Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը
«Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը» (ֆր.՝ Les plus beaux villages de France), 1982 թվականին ստեղծված ֆրանսիական միավորում, որի նպատակը հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ֆրանսիական փոքրիկ և գեղատեսիլ գյուղերում տուրիզմի խթանումն է։ 2015 թվականի մարտի 1-ի դրությամբ «Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերը» ցանկում ներառված է 156 ֆրանսիական գյուղ[1]։
Միությանը միանալու համար կան որոշակի չափանիշներ՝ գյուղի բնակչության թվաքանակը չպետք է գերազանցի 2000-ը, գյուղը պետք է ունենա առնվազն երկու պահպանվող տարածք կամ օբյեկտ (գեղատեսիլ կամ լեգենդար վայրեր կամ գիտական տարածքներ, որոնք ունեն գեղարվեստական կամ պատմական հետաքրքրություն), և ընդունման հայտը պետք է հաստատվի համայնքային խորհրդի կողմից[2]։
Ինչպես նաև հաշվի է առնվում լանդշաֆտի պահպանման քաղաքակությունը, հողօգտագործման հաստատված առանձնահատկությունները, շենքերի սահմանափակ կառուցում և գյուղի գեղագիտական տեսքի պահպանումը։ Այս քաղաքականությունը կարող է պահել տնտեսական զարգացումը, սակայն երաշխավորում է զբոսաշրջիկների կարևոր և շարունակական հոսք։
Նմանատիպ միավորումներ ստեղծվել են Վալոնիայում, Քվեբեկում, Իտալիայում և Իսպանիայում։