Disturbia (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Disturbia»
Ռիհաննայի սինգլը
«Good Girl Gone Bad» ալբոմից
Թողարկված17 հունիսի, 2008
ՖորմատԵրաժշտության ներբեռնում
ԺանրԷլեկտրոփոփ
Տևողություն17 հունիսի, 2008
ԼեյբլDef Jam, SRP
ՊրոդյուսերԲրայան Քենեդի, Մեյքբա Ռիդիկ
Ռիհաննայի սինգլների ժամանակագրություն
«If I Never See Your Face Again»
(2008)
«Disturbia»
(2008)
«Live Your Life»
(2008)

Disturbia, բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի «Good Girl Gone Bad» երրորդ ստուդիական ալբոմի երգերից մեկը։ Երգի հեղինակներն են Անդրե Մերիթը, Քրիս Բրաունը, Բրայան Քենեդին[1] և Ռոբերտ Ալենը։ Երգի համապրոդյուսերն է հանդիսանում Բրայան Քենեդին։ Բեք վոկալը երգել են Քրիս Բրաունն ու Անդրե Մերիթը։ 2008 թվականի հունիսի 17-ին այն ուղարկվել է Հյուսիսային Ամերիկայի ռադիոկայաններ, իսկ 2008 թվականի հուլիսի 22-ին Մեծ Բրիտանիայում կայացել է երգի թողարկումը։ «Disturbia» երգը թողարկվել է որպես «Good Girl Gone Bad: Reloaded» վերաթողարկված ալբոմի սինգլ («Take a Bow» և «If I Never See Your Face Again» երգերից հետո)։ Երգը պատկանում է սինթի-փոփ ժանրին և ունի մռայլ հնչողություն և վախեցնող լիրիկա։

Շատ երաժշտական քննադատներ դրական արձագանք են տվել երգին և գովաբանել են ստեղծագործության երաժշտական տոնը։ Երգը Billboard Hot 100 հիթ-շքերթում դարձել է Ռիհաննայի լավագույն դեբյուտը, ինչպես նաև հաջողություն է ունեցել՝ գլխավորելով Նոր Զելանդիայի հիթ-շքերթը։ Կանադայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում ընդգրկվել է հինգ լավագույն սինգլերի ցանկում։ Երաժշտական տեսահոլովակում Ռիհաննան գտնվում է գազի խցիկում։ 2009 թվականին սինգլը «Գրեմմի» 51-րդ մրցանակաբաշխությանն արժանացել է Լավագույն պարային ձայնագրություն անվանակարգին, բայց պարտվել է ֆրանսիական Daft Punk էլեկտրո-պարային դուետի «Harder, Better, Faster, Stronger» երգին[2]։ Ռիհաննան շատ է հանդես եկել «Disturbia» երգով, այդ թվում «MTV VMA 2008» արարողությանը, որի ժամանակ երգչուհին երգել է պարող զոմբիներով շրջապատված։ The Cab փոփ-փանկ խումբը կատարել է «Punk Goes Pop 2» երգը։ «Billboard» ամսագիրը երգը դրել է «2008 թվականի ամառային երգեր» ցանկի իններորդ հորիզոնականում[3]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Disturbia» երգը գրել է Ռիհաննայի այդ ժամանկվա բոյֆրենդը՝ Քրիս Բրաունը և վերջինիս թիմը՝ Բրայան Քենեդին, Ռոբերտ Ալենը և Անդրե Մերիթը, որն առավել հայտնի է որպես Graffiti Artizts։ 2007 թվականին երգը պիտի ներառվեր Էրիս Բրաունի վերաթողարկված «Exclusive» ալբոմի մեջ։ Երգի վրա տարված աշխատանքն ավարտելուց հետո երգիչը նախապատվությունը տվել է «Forever» երգին, որն ավելի ուշ «Disturbia» երգից հետո դարձել է հիթ։ Նա զգացել է, որ երգն առավել շատ համապատասխանում է Ռիհաննային, այդ պատճառով շուտով այն ուղարկել է երգչուհուն[4]։ Երգը ստեղծվել է «ամբողջությամբ առանձնացած և մի փոքր վախենալու դառնալու ցանկության» ոգեշնչմամբ[5]։ USA Today-ի համար հարցազրույցի ժամանակ Քրիս Բրաունը նկարագրել է երգը Ռիհաննային փոխանցելու ժամանակ ունեցած իր զգացմունքները․

«Հաճույք է արվեստով տարված լինելը և ունենալ գաղափարներ գլխում, դու կարող ես երգեր գրել ու տալ դրանք ուրիշներին, քանի որ դրանք վերջիններիս ավելի են համապատասխանում, բայց գլխավորը գաղափարն է»։

«Disturbia» երգի ձայնագրման ժամանակ Դենվերի «Rocky Mountain Recorders» ստուդիայում Ռիհաննան վստահորեն իր վրա է վերցրել ամբողջ ստեղծագործության հնչողությունը։ Digital Spy-ի համար Նիկ Լևինին տված հարցազրույցում նա բացատրել է․ «Ես մտա ստուդիա այդ երգն իմ տարբերակով ստեղծելու համար։ Այդ ժամանակ ես գտա իմ ճանապարհը»[6]։ This Morning-ին տված հարցազրույցում Ռիհաննան ասել է, որ երգն իր սեփական փորձի վրա հիմնված չէ, քանի որ երգը հոգեկան խանգարման, անհանգստության ու անկարգության մասին է։ Ռիհաննան բացատրել է, որ ցանկացել է ձայնագրել երգը, որովհետև վերջինիս թեման մի ժամանակ հուզում էր շատ մարդկանց[7]։ About.com պորտալի խմբագիր Բիլ Լեմբը կարծում է, որ երգի տեքստը մի փոքր սարսափելի է և նման է երգչուհու 2006 թվականի նախորդ «Unfaithful» սինգլին[4]։ Այլ քննադատներ մեկնաբանել են դա նրանով, որ Ռիհաննան երգում է վախի մասին, բայց երգի բառերի համաձայն այս մեկնաբանությունը ոչ մի իմաստ չունի[8]։

Երբ «Good Girl Gone Bad» ալբոմը պատրաստ է եղել վերաթողարկման համար, Ռիհաննան հանդիպել է Def Jam լեյբլի գլխավոր ձայնագրող Էլ Էյ Ռեյդին, որն առաջարկել է երգը թողարկել «Take a Bow» երգից հետո։ MTV News-ի հետ հարցազրույցի ժամանակ Ռեյդն ասել է․

«Դա առաջին անգամն էր, երբ Ռիհաննան եկավ ինձ մոտ և ասաց․ Սա այն երգն է, որը ես ուզում եմ թողարկել որպես սինգլ։ Նա թույլ տվեց ինձ լսել երգը։ Նա կառավարում էր ընթացքը [․․․] Նա հասկանում է, թե ինչ է հիթը և գիտի, թե ինչ է պետք անել իր նպատակին հասնելու համար։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Disturbia» երգն ըստ իր կառուցվածքի ռիթմիկ է և ունի «մոխրացնող» ուժեղ տակտ[10], որը պատկանում է դենս-փոփ, էլեկտրո-փոփ և սինթի-փոփ ժանրերին[11]։ «Don't Stop the Music» երգի նման այն առանձնանում է պարային և ակումբային ուղղվածությամբ[12]։ Երգն ունի ռոքի երանգավորում և սկսվում է ճիչով այնպես, ինչպես սարսափ ֆիլմերում[12], ինչից հետո լսվում է «Bum-bum-be-dum-bum-bum-be-dum-bum» հուկը, որը հիշեցնում է երգչուհու մեկ այլ երգի՝ «Umbrella»-ի «Ella-ella-ella-ey-ey-ey» հատվածը[10]։ Առաջին տան սկսվելուց առաջ Ռիհաննան ասում է․

«Ի՞նչն ինձ հետ այնպես չէ / Ի՞նչում եմ ես ինձ այսպես զգում / Ես սկում եմ խելագարվել»։

Երգը սկսվում է դաշնամուրի ակորդների կտրուկ հաջորդականությամբ, որը ստեղծել է Ջոշ Հոկիրկոմը Կարլոս Օյանեդելի օգնությամբ[13]։ BBC չարտի բլոգում Ֆրեյզեր Մակելփայնը գրում է, որ «Disturbia» երգը հիշեցնում է Eiffel 65 իտալական տրիոյի «Blue (Da Ba Dee)» երգը[14]։ Համաձայն «Musicnotes.com» կայքում հրապարակված նոտաների՝ տակտի չափը րոպեում 124 հարված է։ Երգը գրված է սի մինոր տոնայնությունում, իսկ Ռիհաննայի վոկալային դիապազոնը գտնվում է D3 և E5 նոտաների միջև։ Երգի ինչպես տներում, այնպես էլ կրկներգում օգտագործվել է Am-C-G-F ակորդների հաջորդականությունը[15]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Disturbia» երգը դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ «Թայմ» շաբաթաթերթից Ջոշ Տիրենգիլը գովաբանել է երգը «զսպող մեղեդու համար, որը թռչում է գլխի մեջ»[16]։ About.com վեբ կայքից Բիլ Լեմբը երգին հինգ հնարավորից չորս աստղ է տվել և այն անվանել «կլանող» լիրիկայով «պարահրապարակի ակնթարթային հիթ»։ Լեմբն ասել է, որ «Disturbia» երգում կարելի է լսել Ռիհաննայի ամենաառաջադեմ և վստահ վոկալը[4]։ Ավելի ուշ «About.com» կայքը երգը դասել է «Ռիհաննայի լավագույն հիթերի» ցուցակի երկրորդ («Umbrella» երգից հետո)[17] և «Auto-Tune լավագույն կատարում հանրաճանաչ երաժշտության մեջ» ցուցակի ութերորդ տեղում[18]։ Digital Spy-ից Ալեքս Ֆլետչերն ասել է, որ ի տարբերություն արտիստի թողարկած յոթերորդ հասարակ սինգլի, «Disturbia» երգը Ռիհաննայի ուժեղ թողարկումներից մեկն է, որն ապացուցել է երգչուհու 2008 և 2007 թվականների երաժշտական հիթ-շքերթները գլխավորելու կարողությունը։ Շարունակելով նկարագրել երգեն՝ ասել է, որ այն «ամբողջական էլեկտրո հաճույք է, որը լցված է այրող ռիթմով և խենթ վոկալային հատուկ էֆեկտներով»։ Ֆլետչերն առաջին պլան է մղել երգի մեջ ուժեղ հուկը և ասել, որ դա առավել գրավիչ կրկներգն է իր «Umbrella» սինգլի ժամանակներից ի վեր[10]։ IGN կայքից Սփեմսի Դին կարծում է, որ երգն ունի վարակիչ «Bum-bum-be-dum-bum-bum» հուկ, որն ունկնդիրներին ձգում է ուժեղ էլեկտրոնային բիթի մեջ[19]։ Yahoo! Music ընկերությունից Հայմե Ջիլն ընդգծել է «երգի համառ հուկը, ուժեղ հարվածային գործիքները, գալարվող և միահյուսված մեղեդին»[11]։

BBC-ից Ֆրեյզեր Մաքելփայնը նշել է երգի առավելությունները՝ Ռիհաննայի սառցե ճիչը, եղյամապատ կցկտուր երկտողը և «Eiffel 65» ոճի կրկներգը[14]։ Շոտլանդական Sunday Mail թերթից Միկի Մաքմոնեյգլը հայտարարել է, որ Ռիհաննայի երգը ժամանակակից R&B-ով էլեկտրոնային հնչողության խառնուրդ է և օգնում է երգչուհուն տարբերվել Բեյոնսեի ոճից։ Մաքմոնեյգլն ընդգծել է երգի սկիզբը․ «դաշնամուրի ակորդների կտրուկ հաջորդականություն, որն անցնում է ուրբան ռիթմի»[13]։ Houston Chronicle թերթից Ջոի Գերան ասել է, որ դա «սեքսուալ ակումբային երգ է» և «հուզիչ, ռոք տոնով պարային ձայնագրություն»[12]։ «Disturbia» երգն 2009 թվականի NRJ Music Award մրցանակաբաշխության ժամանակ լավագույն միջազգային երգ անվանակարգում հաղթել է այն թյուրիմացությունից հետո, երբ սկզբնապես հայտարարվել է, թե հաղթել Է Քեթի Փերրիի «I Kissed a Girl» երգը[20]։

Դիրքեր հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հուլիսի 26-ին «Disturbia» երգն ԱՄՆ-ի Billboard Hot 100 հիթ-շքերթում զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը՝ դառնալով Ռիհաննայի լավագույն առաջնաելույթն այդ ժամանակ և «Good Girl Gone Bad» ալբոմի վեցերորդ սինգլը, որն ընդգրկվել է լավագույն քսանյակում[21]։ Երաժշտական տեսահոլովակի թողարկումից, սինգլի վաճառքների ավելացումից և ռադիոյով հեռարձակվելուց հետո երգը բարձրացել է մինչև չորրորդ հորիզոնական՝ Ռիհաննային դարձնելով յոթերորդ երգչուհին (առաջին վեցից՝ Մադոննայից, Ուիթնի Հյուսթոնից, Դոննա Սամմերից, Մրայա Քերիից, Բեյոնսեից և Աշանտիից հետո), որի երգերը միաժամանակ գտնվում են լավագույն հնգյակում, քանի որ նրա նախորդ «Take a Bow» սինգլը երկրորդ հորիզոնականում էր[22]։ Հաջորդ շաբաթ երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ գերազանցելով երգչուհու նախորդ «Take a Bow» հիթին[23]։ 2008 թվականի օգոստոսի 23-ին «Disturbia» սինգլը գլխավորել է «Hot 100» հիթ-շքերթը[24]։ Ռիհաննայի ամբողջ կարիերայի ընթացքում «Disturbia» երգը դարձել է Billboard Hot 100 հիթ-շքերթի վեցերորդ առաջին և «Good Girl Gone Bad: Reloaded» ալբոմի առաջին կարգի երրորդ հիթը «Umbrella» և «Take a Bow» սինգլներից հետո[25]` երկու շաբաթ շարունակ մնալով հիթ-շքերթի վերին հորիզոնականում։

2008 թվականի հուլիսի 29-ին «Disturbia» երգն բարձրացել է« Billboard Hot Digital Songs» հիթ-շքերթի երկրորդ հորիզոնական՝ գլխավորելով այն հաջորդ շաբաթվա ընթացքում[23]։ Բացի այդ, երգը կարողացել է գլխավորել Pop 100 հիթ-շքերթը։ Billboard ամսագրի սեպտեմբերի 13-ի թողարկման մեջ «Disturbia» երգն առաջատար է եղել Hot Dance Club Play և Hot Dance Airplay հիթ-շքերթներում։ Ռիհաննան Մադոննայի հետ Dance Airplay հիթ-շքերթում հիթերի քանակով, ընդհանուր առմամբ վեց երգով (ավելի ուշ այդ ռեկորդը գերազանցել է Մադոննային, երբ նրա «Miles Away» սինգլը դարձել է յոթերորդ երգը, որը գլխավորել է այդ հիթ-շքերթը) նույն հորիզոնականում են գտնվել։ 2008 թվականի դեկտեմբերի 19-ին «Disturbia» երգն 3,000,000 օրինակ վաճառքը գերազանցելու համար եռակի պլատինե հավաստագիր է ստացել Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողից։ «Disturbia» երգն Ռիհաննայի միակ երգն է, որը կարողացել է 36 շաբաթ մնալ լավագույն քառասուն սինգլների ցանկում։ Բացի այդ, այն Ռիհաննայի կարիերայի առաջին երգն է, որը ստացել է եռակի պլատինե հավաստագիր և դարձել աշխարհի ամենավաճառվող սինգլը։ 2010 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում երգի վաճառքը կազմել է 4 մլն օրինակ[26]։

Միացյալ Թագավորությունում «Disturbia» երգը թվային վաճառքների շնորհիվ «UK Singles Chart» հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 47-րդ հորիզոնականում։ Երաժշտական տեսահոլովակի թողարկումից հետո երգը ևս մեկ անգամ զբաղեցրել է երկրի հիթ-շքերթի 47-րդ հորիզոնականը և հասել իր գագաթնակետին՝ 3-րդ հորիզոնականին, ինչպես նաև դարձել Ռիհաննայի ութերորդ երգը, որն ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի լավագույն սինգլների տասնյակում՝ այնտեղ մնալով 11 շաբաթ՝ 300.000-ը գերազանցող վճարովի ներբեռնումների քանակով դառնալով ռեկորդակիր։ Ընդհանուր առմամբ, «Disturbia» երգը մեծ հաջողություն է ունեցել Մեծ Բրիտանիայում և, հավանաբար, կհասներ առաջին հորիզոնականին, եթե թողարկվեր ֆիզիկական սեղմասկավառակով։ Երգը Ռիհաննայի երրորդ ամենահաջողակ սինգլն է երկրում, քանի որ նրան հաջողվել է 36 շաբաթվա ընթացքում մնալ երկրի հարյուր գլխավոր երգերի շարքում, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Don't Stop the Music» սինգլը, որը հիթ-շքերթում 2 շաբաթով ավելի երկար է մնացել, իսկ առաջին հորիզոնականում «Umbrella» հիթն էր, որը 33 շաբաթով ավելի է զբաղեցրել առաջատարի դիրքը հիթ-շքերթում։ «Disturbia» երգը զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայի 2008 թվականի ամենավաճառվող սինգլների ցուցակում․ մեկ հորիզոնականով ավելի բարձր, քան նրա առաջին կարգի «Take a Bow» հիթը[27]։ Իսպանիայում «Disturbia» երգը գլխավորել է երկրի ամենահայտնի ռադիոկայանի հիթ-շքերթը, մինչդեռ Spanish Singles Chart պաշտոնական հիթ-շքերթում երգն իր գագաթնակետին է հասել տասներորդ հորիզոնականում և 40 000 օրինակի վաճառքը գերազանցելու համար արժանացել պլատինե հավաստագրի։

Իռլանդիայում երգը եղել է զանգվածային հիթ։ Այնտեղ հասել է իր առավելագույն չորրորդ հւրիզոնականին և վեց շաբաթ անընդմեջ պահպանել իր դիրքը՝ դառնալով տարվա 18-րդ լավագույն վաճառվող սինգլը՝ առաջ անցնելով նախորդ երեք սինգլների ցուցանիշներից։ Շվեյցարիայում երգն իր գագաթնակետին է հասել միայն թվային ներբեռնումների միջոցով։ Կանադական Canadian Hot 100 հիթ-շքերթում երգը հինգ շաբաթվա ընթացքում բարձրացել է երկրորդ հորիզոնական։ Նոր Զելանդիայում «Disturbia» երգը դարձել է Ռիհաննայի կարիերայի առաջին կարգի երրորդ սինգլը և առաջինը՝ «Umbrella» երգից հետո։ Երգը դարձել է նաև չորրորդ սինգլը, որն ընդգրկվել է այդ երկրի լավագույն հնգյակում, և հինգերորդ՝ «Good Girl Gone Bad» ալբոմի լավագույն տասնյակում՝ «Hate That I Love You» երգի ժամանակներից ի վեր, որը հասել է վեցերորդ հորիզոնականին։ 2009 թվականի օգոստոսի 23-ին երգը 15 000 օրինակ վաճառքի համար ստացել է պլատինե հավաստագիր[28][29]։ Ավստրալիայում երգն իր գագաթնակետին է հասել՝ զբաղեցնելով հիթ-շքերթի վեցերորդ հորիզոնականը։ Ռադիոեթերում հայտնվելու առաջին շաբաթվա ընթացքից երգն ամենապահանջվածն էր Ավստրալիայի ռադիոկայաններում[30]։ Երգը համացանցային ներբեռնումների շնորհիվ ոսկե հավաստագիր է ստացել, ավելի ուշ՝ ձայնասկավառակի վրա սինգլի թողարկումից հետո, այն դարձել է պլատինե[31]։ «Disturbia» երգը 9 շաբաթ անընդմեջ գլխավորել է թուրքական «Turkey Top 20» հիթ-շքերթը (լավագույն արդյունքը 2008 թվականի սինգլների շարքում)։ Դեկտեմբերի 28-ին, տարվա արդյունքներով, Մեծ Բրիտանիայի «UK Singles Chart» հիթ-շքերթում զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը։ 2010 թվականի հունվարի 7-ին Մեծ Բրիտանիայի «Smashhits» երաժշտական հեռուստաալիքը երգին երրորդ տեղն Է հատկացրել Ռիհաննայի լավագույն տասը երգերի «Rihanna: Ultimate 10» ցանկում։

Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է 2008 թվականի հունիսի 29-ին։ Որպես ռեժիսորներ հանդես են եկել Ռիհաննան և Էնթոնի Մենդլերը։ «Don’t Stop The Music» երգից հետո սա երկրորդ երգն էր, որում երգչուհին հանդես է եկել որպես ռեժիսոր[32]։ Պարային բեմադրությունը ստեղծել է Թինա Լենդոնը, որը հայտնի է դարձել Ջանեթ Ջեքսոնի հետ աշխատելու շնորհիվ։ Ի սկզբանե տեսահոլովակը հասանելի էր միայն iTunes խանութում 48 ժամերի ընթացքում։ 2008 թվականի հուլիսի 24-ին տեսահոլովակը դեբյուտ է ունեցել MTV և BET հեռուստաալիքների TRL և 106 and Park չարտերում։ VH1 հեռուստաալիքում երգի դեբյուտը կայացել է միևնույն թվականի հուլիսի 26-ին։ Մեծ Բրիտանիայում երաժշտական տեսահոլովակը եթեր է հանվել օգոստոսի 1-ին։ Եվրոպայի այլ երկրներում հեռուստադիտողները կարողացել են տեսնել այն միայն սեպտեմբերի 8-ին և այն միանգամից մեծ հաջողություն է ունեցել «MTV»-ում։ Տեսահոլովակը զբաղեցրել է TRL և MuchOnDemand չարտերի առաջին հորիզոնականը։ Տեսահոլովակի գործողությունները սկսվում են սյուրռեալիստական փորձությունների խցիկում, որտեղ Ռիհաննան պտտվում է դաշնամուրի շուրջ։ Սկսում է հնչել երաժշտությունը․ Ռիհաննան գտնվում է վանդակում, իսկ սպիտակ գույն ունեցող լինզաները ստեղծում են այն տպավորությունը, որ երգչուհին աչքերը հետ է տարել։ Տեսահոլովակի գործողություններում կան դրվագներ, որտեղ Ռիհաննան փետուրներից պատրաստված գլխազարդով նստած է գազի խցիկ նմանակող սենյակում։ Ավելի ուշ նա էկրաններին է հայտնվում աթոռին կապված վիճակում։ Երգի գագաթնակետում նա պարում է Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի պարային խորեոգրաֆիայից մի հատված։ 2009 թվականի սեպտեմբերի 20-ին պաշտոնական երաժշտական տեսահոլովակի դիտումների քանակը YouTube կայքում գերազանցել է 49 միլիոնը[33]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիհաննան «Disturbia» երգը կատարել է MTV Video Music Awards 2008 տոնակատարության ժամանակ՝ Բրիթնի Սփիրսի բացման խոսքից անմիջապես հետո։ Կատարման ընթացքում երաժշտությունը խառնվել է Eurythmics խմբի «Sweet Dreams» երգի սեմփլին և ներառել է White Stripes խմբի «Seven Nation Army» երգի սոլո ռոք ներդիրը։ Երգչուհու հետևի կողմում ցուցադրվել են երաժշտական տեսահոլովակից ջնջված տեսարանները։ GMTV-ին տված հարցազրույցից հետո Ռիհաննան երգել է այս, ինչպես նաև «For One Night Only», «This Morning», և «Star Academy France» երգերը։ «Star Academy France»-ում նրա կատարումից հետո ալբոմը 43-ից բարձրացել է 11-րդ հորիզոնական, իսկ հաջորդ շաբաթ իր գագաթնակետին է հասել ֆրանսիական չարտի ութերորդ հորիզոնականում՝ դառնալով Ռիհաննայի առաջին ալբոմը, որն ընդգրկվել է այդ երկրի լավագույն տասնյակում[34]։ Երգչուհին երգել է նաև «AOL Sessions» երգը[35]։ «Disturbia»-ն ավելացվել է նրա «The Good Girl Gone Bad Tour» և «Last Girl on Earth Tour» շրջագայությունների երգացանկին։

Ձևաչափեր և երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

CD սինգլ ԱՄՆ-ի / Մեծ Բրիտանիայի համար (1787139)[36]
  1. «Disturbia» (Album Version) - 3:58
  2. «Disturbia» (Instrumental) - 3:58
Disturbia սինգլ (Craig C’s Masters Radio Mix) Ավստրալիայի համար
  1. «Disturbia» (Craig C’s Masters Radio Mix) - 3:51
Վինիլային 12 սինգլ Եվրոպայի համար (TIME 528)[37]
  1. «Disturbia» (Jody Den Broeder Remix) - 7:46
  2. «Disturbia» (Craig C’s Disturbstrumental Mix) - 9:18
  3. «Disturbia» (Jody Den Broeder Bum Bum Dub) - 8:16
  4. «Disturbia» (Radio Edit) - 3:59
Թվային սինգլ Ճապոնիայի համար[38][39]
  1. «Disturbia» (Album Version) - 3:58
  2. «Disturbia» (Jody den Broeder Radio Edit) - 3:52
  3. «Disturbia» (Instrumental) - 3:58

Տարբերակներ և ռեմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Disturbia» (Album Version - Clean)
  2. «Disturbia» (Video Version)
  3. «Disturbia» (Jody Den Broeder Radio Edit)
  4. «Disturbia» (Jody Den Broeder Bum Bum Dub)
  5. «Disturbia» (Jody Den Broeder Club Mix)
  6. «Disturbia» (Craig C’s Master Radio Mix)
  7. «Disturbia» (Craig C’s Master Vocal Mix)
  8. «Disturbia» (Craig C’s Disturbstrumental)
  9. «Disturbia» (Craig C & Nique’s Tribal Mayhem Radio Mix)
  10. «Disturbia» (Craig C & Nique’s Bum Dub)
  11. «Disturbia» (Craig C & Nique’s Tribal Mayhem Mix)
  12. «Disturbia» (Firestar Remix)

Հիթ-շքերթներ, հավաստագրեր և հաջորդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2008) Բարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[40] 6
Ավստրիա Ö3 Austria Top 75[41] 4
Բելգիա Ultratop Flanders[42] 1
Բելգիա Ultratop Wallonia[43] 4
Կանադա Canadian Hot 100[44] 2
Չեխիա IFPI[45] 10
Դանիա Tracklisten[46] 4
Եվրոպա European Hot 100 Singles[47] 2
Ֆինլանդիա Suomen virallinen lista[48] 2
Ֆրանսիա SNEP[49] 3
Գերմանիա Media Control AG[50] 5
Հունգարիա Rádiós Top 40[51] 4
Իռլանդիա IRMA[52] 4
Իտալիա FIMI[53] 14
Նիդերլանդներ Dutch Top 40[54] 10
Նոր Զելանդիա RIANZ[55] 1
Նորվեգիա VG-lista[56] 3
Սլովակիա IFPI[57] 7
Իսպանիա PROMUSICAE[58] 10
Շվեդիա Sverigetopplistan[59] 4
Շվեյցարիա Schweizer Hitparade[60] 4
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[61] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[62] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[63] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[64] 1

Հավաստագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հավաստագրում
Ավստրալիա Պլատինե[65]
Բելգիա Ոսկե[66]
Դանիա Պլատինե[67]
Նոր Զելանդիա Պլատինե[68]
Իսպանիա Ոսկե[69]
Միացյալ թագավորություն Արծաթագույն[70]
ԱՄՆ 3 պլատինե[71]

Դիրքերը տարեվերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2008) Դիրք
Australian Singles Chart[72] 22
Austrian Singles Chart[73] 45
Belgian Singles Chart (Flanders)[74] 23
Belgian Singles Chart (Wallonia)[75] 71
Canadian Hot 100[76] 8
Dutch Top 40[77] 38
European Hot 100 Singles[78] 17
French Singles Chart[79] 49
German Singles Chart[80] 41
Irish Singles Chart[81] 18
New Zealand Singles Chart[82] 21
Swedish Singles Chart[83] 36
Swiss Singles Chart[84] 21
UK Singles Chart[85] 18
US Billboard Hot 100[86] 16
Չարթ (2009) Դիրք
Swiss Singles Chart[87] 74
US Billboard Hot 100[88] 77

Դիրքերը տասնամյակի վերջին[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2000-09) Դիրք
US Billboard Hot 100 Best of the 2000s[89] 64

Հաջորդականությունը չարտերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող:
«I Kissed a Girl» Քեթի Փերրիի կողմից
New Zealand Singles ChartՍինգլներ#1
18 օգոստոս 2008 – 1 սեպտեմբեր 2008
Հաջորդող:
«So What» Pink-ի կողմից
US Billboard Hot 100Սինգլներ#1
23 օգոստոս 2008 – 30 օգոստոս 2008
Հաջորդող:
«Whatever You Like» T.I.-ի կոմից
Նախորդող՝
«Closer» Ne-Yo-ի կողմից
US Hot Dance Club SongsՍինգլներ#1
13 սեպտեմբեր 2008
Հաջորդող՝
«Control Yourself» Էրին Համիլթոնի կողմից
Նախորդող:
«Forever» Քրիս Բրաունի կողմից
US Pop SongsՍինգլներ#1
4 հոկտեմբեր 2008 – 25 հոկտեմբեր 2008
Հաջորդող:
«So What» Pinkի կողմից
Նախորդող:
«I Kissed a Girl» Քեթի Փերրիի կողմից
Belgian Singles Chart (Flanders) — Սինգլներ #1
11 հոկտեմբեր 2008 – 18 հոկտեմբեր 2008
Հաջորդող:
«I Kissed a Girl» Քեթի Փերրիի կողմից

Թողարկման ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջան Ամսաթիվ Ձևաչափ Պիտակ
Միացյալ Նահանգներ[90] 17 հունիս 2008 Mainstream airplay Def Jam, SRP
24 հունիս 2008 Rhythmic airplay
Միացյալ Թագավորություն 22 հուլիս 2008 Digital download
Իտալիա 22 սեպտեմբեր 2008 CD սինգլ
Գերմանիա 3 հոկտեմբեր 2008
Ֆրանսիա 20 հոկտեմբեր 2008 Radio airplay
Ճապոնիա 22 հոկտեմբեր 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ASCAP ACE Search Results: Disturbia Արխիվացված 2009-08-04 Wayback Machine (չաշխատող հղում)
  2. Harris, Chris (2008 թ․ դեկտեմբերի 4). «Lil Wayne, Coldplay Lead Grammy Nominations». MTV. MTV Networks. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Songs of the Summer 1986-2009». Billboard. Nielsen Business Media, Inc. 2010 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 Lamb, Bill (2008 թ․ նոյեմբերի 12). «Review of Rihanna's "Disturbia"». About.com. New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. 5,0 5,1 Fekadu, Mesfin (2008 թ․ օգոստոսի 14). «Chris Brown upset over leak of unfinished song». USA Today. Gannett Company, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. Levine, Nick (2008 թ․ հունիսի 18). «Music - Album Review - Rihanna: 'Good Girl Gone Bad Reloaded'». Digital Spy. Hachette Filipacchi Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «Rihanna - Disturbia - Lyrics Meaning». faqs.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «Single review: Rihanna - Disturbia». Newsround. CBBC. 2008 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. Reed, Shaheem (2009 թ․ փետրվարի 11). «L.A. Reid Says He's 'Loaded' With Music For Rihanna's Next Album». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. 10,0 10,1 10,2 Fletcher, Alex (2008 թ․ սեպտեմբերի 24). «Rihanna: 'Disturbia'». Digital Spy. Hachette Filipacchi Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  11. 11,0 11,1 Gill, Jaime (2008 թ․ սեպտեմբերի 26). «Rihanna Disturbia Single Review». Yahoo! Music. Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  12. 12,0 12,1 12,2 Guerra, Joey (2008 թ․ հունիսի 12). «Summer jam '08 nominees». Houston Chronicle. Hearst Corporation. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  13. 13,0 13,1 McMonagle, Mickey (2008 թ․ սեպտեմբերի 21). «Reviews: Singles & Albums». Sunday Mail. Trinity Mirror. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին. {{cite web}}: Invalid |url-status=200 (օգնություն)
  14. 14,0 14,1 McAlpine, Fraser (2008 թ․ օգոստոսի 15). «Rihanna - 'Disturbia'». BBC Chart Blog. BBC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  15. «Digital Sheet Music – Rihanna – Disturbia». Musicnotes.com. Sony/ATV Music Publishing. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  16. Tyrangiel, Josh (2008-09-01), «Wanted: The Perfect Song». Time. 172 (9):65-66
  17. Lamb, Bill. «Top 10 Rihanna Songs - Rihanna's Best Hit Songs». About.com. New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  18. Lamb, Bill. «Top 10 Auto-Tune Songs - The Best Uses of Auto-Tune in Pop Music». About.com. New York Times Company. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  19. D, Spence. «Rihanna - Good Girl Gone Bad: Reloaded - Music Review». IGN. News Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  20. Daily Mail Reporter (2009 թ․ հունվարի 18). «Katy Perry lights up the NRJ Awards in a white suit... but is left red-faced after picking up Rihanna's award». Daily Mail. Associated Newspapers Ltd. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
  21. Success for Rihanna again! Արխիվացված 2009-01-26 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  22. «Billboard Charts: August 09, 2008». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
  23. 23,0 23,1 «Billboard Charts: August 16, 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
  24. Cohen, Jonathan (2008 թ․ օգոստոսի 14). «Rihanna Topples Katy Perry On Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 8-ին.
  25. «Billboard Charts: August 23, 2008». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
  26. Grein, Paul (2010 թ․ հոկտեմբերի 13). «Week Ending Oct. 10, 2010: A Record Nobody Wanted To Set». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  27. Chart Stats — Rihanna
  28. New Zealand Platinum Certification (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  29. «New Zealand Chart Facts». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.
  30. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 7-ին.
  31. ARIA Charts — Accreditations — 2008 Singles. Australian Recording Industry Association. Retrieved 2010-09-04.
  32. «News on Disturbia music video». DefJam.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  33. Universal Music Group (2008 թ․ հուլիսի 25). «Rihanna - Disturbia». Youtube.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  34. «La Star Academy booste les ventes de Rihanna ! (French)». NewsDeStars.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  35. «'Disturbia (Sessions)' Video - Rihanna - AOL Music». Interscope Records. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
  36. «Rihanna - Disturbia (CD, Single)». Discogs.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  37. «Rihanna - Disturbia (12")». Discogs.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  38. «Disturbia». Mora.JP.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  39. «iTunes: Rihanna - Disturbia». iTunes.Apple.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  40. Australian-charts.com — Rihanna — Disturbia. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 2010-09-19.
  41. Rihanna — Disturbia Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 2010-09-19.
  42. Ultratop.be — Rihanna — Disturbia (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 2010-09-19.
  43. Ultratop.be — Rihanna — Disturbia (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 2010-09-19.
  44. Rihanna Album & Song Chart History Canadian Hot 100 for Rihanna. Ստուգվել է 2010-09-19.
  45. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 200837. Ստուգվել է 2010-09-19.
  46. Danishcharts.com — Rihanna — Disturbia. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է 2010-09-19.
  47. Rihanna Album & Song Chart History European Hot 100 for Rihanna. Ստուգվել է 2010-09-19.
  48. Finnishcharts.com — Rihanna — Disturbia. Finland’s Official List
  49. Lescharts.com — Rihanna — Disturbia (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 2010-09-19.
  50. Musicline.de — Chartverfolgung — Rihanna — Disturbia (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH. Ստուգվել է 2010-09-19.
  51. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է 2010-09-19.
  52. "Chart Track: Week 38, 2008". Irish Singles Chart. Ստուգվել է 2010-09-19.
  53. Italiancharts.com — Rihanna — Disturbia (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 2010-09-19.
  54. Nederlandse Top 40 - week 39, 2008 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 2010-09-19.
  55. Charts.org.nz — Rihanna — Disturbia. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 2010-09-19.
  56. Norwegiancharts.com — Rihanna — Disturbia. VG-lista. Hung Medien. Ստուգվել է 2010-09-19.
  57. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 200838. Ստուգվել է 2010-09-19.
  58. Spanishcharts.com — Rihanna — Disturbia Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է 2010-09-19.
  59. Swedishcharts.com — Rihanna — Disturbia. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 2010-09-19.
  60. Rihanna — Disturbia swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 2010-09-19.
  61. Rihanna: Artist Chart History Official Charts Company. Ստուգվել է 2010-09-19.
  62. Rihanna Album & Song Chart History Billboard Hot 100 for Rihanna. Ստուգվել է 2010-09-19.
  63. Rihanna Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Rihanna. Ստուգվել է 2010-09-19.
  64. Rihanna Album & Song Chart History Billboard Pop Songs for Rihanna. Ստուգվել է 2010-09-19.
  65. «ARIA Charts - Accreditations - 2008 Singles». Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
  66. «Gold and Platinum Certifications – Singles – 2009». ultratop.be. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
  67. «Tracklisten Top 40». Tracklisten. week 03 – 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  68. «Latest Gold / Platinum Singles». RadioScope New Zealand. Recording Industry Association of New Zealand. 2009 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 18-ին.
  69. «Promusicae». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
  70. «Certified Awards Search». British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 11-ին.
  71. «RIAA - Gold & Platinum: Disturbia». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  72. «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 2008». aria.com.au. Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  73. «Jahreshitparade 2008 – austriancharts.at». austriancharts.at (գերմաներեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  74. «Jaaroverzichten 2008 (Flanders)». ultratop.be (հոլանդերեն). ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  75. «Rapports Annuels 2008 (Wallonia)». ultratop.be (ֆրանսերեն). ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  76. «Billboard Canadian Hot 100 Songs – 2008 Year-End Chart». Billboard. Nielsen Business Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  77. «Dutch Top 40 Year End». top40web.nl. Dutch Top 40. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  78. «European Hot 100 Singles – 2008 Year-End Chart». Billboard. Nielsen Business Media. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  79. «Classement Singles – année 2008». Disque en France (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  80. «Single Jahrescharts 2008». MTV Germany (գերմաներեն). 2008 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
  81. «Irish Charts - Best of 2008». irma.ie. Irish Recorded Music Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
  82. «RIANZ Annual Top 50 Singles Chart 2008 (see "2008 – Singles")». rianz.org.nz. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  83. «Årslista Singlar – År 2008» (շվեդերեն). Swedish Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 5-ին.
  84. «Swiss Year-End Charts 2008». swisscharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  85. «UK Year-End Charts 2008» (PDF). The Official Charts Company. ChartsPlus. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  86. «Billboard Charts - Year-end Singles - Hot 100 Songs». Billboard. Nielsen Business Media. 2008-12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 16-ին.
  87. «2009 Year End Swiss Singles Chart». Swiss Music Charts. 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 16-ին.
  88. «Year End Charts - Year-end songs - The Billboard Hot 100». Billboard. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  89. «Best of the 2000s: Hot 100 Songs». Billboard. Nielsen Business Media. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
  90. «FMQB: Radio Industry News, Music Industry Updates, Arbitron Ratings, Music News and more!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]