Միժու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միժու
ֆր.՝ Mijoux
Զինանշան
Blason ville fr Mijoux (Ain).svg

Mijoux01.jpg
Կոորդինատներ: 46°21′58″ հս․ լ. 5°59′43″ ավ. ե. / 46.36611° հս․. լ. 5.99528° ավ. ե. / 46.36611; 5.99528
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա
Մարզ Ռոն Ալպեր
Մակերես 22 կմ²
ԲԾՄ 866–1614 մ
Պաշտոնական լեզու ֆրանսերեն
Բնակչություն 379 մարդ (2010)
Խտություն 17 մարդ/կմ²
Ժամային գոտի UTC+1
Փոստային ինդեքսներ 01410
Պաշտոնական կայք mijoux.fr/-Francais-.html Կաղապար:Ref-ֆրանսերեն
##Միժու (Ֆրանսիա)
Red pog.png
##Միժու (Ռոն-Ալպ)
Red pog.png
Mijoux01.jpg

Միժու (ֆր.՝ Mijoux), կոմունա Էն (գավառ)ում, Ֆրանսիայի արևելքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայական խիստ պայմանների պատճառով դաշտավայրը, որտեղ գտնվում է կոմունան, երկար ժամանակ չի ունեցել մշտական բնակչություն։ 1334 թվականից սկսած եղել է իջևանատուն, որտեղ վանականները սպասարկել են դեպի Սեն-Կլո (Saint-Claud) շարժվող ուխտավորներին։ Առաջին տները կառուցվել են 1601 թվականին Լաժուն (Lajoux) Կոլ դե լա Ֆոսիին միացնող ճանապարհի երկայնքով։ 1601 թվականին Սավոյայի ,Ֆրանսիայի և Իտալիայի միջև կնքված Լիոնի համաձայնագրից հետո, քաղաքը բաժանող գետը դարձավ սահման և դաշտավայրի հարավարևելյան մասն անցավ Ֆրանսիային։ 2010 թվականին կոմունայի բնակչությունը կազմում էր 379 մարդ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 20-րդ դարը տնտեսության հիմնական ոլորտը գյուղատնտեսությունն ու անտառաբուծությունն էին։ Հիմա կան որոշ տեքստիլ արտադրամասեր և փայտամշակման ձեռնարկություններ։ Ձմեռային սպորտով զբաղվելու համար գործում են ճոպանուղիներ, իսկ գոլֆով հնարավոր է զբաղվել Combe de Mijoux-ի շրջանում։