Jump to content

Ռակուրս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռակուրս (ֆրանսերեն raccourci - կրճատում, raccourcir - կրճատել, կարճացնել), կերպարվեստում՝ պատկերված առարկաների հեռանկարային կրճատումը։ Ռակուրսները հաճախ կիրառվում են շարժումը և տարածությունն առավել պատկերավոր արտահայտելու համար։ Գծագիրը կարող է արվել թղթի, կտավի, լուսանկարչական ժապավենի, թվային մատրիցայի վրա։

Ռակուրսը կերպարվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռակուրսը կերպարվեստում՝ պատկերված առարկաների հեռանկարային կրճատումն է։ Դեկորատիվ նկարազարդումներում ռակուրսը հաճախ օգտագործում են շարժումը և տարածությունն առավել ազդեցիկ պատկերելու համար։

«Ռակուրս» տերմինը նաև օգտագործվում է լուսանկարչության և տեսագրության մեջ կետ նշելու համար։

Օրինակ դիմանկարի լուսանկարման կետերը՝ երեսադեմը, դեմուղիղը, կիսադեմը հաճախ անվանում են մեկ ընդհանուր բառով «ռակուրս»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 590