Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Born This Way (այլ կիրառումներ)
Born This Way |
---|
 |
Լեդի Գագայի ստուդիական ալբոմ |
---|
Թողարկված | 23 մայիսի, 2011 |
---|
Ձայնագրված | 2010–11 |
---|
Ժանր | դենս-փոփ |
---|
Տևողություն | 61:08 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Լեյբլ | Streamline, Kon Live, Interscope |
---|
Ռեժիսոր | DJ White Shadow, DJ Snake, Ֆերնանդո Գարիբեյ, Լեդի Գագա, Ռոբերտ Ջոն «Մեթ» Լանգ, Ջեփի Լորսեն, RedOne, Քլինթոն Սփարքս |
---|
Պրոդյուսեր | RedOne |
---|
Մասնագիտական ակնարկ |
---|
|
Լեդի Գագայի ալբոմների ժամանակագրություն |
---|
|
|
Սինգլներ Born This Way ալբոմից |
- «Born This Way»
Թողարկվել է՝ 11 փետրվարի, 2011
- «Judas»
Թողարկվել է՝ 15 ապրիլի, 2011
- «The Edge of Glory»
Թողարկվել է՝ 9 մայիսի, 2011
- «Yoü and I»
Թողարկվել է՝ 23 օգոստոսի, 2011
- «Marry the Night»
Թողարկվել է՝ 15 նոյեմբերի, 2011
|
|
Born This Way, ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երկրորդ ստուդիական ալբոմը։ Ալբոմը թողարկվել է 2011 թվականի մայիսի 23-ին Interscope Records լեյբլի կողմից։
Երգերի ստեղծման ժամանակ Գագան համագործակցել է այնպիսի պրոդյուսերների հետ, ինչպիսիք են DJ White Shadow, RedOne, Fernando Garibay, սաքսոֆոնիստ Կլարեն Կլեմոնսը և կիթառահար Բրայան Մեյը։ Ալբոմի երգերի ժանրերը հիմնականում սինթի փոփ և դանս փոփ է, ինչպես նրա նախորդ ալբոմներում, բայց ձայնագրության մեջ ներառվել են այլ ժանրեր, որոնք նախկինում չեն եղել երգչուհու թողարկումների մեջ՝ էլեկտրո ռոք, տեխնո, հևի մետալ, դիսկո, հաուս և ռոքնռոլ[1]։ Երգերի տեքստերը բացահայտում են սեքսուալ ազատության, դավանականության, ազատության, ֆեմինիզմի և անհատականության մասին։ Չնայած որոշ կրոնական ակտիվիստների մեկնաբանություններին՝ ալբոմը դրական է գնահատվել քննադատների կողմից. նրանք հավանություն են տվել տարբեր ժանրերի խառնուրդին և Գագայի վոկալին։
«Born This Way»-ը առաջադրվել է «Գրեմմի»-ի 54-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա ալբոմ» (Գագայի երրորդ մրցանակը այդ անվանակարգում) և «Լավագույն վոկալային փոփ-ալբոմ» անվանակարգերում, բայց երկու անվանակարգերում էլ պարտվել է բրիտանացի երգչուհի Ադելի «21» ալբոմին[2]։
Ալբոմի անվանումը հայտարարվեց այն ժամանակ, երբ Գագան հաղթեց MTV Video Music Awards տարվա լավագույն տեսահոլովակ (անգլ.՝ MTV Video Music Award for Video of the Year) անվանակարգում[3], իսկ թողարկման ամսաթիվը հաստատվել է նրա Թվիթերյան պաշտոնական կայքէջում 2011 թվականի առաջին կեսգիշերին։ Առաջին շաբաթվա ընթացքում «Born This Way»-ը ընդգրկվել է աշխարհի տարբեր հիթ-շքերթներում՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականները, այդ թվում նաև Billboard 200-ում։ ԱՄՆ-ում առաջին յոթ օրվա ընթացքում վաճառվել է ալբոմի 1 108 000 օրինակ, իսկ ամբողջ աշխարհում 2 000 000 օրինակ, ինչը լավագույն արդյունքն է 2011 թվականի ընթացքում և լավագույններից մեկը այդ տասնամյակի ընթացքում։ Ցանցային Amazon խանութում, կապված հատուկ ակցիայի հետ, սկավառակը վաճառվել է 99 ցենտով։ Ակցիան տևել է մեկ օր և այդ ընթացքում վաճառվել է 440 000 օրինակ։ Համաշխարհային վաճառքը 2016 թվականի հունիսի 3-ի տվյալներով կազմել է ավելի քան 9 միլիոն օրինակ։ Born This Way (դարձել է հազարերորդ երգը, որը զբաղեցրել է հիթ-շքերթի առաջին հորիզոնականը[4]), Judas, The Edge of Glory և Yoü and I սինգլները հասան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին տասնյակ։ «Born This Way» սինգլը նաև դարձել է ամենաշատ վաճառված սինգլը iTunes խանութի պատմության մեջ[5]։ Հինգերորդ սինգլ՝ «Marry the Night»-ը, դարձել է առաջին սինգլը Լեդի Գագայի կարիերայի ընթացքում, որը չի հասել Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին տասնյակին։ «Hair» պրոմոսինգլը հաջողություն է ունեցել 16 երկրներում, այդ թվում նաև Ամերիկայում, որտեղ զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։
2010 թվականի մարտին Գագան հայտարարել է, որ աշխատում է իր ալբոմի վրա՝ ասելով, որ երգերի հիմնական մասն արդեն գրված է[6]։ Կարճ ժամանակ անց նրա մենեջեր Թրոյ Քարթերը և պրոդյուսեր RedOne-ը տվել են մեկնաբանություններ ապագա թողարկման մասին։ Վերջինս MTV-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ այդ աշխատանքը կդառնա «ազատության ալբոմ» կատարողի համար[7]։ Քարթերը Billboard-ին տված հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ երգչուհու հասարակական կերպարը կսկսի փոխել Born This Way-ի թողարկման ժամանակ[7]։ Մի քանի ամիս անց Գագան ասել է, որ ինքը ավարտել է ալբոմի երգերը գրելը։ Rolling Stone-ին տված հարցազրույցի ժամանակ նա հաստատել է, որ «ամեն ինչ կատարվել է շատ արագ» և նշել է. «Ես աշխատել եմ մի քանի ամիս և որոշակիորեն վստահ եմ, որ ալբոմը պատրաստ է հենց հիմա։ Որոշ արտիստներ տարիներ են ծախսում ձայնագրության վրա։ Բայց ոչ ես։ Ես երաժշտություն եմ գրում ամեն օր»[8]։ Նույն ամսագրին տված հարցազրույցում Գագան հաստատել է, որ ալբոմը կդառնա «սերնդի հիմնը»։ Նա ասել է․ «Ալբոմում կլինի լավագույն երաժշտությունը, որը ես երբևէ հորինել եմ։ Ես արդեն ավարտել եմ առաջին սինգլը նոր սկավառակի համար և խոստանում եմ, որ այն կլինի լավագույն ալբոմը իմ կարիերայի ընթացքում»[8][9]։
Ձայնագրությունը անց է կացվել ինչպես Գագայի համերգային շրջագայության ավտոբուսում, նաև այնպիսի ստուդիանելում ինչպեսիք են՝ Abbey Road Studios–ը Լոնդոնում, Studios 301–ը Սիդնեյում, Sing Sing Studios–ը Մելբուռն–ում, Gang Studios–ը Փարիզում, Livingroom Studios–ը Օսլոյում, Allerton Hill–ը Մեծ Բրիտանիայում, Warehouse Productions Studio–ն Նեբրասկայում, Studio at the Palms–ը Լաս Վեգասում, Officine Meccaniche–ը Միլանում, Miami Beach Recording Studio–ն Մայամիում և Germano Studios–ը Նյու Յորքում։ Բրայան Մեյը, Queen խմբի կիթառահարը և E Street Band–ի նախկին անդամ Կլարենս Կլեմոնսը, մասնակցություն են ունեցել ձայնագրման մեջ[10][11]։
2010 թվականի սեպտեմբերի 12-ին Գագան հայտնվել է MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ։ Միջոցառման սկզբում, ստանալով մրցանակ լավագույն տեսահոլովակի համար, նա իր խոսքի ժամանակ ասել է ալբոմի անվանումը և կատարել է կրկներգը սկավառակի գլխավոր սինգլից[12]։ Դեկտեմբերին Twitter-ի միջոցով նա հայտարարել է ալբոմի և առաջին սինգլի թողարկման ամսաթիվը՝ անվանելով դա «Սուրբծննդյան նվեր իր բոլոր երկրպագուների համար»[13]։
Rolling Stone ամսագրի տվյալներով՝ Գագան որոշել է ասել ալբոմի անունը Ամանորի կեսգիշերին։
«Ես մտածում եմ, որ դաջվածք կանեմ դրա վերնագրով և կբեռնեմ լուսանկարը։ Ես աշխատել եմ դրա վրա վերջին մի քանի շաբաթվա ընթացքում և ինձ շատ ուժեղ եմ զգում։ Այն շատ արագ է ձայնագրվել։ Որոշ արտիստների տարիներ են հարկավոր։ Ես երաժշտություն եմ գրում ամեն օր»։ Ինչը վերաբերում է երաժշտության թեմային, Գագան դադարել է գրել երգեր փառքի որոնմամբ, հիմա նրան ավելի շատ հուզում են քաղաքական հայացքները։ «Ինչու՞ ենք մենք դեռ խոսում «Մի՛ հարցրու, մի՛ ասա»-ի մասին, որը ցույց է տալիս, թե ո՛ր դարում ենք մենք ապրում, ինձ խենթացնում է։ Երեք տարի ես թխել եմ կարկանդակներ. հիմա եկել է ժամանակը թխելու հսկայական դառը տորթ, որովհետև որքան քաղցր է կարկանդակը, այնքան ավելի դառը կարող է լինել»։
Բայց MTV VMA-ով Գագան չի դիմացել և ասել է ալբոմի անունը և նույնիսկ երգել է փոքր հատված «Born This Way» երգից, իսկ Ամանորի գիշերը նա հայտարարել է ալբոմի և առաջին սինգլի թողարկման ամսաթիվը։
Նոյեմբերի 26-ին Սոպոտայի համերգի ժամանակ Գագան ասել է, որ ալբոմում կլինեն մոտավորապես 20 երգ և խոստացել է, որ դա կլինի տասնամյակի լավագույն ալբոմը։ Նա նաև ավելացրել է, որ ալբոմի ստեղծումը ամբողջությամբ ավարտված է։
Շապիկի ստեղծողն է լուսանկարիչ Նիք Նայթը։ Ալբոմի շապիկը նկարված է սև-սպիտակ ոճում, որտեղ Գագան ներկայացված է կին-մոտոցիկլի կերպարով, թափված մազերով և կարմիր շրթունքներով։ Ալբոմի ընդլայնված տարբերակի շապիկին մեծ պլանով պատկերված է Լեդի Գագայի դեմքը։ Սովորական տարբերակի շապիկին Լեդի Գագայի անունը նշված չէ՝ ի տարբերություն ընդլայնված տարբերակի շապիկի։
- «Born This Way»-ը ալբոմի առաջին սինգլն է, թողարկված 2011 թվականի փետրվարի 11-ին[14][15]։ Երգը գրել են Լեդի Գագան և դանիացի հեղինակ-կատարող Ջեփի Լորսենը, երգի պրոդյուսերներն են՝ Լեդի Գագան, Ջեփի Լորսենը, Ֆերնանդո Հարիբային և դիջեյ White Shadow-ն[16]։ Տեսահոլովակը նկարահանվել է 2011 թվականի հունվարի 22-24-ին[17]։ «Born This Way» երգը դարձել է երգչուհու երրորդ՝ ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրած երգը ԱՄՆ-ի տարածքում՝ գլխավորելով Hot 100 հիթ-շքերթը և սահմանել է մի քանի ռեկորդ թվային վաճառքների քանակով և Էյրպլեյ ռադիոյով, համաձայն Billboard ամսագրի 2011 թվականի փետրվարի 16-ի տվյալների[18] Երգը հաջողություն է ունեցել ԱՄՆ-ում, ինչպես նաև ավելի քան 23 երկրներում ընդգրկվել է լավագույն 5 երգերի շարքում։
- Փետրվարի 14-ին Լեդի Գագան անվանել է «Judas» երգը որպես ալբոմի երկրորդ սինգլ ռադիո-շոու Ռայան Սիկրեստա ռադիոհաղորդմամբ American Top 40-ում[19]։ ապրիլի 6-ին երգչուհին հայտնել է «Judas» երգի թողարկման ամսաթիվը՝ ապրիլի 19-ը, իր Transmission Gagavision վիդեբլոգի միջոցով։ Սակայն երգը թողարկվեց ավելի շուտ, քանի որ այն արդեն հասցրել էր որոշ չափով հայտնվել համացանցում, և Լեդի Գագան փոխեց պրեմիերայի օրը ապրիլի 15-ին։ Երգը հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 10-րդ հորիզոնականին, Լեդի Գագան ասել է, որ պատրաստվում է անել իր ռեժիսորային առաջնաեյլույթը իր կրեատիվ տնօրեն և խորեոգրաֆ Laurieann Gibson-ի հետ «Judas» երաժշտական տեահոլովակում։ Երգի պրեմիերան կայացել է մայիսի 6-ին մոսկովյան ժամով ժամը 06:30-ին[20]:
- «The Edge of Glory» երգը թողարկվել է մայիսի 9-ին։ Սկզբից երգը դուրս է եկել որպես պրոմոսինգլ, բայց շատ մեծ հանրաճանաչության պատճառով դարձել է երրորդ սինգլը։ Երգը գրել են Lady Gaga-ն, Garibay-ը, DJ White Shadow-ն։ Այդ երգի տեսահոլովակը ներկայացվելէ հունիսի 16-ին So You Think You Can Dance-ում։ Երգը հասել է 3-րդ հորիզոնականի Billboard Hot 100 հիթ-շքերթում։
- «Yoü and I» երգը օնլայն խանութներում ունեցած բարձր վաճառքի պատճառով և Billboard Hot 100 հիթ-շքերթում հայտնվելուց հետո (գագաթնակետային 6-րդ հորիզոնական) դարձել է չորրորդ սինգլը։ Այդ երգի տեսահոլովակը թողարկվել է օգոստոսի 16-ին։
- «Marry the Night» երգը ընտրվել է որպես հինգերորդ սինգլ[21] Եվրոպայի համար։ Ամենասկզբից Գագան պատրաստվում էր թողարկել երգը որպես ալբոմի առաջին սինգլ, բայց այն փոխվել է «Born This Way»-ով։ Ալբոմի թողարկումից հետո այն հայտնվել է Billboard hot 100 հիթ-շքերթում («Yoü and I»-ի հետ համատեղ զբաղեցնելով 36-րդ հորիզոնականը ալբոմի թողարկումից առաջ) ամենաբարձր՝ 79-րդ հորիզոնականում։ Սինգլը չի դարձել հանրաճանաչ և չի հասել Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին տասնյակ (ամենաբարձր հորիզոնական՝ 29-րդ հորիզոնական)։
Փետրվարի 13-ին, Born This Way-ը կատարվել է երգչուհու կողմից «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ։ «Born This Way» սինգլը ավելացվել The Monster Ball Tour համերգային շրջագայության երգացանկ մեջ։ Հունվարի 19-ին Փարիզի Nicola Formichetti ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է «Scheiße» երգի ռեմիքսը։ Մարտի 2-ին Thierri Mugler-ին ներկայացվել է «Government Hooker» երգի ռեմիքսը։ Հենց Լեդի Գագան մասնակցություն է ունեցել մոդայի ցուցահանդեսում և ներկայցրել է երկու էպատաժային զգեստ, ծխախոտ ծխելով։ Ապրիլի 28-ին Օպրա Ուինֆրիի շոույում Լեդի Գագան կատարել է «Yoü & I» երգը, որտեղ Օպրան ասել է «Դու ֆենոմեն ես, Լեդի Գագա»։ Մայիսի 5-ին Մեքսիկայում տեղի ունեցած The Monster Ball Tour համերգների ժամանակ, Գագան կատարել է «Americano» երգի ակուստիկ տարբերակը։ Մայիսի 25-ին American Idol շոուի ավարտին կատարել է «The Edge of Glory» երգը, այդ երգը առաջին անգամ կատարվել էր մայիսի 15-ին կայացած BBC Radio 1 շոուի ժամանակ։ Մայիսի 27-ին առաջին անգամ հնչել է «Hair» երգը, ամերիկյան Good Morning America շոուի ժամանակ Լեդի Գագան կատարեց այլ 5 երգեր, նոր ալբոմից։ Հունիսի9-ին Լեդի Գագան մասնակցություն ունեցավ Germany Next Top Model, շոուում կատարելով «Scheiße» երգից հատված։
Օգոստոսի 29-ին 2011 թվականի MTV Video Music Awards-ի ժամանակ Լեդի Գագան դարձել է հեդլայներ։ Նա կատարել է «Yoü and I» երգը Ջո Քալդերոնեի կերպարով, նախապես կարդալով մենախոսություն նրա և Լեդի Գագայի բաժանման մասին։ Գագան նաև տվել է Բրիթնի Սփիրսին հատուկ մրցանակ Մայքլ Ջեքսոնի «Սերնդի խոստովանություն» անունով։ Մրցանակը ստանալուց հետո Բրիթնին և Գագան փորձեցին համբուրվել, բայց չարեցին դա։ Լեդի Գագան նաև դարձել է հաղթող «Լավագույն կանացի կատարում» անվանակարգում Born This Way երգի համար։
2011 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցած MTV European Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Գագան ստացել է մրցանակներ. «Լավագույն կանացի կատարող», «Լավագույն կանացի տեսահոլովակ», «Լավագույն երգ» անվանակարգերում Born This Way երգի համար և կատարել է իր նոր «Marry The Night» սինգլը։
Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) |
1. |
«Marry the Night» | Լեդի Գագա, Ֆերնանդո Գարիբեյ | Լեդի Գագա, Գարիբեյ |
4:24 |
2. |
«Born This Way» | Լեդի Գագա, Ջեփփի Լորսեն | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow |
4:20 |
3. |
«Government Hooker» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow, Գարիբեյ*, DJ Snake* |
4:14 |
4. |
«Judas» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne |
4:10 |
5. |
«Americano» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow, Չեչե Ալարա | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow |
4:06 |
6. |
«Hair» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne |
5:08 |
7. |
«Scheiße» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne |
3:45 |
8. |
«Bloody Mary» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow, Գարիբեյ*, Clinton Sparks* |
4:05 |
9. |
«Bad Kids» | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow |
3:51 |
10. |
«Highway Unicorn (Road to Love)» | Լեդի Գագա, RedOne, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, RedOne, Գարիբեյ, DJ White Shadow |
4:16 |
11. |
«Heavy Metal Lover» | Լեդի Գագա, Գարիբեյ, Clinton Sparks* | Լեդի Գագա, Գարիբեյ, Clinton Sparks* |
4:13 |
12. |
«Electric Chapel» | Լեդի Գագա, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow |
4:13 |
13. |
«Yoü and I» | Լեդի Գագա | Լեդի Գագա, Ռոբերտ Ջոն «Մեթ» Լենգ |
5:07 |
14. |
«The Edge of Glory» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, Գարիբեյ |
5:20 |
Հեղինակ(ներ) | պրոդյուսեր(ներ) |
15. |
«Born This Way» (Jost & Naaf Remix) (international bonus track) | Լեդի Գագա, Լորսեն | Jost & Naaf |
5:58 |
16. |
«Born This Way» (LLG vs. GLG Radio Remix) (Japanese bonus track) | Լեդի Գագա, Լորսեն | Guéna LG |
3:50 |
Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) |
1. |
«Marry the Night» | Լեդի Գագա, Գարիբեյ | Լեդի Գագա, Գարիբեյ |
4:24 |
2. |
«Born This Way» | Լեդի Գագա, Լորսեն | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow |
4:20 |
3. |
«Government Hooker» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow, Գարիբեյ*, DJ Snake* |
4:14 |
4. |
«Judas» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne |
4:10 |
5. |
«Americano» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow, Alara | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow |
4:06 |
6. |
«Hair» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne |
5:08 |
7. |
«Scheiße» | Լեդի Գագա, RedOne | Լեդի Գագա, RedOne |
3:45 |
8. |
«Bloody Mary» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow, Գարիբեյ*, Sparks* |
4:05 |
9. |
«Black Jesus + Amen Fashion» | Լեդի Գագա, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow |
3:36 |
10. |
«Bad Kids» | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, Լորսեն, Գարիբեյ, DJ White Shadow |
3:51 |
11. |
«Fashion of His Love» | Լեդի Գագա, Գարիբեյ | Լեդի Գագա, Գարիբեյ |
3:39 |
12. |
«Highway Unicorn (Road to Love)» | Լեդի Գագա, RedOne, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, RedOne, Գարիբեյ, DJ White Shadow |
4:16 |
13. |
«Heavy Metal Lover» | Լեդի Գագա, Գարիբեյ | Լեդի Գագա, Գարիբեյ |
4:13 |
14. |
«Electric Chapel» | Լեդի Գագա, DJ White Shadow | Լեդի Գագա, DJ White Shadow |
4:13 |
15. |
«The Queen» | Լեդի Գագա, Գարիբեյ | Լեդի Գագա, Գարիբեյ |
5:17 |
16. |
«Yoü and I» | Լեդի Գագա | Լեդի Գագա, Lange |
5:07 |
17. |
«The Edge of Glory» | Լեդի Գագա, Գարիբեյ, DJ White Shadow | Լեդի Գագա, Գարիբեյ |
5:20 |
Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) |
1. |
«Born This Way» (Country Road Version) | Լեդի Գագա, Լորսեն | Լեդի Գագա, Գարիբեյ |
4:21 |
2. |
«Judas» (DJ White Shadow Remix) | Լեդի Գագա, RedOne | DJ White Shadow |
4:07 |
3. |
«Marry the Night» (Zedd Remix) | Լեդի Գագա, Գարիբեյ | Zedd |
4:21 |
4. |
«Scheiße» (DJ White Shadow Mugler) | Լեդի Գագա, RedOne | DJ White Shadow |
9:35 |
5. |
«Fashion of His Love» (Fernando Garibay Remix) | Լեդի Գագա, Գարիբեյ | Գարիբեյ |
3:45 |
Հեղինակ(ներ) | Remixer(s) |
6. |
«Born This Way» (Jost & Naaf Remix) (international bonus track) | Լեդի Գագա, Լորսեն | Jost & Naaf |
5:58 |
7. |
«Born This Way» (LLG vs. GLG Radio Remix) (Japanese bonus track) | Լեդի Գագա, Լորսեն | Guéna LG |
3:50 |
Հեղինակ(ներ) |
1. |
«Born This Way» (Bimbo Jones Club Remix) | Լեդի Գագա, Լորսեն |
6:45 |
2. |
«Born This Way» (Zedd Remix) | Լեդի Գագա, Լորսեն |
6:30 |
(*) համապրոդյուսեր
2011 թվականի հոկտեմբերին Գագան հայտարարել է, որ նա թողարկելու է երեք երգ 2011 թվականի նոյեմբերին։Twitter սոցիալական կայքի միջոցով նա տեղեկացրել է իր երկրպագուներին, որ մի թողարկումը կլինի իր The Monster Ball Tour համերգի DVD, իսկորկրորդը՝ ռեմիքսների ալբոմ (Born This Way – The Remix), իսկ երրորդ թողարկումը կլինի բոքս-սեթը ներառելով իր մեջ Born This Way ալբոմի դելյուքս տարբերակը, ռեմիքսների ալբոմ Born This Way: The Remix և DVD Lady Gaga Presents the Monster Ball Tour: At Madison Square Garden:
Հեղինակ(ներ) | Producer(s) |
1. |
«Marry the Night» | Lady Gaga, Garibay | Lady Gaga, Garibay |
4:24 |
2. |
«Born This Way» | Lady Gaga, Laursen | Lady Gaga, Laursen, Garibay, DJ White Shadow |
4:20 |
3. |
«Government Hooker» | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow, Garibay*, DJ Snake* |
4:14 |
4. |
«Judas» | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne |
4:09 |
5. |
«Americano» | Lady Gaga, Garibay, DJ White Shadow, Alara | Lady Gaga, Garibay, DJ White Shadow |
4:06 |
6. |
«Hair» | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne |
5:08 |
7. |
«Scheiße» | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne |
3:45 |
8. |
«Bloody Mary» | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow, Garibay*, Sparks* |
4:04 |
9. |
«Black Jesus + Amen Fashion» | Lady Gaga, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow |
3:50 |
10. |
«Bad Kids» | Lady Gaga, Laursen, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, Laursen, Garibay, DJ White Shadow |
4:15 |
11. |
«Fashion of His Love» | Lady Gaga, Garibay | Lady Gaga, Garibay |
4:12 |
12. |
«Highway Unicorn (Road to Love)» | Lady Gaga, RedOne, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, RedOne, Garibay, DJ White Shadow |
4:13 |
13. |
«Heavy Metal Lover» | Lady Gaga, Garibay | Lady Gaga, Garibay |
5:07 |
14. |
«Electric Chapel» | Lady Gaga, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow |
5:21 |
15. |
«The Queen» | Lady Gaga, Garibay | Lady Gaga, Garibay |
5:16 |
16. |
«Yoü and I» | Lady Gaga | Lady Gaga, Lange |
5:07 |
17. |
«The Edge of Glory» | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, Garibay |
5:20 |
Հեղինակ(ներ) | Producer(s) |
1. |
«Born This Way» (Zedd Remix) | Lady Gaga, Jeppe Laursen | Lady Gaga, Laursen, Fernando Garibay, DJ White Shadow (remix production and mixing by Zedd) |
6:31 |
2. |
«Judas» (Goldfrapp Remix) | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne (remix by Goldfrapp) |
4:41 |
3. |
«The Edge of Glory» (Foster the People Remix) | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, Garibay (remix by Foster the People) |
6:09 |
4. |
«You and I» (Wild Beasts Remix) | Lady Gaga | Lady Gaga, Robert John "Mutt" Lange (remix and additional production by Wild Beasts) |
3:50 |
5. |
«Marry the Night» (The Weeknd & Illangelo Remix) | Lady Gaga, Garibay | Lady Gaga, Garibay (remix by The Weeknd and Illangelo, additional background vocals by The Weeknd) |
4:03 |
6. |
«Black Jesus + Amen Fashion» (Michael Woods Remix) | Lady Gaga, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow (remix, additional production and keyboards by Michael Woods courtesy of Three Six Zero Group) |
6:11 |
7. |
«Bloody Mary» (The Horrors Remix) | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow, Garibay*, Clinton Sparks* (remix by The Horrors) |
5:18 |
8. |
«Scheiße» (Guéna LG Club Remix) | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne (remix and additional production by Guéna LG, mixed by Julien Carret) |
5:45 |
9. |
«Americano» (Gregori Klosman Remix) | Lady Gaga, Garibay, DJ White Shadow, Cheche Alara | Lady Gaga, Garibay, DJ White Shadow (remix produced by Gregori Klosman) |
6:07 |
10. |
«Electric Chapel» (Two Door Cinema Club Remix) | Lady Gaga, DJ White Shadow | Lady Gaga, DJ White Shadow (remix by Two Door Cinema Club) |
3:59 |
11. |
«You and I» (Metronomy Remix) | Lady Gaga | Lady Gaga, Lange (remix and additional production by Joseph Mount) |
4:20 |
12. |
«Judas» (Hurts Remix) | Lady Gaga, RedOne | Lady Gaga, RedOne (remix by Hurts) |
3:57 |
13. |
«Born This Way» (Twin Shadow Remix) | Lady Gaga, Laursen | Lady Gaga, Laursen, Garibay, DJ White Shadow (remix production by Twin Shadow) |
4:05 |
14. |
«The Edge of Glory» (Sultan & Ned Shepard Remix) | Lady Gaga, Garibay, DJ White Shadow | Lady Gaga, Garibay (remix production by Sultan & Ned Shepard) |
6:33 |
Երկիր
|
Ամսաթիվ
|
Ֆորմատ
|
Լեյբլ
|
Հրատ.
|
Կատալոգ
|
Գերմանիա[81]
|
18 նոյեմբերի, 2011
|
CD+DVD
|
Universal Music
|
Standard
|
B005W0OJX2
|
Կանադա[82]
|
21 նոյեմբերի, 2011
|
B005WZZRD8
|
Ճապոնիա[83]
|
Streamline, Interscope, KonLive
|
Մեծ Բրիտանիա[84][85]
|
Polydor
|
B005W0OJX2
|
Streamline, Interscope, KonLive
|
B005WZZRD8
|
ԱՄՆ[86]
|
Կանադա[87]
|
29 նոյեմբերի, 2011
|
Deluxe
|
B005W0OJX2
|
Ճապոնիա[88]
|
Polydor
|
ԱՄՆ[89]
|
27 դեկտեմբերի, 2011
|
101 Distribution
|
- ↑ Perpetua Matthew (2011-03-23)։ «Lady Gaga Says She Loves Bruce Springsteen, Won't Do Reality TV»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից 2013-08-30-ին։ Վերցված է 2012-02-06
- ↑ Grein Paul (2011-12-01)։ «Grammy Snubs and Surprises»։ Yahoo! Music։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից 2013-08-30-ին։ Վերցված է 2011-12-04
- ↑ Kreps Daniel (September 13, 2010)։ «Lady Gaga Names Her New Album 'Born This Way'»։ Rolling Stone։ Rolling Stone Music։ Արխիվացված օրիգինալից March 24, 2012-ին։ Վերցված է January 14, 2011
- ↑ Trust Gary (2011-02-16)։ «Lady Gaga Claims 1,000th Hot 100 No. 1 with 'Born This Way'»։ Billboard։ Վերցված է 2012-07-28
- ↑ Kaufman Gil (2011-02-18)։ «Lady Gaga's 'Born This Way' is the Fastest-Selling Single In iTunes History – Music, Celebrity, Artist News»։ MTV. MTV Networks։ Արխիվացված օրիգինալից 2013-08-30-ին։ Վերցված է 2011-12-05
- ↑ Montogomery James (2010-03-26)։ «Lady GaGa: "My Next Album Will Be My Best Yet"»։ MTV (Viacom)։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2010-04-19
- ↑ 7,0 7,1 Vena Jocelyn (November 15, 2010)։ «Lady Gaga's Born This Way Is 'Incredible,' Manager Says»։ MTV (Viacom)։ Արխիվացված օրիգինալից July 6, 2012-ին։ Վերցված է January 15, 2011
- ↑ 8,0 8,1 Michaels Sean (2010-06-23)։ «Lady Gaga's new album 'finished'»։ The Guardian (Guardian News and Media)։ Վերցված է 2010-06-23
- ↑ Dinh James (2010-06-01)։ «Lady Gaga Wants Next Album To Be Her 'Iconic Moment'»։ MTV (Viacom)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-07-24
- ↑ Kaufman Gil (2011-04-18)։ «Lady Gaga Reveals Surreal Born This Way Cover»։ MTV (Viacom)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-05-10
- ↑ Andy Greene (2011-02-18)։ «Exclusive: How E Street Band Saxophonist Clarence Clemons Ended Up on Lady Gaga's New Album»։ Rolling Stone։ Wenner Media։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-05-14
- ↑ Kreps Daniel (2010-09-13)։ «Lady Gaga Names Her New Album 'Born This Way'»։ Rolling Stone։ Wenner Media։ Արխիվացված օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 2011-07-24
- ↑ Vena Jocelyn (2010-21-27)։ «Lady Gaga To Make Born This Way Announcement New Year's Eve»։ MTV (Viacom)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-01-25
- ↑ «Lady GaGa Announces New Single Title»։ MTV։ January 6, 2011։ Արխիվացված օրիգինալից July 6, 2012-ին։ Վերցված է January 14, 2011
- ↑ http://www.mtv.com/news/articles/1657389/lady-gaga-releases-born-this-way.jhtml
- ↑ Aswad Jem (February 11, 2011)։ «Single Review: Lady Gaga, 'Born This Way'»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է February 13, 2011
- ↑ Montgomery James (January 25, 2011)։ «Lady Gaga's 'Born This Way' Video Is 'Profound,' Makeup Artist Says»։ MTV։ Արխիվացված օրիգինալից July 6, 2012-ին։ Վերցված է January 25, 2011
- ↑ Gary Trust (February 16, 2011). «Lady Gaga Claims 1,000th Hot 100 No. 1 with 'Born This Way'», Rolling Stone
- ↑ Perpetua Matthew (February 15, 2011)։ «Lady Gaga Reveals Details About Her New Album to Ryan Seacrest»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից July 6, 2012-ին։ Վերցված է February 16, 2011
- ↑ Lady Gaga To Direct 'Judas' Video With Laurieann Gibson — Music, Celebrity, Artist News | MTV
- ↑ Lady Gaga announces that 'Marry the Night' will be the fifth single off 'Born This Way' — Do you think it’s the best choice? | The Music Mix | EW.com
- ↑ «Lady Gaga reveals ‘Born This Way’ tracklisting, News»։ NME։ UK։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է May 5, 2011
- ↑ «Detail – Born This Way: Lady GaGa»։ Universal Music։ Արխիվացված է օրիգինալից May 5, 2011-ին։ Վերցված է May 3, 2011
- ↑ «Born This Way (Limited Edition)»։ CD Japan։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-05-23
- ↑ «Download Page - Lady Gaga Costco»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-31-ին։ Վերցված է 2016-07-30
- ↑ «CAPIF rankings for 22/05/2011»։ Argentine Chamber of Phonograms and Videograms Producers։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-09-09
- ↑ 27,00 27,01 27,02 27,03 27,04 27,05 27,06 27,07 27,08 27,09 27,10 «LADY GAGA – BORN THIS WAY (ALBUM)»։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2011-10-31
- ↑ «Gaga's 'Born' has monster debut»։ JAm.canoe.ca։ Արխիվացված օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2011-06-02
- ↑ «TOP KOMBINIRANIH – TJEDAN 21. 2011.» (Croatian)։ hdu-toplista.com, HDU; webcitation.org։ Արխիվացված օրիգինալից 2011-06-02-ին։ Վերցված է 2011-06-02
- ↑ «Lady Gaga – Born This Way»։ International Federation of the Phonographic Industry (Czech)։ Վերցված է 2010-06-02
- ↑ «Lady GaGa: n°1 des ventes d'albums en France»։ Chartsinfrance։ Արխիվացված օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2011-05-31
- ↑ «Lady GaGa, Born This Way»։ Media Control Charts (German)։ 2011-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2011-06-01
- ↑ «Greek Album Chart – Week 22 – 2011»։ IFPI Greece։ 2011-05-31։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-09-ին։ Վերցված է 2011-06-09
- ↑ «MAHASZ – Magyar Hanglemezkiadók Szövetsége»։ mahasz.hu։ Արխիվացված օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2011-06-02
- ↑ «Top 75 Artist Album, Week Ending 26 May 2011»։ Irish Recorded Music Association։ Chart-Track։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2011-05-27
- ↑ «Classifica albuma FIMI» (Italian)։ ACNielsen։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-13-ին։ Վերցված է 2011-06-03
- ↑ «レディー・ガガ、日本デビュー2年で初首位» (Japanese)։ Oricon։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-05-30
- ↑ «Top 100 Mexico»։ Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas։ 2011-05-29։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-09-ին։ Վերցված է 2011-06-09
- ↑ «Oficjalna lista sprzedaży»։ OLiS։ 2011-06-07։ Արխիվացված օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2011-06-03
- ↑ «TOP OFICIAL AFP»։ A&E։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2011-06-02
- ↑ «Леди Гага возглавила российский чарт: Трижды платиновая» (Russian)։ lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-04-13-ին։ Վերցված է 2011-06-21
- ↑ «Scottish Albums Chart Archive»։ The Official Charts Company։ Արխիվացված օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2011-06-08
- ↑ Steffen Hung։ «Slovay Album Chart-23. 05. 2011 do 29. 05. 2011»։ RTVSLO։ Արխիվացված օրիգինալից 2011-06-02-ին։ Վերցված է 2011-06-02
- ↑ «PROMUSICAE – TOP 100 ALBUMES SEMANA 21: del 23.05.2011 al 29.05.2011» (Spanish)։ Productores de Música de España։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-06-02
- ↑ «Western Weekly Top 20, Week 21, 2011» (Chinese)։ G-Music.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-06-12
- ↑ «Archive Chart»։ UK Albums Chart։ The Official Charts Company։ Արխիվացված օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2011-05-29
- ↑ Caulfield, Keith (2011-05-31)։ «It's Official: Lady Gaga's Born This Way Sells 1.11 Million»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է 2011-11-07
- ↑ «Dance/Electronic Albums: Week Ending June 11, 2011»։ Billboard։ Prometheus Global Media։ 2011-06-02։ Վերցված է 2011-06-02
- ↑ «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Albums 2011»։ Australian Recording Industry Association։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-01-04
- ↑ «Jahreshitparade Alben 2011» (German)։ IFPI Austria. Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-01-03
- ↑ «Jaaroverzichten 2011» (Dutch)։ Ultratop. Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-25
- ↑ «Rapports annuels 2011» (French)։ Ultratop. Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-25
- ↑ «Mercado fonográfico brasileiro em 2011» (Brazilian Portuguese)։ Associação Brasileira dos Produtores de Discos։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-03-21
- ↑ «2011 Year End Charts – Top Canadian Albums»։ Billboard։ Prometheus Global Media։ Արխիվացված օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2011-12-09
- ↑ «Album Top-100» (Danish)։ Hitlisten.NU. IFPI Denmark։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-23-ին։ Վերցված է 2012-01-24
- ↑ «Jaaroverzichten 2011» (Dutch)։ MegaCharts. Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-25
- ↑ «Myydyimmät kotimaiset albumit vuonna 2011» (Finnish)։ Musiikkituottajat – IFPI Finland։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-02-13
- ↑ «Myydyimmät ulkomaiset albumit vuonna 2011» (Finnish)։ Musiikkituottajat – IFPI Finland։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-02-13
- ↑ «Classement Albums – année 2011» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2012-01-31
- ↑ «Album Jahrescharts 2011» (German)։ Media Control. MTV Germany։ 2011-12-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-01-05
- ↑ «Best selling albums in 2011 of Hungary»։ Mahasz։ Արխիվացված օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2012-02-22
- ↑ «Best of 2011»։ Irish Recorded Music Association։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-01-16
- ↑ «Classifiche annuali Fimi-GfK: Vasco Rossi con "Vivere o Niente" e' stato l'album piu' venduto nel 2011 – scarica l'allegato»։ Federation of the Italian Music Industry։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-01-16
- ↑ «2011 Year End Charts – Oricon CD Albums Top 100» (Japanese)։ Oricon։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-20
- ↑ «Top 100 Mexico – Los Más Vendidos 2011»։ Top 100 Mexico։ Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas։ 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է January 19, 2012
- ↑ «Adele dominates NZ end of year charts»։ One News։ Television New Zealand։ 2011-12-16։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-21
- ↑ «Top 100 – annual chart – 2011»։ Polish Society of the Phonographic Industry։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-01-26
- ↑ «Russian Year End Chart» (pdf) (Russian)։ lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-05-22-ին։ Վերցված է 2011-03-10
- ↑ «Top 50 Albums 2011» (Spanish)։ Productores de Música de España։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-01-27
- ↑ «Årslista Album – År 2011» (Swedish)։ Sverigetopplistan. Swedish Recording Industry Association։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-01-25
- ↑ «Swiss Year-end Charts 2011»։ Hung Medien։ Արխիվացված օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2012-01-02
- ↑ «The Top 20 biggest selling albums of 2011 revealed!»։ The Official Charts Company։ 2012-01-02։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2012-01-25
- ↑ «2011 Year End Charts – Top Billboard 200 Albums»։ Billboard։ Prometheus Global Media։ Արխիվացված օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2011-12-09
- ↑ «2011 Year End Charts – Dance/Electronic Albums»։ Billboard։ Prometheus Global Media։ Արխիվացված օրիգինալից 2012-06-07-ին։ Վերցված է 2011-12-09
- ↑ Thomas Stephen։ «Born This Way – Lady Gaga»։ AllMusic. Rovi Corporation։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-09-19
- ↑ 76,0 76,1 76,2 «Born This Way – The Collection CD»։ UK Universal Music Store։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-26
- ↑ 77,0 77,1 Thomas Erlewine Stephen։ «Born This Way: The Collection»։ Allmusic. Rovi Corporation։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-26
- ↑ «Lady Gaga – Born This Way – The Collection»։ aCharts։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-27
- ↑ «Top-75 Albums Sales Chart»։ IFPI Greece։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-25-ին։ Վերցված է 2011-12-26
- ↑ «Album Chart (2011-11-27 ~ 2011-12-03)»։ Gaon Chart։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-26
- ↑ «Born This Way – The Collection [CD+DVD, Box-Set]» (German)։ Amazon.de։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-27
- ↑ «The Collection (2CD + DVD)»։ Amazon.ca։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-27
- ↑ «Born This Way: Collection [Import, From US]» (Japanese)։ Amazon.jp։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-27
- ↑ «Born This Way – The Collection [CD+DVD, Box Set]»։ Amazon.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-27
- ↑ «Born This Way: The Collection [Box Set]»։ Amazon.co.uk։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-27
- ↑ «Born This Way – The Collection [2 CD / DVD Combo] [CD+DVD]»։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-27
- ↑ «Born This Way: the Collection: Deluxe Edition [Import]»։ Amazon.ca։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-27
- ↑ «Born This Way: the Collection: Deluxe Edition [CD+DVD, Import, From US]» (Japanese)։ Amazon.jp։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-27
- ↑ «Born This Way: the Collection: Deluxe Edition [Import]»։ Amazon.com։ Արխիվացված օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2011-12-27
|
---|
| | | Ստուդիական ալբոմներ | |
---|
| Մինի ալբոմներ | |
---|
| Հավաքածուներ | |
---|
| Սաունդթրեք | |
---|
| Վիդեոթողարկումներ | |
---|
| Հեռուստատեսություն | «The Last Days of Disco Stick» • «Theatricality» • «Born This Way» • «Lisa Goes Gaga» • |
---|
| Ֆիլմագրություն | |
---|
| Շրջագայություններ | |
---|
| Օծանելիք | |
---|
| Գրքեր | |
---|
| |
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|