Միջին Պիրենեյան մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարավ — Պիրենեյներից)
Picto infobox map.png
Միջին Պիրենեյան մարզ
Midi-Pyrénées
Զինանշան
Blason Languedoc.svg
Դրոշ
Flag of Midi-Pyrénées.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Վարչկենտրոն Թուլուզ
Խորհրդի նախագահ Մարտեն Մալվի
Պրեֆեկտ Դոմինիկ Բյուր
Բնակչություն (1999)
2 551 687 (8 տեղ)
Խտություն 61 մարդ/կմ²
Տարածք 45 348 կմ²
Միջին Պիրենեյան մարզ վարչական միավորը երկրի քարտեզին
Պաշտոնական կայք


Միջին Պիրենեյան մարզ (ֆր.՝ Midi-Pyrénées, օքս.՝ Miègjorn-Pirenèus, գասկ.՝ Mieidia-Pirenèus), վարչաքաղաքական միավոր Ֆրանսիայի հարավային մասում։ Վարչական կենտրոնը Թուլուզ քաղաքն է (650 000)։ Երկրամասի բնակչությունը 2 903 420 մարդ է (8-րդ տեղ)։

Աշխարհագրություն[խմբագրել]

Տարածքի մակերեսը 45 348 կմ² է։ Այնտեղով են հոսում Ադուր, Արյեժ, Գարոնա և Լո գետերը։

Վարչական բաժանում[խմբագրել]

Երկրամասն իր մեջ է ներառում Ժեր, Արյեժ, Ավերոն, Վերին Գարոն, Վերին Պիրենեյներ, Լո, Թարն, Թարն է Գարոն դեպարտամենտները։

Երկրամասի հիմնական մասը կազմում են այն շրջանները, որոնք նախկինում մտել են Գասկոն, Լանգեդոկ և Ռուերգ պրովինցիաների կազմի մեջ։

Բնակչություն[խմբագրել]

Տնտեսապես ակտիվ բնակչությունը 936 000 մարդ է։ Երկրամասի կենտրոնը Թուլուզ քաղաքն է, որը համարվում է Ֆրանսիայի երրորդ քաղաքն ուսանողների թվով (Փարիզից և Լիոնից հետո)։

Բնակչության զբաղվածությունը՝

  • գյուղատնտեսության մեջ՝ 14,4 %
  • արդյունաբերության մեջ՝ 26,8 %
  • ծառայությունների ոլորտում՝ 58,8 %

Airbus կազմակերպություններում միայն (ընկերության գլխամասը գտնվում է Թուլուզում) աշխատում է ավելի քան 20 000 մարդ։

Արտաքին հղումներ[խմբագրել]