Էն (գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էն (այլ կիրառումներ)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Ֆրանսիայի գավառ |
Մտնում է | Օվրեն-Ռոն-Ալպեր |
Վարչկենտրոն | Բուրկ ան Բրես |
Ամենաբարձր կետ | Crêt de la Neige? |
Հիմնական լեզու | ֆրանսերեն |
Բնակչություն | ▲643 350 մարդ (հունվարի 1, 2017)[1] |
Տարածք | 5762 |
![]() | |
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. |
Սահմանակցում է | Վո, Ժնև, Ռոն, Սոն-է-Լուար, Յուրա, Վերին Սավոյ, Սավոյ և Իզեր |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
ISO 3166-2 կոդ | FR-01 |
Անվանված է | Ain? |
ain.fr |
Էն (ֆր.՝ Ain), գավառ Ֆրանսիայի արևելքում։ Անունն ստացել է երկրի արևելյան սահմանով հոսող Էյն գետից։ Բաղկացած է չորս տարբեր աշխարհագրական տարածքներից։
Առաջին գավառներից մեկն է, կազմավորվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ՝ 1790 թվականին։
- Կարգային թիվն է՝ 01։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գործազրկության 5% մակարդակով (համեմատած Ռոն-Ալպ երկրամասի 7%-ի և Ֆրանսիայի 8%-ի հետ), 11 500 փոքր և միջին ձեռնարկություններով և արագ աճող, դեպի արտահանում կողմնորոշված (գլխավորապես՝ Գերմանիա, Իտալիա և Իսպանիա) տնտեսությունով Էն գավառը տնտեսական առումով Ֆրանսիայում ամենադինամիկ զարգածքներից մեկն է։
Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսական առումով Էն գավառի զբոսաշրջությունը նշանակում է 300 միլիոն €-ի ծավալի բիզնես և 10 000 ուղղակի, ինչպես նաև՝ 10 000 անուղղակի այլ աշխատատեղ։ 2006 թվականի դեկտեմբերին գավառի աշխատատեղերի 2, 9%-ը կապված է եղել զբոսաշրջության հատվածի հետ[2]։ 2006 թվականի գավառի տեսարժան վայրեր՝ թանգարաններ, կրոնական հուշարձաններ, զբոսայգիներ և քարանձավներ այցելած զբոսաշրջիկների քանակը եղել է 700 000։ Ձմռան ամիսներին օրական ձմեռային մարզաձևերով զբաղվողների թիվը կազմում է մինչև 465 000 մարդ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Populations légales 2017 — INSEE, 2019.
- ↑ Committee for Tourism in the Department of Ain, 2006.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|