Jump to content

Արբան (Էն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Արբան
ֆրանսերեն՝ Arbent[1]
Զինանշան

46°17′47″N 05°40′55″E / 46.29639°N 5.68194°E / 46.29639; 5.68194
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՀարավային Օյոննա (կանտոն)
Մակերես23,49 կմ²
ԲԾՄ568 մ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն3476 մարդ (2010)
Ագլոմերացիաֆրանսիացիներ
Փոստային ինդեքս01100
Փոստային դասիչ01100[2]
Պաշտոնական կայքarbent.fr(ֆր.)
Արբան (Էն) (Ֆրանսիա)
Արբան (Էն) (Ֆրանսիա)

Արբան (ֆրանսերեն՝  Arbent), կոմունա ֆրանսիական Էն գավառում, Նանտյուա շրջանում, Հյուսիսային Օյոննա գավառում[3]։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբանը գտնվում է ծովի մակերևույթից 565 մ բարձրության վրա, Օյոննա քաղաքից 5 կմ հյուսիս-արևելքում, Յուրայի լեռներում, ձգվում է Ruisseau de Merdanson գետի երկայքնով[4]։

Արբանը հիմնադրվել է 1100 թվականին կառուցված վանքի շուրջը[5]։ Սկսած 1402 թվականից Արբանը պատկանում էր Սավոյայի կոմսությանը, իսկ 1601 թվականի՝ Լիոնի համաձայնագրի, Արբանը անցավ Ֆրանսիայի տիրապետության տակ[6]։ XVII դարում Արբանը ավերվեց Ֆրանսիայի և Ֆրանշ Կոնտեի միջև տեղի ունեցող քաղաքացիական պատերազմների հետևանքով։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը առավելապես զբաղված է գյուղատնտեսությամբ։ Օյոննա քաղաքին մոտ լինելու շնորհիվ գոյություն ունի մոտ 80 ձեռնարկություն, որոնցից ամենամեծը զբաղվում է պլաստմասսայի արդյունաբերությամբ։

Կոմունան ունի լավ տրանսպորտային կառուցվածք։ Այն գտնվում է Մոնրեալ լա Կլյուզ-Սենտ Կլոդ մայրուղու մոտակայքում։ Մոտակայքում է գտնվում նաև Օյոննա օդանավակայանը[7]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի բնակչությունը 2010 թվականի մարդահամարով կազմել է 3476 մարդ։

Բնակչության թվակքանակը ըստ INSEE-ի

ՏարիԲնակչությունը
19621035
19681255
19751400
19822766
19903369
19993623
20103476

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  3. Inhabitants of Ain (Ֆրանսերեն)
  4. Arbent in the Competition for Towns and Villages in Bloom (Ֆրանսերեն)
  5. Arbent Aerodrome website
  6. INSEE data compiled by Linternaute: Lodgings in Arbent (Ֆրանսերեն)
  7. Ministry of Culture, Mérimée (Ֆրանսերեն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբան (Էն)» հոդվածին։