Ռոն-Ալպեր
Ռոն-Ալպեր ֆր.՝ Rhône-Alpes | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Ֆրանսիայի նախկին մարզ | ||||
Մտնում է | Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Լիոն | ||||
Օրենսդրական մարմին | Regional Council of Rhône-Alpes? | ||||
Խորհրդի նախագահ | Ջան Ջակ Քեյրան | ||||
Բնակչություն (2007) | 6 058 000 | ||||
Խտություն | 138,6 | ||||
Տարածք | 43 698 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | հուլիսի 9, 1972 թ. | ||||
Սահմանակցում է | Ֆրանշ-Կոնտե, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Լանգեդոկ-Ռուսիլիոն, Օվերն, Բուրգունդիա, Վալե, Պիեմոնտ, Վալլե Դ'Աոստա, Ժնև և Վո | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոխարինեց | Rhône? և Alpes? | ||||
ISO 3166-2 կոդ | FR-V | ||||
Անվանված է | Rhône? և Alpes? | ||||
rhonealpes.fr |
Ռոն-Ալպեր (ֆր.՝ Rhône-Alpes), մարզ Ֆրանսիայի հարավ-արևելքում։ Վարչական կենտրոնը՝ Լիոն։ Բնակչությունը՝ 6 341 160 մարդ (2-րդը՝ մարզերի մեջ)։
Տարածքային բարեփոխման արդյունքում[1] 2016 թվականի հունվարի 1-ին Ռոն-Ալպեր երկրամասը միացել է Օվերն տարածաշրջանին[2]։ Միացյալ երկրամասն ստացել է Օվերն-Ռոն-Ալպեր անվանումը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոն Ալպերի մարզը տեղակայված է Ֆրանսիայի արևելքում։ Հյուսիսում են գտնվում Բուրգունդիա և Ֆրանշ Կոնտե մարզերը, արևմուտքում՝ սահմանակցում է Օվերն, հարավում՝ Լանգեդոկ-Ռուսիլյոն և Պրովանս Ալպեր Լազուր ափ գավառների հետ։ Մարզի արևելքում է գտնվում Ալպերի արևմտյան լանջերը և այստեղով է անցնում Շվեյցարիայի և Իտալիայի միջև սահմանը։ Ամենաբարձր կետը Մոնբլան լեռնագագաթն է՝ ֆրանկոիտալական սահմանին։ Երկրամասի կենտրոնական մասում են գտնվում Ռոն և Սոն գետերի հովիտները։ Նրանց միախառնման կետում է գտնվում Լիոն քաղաքը։ Երկրամասի արևմտյան և հարավարևմտյան մասից է սկսում Կենտրոնական լեռնազանգվածը և հոսում է Արդեշ գետը, որի վրա առաջացել են Եվրոպայում ամենամեծ կիրճերը։
Լճեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզում են տեղակայված Ֆրանսիայի ամենամեծ քաղցրահամ լճերը՝ Նանտուա, Բարտրան, Լաֆրե, Պալադրյու, Մոնտենար, Բուա Ֆրանսե, Ագուբելետ, Լակ դյու Բուրժե, Սեն Անդրե, Անսի, Ժնևի լիճ։
Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես և Ֆրանսիայի մնացած մասերում ֆրանսերենը համարվում է երկրամասի միակ պաշտոնական լեզուն։ Մինչև 20-րդ դարի կեսերը մարզում լայնորեն տարածված էր ֆրանկոպրովանսերենը, մինչդեռ հարավում խոսում էին օքսիթերենի տարբեր բարբառներով։ Երկու լեզուներն էլ այժմ քիչ են կիրառվում։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարածքը՝ 43 698 կմ²
- Բնակչությունը՝ 6 341 160 մարդ (2012)
- Վարչական կենտրոնը՝ Լիոն
- Բնակչության խտությունը՝ 144 մարդ/կմ²
- Գործունյա բնակչություն՝ 2 619 918 մարդ
- Երկրամասի ՀՆԱ՝ 192 882 մլն եվրո (2013) (9,7%-ը ամբողջ Ֆրանսիայի ՀՆԱ-ից)
- Արդյունաբերությունը՝ մեքենաշինություն, մետալուրգիա, քիմիական արդյունաբերություն, մեքենաշինություն
- Գյուղատնտեսությունը՝ գինեգործություն, բանջարաբուծություն, հացահատիկի մշակում
Դեպարտամենտ | Զինանշան | Տարածք | Բնակչություն | Պրեֆեկտուրա | Բնակչության խտություն | |
---|---|---|---|---|---|---|
01 | Էն | 5 762 կմ² | 612 191 | Բուրկ ան Բրես | 106 մարդ/կմ² | |
07 | Արդեշ | 5 529 կմ² | 318 407 | Պրիվա | 58 մարդ/կմ² | |
26 | Դրոմ | 6 530 կմ² | 491 334 | Վալանս | 75 մարդ/կմ² | |
38 | Իզեր | 7 431 կմ² | 1 224 993 | Գրենոբլ | 165 մարդ/կմ² | |
42 | Լուար | 4 781 կմ² | 753 763 | Սենտ Էտիեն | 158 մարդ/կմ² | |
69 | Ռոն | 2 715 կմ² | 471 026 | Լիոն | 158 մարդ/կմ² | |
69 | Լիոնի մետրոպոլիա[3][4] | 534 կմ² | 1 324 637 | Լիոն | 2 482 մարդ/կմ² | |
73 | Սավոյ | 6 028 կմ² | 421 105 | Շամբերի | 70 մարդ/կմ² | |
74 | Վերին Սավոյ | 4 388 կմ² | 756 501 | Անսի | 172 մարդ/կմ² |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|