(243) Իդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իդա
Ida
ՆԱՍԱԳալիլեո կայանից ստացված (243) Իդայի լուսանկարը։ Աջ կողմի պայծառ կետը աստերոիդի Դակտիլ արբանյակն է։
Հիմնական տվյալներ
Հայտնաբերել էՅոհան Պալիսա,
29 սեպտեմբեր 1884 թ.
Ժամանակավոր համար1988 DB1[1], A910 CD[1] և A884 SB[1]
Պատկանում է խմբինաստերոիդների գոտի[1]
JPL Small-Body Database20000243
Բացարձակ մեծություն (H)9,94
Հեռավորությունը Արեգակից2,861603 ա. մ.
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին2,7422 ա. մ.
Ապոհելին2,981 ա. մ.
Մեծ կիսաառանցք2,861603 ա. մ.[2]
Էքսցենտրիսիտետ0,0417317826193148
Սիդերիկ պարբերություն1768,12 օր (4,84 տարի)
Միջին շարժում0,203606 աստիճան/օր
Թեքվածություն1,13° (Խավարածրի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն324,06°
Պերիկենտրոնի արգումենտ109,7°
Միջին անոմալիա114,97
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ16 կմ[2]
Պտույտի պարբերություն4,634 ժ
Սպեկտրալ դասԱստերոիդների դաս S[1]
Ալբեդո0,2383

 243 Ida Վիքիպահեստում

(243) Իդա (անգլ.՝ Ida), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Հայտնաբերվել է 1884 թվականի սեպտեմբերի 29-ին Յոհան Պալիսայի կողմից Վիեննայում[2]։

Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 2,861603 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,7422 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 2,981 ա. մ., իսկ Երկրի ուղեծրին Իդա աստերոիդը նվազագույնը մոտենում է 1,7573 ա. մ. հեռավորության վրա[2]։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 1768,12 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինը 0,203606 աստիճան/օր արագությամբ։
Ուղեծրի հարթությունը խավարածրի հարթության հետ կազմում է 1.13° անկյուն։

Բնութագրական տվյալները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր գոտու մյուս աստերոիդների նման, Իդայի ուղեծիրը նույնպես գտնվում է Մարսի եւ Յուպիտերի արանքում, ուղեծրային պարբերությունը 4.84 տարի է, պտտման պարբերությունը՝ 4.63 ժամ։ Ունի 32 կմ միջին տրամագծով անկանոն ձգված ձեւ։

Դակտիլ արբանյակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դակտիլի պատկերը, որն ստացել է «Գալիլեո» սարքը արբանյակից 3900 կմ հեռավորությունից։

Առաջին անգամ Դակտիլի գոյությունը հաստատող լուսանկարներն արվել են «Գալիլեո» տիեզերական սարքի միջոցով 1993 թ. Լուսանկարներն արվել են այն ժամանակ, երբ Դակտիլը գտնվում էր Իդայից 90կմ հեռավորության վրա։ Նկարներից երեւում, որ Դակտիլի մակերեւույթը ուժեղ խառնարանացված է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

(243) Իդա աստերոիդը պատկանում է Կորոնիսի աստերոիդների ընտանիքին, որի մեջ ներառված են ներկա պահին հայտնի ավելի քան 300 անդամ։ Բավականին անսովոր է հանդիսանում այն, որ այս ընտանիքի անդամները շարժվում են գործնականորեն միեւնույն ուղեծրով[4]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Տոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է S դասին[2]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունն ստացել հին հունական դիցաբանության նիմփեի պատվին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 JPL Small-Body Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի (ՌՇԼ) Փոքր մարմինների տվյալների շտեմարան (243) Իդա». ՌՇԼ. (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Փոքր մոլորակի կենտրոնի տվյալների շտեմարան
  4. «Fresh Spin on Solar Powered Asteroids», Space.com, 10 սեպտեմբեր 2003

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]