Օյոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Օյոնա
ֆր.՝ Oyonnax
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Գավառէն
Հիմնադրված էհունվարի 1, 1973 թ.
Մակերես36, 18 կմ²
ԲԾՄ540, 8 մ
Պաշտոնական լեզուՖրանսերեն
Բնակչություն22 884 մարդ (2009)
Խտություն633 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ01100
INSEE01283
Պաշտոնական կայքoyonnax.fr(ֆր.)
Օյոնա (Ֆրանսիա)##
Օյոնա (Ֆրանսիա)

Օյոնա (ֆր.՝ Oyonnax), քաղաք համայնք Ֆրանսիայի գավառ Էնում, Նանտյուա շրջան, Հյուսիսային Օյոննայի և Հարավային Օյոննայի վարչական կենտրոն:

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օյոնոն տեղակայված է Համաշխարհային Օվկիանոսից 540 մ բարձրության վրա, Լիոնից 85 կմ հյուսիս-արևմուտք և Ժնևից 40 կմ հարավ՝ Ժուրի լեռներում: Արդյունաբերական քաղաք որը տարածվում է Անժ գետի հովտում: Օյոնոյի քաղաքապետարանին է պատկանում ոչ միայն քաղաքը այլ նաև հարակից միքանի գյուղեր և տնտեսություններ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XI դարում հզոր արքայատոհմեր Տուարին և Վիլլարին էր պատկանում Արբանեում (գավառ Ֆրանսիայում) մի վանք: Վանքի տարածքը Անժ գետի հովտում հետագայում դարձավ քաղաք Օյոնո: 1402 թվականին քաղաքը անցավ Սավոյների տիրապետության տակ, սակայն 1601 թվականի Ժնևի պայմանագրի կնքումից հետեո այն անցավ Ֆրանսիայի տիրապետության տակ:

Միջնադարում քաղաքի բնակչությունը զբաղվում էր ոչ միայն գյուղատնտեսությամբ այլ նաև արհեստագործական արտադրությամբ: Այսպես XVII դարում այստեղ հայտնվեցին առաջին արհեստավորները: Ավելի ոշ XIX դարում ստեղծվեցին գործարաններ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օյոնան դարձավ Ֆրանսիայի համար Յուրայի դիմադրության գլխավոր կենտրունը:

XX դարի 40-ական թվականներին Օյոնայում պատրաստվում էին տարբեր արհեստական կտորներ, դրա շնորհիվ քաղաքին տվել էին «Արհեստական դաշտ» անվանումը:

Տնտեսություն և արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրանոց Hôtel de ville d'Oyonnax.

Օյոնա՝ ծաղկող արդյունաբերական քաղաք: Քաղաքի արդյունաբերության հիմնական ճյուղը պլաստմասների արդյունաբերությունն է: Այն ընդգրկում է ապրանքի լայն տեսականի. կահույք, փաթեթավորում, ապրանքներ տան համար, խաղալիք, ակնոցներ, արհեստական ծաղիկներ, ինչպես նաև շքեղ առարկաներ: Առավել հայտնի ընկերություններից կարելի է առանձնացնել «Gilac», «Grosfillex», «Bollé» և «Smoby» ընկերություններին:

Դրա հետ մեկ տեղ քաղաքում կա մեքենաշինական ձեռնարկություններ, շինարարական ընկերություններ, տեքստիլ արդյունաբերություն և ճշգրիտ մեխանիկա:

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքն ունի ավտոմոբիլային ճանապարհների զարգացած ենթակառուցվածք: Կա նաև երկաթուղային կայարան:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]