Երգը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնցից ոմանք այն համարել են ալբոմի լավագույն երգ։ Քննադատները երգը նաև համեմատել են երգիչ Փրինսի, Nine Inch Nails և Def Leppard խմբերի երգերի հետ։ Ալբոմի թողարկումից հետո երգը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը Հյուսիսային Կորեայի և 38-րդ հորիզոնականը Իսպանիայի հիթ շքերթներում։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Դոն Թայլերը, թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերին[3]։
Երգի տեսահոլովակը թողարկվել է 2010 թվականի դեկտեմբերի 24-ին[3]։ Տեսահոլովակի ռեժիսորն է Դոն Թայլերը, ով նախկինում եղել է A Day to Remember և Flyleaf խմբերի տեսահոլովակների ռեժիսորը[3]։ 2011 թվականի հունիսի 14-ին տեսահոլովակը տեղադրվել է Maroon 5-ի VEVO ալիքում[4]։ Տեսահոլովակն ամբողջությամբ անիմացիա է։ Տեսահոլովակի սկզբում Լևինը երգում է՝ խոսափողը ձեռքին, իսկ նրա մարմինը շոշափում են ձեռքեր։ Այնուհետև հայտնվում է անիմացիոն մերկ կին, ով պարում է նրա համար, ինչպես նաև գայթակղում խմբի մյուս անդամներին։ Տեսահոլովակի ընթացքում ցուցադրվում են նաև որոշ անիմացիոն էկեկտներ, որոնցից են օրինակ հրեշտակի թևեր կամ սատանայական տարրեր։