի այդ՝ JASG-ի հետաքրքրությունների շրջանակում են մտնում Հոնկոնգի և Թայվանի զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև Կունմինի միջազգային օդանավակայանում ուղևորների սպասարկումը և ավտոբուսային փոխադրումները։ Jardine Pacific-ին է պատկանում Jardine Aviation Services Group-ի բաժնետոմսերի 50 %-ը (բաժնետոմսերի երկրորդ կեսը գտնվում է China National Aviation Corporation-ի ձեռքերում)։ Ընկերությունը հիմնադրվել է 1988 թվականին Jardine Airways-ի վերակազմակերպման միջոցով, որն աշխատում էր Հոնկոնգում՝ սկսած 1946 թվականից[61][62][63]։
  • Jardine Shipping Services (JSS), ամբողջովին պատկանում է Jardine Pacific-ին, մասնագիտացված է ծովային նավերի սպասարկման մեջ (իրավաբանական և մաքսային ծառայություններ, բեռնափոխադրման աշխատանքների վերահսկողություն, լոգիստիկ ծառայություններ, նավերի և դրանց անձնակազմների անվտանգության ստեղծում, նավի ղեկավարների հետ կապ և այլն)։ Ունենալով 1,3 հազար աշխատակից և ավելի քան 50 գրասենյակ Հոնկոնգում, Չինաստանում, Ինդոնեզիայում, Սինգապուրում, Մալազիայում, Թաիլանդում, Վիետնամում, Թայվանում և Ֆիլիպիններում՝ JSS-ն ծառայություններ է մատուցում իր հաճախորդներին Ասիայի 200 նավահանգիստներում՝ ամեն ամիս սպասարկելով գրեթե հազար նավ։ Փաստորեն, ծովային փոխադրումների սպասարկումը համարվում է հնամյա բիզնես-ուղղություն Jardine Matheson ընկերության պատմության մեջ[64][65][66]։
  • Jardine OneSolution (JOS), ամբողջովին պատկանում է Jardine Pacific-ին և ունի ավելի քան 3 հազար աշխատակից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համարվում է խոշորագույն ընկերություն, որը ակտիվորեն աշխատում է Հոնկոնգում, Մակաոյում, Չինաստանում, Սինգապուրում և Մալազիայում (JOS-ի հաճախորդների թվում են ավելի քան 20 հազար միջազգային կորպորացիաներ, որոնք տեղակայված են Ասիայում, ինչպես նաև կառավարական կառույցներ)։ Jardine OneSolution-ը սկսել է գործունեությունը 1960-ական թվականներին որպես Հոնկոնգում Canon-ի պաշտոնական տեղաբաշխող, իսկ 1995 թվականին սկսել է գործունեություն ծավալել Չինաստանի շուկայում, 1998 թվականին՝ Սինգապուրի և Մալազիայի շուկաներում։ Այն մասնագիտանում է համակարգչային տեխնիկայի, գրասենյակային պարագաների, գրենական պիտույքների, ծրագրային ապահովման միջոցների վաճառքի և փոխադրման մեջ[67][68][69][70]։ 2011 թվականի հունվարինն JOS-ը գնել է SiS International Holdings տեղեկատվական բիզնեստ Հոնկոնգում, Սինգապուրում և Մալազիայում[71]։
  • Jardine Travel Group, հիմնվել է 1973 թվականին, համարվում է British Airways-ի գլխավոր գործակալներից մեկը և Հոնկոնգի կորպորատիվ զբոսաշրջության խոշորագույն օպերատոր։ Jardine Pacific-ին է պատկանում Jardine Travel Group-ի բաժնետոմսերի 55 %-ը[72][73][74]։
  • Jardine Property Investment, ամբողջությամբ պատկանում է Jardine Pacific-ին, մասնագիտացված է բնակարանային անշարժ գույքի ներդրումներում (2012 թվականի հուլիսին նրա ակտիվները գնահտավում էին 388 միլիոն դոլար)[75]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստակցական միությունների կարծիքով՝ Jardine Matheson ընկերության որոշ կառուցվածքային ստորաբաժանումներում գոյություն ունի անձնակազմի աշխատուժի չափազանց մեծ չափերի օգտագործում՝ առանց լրացուցիչ վճարումների, ինչպես նաև չեն բարձրացնում աշխատավարձերը՝ չնայած գնաճին, աշխատանքային օրը՝ սովորականի համեմատ, ավելի երկար է տևում և կրճատվում են հանգստայն օրերը (ինչը, ի դեպ, հատուկ է շատ ասիական ընկերությունների)[76][77]։ Ինդոնեզիայում Jardine Matheson ընկերության դուստր կազմակերպությունները քննդատության են ենթարկվում տրոպիկական անտառների հատման և ճահիճների չորացման համար (ինչը նույնպես տանում է կենդանական աշխարհի, մասնավորապես՝ օրանգուտանի ոչնչացմանը)՝ հողատարածքների ընդլայնման հաշվին։ Իր հետաքրքրությունների լոբբիավորման համար Jardine Matheson ընկերությունը ներգրավում է բազում ազդեցիկ բրիտանացի քաղաքական գործիչների և գործարարների, որոնք կապեր ունեն հասարակության վերին խավերի հետ[78][79][80][81][82]։

Տեղանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չաթեր Գարդեն այգի, Հոնկոնգ

Հոնկոնգում կան բազում վայրեր և կառույցներ, որոնք իրենց անունների համար պարտական են կա՛մ Jardine, Matheson and Co ընկերությանը, կա՛մ նրա հիմնադիրներին և գործընկերներին՝ Ուիլյամ Ջարդինին, Ջեյմս Մատիսոնին և Խաչիկ Փոլ Չաթերին։ Այդ փողոցներն են՝ Jardine's Bazaar, Jardine’s Crescent, Matheson Street, Chater Road, Catchick Street և Yee Wo Street (Ewo գրության կանտոնյան տարբերակը)։ Այգիներից է Chater Garden-ը, Jardine's Lookout շրջանը, Lee Garden բլուրը, Jardine’s Bridge կամուրջը, Jardine Gate դարպասները, Jardine House և Chater House երկնաքերերը[83]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 利德蕙 香港利氏家族史 (չին.)香港中文大學出版社, 2011. — P. 33. — ISBN 978-962-996-506-8
  2. https://www.jardines.com/en/about-us/our-leadership
  3. https://www.jardines.com/assets/files/Investors/Reports/matheson/jm-ar2019.pdf — P. 3.
  4. «320. Jardine Matheson» (անգլերեն). Cable News Network. A Time Warner Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. «The World's Biggest Companies» (անգլերեն). Forbes.com LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. Robyn Meredith. Sailing From Old to New Asia(անգլ.) // Forbes Magazine. — սեպտեմբերի 15, 2008.
  7. «The Global 2000 (2008)» (անգլերեն). Forbes.com LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. «JAR JARDINE MATHESON HOLDINGS LD» (անգլերեն). London Stock Exchange plc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. «JARB JARDINE MATHESON HOLDINGS LD» (անգլերեն). London Stock Exchange plc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  10. «JARJ JARDINE MATHESON HOLDINGS LD» (անգլերեն). London Stock Exchange plc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. «JARDINE MATHESON HLDGS LTD» (անգլերեն). Singapore Exchange Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. «Jardine Matheson Holdings Limited» (անգլերեն). Bermuda Stock Exchange. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  13. «Early Trading Years (1830-1869)» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. Иванов П.М. Հոնկոնգ. История и современность. — Москва: Наука. Главная редакция восточной литературы, 1990. — С. 49, 50, 51. — 278 с.
  15. 15,0 15,1 15,2 Голубицкий, Сергей Михайлович Братство Железноголовой Крысы // ООО "Бизнес-Журнал". — июнь 2007. — В. №13.
  16. Maggie Keswick. «The Thistle and The Jade: A Celebration of 175 Years of Jardine, Matheson & Co» (անգլերեն). Frances Lincoln ltd. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.(չաշխատող հղում)
  17. Hunt Janin. «The India-China Opium Trade in the Nineteenth Century» (անգլերեն). McFarland & Company. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  18. Alain Le Pichon. «China Trade and Empire: Jardine, Matheson & Co. and the Origins of British Rule in Hong Kong 1827-1843» (անգլերեն). Oxford University Press. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  19. «HONG KONG HONGS WITH LONG HISTORIES AND BRITISH CONNECTIONS» (PDF) (անգլերեն). Journal of the Royal Asiatic Society Hong Kong Branch. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  20. Иванов П.М. Հոնկոնգ. История и современность. — Москва: Наука. Главная редакция восточной литературы, 1990. — С. 21, 30, 52, 56, 57, 61, 68, 70. — 278 с.
  21. Carol Matheson Connell. «A Business in Risk: Jardine Matheson and the Hong Kong Trading Industry» (անգլերեն). Greenwood Publishing Group. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  22. Tak-Wing Ngo. «Hong Kong's History: State and Society Under Colonial Rule» (անգլերեն). Routledge. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  23. Бугрова М.С. «Китайская Ассоциация (1889-1894)». Синология.Ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  24. Иванов П.М. Հոնկոնգ. История и современность. — Москва: Наука. Главная редакция восточной литературы, 1990. — С. 62, 63, 65, 66, 67, 70. — 278 с.
  25. 25,0 25,1 «Development of Hong Kong (1870-1899)» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 27-ին.
  26. David R. Meyer. «Hong Kong as a Global Metropolis» (անգլերեն). Cambridge University Press. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  27. Иванов П.М. Հոնկոնգ. История и современность. — Москва: Наука. Главная редакция восточной литературы, 1990. — С. 64, 69, 70, 74, 75, 239, 240. — 278 с.
  28. «Industrialization of China (1900-1939)» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  29. «Our Milestones» (անգլերեն). JEC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  30. Иванов П.М. Гонконг. История и современность. — Москва: Наука. Главная редакция восточной литературы, 1990. — С. 164. — 278 с.
  31. «Years of Turmoil (1940-1959)» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  32. «Regional Expansion (1960-1979)» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  33. «Redefining the Group (1980-1999)» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  34. Brian Wheeler. «The David Cameron story» (անգլերեն). BBC News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  35. «Власть в Великобритании передана лидеру консерваторов Дэвиду Кэмерону». NEWSru.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 4-ին.
  36. «Capital opportunity in HK» (անգլերեն). Cable News Network. A Time Warner Company. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 11-ին.
  37. «2000-Present» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
  38. James Moore (2005). «Royal & Sun Alliance cuts its ties with the Rothschilds» (անգլերեն). Telegraph Media Group Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  39. «Who Runs Asia's Fab 50?» (անգլերեն). Forbes.com LLC. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 8-ին.
  40. Graham Ruddick (2009). «Random House boss Gail Rebuck leads Queen's birthday honours for financial world» (անգլերեն). Telegraph Media Group Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  41. «Business Empires in Hong Kong» (անգլերեն). Dow Jones & Company, Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  42. «Jardine Matheson Holdings Limited Company Information» (անգլերեն). Hoover's Inc. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  43. «Directors» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  44. «Jardine Matheson Holdings Ltd» (անգլերեն). Thomson Reuters. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  45. «Management» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  46. «Major Sir Rupert Buchanan-Jardine, Bt» (անգլերեն). Telegraph Media Group Limited. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  47. Zoe Brennan (2011). «Royal Wedding: The party hasn't stopped for Pippa Middleton» (անգլերեն). Telegraph Media Group Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  48. «Jardine Matheson Holdings Ltd» (անգլերեն). The Financial Times Ltd. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  49. «Sir William Johnston Keswick» (անգլերեն). The Peerage. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  50. «Overview» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  51. «Group Offices» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
  52. «Matheson & Co Limited» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  53. «Jardine Pacific» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  54. «Company Overview of Jardine Pacific Ltd» (անգլերեն). Bloomberg Businessweek. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  55. «Jardine Restaurant Group» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  56. «Pizza Hut Hong Kong & Macau» (անգլերեն). Pizza Hut Hong Kong. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  57. «KFC operations change hands» (անգլերեն). Ministry of Foreign Affairs, Republic of China (Taiwan). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  58. «Gammon Construction» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  59. «Company History» (անգլերեն). Gammon Construction Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  60. «Company Overview of Gammon Construction Limited» (անգլերեն). Bloomberg Businessweek. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  61. «Jardine Aviation Services Group» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  62. «History» (անգլերեն). Jardine Airport Services Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  63. «Airport stoppage looms» (անգլերեն). China Daily. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  64. «Jardine Shipping Services» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  65. «History» (անգլերեն). Jardine Shipping Services. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  66. «Hong Kong's Jardine Shipping Services gains OHSAS 18001 Certification» (անգլերեն). Transportweekly. TRADEWAY LTD. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  67. «Jardine OneSolution» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  68. «Milestones» (անգլերեն). Jardine OneSolution. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  69. «Company Overview of Jardine OneSolution (HK) Limited» (անգլերեն). Bloomberg Businessweek. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  70. «TCS allies with Jardine OneSolution» (անգլերեն). Tata Sons Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  71. «Jardine Matheson» (անգլերեն). Forbes.com LLC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  72. «Jardine Travel Group» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  73. «Home» (անգլերեն). Jardine Travel Limited. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 6-ին.
  74. «Jardine Travel Limited» (անգլերեն). Hong Kong Trade Development Council. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  75. «Jardine Property Investment» (անգլերեն). Jardine Matheson Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
  76. Guo Jiaxue (2011 թ․ հոկտեմբերի 26). «Airport stoppage looms» (անգլերեն). China Daily. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
  77. Howard Winn (2011 թ․ նոյեմբերի 8). «Lai See». South China Morning Post Publishers Ltd. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
  78. «Failure to respect rights, protect livelihoods and promote climate justice» (անգլերեն). Down to Earth. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  79. «Sawit Watch calls for EU to face up to oil palm responsibilities» (անգլերեն). Down to Earth. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  80. «New investment law is not pro-poor» (անգլերեն). Down to Earth. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  81. «Truth and Consequences» (PDF) (անգլերեն). Rainforest Action Network. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  82. «Oil boom threatens the last orang-utans» (անգլերեն). The Independent. 2009 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  83. Wordie, Jason Streets: Exploring Hong Kong Island. — Hong Kong: Hong Kong University Press, 2002. — С. 28. — ISBN 962-209-563-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]