Վարակիչ մոնոնուկլեոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարակիչ մոնոնուկլեոզ, մոնոցիտային անգինա, գեղձային տենդ, Ֆիլատովի հիվանդություն (առաջին անգամ նկարագրել է Նիլ Ֆիլատովը՝ 1885 թվականին), սուր վարակիչ հիվանդություն, ընթանում է տենդով, անգինայով, ավշահանգույցների մեծացումով և արյան կազմի յուրահատուկ փոփոխություններով։

Հարուցիչը հավանաբար ֆիլտրվող վիրուսն է, որն ախտային է մարդկանց և կապիկների համար։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ առողջ վիրուսակիրը։ Վարակվում են օդակաթիլային ճանապարհով։ Հարուցիչը շնչառական ուղիների լորձաթաղանթով անցնում է արյունատար անոթներ, արյան հոսքով տարածվում և ախտահարում ավշահանգույցները։ Դաղտնի շրջանը 6 - 18 օր է։ Հիվանդությունն սկսվում է ընդհանուր թուլությամբ, ջերմության բարձրացմամբ, կոկորդի ցավերով։ Նշագեղձերը պատվում են փառով։ Բնորոշ ախտանշանը պարանոցային ավշահանգույցների մեծացումն է, որոնք շոշափելիս ցավոտ չեն և չեն թարախակալվում։ Մաշկի և լորձաթաղանթների վրա երբեմն նկատվում են կետավոր արյունազեղումներ։ Լյարդը և փայծաղը մեծանում են։ Արյան մեջ ավելանում է լեյկոցիտների թիվը (10000—20000), հիմնականում գերակշռում են մոնոցիտները և լիմֆոցիտները, ի հայտ են գալիս միակորիզ բջիջներ՝ մոնոնուկլեարներ։ Տենդը տևում է 3—4 շաբաթ։

Բարդությունները՝ թոքաբորբ, դեղնախտ, շճային մենինգիտ, էնդոկարդիտ, փայծաղի պատռվածք, հեմոլիտիկ սակավարյունություն են։ Բուժումը՝ ախտանշանային, ծանր դեպքերում՝ ստերոիդային հորմոններ (պրեդնիզոլոն), անտիբիոտիկներ են։

Կանխարգելումը․ հիվանդների վաղ հայտնաբերում և մեկուսացումանային, ծանր դեպքերում՝ ստերոիդային հորմոններ (պրեդնիզոլոն), անտիբիոտիկներ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png