Բարֆլյոր (ֆր.՝ Barfleur), ֆրանսիական նավահանգստային բնակավայր Լա Մանշի ափին, Կոնտանտեն թերակղզում, երկրի մայրաքաղաք Փարիզից 280, Կան քաղաքից՝ 85 կիլոմետր հեռավորության վրա[4]։ Վարչականորեն մտնում է Նորմանդիա երկրամասի Մանշ դեպարտամենտի կազմի մեջ։ Զբաղեցնում է 0,6 քառակուսի կիլոմետր տարածք։ 2011 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 643[5]։
Միջին դարերում Բարֆլյորում գործել են Նորմանդական դքսության ամենակարևոր նավահանգիստն ու նավաշինարանը։ Բնակավայրն ունեցել է շուրջ ինը հազար բնակիչ։ Հիմնականում այստեղից են նավարկել դեպի Անգլիա[6]։ Վիլհելմ I Նվաճողը 1066 թվականին հենց Բարֆլյորից է իր զորքով մեկնել Անգլիա և սկսել նվաճողական պատերազմը[7]։ 1120 гթվականին էլ Բարֆլյորի նավահանգստի մատույցներում՝ այդ նավահանգստից մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա, խորտակվել է «Ճերմակ նավ»-ը[8], որի տախտակամածին էր գտնվում անգլիական թագի ժառանգորդն իր շքախմբով։ Այդ իրադարձությամբ Անգլիայում սկիզբ է դրվել քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանին, որը հայտնի է Անարխիա անվանումով։ [2]1692 թվականի մայիսի 19(29)-ին Բարֆլյորի ափամերձ ջրերում ծովային խոշոր ճակատամարտ է տեղի ունեցել Ֆրանսիայի, Անգլիայի ու Նիդերլանդների նավատորմերի միջև։
Edmond Thin - Le Val de Saire: Trésors d'un jardin du Cotentin sur la mer. éditeur=Éditions OREP, année=2009, pages totales=165, isbn=978-2-915762-82-2 |passage=112-118.