Բուրկ ան Բրես
| Քաղաք | |||||
|---|---|---|---|---|---|
| Բուրկ ան Բրես | |||||
| Bourg-en-Bresse | |||||
| |||||
| 46°12′20″N 5°13′44″E / 46.20556°N 5.22889°E | |||||
| Երկիր | |||||
| Երկրամաս | Ռոնա-Ալպի | ||||
| Շրջան | Էն | ||||
| Համայնք | Բուրակ ան Բրես, Էն և communauté d'agglomération du Bassin de Bourg-en-Bresse? | ||||
| Հիմնադրված է | 13-րդ դար թ. | ||||
| Մակերես | 23,86 կմ² | ||||
| ԲԾՄ | 273 մ | ||||
| Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||||
| Բնակչություն | 40666 մարդ (2005) | ||||
| Խտություն | 1704 մարդ/կմ² | ||||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
| Փոստային ինդեքս | 01000 | ||||
| Փոստային դասիչ | 01000[1] | ||||
| Պաշտոնական կայք | bourg-en-bresse.org | ||||
|
| |||||
Բուրկ ան Բրես (ֆրանսերեն՝ Bourg-en-Bresse)[2], քաղաք Ֆրանսիայի արևելքում, Բնակչությունը՝ 40.7 հազար մարդ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Ռեյսուզ գետի վրա, Յուրա լեռներից արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIII դարում Բուրկ ան Բրեսը ստացել է «ազատ քաղաք» կարգավիճակը։ 15-րդ դարից՝ Սավոյի հերցոգության կազմի մեջ գտնվող Բրեսս նահանգի մայրաքաղաքը։ Այս կարգավիճակը պահպանել է նաև Ֆրանսիային միավորվելուց հետո՝ նախքան ֆրանսիական մեծ հեղափոխությունը Լիոնյան հաշտության արդյունքում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է համաեվրոպական նշանակության խոշոր տրանսպորտային ուղիների խաչմերուկում։ Հիմնական արդյունաբերական արտադրությունը «Ռենո» բեռնատար ավտոմեքենաների գործարանն է։ Բուրկը հայտնի է նաև որպես գյուղատնտեսական արտադրանքի առևտրի կենտրոն՝ ամենից առաջ Ֆրանսիայում հայտնի բրեսկյան հավերով։
Բուրկ ան Բրեսի (գյուղ Բրու) շրջակայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրու՝ քիչ հետաքրքրություն ներկայացնող բնական գյուղակ Բուրկ ան Բրեսային կից, Մակոնից 32 կմ դեպի արևելք, որտեղ, սակայն, 16-րդ դարի եկեղեցի կա։ Եթե դուք գնում եք դեպք արևելք՝ Ժնև կամ Ալպեր, այցելեք այստեղ, բայց անհրաժեշտություն չկա հանուն դրա տաքսի վարձել կամ գնացք նստել։
Ադոլֆ Խակսլին գյուղակն անվանել է «փոքրիկ ճարտարապետական մղձավանջ», իսկ նրա տեսարժան վայրերը՝ «գռեհիկ»։ Անկասկած, եկեղեցին եղել է բավականին հարուստ մի կնոջ թանկ քմահաճույքը. շինությունը լի էր գոթական ոճով արված վիրտուալ դետալներով, որոնք այլևս գոյություն չունեն։ Այն կառուցել է Մարգարիտ Ավստրիացին՝ իր ամուսնու՝ Ֆիլիբերտ 2-րդի (Սավոյի հերցոգ) մահից հետո՝ նպատակ ունենալով դամբարան ունենալ իր, ամուսնու և Ֆիլիբերտի մոր համար։ Ուսումնասիրել, դիտել այս շինությունը, որն արդեն տաճար չի համարվում, հետաքրքրական կլինի, բայց այն հոգի չունի, քանի որ տեսիլքի կամ ոգեշնչման որևէ հետք չի կրում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Иногда встречается не соответствующее французскому произношению написание Бург-ан-Бресс.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրկ ան Բրես» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
