Տրևու
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրևու (այլ կիրառումներ)
| Համայնք | |||
|---|---|---|---|
| Տրևու | |||
| Trévoux | |||
| |||
| 45°56′27″N 4°46′30″E / 45.94083°N 4.77500°E | |||
| Երկիր | |||
| Ռեգիոն | Ռոն Ալպեր | ||
| Համայնք | Էն և Բուրակ ան Բրես | ||
| Քաղաքապետ | Միշել Ռեյմոն (1989—2014) | ||
| Մակերես | 5,71 կմ² | ||
| ԲԾՄ | 167–256 մ | ||
| Բնակչություն | 6768 մարդ (2008) | ||
| Խտություն | 1185 մարդ/կմ² | ||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
| Փոստային ինդեքս | 01600 | ||
| Փոստային դասիչ | 01600[1] | ||
| 01427 | |||
| Պաշտոնական կայք | mairie-trevoux.fr(ֆր.) | ||
|
| |||
Տրևու (ֆրանսերեն՝ Trévoux), ոչ մեծ քաղաք և համայնք Ֆրանսիայում, Ռոն Ալպեր մարզի Էն գավառում։ Գավառի կենտրոնը Տրևուն է։ Հանդիսանում է Բուրակ ան Բրես շրջանի օկրուգը։
Համայնքի INSEE կոդ՝ 01427։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը տեղակայված է Փարիզից 380 կմ հարավ-արևելք, Լիոն քաղաքից 21 կմ հյուսիս, Բուրակ ան Բրես շրջանից 50 կմ դեպի հարավ-արևմուտք։ 1400 թվականին քաղաքը դարձավ Դոմբ իշխանության մայրաքաղաք։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը 2010 թվականին կազմում էր 6768 մարդ։
| 1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2008 |
|---|---|---|---|---|---|---|
| 3594 | 4231 | 4583 | 4982 | 6092 | 6392 | 6768 |
Վարչակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Շրջան | Ազգանուն | Կուսակցություն | Մասնագիտություն | |
|---|---|---|---|---|
| 1937 | 1941 | Գուստավ Կլավե | Ֆրանսիայի աշխատավորների միջազգային բաժին | |
| 1941 | 1944 | Էմիլ Դյուբա | Հանրաճանաչ հանրապետական շարժում | |
| 1944 | 1947 | Գուստավ Կլավե | Ֆրանսիայի աշխատավորների միջազգային բաժին | |
| 1947 | 1971 | Էմիլ Դյուբա | Հանրաճանաչ հանրապետական շարժում | |
| 1971 | 1989 | Միշել Վիտտորի | Դեմոկրատների միության աջակցությունը հանրապետությանը→ Հանրահավաքի աջակցությունը հանրապետությանը |
|
| 1989 | Միշել Ռեյմոն | Սոցիալիստական կուսակցություն | ||
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջից և մինչև 1950-ական թվականները Տրևուն եղել է արհեստական ադամանդների արտադրման կենտրոն։
2007 թվականի տվյալներով 4497 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 3371-ը տնտեսապես ակտիվ էին, 1126-ը անգործունակ (Ակտիվության ցուցանիշը — 75,0 %, 1999 թվականին եղել է՝ 72,2 %)։ 3371 աշխատունակ բնակիչներից 3009-ը աշխատում էին (1627 տղամարդ և 1382 կին), անաշխատանք էին 362-ը (176 տղամարդ և 186 կին)։ 1126 անգործունակ մարդկանցից 367-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 307-ը թոշակառու, 452-ը անաշխատունակ էին այլ պատճառներով[2]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կորսել անրոց։ Պատմական հուշարձան 1996 թվականից։
- Ֆետան ամրոց։ Պատմական հուշարձան 1973 թվականից։
- Դոմբ իշխանության կառավարիչների տուն։ Պատմական հուշարձան 1933 թվականից։
- Տուն Անժինյոր։ Պատմական հուշարձան 1933 թվականից։
- Տուն Գերե։ Պատմական հուշարձան 1933 թվականից։
- Վիյարի տերերի տուն։ Պատմական հուշարձան 1991 թվականից։
- Սեն Սիմֆորեն եկեղեցի։ Կառուցվել է 1899-ից 1905 թվականներին հին եկեղեցու վայրում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տրևու ամրոց և աշտարակի մնացորդները
- Ֆետան ամրոց
- Տուն Գերե
- Դոմբ իշխանության կառավարիչների տուն
- Վիյարի տերերի տուն
- Սեն Սիմֆորեն եկեղեցի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին. (մոտավոր տվյալներ, 1999 թվականին զբաղվածությունը հաշվվել է մասսամբ)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт (ֆր.)
- «Национальный институт статистики — Треву» (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրևու» հոդվածին։ |
| ||||||||||
