The Edge of Glory
«The Edge of Glory» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Լեդի Գագայի սինգլը | ||||
«Born This Way» ալբոմից | ||||
Թողարկված | 9 մայիսի, 2011 | |||
Ֆորմատ | CD-սինգլ, թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | The Living Room Studios, Օսլո, Նորվեգիա | |||
Ժանր | Փոփ | |||
Տևողություն | 5:20 | |||
Լեյբլ | Streamline, Kon Live, Interscope | |||
Պրոդյուսեր | Լեդի Գագա, Fernando Garibay | |||
Լեդի Գագայի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«The Edge of Glory» (բառացի՝ «Փառքի եզր», ըստ տեքստի «Երջանկության գագաթնակետ»), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ Լեդի Գագայի երգը։ Երգը թողարկվել է որպես պրոմոսինգլ, բայց հետո iTunes-ում շատ հաջող վաճառքներից հետո, այն որոշվել է թողարկվել որպես ալբոմի պաշտոնական երրորդ սինգլ նրա երրորդ ստուդիական Born This Way ալբոմի հետ[1]։ Երգի հեղինակը և պրոդյուսերը Լեդի Գագան, Ֆերնանդո Գարիբհեմը և DJ White Shadow-ն են։ «The Edge of Glory»-ի համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականի մայիսի 9-ին։
Երգը հնարավոր է վերագրել էլեկտրո-ռոք և սինթփոփ ժանրերին։ Երգի հետաքրքիր կողմերից են սինթեզատորների օգտագործումը smooth jazz ոճում և սոլոյի օգտագործումը սաքսոֆոնի վրա։ Սոլո հատվածը կատարել է E Street Band-ի կարկառուն դեմք սաքսոֆոնիստ Կլարենս Կլեմոնսը, ով նվագացում է Բրյուս Սփրինգսթինի խմբին։ Երգի համար ոգևորություն են դարձել Գագայի պապի մեռնելը, որը մահացել է 2010 թվականի վերջին։ Երգը ամբողջությամբ լավատեսական է, համեմատած Born This Wayալբոմի մնացած երգերից շատերի հետ։
Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի մասին առաջին անգամ պարզ է դարձել 2011 թվականին, երբ Գագան համացանց բեռնեց երգի տեքստից մի փոքր հատված[2]։ Google-ին տված հարցազրույցի ժամանակ Գագան հայտարարել է, որ այդ երգը Երկրի վրա վերջին րոպեների մասին է, անկեղծության պահի, մինչ Երկիրը լքելու մասին է։ Նույն հարցազրույցում ն ահայտարարել է, որ «The Edge of Glory» երգը նա սկսել է գրել իր պապի մահվանից հետո[3][4]։ Թվիթերյան իր կայքէջում Գագան հաստատել է նորությունը, այն մասին, որ երգը կթողարկվի նախատեսվածից մեկ օր առաջ, նաև բեռնել է սինգլի շապիկը[2][5]։
Երգը պետք է դառնար Born This Way ալբոմի առաջին պրոմոսինգլը iTunes Store-ում դիրքերի փոփոխման համար, բայց արագ հաջողության համար հաստատվել է, որ «The Edge of Glory»-ն կդառնա ալբոմի երրորդ պաշտոնական սինգլը։ Իսկ որպես առաջին գովազդային սինգլ կթողարկվի «Hair» երգը[6]։
Google-ին տված հարցազրույցի ժամանակ, Լեդի Գագան բացատրել է, որ ալբոմի երգերից մեկը, որը հանդիսանում է ամենասիրելիներից մեկը, կոչվում է «The Edge of Glory»: Գագան երգը գրել է, հոր հետ դաշնամուրի առջև նստած։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«The Edge of Glory»-ը դենս-փոփ ժանրի լավատեսական երգ է[7]։ Հարկավոր է նշել, որ սինթեզատորների օգտագործումը իրականացվել է smooth jazz ոճում[8], նաև կա սաքսոֆոնով սոլո։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Գագան հայտարարել է. «Շատերը միշտ դժգոհ են, նրանից, թե ինչ եմ ես ստեղծում։ Բայց չնայելով դրան՝ ես կարող եմ ասել, որ «The Edge of Glory»-ը փոփ գլուխգործոց է, որում ամեն ինչ ասված է և ավարտված»[9]։
Քննադատների արձագանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

The Monster Ball Tour-ի վերջին համերգից մեկ ժամ առաջ Գագան Rolling Stone ամսագրին նախնական լսումների համար ուղարկել է չորս երգ, այդ թվում նաև «Scheiße», «Yoü and I» և «Hair» երգերը։ Matthew Perpetua-ն դրանք գնահատել է դրական։
Թողարկման պահից սկսած «The Edge of Glory»-ն ստացել է շատ արձագանքներ երաժշտական քննադատների և երկրպագուների կողմից։ Երգի վերլուծության մեջ Popjustice-ը հայտարարել է. «Դա գեղեցիկ երգ է, որը մեզ ստիպում էր գրեթե գոռալ, երբ մենք առաջին անգամ լսեցինք սա և մենք անհամբեր նորից սպասում ենք դրան»[10]։
Time ամսագիրը տվել է երգին խառը արձագանքներ. «Երգը հիասքանչ է։ Բայց, բացի այդ, նաև ձանձրալի է։ Նա հիասթափեցնում է՝ զգեստով առաջին երկու սինգլների՝ Born This Way-ի հետ»[9]։
Վաճառքային հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«The Edge of Glory»-ն առաջադրվել է Suomen virallinen lista հիթ-շքերթի 19-րդ հորիզոնականում[11], հետո բարձրացել է մինչև 14-րդ[11]։ Մեծ Բրիտանիայում երգը առաջին անգամ լույս տեսնելիս գրավել է 6-րդ հորիզոնականը[12]։
Երաժշտական տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգի պրեմիերան կայացել է հունիսի 16-ի առավոտյան՝ FOX հեռուստաալիքով։
Տեսահոլովակը համեմատաբար ավելի պարզ է, քան Գագայի նախորդ աշխատանքները։ Ողջ տեսահոլովակի ընթացքում նա հանդես է գալիս ընդամենը մեկ զգեստով, որը ստեղծել է Versace-ն։ Պարողները և պարային համարները բացակայում են։ Կլարենս Կլեմոնսից բացի Լեդի Գագան միակ մարդն է, որը հայտնվում է տեսահոլովակում։
Տեսահոլովակում միայն Գագան է, որի հագին զգեստ է Versace-ից, և սաքսոֆոնահար Կլարենս Կլեմոնսը։ Գագայի պարարվեստի ուսուցիչ Լորիեն Գիբսոնը իր թվիթերիմիջոցով հայտարարել է, որ Կանը էլ ռեժիսոր չէ «Ցավոք սրտի, մարդկանց մոտ լինում են տարաձայնություններ»։ Որոշ անհամաձայնություններից հետո, Լորիենը բարկացել է և գրել. «Ինձ լսեք, դուք հարգալից չեք և խելագար, եղել են խնդիրներ նկարահանման տաղավարում, եսչեմ ստում»։ Ըստ չհաստատված տեղեկության, պաշտոնական կայքում պետք լինեին ջրահարսի կերպար, որում Լեդի Գագան եղել է Le Grand Journal-ում, բժիշկների հետ և Էնրիկե Իգլեսիասին նման անծանոթի հետ համբուրվելիս։
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թվային ներբեռնում[13]
- «The Edge of Glory» — 5:20
- German CD single
- 1 "The Edge of Glory" (Radio Edit) – 4:20
- 2 "The Edge of Glory" (Cahill Club Mix) – 7:26
- The Edge of Glory – The Remixes
- 1 "The Edge of Glory" (Sultan & Ned Shepard Remix) – 6:34
- 2 "The Edge of Glory" (Funkagenda Remix) – 7:53
- 3 "The Edge of Glory" (Bare Noize Remix) – 3:48
- 4 "The Edge of Glory" (Porter Robinson Remix) – 6:40
- 5 "The Edge of Glory" (Cahill Club Remix) – 7:27
- 6 "The Edge of Glory" (Foster The People Remix) – 6:10
Հիթ-շքերթներ և հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքեթրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր | Թողարկման ամսաթիվ | Ֆորմատ |
---|---|---|
ԱՄՆ[13] | 9 մայիսի, 2011 | Թվային ներբեռնում |
ՄԵծ Բրիտանիա[32] | ||
Հարավային Կորեա[33] | 10 մայիսի, 2011 | |
Իտալիա[34] | 13 մայիսի, 2011 | Ռադիոռոտացիա |
ԱՄՆ[35] | 17 մայիսի, 2011 | Mainstream radio |
Գերմանիա[36] | 8 հուլիսի, 2011 | CD-սինգլ |
Իտալիա[37] | 12 հուլիսի, 2011 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Lady Gaga Makes ‘The Edge of Glory’ Next Official Single»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2016-08-03
- ↑ 2,0 2,1 Vena Jocelyn (2011-05-05)։ «Lady Gaga Teases ‘The Edge Of Glory’ Release on Monday»։ MTV (MTV Networks)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-09
- ↑ Google Goes Gaga։ Google։ 2011-03-13
- ↑ Perpetua Matthew (2011-02-18)։ «Preview Six Songs From Lady Gaga’s ‘Born This Way’»։ Rolling Stone (Jann Wenner)։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-23-ին։ Վերցված է 2011-02-20
- ↑ Martin Dan (2011-05-08)։ «Lady Gaga to debut new song on iTunes Monday»։ The Guardian (Guardian Media Group)։ Վերցված է 2011-05-09
- ↑ «Lady Gaga’s ‘Edge of Glory’ Single Premieres, ‘Hair’ Coming Next Week»։ Billboard։ Prometheus Global Media։ 2011-05-09։ Վերցված է 2011-05-09
- ↑ «Lady Gaga – The Edge of Glory Sheet Music»։ Musicnotes.com Sony/ATV Music Publishing։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-26
- ↑ «Lady Gaga ‘The Edge Of Glory” Debuts (LISTEN)»։ The Huffington Post։ May 9, 2011։ Արխիվացված օրիգինալից July 30, 2012-ին։ Վերցված է May 9, 2011
- ↑ 9,0 9,1 «Gaga NME Interview»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2016-08-03
- ↑ «Review by Popjustice»
- ↑ 11,0 11,1 11,2 «Suomen virallinen lista – Lady GaGa: The Edge of Glory» (Finnish)։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-20
- ↑ 12,0 12,1 «Archive Chart»։ UK Singles Chart։ The Official Charts Company։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է մայիսի 18, 2011
- ↑ 13,0 13,1 «The Edge of Glory – Single»։ iTunes Store. Apple Inc։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-13
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Hung, Steffen.։ «Lady GaGa – The Edge of Glory»։ dutchcharts.nl։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-14
- ↑ «Lady GaGa – The Edge Of Glory»։ ultratop.be։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-14
- ↑ «Lady GaGa – The Edge Of Glory»։ ultratop.be։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-14
- ↑ «Canadian Hot 100»։ Վերցված է 2011-05-20
- ↑ «RADIO TOP100 Oficiální – Lady Gaga – The Edge of Glory – Czech Republic» (Czech)։ International Federation of the Phonographic Industry։ 2010-06-27։ Վերցված է 2011-06-27
- ↑ «Lady GaGa – The Edge of Glory»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2016-08-03
- ↑ «Classement officiel des ventes de singles & titres en France – du 09 mai au 15 mai 2011» (French)։ chartsinfrance.net, Webedia; Syndicat National de l’Édition Phonographique։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-21
- ↑ «Suche» (German)։ charts.de, Media Control GfK International։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-13-ին։ Վերցված է 2011-05-24
- ↑ «Top 50 Singles, Week Ending 23 June 2011»։ GFK Chart-Track։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-05-13
- ↑ «Italian Singles Chart»։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2016-08-03
- ↑ «VG-Lista»։ 2011-05-24։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2016-08-03
- ↑ «Archive Chart – Scotland – 28 May 2011»։ The Official Charts Company։ 2011-04-30։ Արխիվացված օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2011-04-25
- ↑ «SNS IFPI»։ International Federation of the Phonographic Industry։ IFPI.sk։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2011-06-23
- ↑ «Promusicae»։ Productores de Música de España։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է May 19, 2011
- ↑ «가온차트와 함께하세요 – Digital Comprehensive charts» (Korean)։ Gaon Chart։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2011-06-27
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 «The Edge of Glory – Lady Gaga»։ Billboard։ Վերցված է 2011-06-25
- ↑ «Top 50 singles chart — ARIA»։ ARIA։ Արխիվացված օրիգինալից 2011-07-03-ին։ Վերցված է 2016-08-03
- ↑ «Latest Gold / Platinum Singles»։ RadioScope.net. Recording Industry Association of New Zealand։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-14-ին։ Վերցված է 2011-06-27
- ↑ The Edge of Glory – Single by Lady GaGa – Download The Edge of Glory – Single on iTunes
- ↑ «The Edge of Glory»։ Universal Music Korea։ Universal Music Group։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է May 20, 2011
- ↑ «Playlist RDS Lady Gaga – The Edge of Glory»։ RDS.it։ Արխիվացված օրիգինալից 2012-07-30-ին։ Վերցված է 2016-08-03
- ↑ «Top 40/M Future Releases»։ All Access Media Group։ Արխիվացված օրիգինալից 2011-05-11-ին։ Վերցված է 2016-08-03
- ↑ The Edge of Glory (2-Track): Lady Gaga: Amazon.de: Musik
- ↑ Lady Gaga – The Edge of Glory – cd di Lady Gaga – disco di Lady Gaga – IBS
|