Բելգարդ սյուր Վալսերին
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելգարդ սյուր Վալսերին (այլ կիրառումներ)
Համայնք | |||
---|---|---|---|
Բելգարդ սյուր Վալսերին | |||
Bellegarde-sur-Valserine | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Գավառ | [[Էն]] | ||
Շրջան | [[Նանտյուա]] | ||
Այլ անվանումներ | Բելգարդ | ||
Մակերես | 15,25 կմ² | ||
ԲԾՄ | 356 м մ | ||
Բնակչություն | 11 679 մարդ (2009) | ||
Խտություն | 766 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքս | 01200 | ||
Փոստային ինդեքսներ | 01200[1] | ||
Պաշտոնական կայք | bellegarde01.fr | ||
| |||
Բելգարդ սյուր Վալսերին (ֆր.՝ Bellegarde-sur-Valserine), համայնք Ֆրանսիայի Էնի գավառում՝ Նանտյուա շրջանի Բելգարդ սյուր Վալսերին կանտոնում։
Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգարդ սյուր Վալսերինը տեղակայված է ծովի մակարդակից 350 մետր բարձրության վրա, գտնվում է Ժնև քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Յուրա լեռան լանջին։ Համայնքը տեղակայված է հովտում՝ այն վայրում, որտեղ Վալսերոն գետը միախառնվում է Ռոնա գետին, որն այդ վայրում կտրուկ շրջադարձ է կատարում դեպի հարավ։ Համայնքից ոչ հեռու տեղակայված է հիդրոէլեկտրակայան։
Քաղաքին են պատկանում նաև մի շարք գյուղեր և այլ փոքր բնակավայրեր։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմեական տիրապետության ժամանակ Ռոնա գետի հովտում տեղակայված քաղաքն ուներ ռազմավարական կարևոր նշանակաություն։ Հավանաբար այդտեղ գոյություն է ունեցել ոչ մեծ բնակավայր։
Միջին դարերում գոյություն են ունեցել մի քանի գյուղեր, սակայն Բելգարդը շարունակել է մնալ փոքր գյուղ։ Իրադրությունը կտրուկ փոխվեց, երբ 1853-1858 թվականներին այդ տեղով անցկացվեց Լիոն-Ժնև երկաթուղագծի մի ճյուղը։ Նապոլեոն III-ի 1858 թվականի դեկտեմբերի 6-ի դեկրետով բնակավայրը վերանվանվեց Բելգարդ։ Սկսած 19-րդ դարի կեսերից Ռոնա գետի ափին կառուցվել են բազմաթիվ գործարաններ, օրինակ՝ մանարաններ թղթի ֆաբրիկաներ ու փայտասղոցարաններ, որոնք օգտագործել են գետի ջուրը։ 1883 թվականին Վելսարին գետի վրա կառուցվում է Հիդրոէլեկտրակայան ինչի շնորհիվ Բելգարդը դառնում է Ֆրանսիայի առաջին բնակավայրերից մեկը, որ ապահովվում է էլեկտրական լույսով։ Այդպիսով՝ գյուղն արագորեն վերածվում է արդյունաբերական քաղաքի որի զարգացումը շարունակվում է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1815 թվականից Բելգարդը նաև սահմանամերձ բնակավայր էր։ 1948 թվականին Ռոնա գետի վրա կառուցվում է ամբարտակ, ինչից հետո զբոսաշրջիկները դադարում են այցելել հովիտ։
1956 թվականի հոկտեմբերի 18-ին Բելգարդը վերանվանվեց Բելգարդ սյուր Վալսերին։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգարդ սյուր Վալսերինն արդյունաբերական քաղաք է, այդ պատճառով էլ այնտեղ քիչ են տեսարժան վայրերը։ Դրանց թվին են պատկանում մի քանի եկեղեցիներն ու ամրոցը։ Քաղաքի հյուսիսային կողմում Վալսերին գետը, անցնելով նեղ կիրճով առաջացնում է ջրվեժ։
Տնտեսություն և արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բելգարդ սյուր Վալսերինը խոշոր արդյունաբերական կենտրոն է։ Քաղաքում իրականացվում է պլաստիկի արտադրություն և վերամշակում, գործում է տեքստիլ և սննդի արդյունաբերություններ, տպագրատներ, արտադրվում են փաթեթներ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1793 | 1800 | 1806 | 1821 | 1831 | 1836 | 1841 | 1846 | 1851 | 1856 | 1861 | 1866 | 1872 | 1876 | 1881 | 1886 | 1891 | 1896 | 1901 | 1906 | 1911 | 1921 | 1926 | 1931 | 1936 | 1946 | 1954 | 1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2008 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
162 | 148 | 172 | 211 | 360 | 390 | 443 | 445 | 461 | 574 | 643 | 624 | 829 | 1054 | 1463 | 1725 | 2222 | 2494 | 3183 | 3276 | 3953 | 4135 | 4664 | 5293 | 5071 | 5407 | 5743 | 6588 | 9249 | 11593 | 11097 | 11153 | 10878 | 11404 |
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
1995 թվականից քաղաքում ամեն տարի անցկացվում է Կոմիկ-փառատոն։ Քաղաքում գործում է Ժաննա դ'ԱրկԻ թանգարանը։
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրետեն, Գերմանիա
Սեն Քրիստով, Իտալիա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բնակավայրի պաշտոնական կայքը Archived 2006-10-06 at the Wayback Machine.
|