Jump to content

Ալյե (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալյե (դեպարտամենտ)ից)
Ալյե
Allier
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էՕվրեն-Ռոն-Ալպեր
Ներառում էՄոնլյուսոն (շրջան), Մուլեն, Վիշի, Սենտ Յոր, Վիշի, Մուլեն, Մոնլյուսոն, Սերիյի, Կուրսե, Շազմե, Սեն Կլեման, Տիոն, Բոլոն, Մեյար, Դեզերտին, Դոմպիեր սյուր Բեբր, Դուայե, Շապ, Սեն Մարսել ան Մարսիյա, Սենտ Իլեր, Ֆերիեր սյուր Սիշոն, Սենտ Աննեմոն, Լը Բրեյ, Լը Վիյեն, Արֆեյ Սեն Պրիեսթ, Պիերֆիտ սյուր Լուար, Լուշի Մոնֆան, Նեյի ան Դոնժոն, Սեն Ժենե, Պարե սու Բրիայ, Սեն Ֆարժոլ, Վալինյա, Տեյե Արժանտի, Սեն Բոննե Տրոնսե, Սեն Ռեմի ան Ռոլլա, Սուվինի, Շուվինի, Բուրբոն լ’Արշամբո, Բելրիվ սյուր Ալյե, Վալինի, Լիերնոլ, Կուտանսուզ, Շանտել, Մոնետե սյուր Լուար, Վոմա, Վիտրե, Վիլնյով սյուր Ալյե, Վերնյուս, Նավ, Լուրու դը Բուբլ, Տուլոն սյուր Ալյե, Իդ, Սեն Ֆելի, Տրենյա, Բելնավ, Դիու, Սեն Սովիե, Պրեմիյա, Շատել դե Նևր, Շամբլե, Մոնտոր, Վենա, Պարեյ լե Ֆրեզիլ, Բոստ, Լա Ֆերտե Օտրիվ, Կուզոն, Բրյուգեա, Գարնա սյուր Էնժևր, Վարեն սյուր Տեշ, Բիոզա, Ավրիյի, Դոմերա, Էսկյուրոլ, Մոնտոլդր, Էշասիեռ, Մերսի, Ժիվարլե, Լյուրսի Լևի, Բյուսիեր լե Մին, Կոնտինի, Գաննա, Ռյոնի, Սեն Վուար, Մարսենա, Շավնոն, Տրոնժե, Տրեզել, Սեն Պոն, Տրեբան, Սեն Սորնեն, Լը Մայե դ’Էկոլ, Սեն Մարսել ան Մյուրա, Յուսել դ’Ալյե, Մազիրա, Շարու, Յուրիել, Էբրեյ, Տիել սյուր Ակոլեն, Մոլն, Լետելոն, Շասնար, Մոնկոմբրու լե Մին, Աբրեստ, Մյուրա, Ռոնժեր, Շատելպերոն, Սեն Պուրսեն սյուր Սյուլ, Կյուսե, Իզեր, Բարբերիե, Լը Մայե դե Մոնտան, Մոնմարո, Ժալինի սյուր Բեբր, Դյո Շեզ, Բոն դ’Ալյե, Լը Մոնտե, Բյուսե, Սեն Մարտեն դե Լե, Մարսիյյա ան Կոմբրայ, Վուսակ, Նևի, Լյուզինի, Նիզրոլ, Լը Վերնե, Սեն Ժերան լե Պյուի, Իգրանդ, Մոնտեգյու լե Բլեն, Կոն դ’Ալյե, Սեն Պուրսեն սյուր Բեբր, Սեն Բոննե դե Ֆուր, Մեյե, Սեն Ժերմեն դե Ֆոսե, Ների լե Բեն, Կոմանտրի, Նասինի, Ռոկլ, Վարեն սյուր Ալյե, Լիներոլ, Դենեյ լե Շանտել, Կրյոզիե լը Վիո, Պերինի, Պոեզա, Մարիոլ, Կուլանժ, Էսպինաս Վոզել, Լա Շաբան, Տենեյ, Սորբիե, Լը Պեն, Նադ, Լա Սել, Օդ, Բիզենյոյ, Բեր, Անդլարոշ, Սազրե, Բրեզ, Տրևոլ, Լանժի, Սերվիյի, Ժենտին, Օտրիվ, Սեն Դիդիե ան Դոնժոն, Մոնբենի, Մոնտեգյուե ան Ֆորե, Շեմիյի, Լը Թեյլ, Սեն Մարտինիեն, Ռոննե, Կուլանդոն, Յուրսե, Իսերպան, Սենտ Անժել, Ժանզա, Ֆուրիյ, Էսթիվարեյ, Սալինի սյուր Ռուդոն, Կուլյովր, Սեն Ժերան դե Վո, Սոլսե, Սանսա, Մոնետե սյուր Ալյե, Պուզի Մեզանժի, Դրուատյուրիե, Մայե, Լուրու Բուրբոնե, Սովանի, Լաֆելին, Կոնյա Լիոն, Լոդ, Սեն Դեզիրե, Լը Դոնժոն, Շամբերա, Լա Պետիտ Մարշ, Լավո Սենտ Ան, Նյոր, Իլ է Բարդե, Բրեսոլ, Սեն Պրիեստ ան Մյուրա, Լալիզոլ, Ագոնժ, Սեն Մենու, Շատո սյուր Ալյե, Լա Գիյերմի, Նեյի լը Ռեալ, Բարրե Բյուսոլ, Շապո, Վերնյոյ ան Բուրբոնե, Բանյո, Արֆեյ, Օրուե, Արրոն, Վիկ, Օտրի Իսար, Էնե լը Շատո, Արշինյա, Շիրա լ’Էգլիզ, Մոնեսթիե, Շևան, Օբինի, Շեզի, Բեսոն, Ավերմ, Ժիպսի, Շեզել, Շարմ, Շատիյոն, Շատլյու, Կրեսանժ, Դենեյ լե Մին, Շարմեյ, Գուիզ, Շատել Մոնտան, Սենդրե, Կրեշի, Լա Շապլոդ, Ֆրանշես, Սեսսե, Սյուսա, Լա Շապել o Շաս, Կրյոզիե լը Նյոֆ, Շավրոշ, Էտրուսա, Լավուան, Մարինի, Բուսե, Բրանսա, Բիյի, Բլոմար, Լը Բուշո, Մազերիե, Բեգ, Սեն Բոննե դե Ռոշֆոր, Լը Վերդր, Մոնվիկ, Մալիկորն, Բրենե, Բեսե սյուր Ալյե, Բայե, Բեզնե, Բիյզուա, Վո, Սեն Պրիեստ դ’Անդլո, Տարժե, Սեն Լեժե սյուր Վուզանս, Լը Բրետոն, Սեն Ժերմեն դե Սալ, Լյունո, Սեն Լեոպարդեն դ’Օժի, Վոս, Գաննե սյուր Լուար, Լուրու դը Բոն, Լապրյուն, Վիլֆրանշ դ’Ալյե, Տաքսա Սենա, Սենտ Էլուա դ’Ալյե, Դյուրդա Լարեկիյ, Նուայան դ’Ալյե, Տերժա, Սոլզե, Լուրու Օդման, Սյոյե, Սեն Կապրե, Մեպլ, Սենտ Օբեն լե Մոնիալ, Լիմուազ, Սեն Դիդիե լա Ֆորե, Սեն Պլեզիր, Մոնտիյի, Սեն Պիեռ Լավալ, Սեն Նիկոլա դե Բիեֆ, Ֆլեռիել, Վիպլե, Սենտ Տերանս, Վիեր, Սեն Քրիստոֆ, Լա Շապել, Լամե, Վիլբրե, Մոնտենե սյուր լ’Անդլո, Տորտեզե, Սերբան, Վերնե, Քենսեն, Տրետո, Սենտ Էտիեն դե Վիկ, Վալոն ան Սյուլի, Լորիժ, Մանե, Մոլ, Սեն Լու, Մոլինե, Վանդա, Սեն Պրի, Սեն Պալե, Սեն Վիկտոր, Կոլոմբիե, Լենա և Սեն Լեոն
ՎարչկենտրոնՄուլեն
Ամենաբարձր կետPuy de Montoncel?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն333 298 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Խտություն47
Տարածք7340 կմ²
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԿրյոզ, Շեր, Նյևր, Սոն-է-Լուար, Լուար և Պյուի-դը-Դոմ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-03
Անվանված էAllier?
Lua error in Մոդուլ:Wikidata at line 790: assign to undeclared variable 'coord_mod'.
allier.fr(ֆր.)
Սիուլ գետը։

Ալյե (ֆրանսերեն՝ Allier), գավառ կենտրոնական Ֆրանսիայում, անունն ստացել է համանուն գետից։

  • Ալյե դեպարտամենտի կարգային թիվն է՝ 03։

Ալյեի պատմությունը կապված է Բուրբոնների հետ, որոնց հետ առնչվում է համարյա ամբողջ տարածքը։ Ալյեն 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ձևավորված 83 դեպարտամենտներից մեկն է։ Ստեղծվել է նախկին Օվերն և Բուրբոններ գավառներից։
1940 թ. մարշալ Ֆիլիպ Պետենի կառավարությունը Վիշի բնակավայրն ընտրեց որպես մայրաքաղաք։ Վիշին դարձավ նաև դեպարտամենտի երկրորդ ենթապրեֆեկտուրան այն բանից հետո, երբ դեպարտամենտը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների օկուպացրած և ազատ գոտիների դեմարկացիոն գծով բաժանվել էր երկու մասերի։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել արտահայտիչ տնտեսության բնագավառներն են սննդի արտադրությունը, անտառամշակումը և կահույքի արտադրությունը, քիմիական բնագավառը, մետաղամշակումը և մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկայի, կաուչուկի արտադրությունը։

Դեպարտամենտի ՀՆԱ-ում գյուղատնտեսության բաժինը հասնում է 7%-ի։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլեն
Միջնադարյան պատկերներով տոնախմբություն Մոնլուսոնում։

Ալյեն գետերի, անտառների և փոքր լեռների երկիր է, որտեղ դրոշմված են Բուրբոններ դուքսերի հետքերը։ Բնաշխարհն իր Տրոսե անտառով և Սիուլ գետի կիրճերով նպաստավոր է բնության գրկում ժամանցի՝ արշավներ և ձկնորսություններ կազմակերպելու համար։ Ջրաբուժությունը՝ Վիշիում գտնվող միջազգային ջրաբուժարանով, այս երկրամասի գլխավոր զբոսաշրջային հատվածն է։ Այստեղի բնության մեջ նաև բազմազան են պահպանված ավելի քան 500 դղյակները, ռոմանական եկեղեցիները և գեղեցիկ բնակատեղիները, որոնցից շատերը ժառանգություն են մնացել Բուրբոններից։ Բուրբոնների խոհանոցն արտացոլված է երկրամասի պատմության մեջ և առաջարկում է բարձրորակ մթերքներ՝ շարոլյան տավարի մսեղենը, Սեն-Պուրսեն (ֆրանսերեն՝ Saint-Pourçain) գինիները, Շարուի մանանեխը։ Ալյե գետում հանդիպում է Thymallus thymallus ձուկը, որին Ֆրանսիայում ասում են ombre des rivières (գետերի ստվերներ)[2]. Այն շատ բարձր են գնահատում իր նուրբ համի համար[3].

Զբոսաշրջային կարևոր վայրերից են՝

Հուշարձաններ՝
  • Շատո լա Պալեսը (ֆրանսերեն՝ Château de La Palice), Վերածննդի դարաշրջանի իր նշանավոր կեսոնային առաստաղներով;
  • Բուրբոն-լ'Արշամբո դղյակը, որը Բուրբոնների օրրանն է։
Եկեղեցիներ՝
  • Մուլենի տաճարը, «Աստվածամայրը փառքի մեջ» եռանկարով;
  • Բուրբոների «Սեն-Դենի» եկեղեցին;
  • Սեն Վինսեն դը Շանտել աբբայությունը;
Թանգարաններ՝
Գործող տեղեր՝
  • Զվարճանքի և կենդանիների Le PAL այգին
  • Պալեոպոլիս վայրը, որն ստեղծվել է հնէաբանության միջոցով երկրի և կյանքի մասին գիտելիքներ ստանալու համար։
Երեք նշանավոր քաղաքները՝
  • Մուլենը 15-րդ դարից ստացած պատմական ժառանգությունով;
  • Մոնլուսոնը՝ միջնադարյան հանդիսավոր մի քաղաք իր դղյակներով;
  • Վիշին՝ իր նշանավոր ջրաբուժարանով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Populations de référence 2023 (ֆր.)INSEE, 2025.
  2. «The grayling zones of rivers and their tributaries» (PDF) (անգլերեն). European Centre for River Restoration (ECRR). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22–ին-ին.(չաշխատող հղում)
  3. «Les accords vin-poisson – Célébration d'un mariage réussi!» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22–ին-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյե (գավառ)» հոդվածին։