Unapologetic (ալբոմ, Ռիհաննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Unapologetic
Թողարկվածնոյեմբերի 19, 2012
ԺանրEDM
Տևողություն3306 վայրկյան
Լեզուանգլերեն
ԼեյբլDef Jam Recordings
ՊրոդյուսերԴեյվիդ Գետտա

«Unapologetic», ամերիկացի երգչուհի Ռիհաննայի յոթերորդ ստուդիական ալբոմը, թողարկված Def Jam Recordings լեյբլում 2012 թվականի նոյեմբերի 19֊ին։ Ալբոմը ձայնագրվել է 2012 թվականի հունիս֊նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, իր վեցերորդ ստուդիական՝ Talk that talk ալբոմի տարածման ժամանակ։ Հենց ինքը՝ երգչուհին ներկայացավ որպես ալբոմի պրոդյուսեր և շարունակում է համագործակցել The-Dream, David Guetta, Chase & Status և Stargate֊ի հետ, միաժամանակ պրոդյուսերների ցանկում են հայտնվել Mike Will Made-It-ը և Labrinth-ը։ Լայն իմաստով, ալբոմն ներառում է փոփ, էլեկտրոնիկ և դաբդստեփ ժանրեր, ինչը ալբոմին դարձնում է նման մյուս՝ Talk That Talk և Rated R ալբոմներին։

Unapologetic ալբոմը ներառում է դուետներ այժմ արդեն իր նախկին գործընկերների՝ Քրիս Բրաունի («Nobody’s Business»), Mikky Ekko֊ի («Stay»), Future֊ի («Loveeeeeee Song») և Էմինեմի («Numb») հետ։

Ընդհանուր առմամբ ալբոմը ստացավ դրական կարծիքներ երաժշտական քննադատների կողմից, ովքեր այն անվանել էին ժամանակակից և հավանել էին տարբեր երգեր: Ինչպես նաև եղել էր քննադատություն ուղիղ մեկ տարի հետո նույն օրը ալբոմ թողարկելու «ավանդույթի» հետ կապված։

Unapologetic ալբոմի վաճառքի հենց առաջին շաբաթն էլ գլխավորել է USA Billboard 200֊ը, որը դարձել է երգչուհու կարիերայում առաջին ալբոմը, որը կարողացել է գլխավորել այս հիթ֊շքերթը[1]։ Առաջին սինգլը՝ «Diamonds»֊ը ալբոմի հետ միասին թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 26֊ին և հասել է 'Billboard' Hot 100֊ի ևHot R&B/Hip-Hop Songs առաջին հորիզոնականներին[2]։ Իր ալբոմին օգնելու համար երգչուհին 2013 թվականի մարտին մեկնեց համաշխարհային շրջագայության։

Նախադրյալներն ու զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերին Ռիհաննան թողարկել է իր վեցերորդ ստուդիական՝ Talk That Talk ալբոմը։ Երաժշտության մասով ալբոմը շեշտը դրել է պարային փոփի և R&B֊ի վրա, բայց և այնպես ալբոմն իր մեջ ուներ այլ երաժշտական ժանրեր, ինչպիսիք էին հիպ֊հոպը, Electro House, Dancehall և դափստեփը: Ներկայացնելուց հետո Talk That Talk֊ը ընդհանուր առմամբ, ստացավ, դրական արձագանքներ երաժշտական քննադատներից։ Այն հասավ կոմերցիոն հաջողության և հայտնվեց քսանից ավելի ազգային հիթ֊շքերթների տասնյակում, այդ թվում՝ #1 Մեծ Բրիտանիայում, #3 ամերիկյան Billboard 200֊ում։ Ալբոմի հետ թողարկվել էին նաև 6 սինգլեր, այդ թվում նրանք, որոնք հիթեր են՝ «We Found Love» և «Where Have You Been»։ «We Found Love»-ը գրավեց հիթ֊շքերթներ 25 տարբեր երկրներում և վաճառվել է ավելի քան 6,5 միլիոն կրկնօրինակով, ամբողջ աշխարհում, որը նրան դարձնում է ամբողջ ժամանակների ամնեավաճառված սինգլերից մեկը։

2012 թվականի մարտին Ռիհաննան հայտարարեց, որ «աշխատում է նոր ձայնի վրա» նրա յոթերորդ ստուդիական սկավառակի համար։ 2012 թվականի սեպտեմբերի 12-ին Def Jam֊ը Թվիթերի միջոցով հայտարարել է, որ Ռիհաննան կթողարկի նոր սինգլ առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ նրա յոթերորդ ստուդիական ալբոմը ծրագրված է թողարկել 2012 թվականի նոյեմբերին։ Սակայն թվիթն արագ հեռացվում է և փոխարինվում մեկ այլ՝ «Ավելի շատ տեղեկություն հասանելի կլինի վաղը, հինգշաբթի, սեպտեմբերի 13֊ին»։

Կոմպոզիցիաների ցանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսերներ Տևողություն
1. «Phresh Out the Runway»  David Guetta, Ciorgio Tuinfort, Terius Youngdell NashDavid Guetta, Ciorgio Tuinfort 3:42
2. «Diamonds»  Sia Furler, B Levin, M.S. Eriksen, T.E. HermansenStargate, Benny Blanco 3:46
3. «Numb (feat. Eminem)»  Sam Dew, Warren Felder, Ronald "Flip" Colson, Marshall Mathers, Kanye West, Aldrin Davis & Connie Mitchell@0akwud, @Flippa 3:25
4. «Pour It Up»  Michael Williams, Theron Thomas, Timothy ThomasMike Will Made-It, J-Bo 2:41
5. «Loveeeeeee Song (feat. Future)»  Nayvadius Wilburn, Denisea "Blue June" AndrewsFuture 4:16
6. «Jump»  Kevin Cossum, M.S. Eriksen, T.E. Hermansen, M.B. Williams, S. Milton, W. Kennard, Stephen Garrett, Elgin Lumpkin, Timothy MoselyStargate, Mikey Mike, Chase & Status 4:24
7. «Right Now (feat. David Guetta)»  David Guetta, Mikkel S. Eriksen, T.E. Hermansen, Shaffer Chimere Smith, Ester Dean, Giorgio Tuinfort, Nick Rotteveel, Terius NashDavid Guetta, StarGate, Nicky Romero, Giorgio Tuinfort 3:02
8. «What Now»  Olivia Waithe, Parker Ighile, Nathan CassellsParker Ighile, Nathan Cassells 4:03
9. «Stay (feat. Mikky Ekko)»  Mikky Ekko, Justin Parker, Elof LoelvMikky Ekko, Elof Loelv, Justin Parker 4:01
10. «Nobody's Business (feat. Chris Brown)»  Terius Nash, Carlos McKinney, Michael JacksonThe-Dream, Carlos McKinney 3:36
11. «Love Without Tragedy / Mother Mary»  Terius Nash, Carlos McKinneyTorius Nash, Carlos "Los" McKinney 6:59
12. «Get It Over With»  James Fauntleroy, Brian SealsKuk Harrell 3:32
13. «No Love Allowed»  Sean Fenton, Alexander Izquierdo, Ernest Wilson, Steve WyremanNo ID 4:09
14. «Lost in Paradise»  Ester Dean, M.S. Eriksen, T.E. Hermansen, T. MckenzieStargate 3:35

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]