Pizza Hut

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Pizza Hut
PizzaHut.png
Տեսակարագ սննդի ռեստորանների ցանց, պիցցերիաների ցանց, ռեստորանների ցանց և սնունդ արտադրող
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ԿարգախոսNo One Outpizzas the Hut
ՀիմնադրվածՀունիս 15, 1958
Գլխադասային գրասենյակPlano
Վերադաս կազմակերպությունYum! Brands?
Անձնակազմ160,000+
ՀիմնադիրDan and Frank Carney?
Կայքpizzahut.com

Pizza Hut (հայ․՝ պիցցա հաթ), ռեստորանային ցանց, որն ունի ավելի քան 15 հազար կետ՝ 90-ից ավելի պետություններում[1]։ Pizza Hut-ը մտնում է Yum! Brands կազմակերպության մեջ։

Հիմնվել է 1958 թվականին Դեն և Ֆրենկ եղբայրներով, Կանզաս նահանգի, Ուիչիտո քաղաքում։ Մասնագիտացվել է ամերիկյան պիցցայի պատրաստման տարբերակով, ինչպես նաև խավարտների՝ պաստա, հավի թևիկներ, հացիկ և սխտորով հաց։ Ներկայանում է որպես աշխարհի ամենամեծ պիցցերիան։

«Պիցցա հաթ» ռեստորանը բաժանվում է երկու տիպի՝ «Պիցցա հաթ» ընտանեկան ճաշի և արագ սննդի «Պիցցա հաթ էքսպրես»։ Ընտանեկան պիցերիաները տարբերվում են արագ սննդից (ֆասթֆուդից) ավելի բազմատեսակ ուտեստներով, ավելի շատ ռեստորաններով և անձնակազմի ավելի մեծ քանակով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին Pizza Hut ռեստորանը բացվել է 1958 թվականին, ԱՄՆԿանզաս նահանգում։ Նրա բացման կապիտալը դարձավ 600 ԱՄՆ դոլար։ Առաջին ռեստորանը ԱՄՆ-ից դուրս բացվել է 10 տարի անց՝ 1968 թվականին Կանադայում։ Ռեստորանային ցանցի բնորոշիչ հատկանիշներից մեկը եղել է պիցցայի առաքումը, այդ փաստը նպաստեց ընկերության հանրահայտության աճին։ Այսօր Pizza Hut ռեստորանային ցանցը ներկա է ավելի քան 101 պետությունում, ինչպես նաև Հայաստանում։ Հայաստանում առաջին անգամ բացվեց 2011 թվականին։

Pizza Hut գովազդային հոլովակում նկարահանվել է Միխայիլ Գորբաչովը:

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]