Jump to content

Արխաիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արխաիկա (հունարեն՝ άρχαίχός, -հին), որևէ երևույթի զարգացման պատմության վաղ շրջանը։ «Արխաիկա» տերմինը գլխավորապես կիրառվում է արվեստաբանության մեջ՝ հին հունական արվեստի վաղ շրջանի (մ․ թ․ ա․ VII-VI դարեր) համար։ Արխաիկայի դարաշրջանում կազմավորվեցին դորիական և հոնիական ճարտարապետական օրդերները, ձևավորվեցին մոնումենտալ քանդակագործության հիմնական տիպերը, ծաղկման հասավ սև (մ․ թ․ ա․ VI դարեր) ու կարմիր (մ․ թ․ ա․ մոտ 530) պատկերներով սափորանկարչությունը։ Առօրյայում «Արխաիկա» տերմինը գործածվում է հնաբույր, հնաձև, հնաոճ իմաստներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 65