Վիքիպեդիա:Կերպարվեստի բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
  1. Արվեստի թեմայով թարգմանությունները հեշտացնելու համար բառարանում ներկայացված են մոտ հարյուր բառի կամ եզրի՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն տարբերակները և համառոտ բացատրություն։
  2. Հայերեն բառեր ըստ այբբենական կարգի են։ Ռուսերեն ու անգլերեն եզրերը գտնելու համար կարող եք հավաքել Ctrl+F և հայտնված պատուհանում տեղադրել որոնվող բառը։
  3. Հայերենում եզրի կամ բառի առաջին օրինակը առավել շատ օգտագործվող տարբերակն է։
հայերեն անգլերեն ռուսերեն բացատրություն
աբստրակցիոնիզմ Abstract art Абстракционизм Հոսանք կերպարվեստում
1․ աբրիս 2․ եզրագծագիր abriss абрис Առարկայի, ֆիգուրայի կամ տեսարանի եզրագծային գծագրական պատկերը
ածխամատիտ charcoal,

fusain

уголь Բարակ ձողիկի տեսքով նկարչական նյութ
ածխանկար charcoal уголь Աշխամատիտով արված ստեղծագործություն, նկար
ամպիր empire style ампир Բարձր կլասիցիզմի անվանումը Ֆրանսիայում 19-րդ դարիա առաջին երեսուն տարիներին
այլաբանություն alegory аллегория Կերպարվեստում վերացական հասկացության արտահայտությունն առարկայական կերպարի և պատկանելիքների օգնությամբ
1․ անդրադարձություն, 2․ ռեֆլեքս reflection рефлекс Կերպարվեստում լույսի անդրադարձըբնօրինակի կամ արդեն պատկերված օբյեկտի վրա։
1․ անիմալիստական ժանր

2․ կենդանապատկերման ժանր

animal art aнималистика

aнималистический жанр

Կերպարվեստի ժանր, որ պատկերում է կենդանիներ
ապլիկացիա appliqué аппликация Գունավոր թղթի կամ գործվածքի կտորտանքներով հարթության կամ զգեստի վրա ամրացված նախշ, պատկեր։
արխաիկա archaic архаика Տերմինը գլխավորապես կիրառվում է արվեստաբանության մեջ՝ հին հունական արվեստի վաղ շրջանի (մ․ թ․ ա․ VII-VI դարեր) համար։
1․ արծն, 2․ արծնապակի, 3․ էմալ vitreous enamel эмаль Սպիտակ կամ գունավոր, ապակեկերպ դյուրահալ ծածկույթ, որով պատում են մետաղները կոռոզիայից պաշտպանելու և գեղեցիկ տեսք տալու համար։
1․ արձան, 2․ անդրի statue статуя Մետաղից, փայտից, կավից, գիպսից, մոմից կերտված մարդու կամ կենդանու պատկեր, որն ունի լրիվ եռաչափ ծավալ և բնականին մոտ կամ գերազանցող մեծություն
արձանիկ Figurine статуэтка Մարդու, կենդանու կամ երևակայական էակի փոքր քանդակ
բազիլիկ basilica базилика Ձգված ուղղանկյուն հատակագծով կառույց, որ ծածկը կրող սյունաշարերով (մույթաշարերով) ներքուստ բաժանված է 3 կամ 5 երկայնական մասերի՝ այսպես կոչված նավերի։
բազմագունություն polychrome полихромия Կերպարվեստում ստեղծագործության բազմագունությունը
բազմածալ պատկեր polyptych полиптих 1․ Բազմափեղկ ծալկվածք, ամեն փեղկում ունի նկարչական կամ հարթաքանդակային պատկեր

2․ Նկարների շարք

1․ բարձրաքանդակ,

2․ հորելիեֆ

relief горельеф Քանդակագործության տեսակ, բարձր քանդակ, որի ուռուցիկ մասի ծավալի կեսից ավելին դուրս է ցցված ֆոնի հարթությունից, երբեմն քանդակապատկերը միայն հպվում է ֆոնին, իսկ որոշ դեպքերում նրանից անջատվում է մանրամասներով։
բարոկկո Baroque Барокко 16-րդ դարի վերջի և 18-րդ դարի կեսի եվրոպական արվեստում իշխող ոճ։
բեմանկարչություն scenography сценография Դեկորացիոն արվեստ։ Ներառում է դեկորների, զգեստների, բուտաֆորական իրերի ձևավորումը, գրիմավորումը և լուսավորումը
բիսկվիտ biscuit_porcelain бисквит Սպիտակ չջնարակված, փայլատ ճենապակի
1. գծանկարչություն, 2․ գրաֆիկա graphics графика Կկերպարվեստի տեսակ, որը ընդգրկում է գծանկարը, տպագիր գեղարվեստական ստեղծագործությունները (փորագրություն, վիմագրություն, օֆորտ և այլն)։
գրիզայլ grisaille гризайл Որևէ մեկ գույնի (հաճախ գորշ) տարբեր երանգներով կատարված դեկորատիվ գեղանկարչության տեսակ։
գրոտեսկ Grotesque гротеск 1․ Կերպարվեստի մոտիվների արտառոց, ֆանտաստիկ զուգորդումներով ստեղծված զարդապատկեր։

2․ Գեղարվեստական պատկերավորման տեսակ (կերպար, ոճ, ժանր), որ հիմնված է ֆանտաստիկայի, հիպերբոլի, երևակայականի և իրականի, գեղեցիկի և տգեղի, ողբերգականի և կատակերգականի, ճշմարտացի և ծաղրանկարայինի արտառոց զուգորդման ու հակադրության վրա։

1․ գունափոշի, 2․ պիգմենտ pigment пигмент Գունավոր նյութ, փոշի, որը ներկերի բոլոր տարատեսակների կարևորագույն բաղկացուցիչ մասն է կազմում՝ որոշելով նրա գունային հատկանիշները։
գուաշ gouache гуашь Սոսնձի ու հանքային սպիտականերկերի խառնուրդներով ջրի մեջ տրորված-բացված ներկ
գունաբիծ цветовое пятно կտավի վրա վրձնի թողած գունային հետքը
1. գունախիճ, 2․ զմալտո cobalt glass смальта Խճանկարում անթափանցիկ գունավոր ապակու կտրտանքներ, որոնգ գունավոր մարմարի հետ օգտագործվում է, որպես հիմնական գեղարվեստական նյութ։
դաջվածք Woodblock printing_on_textiles набойка Դեկորատիվ արվեստի տեխնիկա, ձեռքով ռելիեֆային մակերեսներին
դիզայն design дизайн Շրջապատող առարկայական աշխարհի կառուցվածքային և գեղարվեստական նախագծման եղանակ։
1․ դիմահայաց, 2․ անֆաս front view анфас Դեմքի կամ առարկայի տեսքը ուղիղ դիմացից
1․ դիմապատկեր, 2․ դիմանկար,

3․ դիմաքանդակ

portrait портрет Դիմապատկեր գեղանկարչության մեջ, գրաֆիկայում՝ դիմանկար, քանդակագործության մեջ՝ դիմաքանդակ՝ կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր
դոլմեն dolmen дольмен Հնագույն դամբարանային կառույց է։ Կառուցված են վիթխարի քարերից մինչև մի քանի տոննա։ Ծածկված են մեկ կամ մի քանի սալաքարերով։
1․ դրվագ, 2․ ֆրագմենտ fragment фрагмент Արվեստի ստեղծագործության մի որևէ մաս, հատված։
1.դրվագամեդալ, 2․ պլակետկա plaquette плакета Բազմանկյուն դեկորատիվ կամ հուշամեդալ։
1․ եզրազարդ, 2․ ֆրիզ frieze фриз դեկորատիվ քանդակագործության և գեղանկարչության մեջ՝ հորիզոնական շերտի տեսքով դեկորատիվ կամ նախշազարդային տեսքով կոմպոզիցիա, որը գտմվում է օատի վերին եզրում։
Էկլեկտիզմ Eclecticism Эклектизм Երբ մի աշխատանքի մեջ օգտագործված տարբեր պատմական ոճեր։ Այն հիմնականում մեծ կիրառություն ունի ճարտարապետությունում և դեկորատիվ արվեստում։
1․ էսքիզ

2․ նախապատկեր,

sketch набросок Գեղարվեստական ստեղծագործության (նկարի, քանդակի, ճարտարապետական նախագծի, թատերական կամ կինոյի դեկորացիայի և այլն) կամ դրա որևէ մանրամասնի մտահղացման նախապատրաստական ուրվապատկեր։
1․ էքսպրեսիոնիզմ,

2․ արտահայտապաշտություն

Expressionism Экспрессионизм 19-րդ դարի առաջին կեսի գրականության և արվեստի ուղղություն, որը միակ իրականությունը համարում է մարդու ենթակայական (սուբյեկտիվ) հոգեկան կյանքը, իսկ նրա արտահայտումը, կերպարավորումը դիտում է որպես արվեստի գլխավոր նպատակ։
1․ պուանտիլիզմ, 2. խազանկարչություն, 2․ իվիզիոնիզմ pointillism дивизионизм Գեղանկարչական ոճ է, որում ամբողջական պատկերը ստանում են հիմնական գույներով նկարված առանձին-առանձին մանր կետերի բազմության միջոցով երկրորդական և միջանկյալ գույների տեսողական խաբկանք ստեղծելով։
ժայռապատկեր petroglyph петроглифы Քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ։
խրիսոէլեֆանտինային_քանդակագործություն chryselephantine sculpture хрисоэлефантинная скульптура Ոսկու և փղոսկրի կիրառմամբ քանդակագործություն։
1․ կիսանդրի, 2․ կիսարձան portrait at bust length бюст Մարդու դեմքը, ինչպես նաև մինչև կուրծքը կամ գոտկատեղը պատկերող կլոր քանդակ։
կոթող obelisk обелиск Ուղղաձիգ կանգնեցրած քարե քառանիստ, բազմանիստ, կլոր սյուն կամ տախտակ է, որն ունի հիմնականում հիշատակային նշանակություն։
կոյլանոգլիֆ coilanaglyph койланаглиф Եգիպտական խորաքանդակի հատուկ տեսակ՝ հարթության վրա փորագրված ուրվապատկեր, որը շատ լավ հարմարեցված է վառ արևի տակ դիտելու համար։
կտավ canva холст 1. գեղանկարի համար նախատեսված կտավ

2. գեղարվեստական նկար

կրոմլեխ cromlech кромлех Նեոլիթյան և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ է։
hախճապակի faience фаянс Թափանցիկ կամ անթափանց ջնարակով պատած, հոծ, մանրածակոտկեն թրծազանգվածով (սովորաբար սպիտակ կավից` կաոլին) խեցեգործական կերտվածքներ
1․ hրակավ, 2․ շամոտ grog, firesand chamotte шамот մինչև պլաստիկության կորուստն ու քիմիապես կապված ջրի հեռացումը թրծած ու այս կամ այն չափով եռակալած հրակայուն կավ կամ կաոչին
հովվերգություն Idyll пастораль Անտիկ պոեզիայի ժանրերից, կյանքի երանելի վիճակ պատկերող ստեղծագործություններ
լրացնող մանրամաս accessory аксессуар Կերպարվեստում կողմնակի իր, առարկա, որ լրացնում է կերպարի բնութագիրը
1․ հարթաքանդակ, 2․ բարելիեֆ relief барельеф Քանդակագործության տեսակ, ցածր քանդակ, ռելիեֆ, որի ուռուցիկ պատկերը իր ծավալի կեսից ավելի դուրս չի ցցված ֆոնի հարթությունից։
1․ ճակատազարդ, 2․ ֆրոնտիսպիս frontispiece фронтиспис 1 Ճարտարապետության մեջ գլխավոր ժակատամաս։

2 Գրքի գրաֆիկայում գծանկար կամ դիմանկար, որ զետեղվում է անվանաթերթի ձախ կողմի էջում։

ճաքճքվածք craquelure кракелюр Գունանկարի կտավի հիմնաշերտի, գունաշերտի կամ լաքի ճաքճքվածությունը
ճենապակի porcelain фарфор Խեցեգործական նուրբ արտադրանք, սովորաբար ունի առանց ծակոտիների, սպիտակ, գուղձավորված, բարակ շերտում լուսաթափանց, ջրի և գազի համար անթափանց թրծազանգված։
1․ ճեպանկար,, 2․ ճեպաքանդակ croquis кроки Արագ, սահուն, արված բնորոշ շարժումը ցույց տվող ոչ մեծ գծանկար, գունանկար կամ քանդակ
մենհիր menhir менгир Նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ են՝ նվիրված նախնյաց հիշատակին։ Մենհիրները ուղղաձիգ դիրքով կանգնեցված հսկա քարեր են ։
մոմե տախտակ wax tablet восковая табличка Գրելու համար նախատեսված տախտակներ, որոնց խորության մեջ հալված մոմ էր լցվում
յուղաներկ oil масло Գեղանկարի կատարման նյութ` յուղով կամ ձեթով բաց արվող ներկ
շողյուն lusterware люстр Խեցեղեն կերտվածքների ջնարակե մակերեսը զարդանկարելու գունանյութ, որը, վերաթրծումից հետո, մետաղական կամ սադափի փայլով ի հայտ է գալիս առարկայի մակերեսին և ոսկեփայլ, շագանակագույն-ձիթապտղագույն, պղնձակարմիր, մանուշակագույն և այլ տոների հարուստ գունաշարի շնորհիվ ուժեղացնում զարդի գեղանկարչական էֆեկտը։
ոսկեհատում golden ratio золотое сечение Հարմոնիկ մասնահատում, համաչափական համակարգ,
1․ որմնանկար, 2․ ֆրեսկո fresco фреска Թարմ, թաց կրասվաղի վրա, մաքուր ջրով կամ կրաջրով բացված ներկերով գեղանկարչական տեխնիկա
պալետ palette палетка Բարձրաքանդակով բարակ քարե սալ, որը բնորոշ է հիմնականում Հին Եգիպտոսի արվեստին:
1․ պայմանանշան, 2․էմբլեմա emblem эмблема Որևէ հասկացության, գաղափարի պայմանակն կամ խորհրդանշային պատկերը։
պատվանդան pedestal пьедестал Հիմք, որի վրա կանգնեցվում է արձան (արձանախումբ, կիսանդրի) կամ սկահակ, սյուն, կոթող
պլեներ en plein air пленэр Դրսում, բաց օդում նկարելը
1․ նախավերածնունդ, 2․ պրոտոռենեսանս Proto-Renaissance Проторенессанс Իտալական մշակույթի պատմության փուլ, որը շատ բանով հող է նախապատրաստել Վերածննդի արվեստի համար։
ջնարակ ceramic glaze глазурь Դեկորատիվ ապակենման բարակ շերտ, որվ պատվում է խեցղենի մակերեսը
ջրաներկ watercolour aкварель Սոսնձային ներկ, որ բացվում է ջրով
ռակուրս foreshorten ракурс Կերպարվեստում՝ պատկերված առարկաների հեռանկարային կրճատումը։
ռապպորտ rapport раппорт Նկարի մոտիվի կամ նախշի կրկնվող մասը գործվածքի, ասեղնագործության, պաստառների վրա
ռոկոկո Rococo Рококо Ոճ արվեստում, որը ծագել է Ֆրանսիայում 18-րդ դարի առաջին կեսին բարոկկո ոճի զարգացման արդյունքում։
սափորագրություն vase painting вязопись Սափորների վրա հատուկ ներկերով արվող զարդանկարային կամ ֆիգուրատիվ նկարչություն։
1․ սևաներկ, 2․ տուշ India ink тушь Սև ներկ, որն ի տարբերություն մյուսների, ժամանակի ընթացքում չի կորցնում սև գույնը։ Օգտագործվում է գծագրելու, նկարելու, գրելու համար։
սյուժե Plot сюжет Ստեղծագործությունում պատկերված որոշակի դեպքն է, իրավիճակը, որ հաճախ երևում է գործի անվան մեջ։
ստելա Stele Стела Ուղղաձիգ կանգնեցված սալաքար է արձանագրություններով կամ հարթաքանդակներով, հին աշխարհում
1․ ստվերապատկեր, 2․ սիլուետ Silhouette силуэт Գծանկարի տեխնիկաներից մեկը,ֆիգուրների և առարկաների հարթապատկերային միատոն պատկերում։
Վերածնունդ Renaissance Возрождение Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին,
1․ վիտրաժ, 2․ ապակենկար stained glass витраж Խճանկարի սկզբունքով ապակիներից կամ այլ թափանցիկ նյութերից հավաքված պատկեր
տեմպերա tempera темпера Գեղանկարչություն այնպիսի ներկերով, որոնցում կապակցանյութը ջրից ու ձվի դեղնուցից ստացված, ինչպես և յուղի (կամ յուղի ու լաքի) հետ խառնված, ջրի մեջ լուծված բուսական կամ կենդանական սոսնձից պատրաստված էմուլսիաներն են։
1․ տրամապատկեր, 2․դիորամա Diorama Диорама Գեղանկարչության տեսակ է, երբ պատկերը ստեղծվում է լուսաթափանցիկ, հատուկ լուսավորվող նյութի վրա։ Ժամանակակից իմաստով՝ գեղանկարչության տեսակ , երբ կտրվածքում կիսաշրջանաձև ենթաշրջանակի ներսակողմում ձգված ժապավենակերպ նկարը համադրվում է նրա առջև տեղադրված «առարկայական» պլանի հետ։
տրանսեպտ transept трансепт Բազիլիկ և խաչաձև հատակագծով տաճարների լայնական նավը։
1․ ցուցադրանմուշ, 2․ ցուցանմուշ exhibit экспонат Ցուցադրության հանված նմուշ կամ ստեղծագործություն, որը գտնվում է ցուցահնդեսում կամ թանգարանում։
ուխտի ընծաներ votive offering вотивные предметы Տարբեր առարկաներ, որպես ընծա սրբատեղի բերելը։ Հնագույն ժամանակներից է տարածված։
ուրվագիծ contour контур Կերպարվստում տեսարանի, ֆիգուրի կամ առարկայիձևը պատկերող գիծ։
ուրվանկար sketch зарисовка Բնությունից կամ բնօրինակից արված նկար, որը սովորաբար նախորդում է մեծ նկարի վրա կատարվող աշխատանքներին։
փայլ glare блик Լույսի ցոլք, փոքրիկ կետ գույնի վրա, որը նպաստում է լույսի և ստվերի խաղի արտահայտչականությանը
փոփ արտ pop-art поп-арт Մեկնաբանվում է նորպես անգլ.՝ popular art-ի՝ հանրամատչելի արվեստի կրճատ ձև, նեոավանգարդիստական ուղղություն կերպարվեստում:
1․ փայտագրություն, 2․ քսիլոգրաֆիա wood carving резьба по дереву փորագրություն փայտի վրա, քսիլոգրաֆիա, փորագրության առավել տարածված տեսակներից։
փարիան parian париан Բիսկվիտի տեսակ, ունի մարմարի դեղնավուն երանգ
1․ օֆորտ, 2․ մետաղագրություն Etching офорт Մետաղի վրա փորագրության տեսակ, երբ տպաձևի խորացված, փորված տարրերը ստեղծվում են թթուներով մետաղը խածատելու միջոցով։
ֆակտուրա texture фактура Գեղանկարչության մեջ ֆակտուրայի գունաշերտի կերպն է, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստում՝ արձանի, ռելիեֆի, արհեստագործական ստեղծագործության ողորկ, անհարթ և այլ մակերեսը։
ֆոն background фон Նկարի ետին տարածական պլանը կամ այլ ստեղծագործությունների ետին մակերեսը։
Ֆովիզմ Fauvism Фовизм արվեստի մոդեռնիստական ուղղություն է, որը ձևավորվել է Ֆրանսիայում 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին և դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ։
ֆորզաց endpaper форзац գրքի գրաֆիկայում և պոլիգրաֆիայում գրքի բացվածքի լայնության թուղթ, որի կեսը սոսնձվում է գրքի կազմի ներսում։
1․ ֆուտուրիզմ, 2․ապագայապաշտություն Futurism Футуризм Ավանգարդ արվեստի շարժում է։ Այն հղացել է իտալացի բանաստեղծ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին։