(253) Մատիլդե
![]() ![]() ![]() ![]() Mathilde | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերել է | Յոհան Պալիսայ, 12 նոյեմբեր 1885 թ. |
Ժամանակավոր համար | 1949 OL1[1] և A915 TN[1] |
Պատկանում է խմբին | աստերոիդների գոտի[1] |
JPL Small-Body Database | 2000253 |
Բացարձակ մեծություն (H) | 10,2 |
Հեռավորությունը Արեգակից | 2,646035 ա. մ. |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 1,9413 ա. մ. |
Ապոհելին | 3,3508 ա. մ. |
Մեծ կիսաառանցք | 2,646035 ա. մ.[2] |
Էքսցենտրիսիտետ | 0,266349696883921 |
Սիդերիկ պարբերություն | 1572,14 օր (4,3 տարի) |
Միջին շարժում | 0,228987 աստիճան/օր |
Թեքվածություն | 6,74° (Խավարածրի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 179,62° |
Պերիկենտրոնի արգումենտ | 157,35° |
Միջին անոմալիա | 210,15 |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 26,4 կմ[2] |
Պտույտի պարբերություն | 417,7 ժ |
Ալբեդո | 0,0436 |
![]() |
(253) Մատիլդե (անգլ.՝ Mathilde), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1885 թվականի նոյեմբերի 12-ին Յոհան Պալիսայի կողմից Վիեննայում[2]։

Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,646035 ա. մ., առավելագույնը մոտենում է 1,9413 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,3508 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Մատիլդե աստերոիդը նվազագույնը մոտենում է 0,9339 ա. մ. հեռավորության վրա[2]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1572,14 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինը 0,228987 աստիճան/օր արագությամբ։
Ուղեծրի հարթությունը խավարածրի հարթության հետ կազմում է 6.74° անկյուն։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է C դասին[2]։
Բնութագրական տվյալները[խմբագրել | խմբագրել կոդը]
Մաթիլդան շատ մուգ և հին (տարիքը գնահատվում է ≈ չորս միլիարդ տարի) աստերոիդ է, շառավիղը 26.4 կմ է, ծավալը՝ 78 հազար կմ3։ Մակերևույթի ալբեդոյի մեծությունը համեմատելի է թարմ բիտումի ալբեդոյի հետ[4]։.
Չափազանց դանդաղ պտտվելը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր առանցքի շուրջը (253) Մաթիլդան պտտվում է շատ դանդաղ՝ 17 երկրային օր պարբերությամբ։ Այսօրվա դրությամբ համարվում է, որ աստերոիդի պտտման արագության նվազումը հնարավոր է կապված լինի 3 կմ կարգի տրամագծով մի այլ համեմատաբար մեծ աստերոիդի հետ տեղի ունեցած բախման հետևանքով, որից առաջացել է Մաթիլդայի մեծ խառնարաններից մեկնումեկը։ Այդ մարմինը հարվածելու ժամանակ շարժվելիս է եղել Մաթիլդայի պտտմանը հակառակ ուղղությամբ և շատ ուժեղ արգելակել է աստերոիդի պտտական շարժումը[5]։.
Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզի աստղադիտարանի աշխատակից առաջարկած Մաթիլդա անունը պատկանում է աստղադիտարանի փոխտնօրեն Մորիս Լեուիի կնոջը[6][7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 JPL Small-Body Database
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի (ՌՇԼ) Փոքր մարմինների տվյալների շտեմարան (253) Մատիլդե»։ ՌՇԼ (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Minor Planet Center Database
- ↑ Pon Brian (հունիսի 30, 1999)։ «Pavement Albedo»։ Heat Island Group։ Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին։ Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27–ին
- ↑ «The Collisional History of Asteroid 253 Mathilde»։ Վերցված է 29.09.2008(չաշխատող հղում)
- ↑ Moore Sir Patrick (1999)։ The Wandering Astronomer։ CRC Press։ ISBN 0-7503-0693-9
- ↑ Savage, D.; Young, L.; Diller, G.; Toulouse, A. (February 1996)։ «Near Earth Asteroid Rendezvous (NEAR) Press Kit»։ NASA։ Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29–ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շմադել Լուց (2003)։ Փոքր մոլորակների անունների բառարան (5-րդ վերանայված և ընդլայնված հրատարակություն ed.)։ Գերմանիա: Սփրինգեր։ ISBN 978-3-540-00238-3 (անգլ.)
- (253) Մատիլդե աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
|