Էր (դեպարտամենտ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| |||
| Երկիր | |||
| Կարգավիճակ | Դեպարտեման | ||
| Մտնում է | Վերին Նորմանդիա | ||
| Ներառում է | Լեզ Անդելի, Բերնե և Էվրո (շրջան) | ||
| Վարչկենտրոն | Էվրյո | ||
| Ամենաբարձր կետ | Q26898471? | ||
| Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||
| Բնակչություն (1999) | 541 054 (44րդ տեղ) | ||
| Խտություն | 90 | ||
| Տարածք | 6 040 | ||
| Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||
| Սահմանակցում է | Վալ-դը-Ուազ, Իվելին, Էր և Լուար, Օրն, Կալվադոս, Ծովամերձ Սեն, Ուազ և Սենա և Ուազա | ||
| Ժամային գոտի | CET (UTC+1) | ||
| ISO 3166-2 կոդ | FR-27 | ||
| Անվանված է | Էռ | ||
| 49°05′00″N 1°00′00″E / 49.083333333333°N 1°E | |||
| cg27.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||
Էր (ֆրանսերեն՝ Eure), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։ 1999 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 541 054 մարդ, ինչը 44-րդ ցուցանիշն է։
- Էր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 27։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրը 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։
1815 թ. հունիսի 18-ի Վաթերլոոյի ճակատամարտից հետո դեպարտամենտը մտնում էր պրուսական զորքերի օկուպացիոն գոտու մեջ և գտնվում էր այդտեղ մինչև 1818 թ. նոյեմբերը։
1851 թ. դեկտեմբերի 2-ի պետական հեղաշրջումից հետո զանգվածային անկարգություններից խուսափելու համար Նապոլեոն III-ի կողմից Էր դեպարտամենտում մտցվեց «պաշարման դրություն»։ Ձերբակալվեց մոտ հարյուր ընդդիմադիր։
Աշխարհագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էր դեպարտամենտը գտնվում է Վերին Նորմանդիա երկրամասում, անունն ստացել է Էր գետից։ Սահմանակից է Ծովամերձ Սեն, Ուազ, Վալ-դ'Ուազ, Իվելին, Էր և Լուար, Օրն և Կալվադոս դեպարտամենտներին։
Տարածքը 6 530 կմ² է։ Կազմված է 675 համայնքից։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրի արժանիքներից են ինդուստրիալացումից և ուրբանացումից զերծ մնացած գեղատեսիլ բնապատկերները, խոշոր անտառային զանգվածները, զովասուն հարթավայրերը և իրենց հմայքն ու բնորոշ հատկանիշները պահպանած աննշան քաղաքները։
Շնորհիվ Կլոդ Մոնեի կտավների, Սենի աջ ափին գտնվող Ժիվերնի փոքր քաղաքն ունի համաշխարհային ճանաչում։ Այստեղ է նկարիչն ապրել և աշխատել 1883 թվականից ընդհուպ մինչև 1926 թ. մահանալը։ Այցելության համար բացված է նրա տունը և հոյակապ պարտեզը։
Դեպարտամենտում նաև զարգացած են «խոհանոցային» և «ֆերմերային» տուրիզմները։
| Շատո-Գայար դղյակի ավերակները | Նիկոլա Պուսենի հայրենի Լեզ-Անդելի փոքրիկ քաղաքը։ | Կլոդ Մոնեի կալվածքի այգիները Ժիվերնիում |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էր (դեպարտամենտ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||