Անգլեֆոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Անգլեֆոր
Anglefort
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՄարզՌոն Ալպեր
ԳավառԷն
Մակերես29,26 կմ²
Բնակչություն994 մարդ (2010)
Խտություն32 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս01350
Փոստային դասիչ01350[1]
INSEE01010
Պաշտոնական կայքanglefort.fr(ֆր.)
Անգլեֆոր (Ֆրանսիա)##
Անգլեֆոր (Ֆրանսիա)
Անգլեֆոր (Ռոն-Ալպ)##
Անգլեֆոր (Ռոն-Ալպ)

Անգլեֆոր (ֆր.՝ Anglefort), կոմունա Ֆրանսիայում՝ Ռոն Ալպեր մարզում՝ Էն գավառում։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

251 մետր բարձր է ծովի մակարդակից, ընկած է 6 կմ հարավ Սեսելից և 24 կմ արևմուտք Անսիյից։ Կոմունան տարածվում է Ռոն գետի երկանքով 29,26 կմ2 մինչև լեռներ։ 2010 թվականի տվյալներով քաղաքում ապրում է 2362 մարդ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը բնակեցված է եղել հռոմեական ժամանակաշրջանից։ 12-րդ դարում այն բենեդիկտյան մենաստանի կազմում էր։ Միջնադարում կոմունան եղել է մի փոոքր երկիր։

Կոմունայի տեսարժան վայրերն են դ'Անգելոֆ դղյակը (18-րդ դար), ծխական եկեղեցին ու 14-15-րդ դարերի մենաստանի ավերակները, հարուստ քաղաքացիների մի քանի տներ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով քաղաքում ապրում է 994 մարդ։

Թվական Բնակչություն
1962 438
1968 528
1975 697
1982 714
1990 687
1999 772
2010 994

Տնտեսություն և արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 20-րդ դարը քաղաքի բնակիչները զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Եվ մինչ այսօր լանջերում աճում է խաղող։ Բացի այց կան մի քանի փոքր ընկերություններ։

Գյուղը գտնվում է D992 ճանապարհի վրա, ընդ որում այդ ճանապարհը Լիոնի և Ժնևի մեջտեղում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]