If I Never See Your Face Again

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«If I Never See Your Face Again»
Ադամ Լևինի և Ռիհաննայի սինգլը
«It Won't Be Soon Before Long Deluxe Edition և Good Girl Gone Bad: Reloaded» ալբոմից
Թողարկված2 մայիսի, 2008
ՖորմատCD[1][2], թվային ներբեռնում
Ձայնագրված2007
Ժանրփոփ-ռոք
ԼեյբլA&M/Octone Records
ՊրոդյուսերՄայք Էլիզոնդո, Մարկ Սթենտ, Maroon 5, Տրիկի Ստյուարտ
Ադամ Լևինի և Ռիհաննայի սինգլների ժամանակագրություն
«Won't Go Home Without You»
(2007)
«If I Never See Your Face Again»
(2008)
«Goodnight Goodnight»
(2008)
Ռիհաննա ժամանակագրություն
Take a Bow If I Never See Your Face Again Disturbia

«If I Never See Your Face Again», ամերիկյան Maroon 5 խմբի It Won't Be Soon Before Long երկրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլը, որ թողարկվել է 2008 թվականի մայիսի 2-ին։ Որպես զուգերգ թողարկվել է R&B երգչուհի Ռիհաննայի հետ, սակայն չի ընդգրկվել ալբոմում։ Հետագայում երգը ներառվել է ալբոմի վերաթողարկման մեջ, ինչպես նաև Ռիհաննայի Good Girl Gone Bad ալբոմի վերաթողարկված տարբերակում։

Տեղեկություն երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«If I Never See Your Face Again» երգի օրիգինալ տարբերակն ալբոմում եղել է առանց Ռիհաննայի կատարման, սակայն Maroon 5 ցանկացել է «փորձել ինչ-որ նոր բան»[3]: Maroon 5 խմբի անդամները ծանոթ են եղել Ռիհաննայի հետ և նախկինում ներկա են գտնվել նրա համերգներին։ Նրանք խնդրել են երգչուհուն մասնակցել երգի նոր տարբերակի ձայնագրմանը, որը պիտի լիներ «սեռերի պայքար» ոճով[4]: Հարցազրույցներից մեկի ժամանակ Ադամ Լևինն ասել է, թե երգում «կա կախարդանք, եթե նրանում կա այդ քիմիան, ապա ուրիշ ոչ մի բանի համար անհանգստանալ պետք չէ»[3]: Ռիհաննան հայտարարել է, որ իր համար «պատիվ» է հրավիրվել Maroon 5, որ իր ամենասիրելի խմբերից է։ Երգը միակ զուգերգն է, որ ընդգրկվել է Good Girl Gone Bad ալբոմի վերաթողարկման մեջ[3][5]: «If I Never See Your Face Again» երգն ԱՄՆ-ում ռադիոյով առաջին անգամ հնչել է 2008 թվականի մայիսի 13-ին[6]: Երգը ներկայացվել է 2009 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն վոկալային համատեղ փոփ կատարում» անվանակարգում[7]:

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էնթոնի Մենդլերը, նկարահանվել է 2008 թվականի ապրիլի 23-ին[3][8][8]: MTV News-ում տեսահոլովակի ոճը բնութագրվել է որպես 1970-ական թվականների վերջին ու 1980-ականների սկզբի «ուլտրագլամուր» և «իսկապես ոճային ու գեղեցիկ» երևույթ[3]: The Guardian-ը հատուկ առանձնացրել է Ռիհաննայի հագուստն ու տեսահոլավակում ցուցադրված ինտերիերը[8]: Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2008 թվականի մայիսի 13-ին[9]:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական սինգլ
# Անվանում Տևողություն
1. «If I Never See Your Face Again»   3:19
2. «If I Never See Your Face Again» (Paul Oakenfold Remix Edit) 3:30
iTunes - ստանդարտ հրատարակություն
# Անվանում Տևողություն
1. «If I Never See Your Face Again» (feat. Rihanna) 3:18
EP (Ավստրալիա և Նոր Զելանդիա)
# Անվանում Տևողություն
1. «If I Never See Your Face Again»   3:19
2. «If I Never See Your Face Again» (Paul Oakenfold Remix Edit) 3:30
3. «If I Never See Your Face Again» (Live from MSN Control Room) 4:11

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Billboard ամսագիրը բարձր է գնահատել Ադամ Լևինի ու Ռիհաննայի վոկալը. «նմանապես ֆոտոգենիկ Ադամ Լևինի ու Ռիհաննայի՝ իրար հետ պայքարող վոկալայի կատարումները սեքսուալ են ու էլեգանտ…»[10]:

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2008) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[11] 11
Ավստրիա Ö3 Austria Top 75[12] 54
Կանադա Canadian Hot 100[13] 12
Դանիա Tracklisten[14] 31
Եվրոպա European Hot 100 Singles[15] 59
Իռլանդիա IRMA[16] 16
Իտալիա FIMI[17] 15
Ճապոնիա Japan Hot 100[18] 97
Նիդերլանդներ Dutch Top 40[19] 11
Նոր Զելանդիա RIANZ[20] 21
Շվեյցարիա Schweizer Hitparade[21] 52
Մեծ Բրիտանիա UK Singles Chart[22] 28
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[23] 51

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. If I Never See Your Face Again(անգլ.) Allmusic կայքում
  2. «Maroon 5 feat. Rihanna - If I Never See Your Face Again (song)» (անգլերեն)։ FIMI։ Վերցված է 2015-07-01 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Montgomery, James; Richard, Yasmine (April 24, 2008)։ «Rihanna, Maroon 5 Team Up For 'Magic' Collaboration, Complete With Ultra-Glam Video»։ MTV News (MTV Networks)։ Վերցված է 2008-06-21 
  4. Concepcion Mariel (April 29, 2008)։ «Rihanna And Maroon 5 Team Up For 'Again' Remix»։ Billboard (Nielsen Business Media, Inc.)։ Վերցված է 2008-06-21 
  5. IGN Music (May 2, 2008)։ «Rihanna Meets Maroon 5»։ IGN.com (IGN Entertainment, Inc.)։ Վերցված է 2008-06-21 
  6. http://www.fmqb.com/Article.asp?id=16691 FMQB: Radio Industry News
  7. Harris Chris (2008-12-04)։ «Lil Wayne, Coldplay Lead Grammy Nominations»։ MTV (MTV Networks)։ Վերցված է 2009-04-27 
  8. 8,0 8,1 8,2 Lynskey Dorian (May 23, 2008)։ «Sweetness and steel»։ The Guardian։ Guardian News and Media Limited։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին։ Վերցված է 2008-06-04 
  9. Rihanna official website @ defjam.com — News
  10. Williams, Chris (2008-06-07), «If I Never See Your Face Again». Billboard. 120 (23):50
  11. Australian-charts.com — Maroon 5 feat. Rihanna — If I Never See Your Face Again. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  12. Maroon 5 feat. Rihanna — If I Never See Your Face Again Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  13. Maroon 5 Album & Song Chart History Canadian Hot 100 for Maroon 5.
  14. Danishcharts.com — Maroon 5 feat. Rihanna — If I Never See Your Face Again. Tracklisten. Hung Medien.
  15. Maroon 5 Album & Song Chart History European Hot 100 for Maroon 5.
  16. "Chart Track: Week 25, 2008". Irish Singles Chart.
  17. Italiancharts.com — Maroon 5 feat. Rihanna — If I Never See Your Face Again (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  18. Maroon 5 Album & Song Chart History Japan Hot 100 for Maroon 5.
  19. Nederlandse Top 40 - Maroon 5 feat. Rihanna search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  20. Charts.org.nz — Maroon 5 feat. Rihanna — If I Never See Your Face Again. Top 40 Singles. Hung Medien.
  21. Maroon 5 feat. Rihanna — If I Never See Your Face Again swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  22. Maroon 5: Artist Chart History Official Charts Company.
  23. Maroon 5 Album & Song Chart History Billboard Hot 100 for Maroon 5.