Ամպիցիլին
![]() | |
![]() | |
Կլինիկական տվյալներ | |
Օգտագործման եղանակներ | By mouth, intravenous, or intramuscular |
Ֆարմակոկինետիկ տվյալներ | |
Կենսամատչելիություն | 62% ±17% (parenteral) < 30–55% (oral) |
Նյութափոխանակություն | 12 to 50% |
Կիսատրոհման պարբերություն | Approx. 1 hour |
Դուրսբերում | 75 to 85% renal |
Նույնացուցիչներ | |
IUPAC անվանում
(2S,5R,6R)-6-([(2R)-2-Amino-2-phenylacetyl]amino)-3,3-dimethyl-7-oxo-4-thia-1-azabicyclo[3.2.0]heptane-2-carboxylic acid
| |
CAS համար | 69-53-4 |
PubChem CID | 6249 |
DrugBank | DB00415 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.645 ![]() |
Ամպիցիլին, հակաբիոտիկ, որն օգտագործվում է որոշ բակտերիալ վարակների կանխարգելման և բուժման համար, ինչպիսիք են՝ շնչառական համակարգի վարակները, միզուղիների վարակները, մենինգիտը, սալմոնելոզը և էնդոկարդիտը[1]։ Այն նաև կարող է կիրառվել նորածինների B խմբի ստրեպտոկոկերով վարակումը կանխարգելելու համար[1]։ Կարող է ընդունվել բերանային, միջմկանային և ներերերակային եղանակներով[1]։ Ինչպես բոլոր հակաբիոտիկները, այն անօգուտ է վիրուսային վարակների դեմ պայքարում։
Տարածված կողմնակի էֆեկտներից են ցանը, սրտխառնոցը և փորլուծությունը[1]։ Չի թույլատրվում օգտագործել պենիցիլինի հանդեպ ալերգիա ունեցողներին[1]։ Լուրջ կողմնակի էֆեկտներից են կլոստրիդիալ կոլիտը (Clostridium difficile) և անաֆիլաքսիան[1]։ Այն դեպքում, երբ պացիենտն ունի երիկամային անբավարարություն, դեղաչափն անհրաժեշտ է նվազեցնել[1]։ Հղիության կամ կրծքով կերակրման ժամանակ կիրառելիս, ընդհանուր առմամբ, անվնաս է[1][2]։
Ամպիցիլինը հայտնաբերվել է 1958 թվականին և կիրառման մեջ է մտել 1961 թվականին[3][4]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղերի ցուցակում է՝ առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվնաս դեղերի[5] ցանկում։ 2014 թվականի տվյալներով՝ դեղի ներերակային կիրառման մեկ սրվակի մեծածախ վաճառքի գինը զարգացող երկրներում 0.13-1.20 ԱՄՆ $ է[6]։ ԱՄՆ-ում այն հասանելի է ջեներիկ (վերարտադրված) ձևով, իսկ բուժման 10 օրվա կուրսի գինն 13 $ է[1]։
Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բակտերիալ մենինգիտ՝ կարող են ավելացվել ամինոգլիկոզիդներ գրամ-բացասական մենինգիտային բակտերիաների դեմ բուժման էֆեկտիվության բարձրացման համար[7]։
- Էնտերոկոկերի շտամներով առաջացած Էնդոկարդիտ (կիրառվում է ոչ անմիջական նշանակումով)։ Հաճախ նշանակվում է ամինոգլիկոզիդների հետ[8]։
- Աղտոտված ջրով կամ սննդով առաջացած ստամոքս-աղիքային վարակներ (օրինակ՝ Սալմոնելլա)[7]։
- Միզասեռական համակարգի վարակներ[7]։
- Ներհիվանդանոցային վարակներ, որոնք կապված են միզային կաթետերների կիրառման հետ և չեն ենթարկվում այլ դեղերի ազդեցությանը[9]։
- Միջին օտիտ (միջին ականջի բորբոքում)
- Վարակի կանխարգելում ռևմատիզմ ունեցողների կամ այն մարդկանց շրջանում, ովքեր ենթարկվել են ատամնաբուժական միջամտության, հեշտոցային հիստերէկտոմիայի կամ կեսարյան հատման[1]։ Կիրառվում է նաև հղիների շրջանում, ովքեր B խմբի ստրեպտոկոկեր են կրում՝ կանխարգելելու համար վաղ նեոնատալ վարակները[1]։
- Սինուսիտ
- Սեպսիս[10]
- Կապույտ հազ՝ երկրորդային վարակների կանխարգելում և բուժում[1]։ Ամպիցիլինը նաև օգտագործվում է գոնորեայի բուժման համար, բայց ներկայումս կան պենիցիլինի նկատմամբ կայուն շատ շտամներ[1]։
Բակտերիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամպիցիլինը կիրառվում է գրամ-դրական և գրամ-բացասական շատ բակտերիաներով հարուցված վարակների բուժման համար։ Այն գրամ-դրական բակտերիաների նկատմամբ ակտիվությամբ առաջին «լայն սպեկտրի» ազդեցության պենիցիլինն է եղել, այդ թվում՝ Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes, Staphylococcus aureus որոշ տեսակներ (բայց ոչ պենիցիլինի կամ մեթիցիլինի նկատմամբ կայուն շտամներ), Trueperella և որոշ Enterococcus։ Դա այն եզակի հակաբիոտիկներից է, որն ազդում է բազմադեղորայքակայուն Enterococcus faecalis և E. faecium վրա[11]։ Գրամ-բացասական բակտերիաներից ազդում է Neisseria meningitidis, Haemophilus influenzae և Enterobacteriaceae որոշ տեսակների վրա (չնայած Enterobacteriaceae և Pseudomonas մեծ մասը կայուն են)[11][12]։ Դրա ակտիվության սպեկտրը ավելանում է սուլբակտամի միաժամանակյա ընդունումով՝ դեղ, որը արգելակում է բետա-լակտամազին՝ մի ֆերմենտի, որը արտադրվում է բակտերիայի կողմից ամպիցիլինի և այլ կիրառվող հակաբիոտիկների ինակտիվացման համար[13][14]։ Այն երբեմն օգտագործվում է այլ հակաբիոտիկների հետ համակցված, որոնք ունեն գործողության տարբեր մեխանիզմներ, դրանք են՝ վանկոմիցինը, լինեզոլիդը, դապտոմիցինը և տիգեցիկլինը[15][16]։
Հասանելի ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամպիցիլինը կարող է կիրառվել ներբերանային եղանակով, միջմկանային և ներերակային ներարկումներով[1]։ Բերանային տարբերակը, որը հասանելի է դեղապատիճի կամ կախույթի ձևով, նախատեսված չէ ծանր վարակների սկզբնական բուժման համար, բայց հազվադեպ հաջորդում է միջմկանային կամ ներերակային ներարկումներին[1]։ Միջմկանային և ներերակային ներարկումների համար ամպիցիլինը պահվում է փոշու ձևով, որը վերականգնման կարիք ունի[17]։
Ներերակային ներարկումները պետք է իրականացվեն դանդաղ, քանի որ արագ կատարման դեպքում կարող են բերել ցնցումնային էպիլեպտիկ նոպայի[1][18]։
Հատուկ պոպուլյացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղիության ժամանակ ամպիցիլինը ամենահաճախ կիրառվող դեղերից է[19], և ԱՄՆ-ի Սննդի և Դեղերի Վարչության (В կատեգորիա) և Ավստրալիայի թերապևտիկ նյութերի վարչության կողմից ճանաչվել է անվնաս (A կատեգորիա)[1][20]։ Այն հղիների շրջանում ընտրության դեղ է Listeria monocytogenes բուժման համար՝ առանձին կամ ամինոգլիկոզիդի հետ համակցված[1]։ Հղիությունը մինչև 50 %-ով մեծացնում է ամպիցիլինի կլիրենսը, այդ իսկ պատճառով թերապևտիկ էֆեկտի հասնելու համար պետք է դեղաչափը կրկնապատկել[19][21]։
Ամպիցիլինը անցնում է ընկերքային պատնեշով և նրա մայրական պլազմայի կոնցենտրացիայի 50-100 %-ը պահպանվում է ամնիոտիկ հեղուկում։ Դա կարող է նորածնի մոտ առաջացնել ամպիցիլինի բարձր կոնցենտրացիա[21]։
Քանի դեռ կերակրող մայրերի կրծքի կաթի մեջ է արտազատվում որոշ քանակությամբ ամպիցիլին, դրա քանակը մնում է մինիմալ[1][19]։
Նորածինների մոտ ամպիցիլինի կիսատրոհման պարբերությունն ավելի երկար է և ավելի քիչ է կապվում պլազմայի սպիտակուցների հետ[22]։ Արտազատումը երիկամներով ցածր է, քանի որ վերջիններիս ֆունկցիան դեռ լիովին ձևավորված չէ[1]։
Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամպիցիլինը հակացուցված է պենիցիլինի հանդեպ գերզգայունություն ունեցողների շրջանում, քանի որ կարող է առաջացնել անաֆիլաքտիկ ռեակցիաներ։ Գերզգայունությունը կարող է բերել մաշկի պապուլյոզ ցանի և եղնջացանի, էքսֆոլիատիվ դերմատիտի, բազմաձև էրիթեմայի, էրիթրոցիտների և լեյկոցիտների քանակի նվազման[7]։
Ամպիցիլինը խորհուրդ չի տրվում ուղեկցող մոնոնուկլեոզի առկայության դեպքում, քանի որ պացիենտների 40 %-ից ավելի մոտ առաջանում է մաշկի ցան[7]։
Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամպիցիլինը, այլ հակաբիոտիկների հետ համեմատած, քիչ տոքսիկ է, իսկ կողմնակի էֆեկտները հիմնականում առաջանում են պենիցիլինի հանդեպ գերզգայունություն ունեցողների և ասթմա կամ ալերգիա ունեցողների շրջանում[7]։ Շատ հազվադեպ այն լուրջ կողմնակի էֆեկտների պատճառ է դառնում՝ Կվինկեի այտուցի, անաֆիլաքիայի և C. difficile-ով վարակման (թույլ փորլուծությունից մինչև լուրջ կեղծ թաղանթային կոլիտ)[7]։ Երբեմն առաջանում է «մազոտ լեզու»։ Լուրջ կողմնակի ազդեցություններից են նաև նոպաները և շիճուկային հիվանդությունը։ Ավելի տարածված կողմնակի ազդեցությունները՝ դեղն ընդունողների 10 %-ի շրջանում փորլուծությունն ու ցանն են։ Առավել հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, փսխումը, քորը, դիսկրազիան։ Աղեստամոքսային ազդեցությունները, որոնք են՝ մազոտ լեզուն, սրտխառնոցը, փսխումը, փորլուծությունը և կոլիտը, ավելի շատ կապված են պենիցիլինի բերանային ընդունման հետ[7]։ Այլ խնդիրները կարող են առաջանալ բուժումից մի քանի շաբաթ անց[1]։
Գերդեղաչափում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամպիցիլինի գերդեղաչափումը կարող է բերել վարքագծի փոփոխությունների, շփոթվածության, գիտակցության կորստի, նյարդամկանային գերզգայունության, էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարման և երիկամային անբավարարության[7]։
Փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամպիցիլինը փոխազդում է պրոբենեցիդի և մետոտրեքսատի հետ` նվազեցնելու համար երիկամներով արտազատումը։ Ամպիցիլինի մեծ դեղաչափերը՝ զուգակցված վարֆարինի և այլ բերանային ճանապարհով օգտագործման հակամակարդիչների հետ, կարող են բարձրացնել արյունահոսության ռիսկը, հնարավոր է՝ ընկճելով թրոմբոցիտների ագրեգացիան[23]։ Ասում են, որ ամպիցիլինը բերանի միջոցով կիրառվող հակաբեղմնավորիչներին դարձնում է քիչ էֆեկտիվ[1], բայց սա վիճելի է[24]։ Դեղի էֆեկտիվությունը կարող է նվազել այլ հակաբիոտիկներով՝ քլորամֆենիկոլով, էրիթրոմիցինիով, ցեֆալոսպորիններով և տետրացիկլիններով[17]։ Օրինակ՝ տետրացիկլինները արգելակում են բակտերիաների սպիտակուցների սինթեզը՝ ընկճելով ամպիցիլինի ազդեցության թիրախը[25]։ Ամինոգլիկոզիդների հետ համատեղ կիրառման դեպքում՝ այն կարող է կապվել և ինակտիվացնել վերջինիս։ Առանձին կիրառման պարագայում կարող են փոխակտիվացնել միմյանց[1][26]։
Հաճախ, ալոպուրինոլի հետ կիրառման դեպքում, ամպիցիլինը կարող է մաշկի ցանի առաջացման պատճառ դառնալ[7]։
Լյարդի խոլերայի և որովայնային տիֆի դեմ պատվաստումները կարող են լինել ոչ արդյունավետ, եթե կիրառվեն ամպիցիլինի հետ։ Ամպիցիլինը նորմայում օգտագործվում է խոլերայի և որովայնային տիֆի բուժման համար՝ նվազեցնելով օրգանիզմի իմուն պատասխանը[27][28][29]։
Ֆարմակոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամպիցիլինը պենիցիլինային բետա-լակտամային խմբի հակաբիոտիկ է և պատկանում է ամինոպենիցիլինների ընտանիքին։ Այն ակտիվությամբ համարժեք է ամոքսիցիլինին[1]։ Ամպիցիլինն ունակ է թափանցելու գրամ-դրական և գրամ-բացասական բակտերիաների մեջ։ Այն պենիցիլին G-ից, կամ բենզիլպենիցիլինից տարբերվում է միայն ամինային խմբի առկայությամբ։ Այդ ամինային խումբը, որն առկա է և՛ ամպիցիլինի, և՛ ամոքսացիլինի մոտ, օգնում է հակաբիոտիկներին անցնել գրամ-բացասական բակտերիաների արտաքին թաղանթի անցքերով, օրինակ՝ E. coli, Proteus mirabilis, Salmonella enterica, and Shigella[13][30]։
Ամպիցիլինն անդարձելիորեն արգելակում է տրանսպեպտիդազ ֆերմենտը, որն անհրաժեշտ է բակտերիային բջջի պատի կառուցման համար[1]։ Այն արգելակում է բակտերիալ բջջի պատի սինթեզի երրորդ և վերջին փուլը բինար կիսումով, որն ի վերջո բերում է բջջի լիզիսի։ Հետևաբար, ամպիցիլինը սովորաբար համարվում է բակտերիոլիտիկ[1][31]։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամպիցիլինը լավ է ներծծվում աղեստամոքսային համակարգից (չնայած՝ սնունդը նվազեցնում է նրա ներծծումը) և 1-2 ժամում հասնում է առավելագույն կոնցենտրացիայի։ Պարէնտերալ (հարաղիքային) ուղիների համար կենսամատչելիությունը 62 % է։ Ի տարբերություն այլ պենիցիլինների, որոնք սովորաբար 60-90 %-ով են կապվում պլազմայի սպիտակուցների հետ՝ ամպիցիլինի միայն 15–20 %-ն է կապվում[1][22]։
Ամպիցիլինը տարածվում է դեպի շատ հյուսվածքներ, չնայած այն կուտակվում է լյարդում և երիկամներում։ Ուղեղի թաղանթների բորբոքման պարագայում այն նաև կարող է հայտնաբերվել ուղեղ-ողնուղեղային հեղուկում (օրինակ՝ մենինգիտի ժամանակ)[22]։ Ամպիցիլինի որոշ մասը փոխանակության է ենթարկվում բետա-լակտամային շղթայի՝ պենիցիլաթթվի հիդրոլիզվելու միջոցով[1], չնայած նրա մեծ մասը արտազատվում է անփոփոխ վիճակում[7]։ Երիկամներում այն հիմնականում ֆիլտրվում է խողովակային սեկրեցիայով, որոշ մասը նաև կծիկային ֆիլտրացիայով, մնացած մասը՝ կղանքով և լեղիով։
Հետացիլինը և պիվամպիցիլինը ամպիցիլինի էսթերներ են, բարձրացնում են կենսամատչելիությունը[32]։
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամպիցիլինը լայն կիրառություն է ունեցել բակտերիալ վարակների բուժման հարցում՝ սկսած 1961 թվականից[33]։ Նախքան Բրիտանական Beecham ընկերության կողմից ամպիցիլինի ներմուծումը՝ պենիցիլինային բուժումն արդյունավետ էր միայն գրամ-դրական օրգանիզմների դեմ, օրինակ՝ ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի[31]։ Ամպիցիլինը (սկզբնական անվանում՝ «Պենբրիտին») ակտիվություն է ցուցաբերում նաև գրամ-բացասական օրգանիզմների նկատմամբ, օրինակ՝ H. influenzae-ի, coliform բատերիաների և Proteus-ի[33]։
Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի տվյալներով՝ ամպիցիլինի ներերակային ներարկման համար նախատեսված հեղուկի սրվակի մեծածախ վաճառքի արժեքը կազմել է 0.13-1.20 $[6]։ ԱՄՆ-ում այն հասանելի է ջեներիկ (վերարտադրված) ձևով․ բուժման 10 օրվա արժեքը մոտ 13 դոլար է[1]։
Անասնաբուժության ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անասնաբուժության մեջ ամպիցիլինն օգտագործվում է կատուների, շների և անասնաֆերմայի կենդանիների բուժման համար[10]․
- Հետանցքի գեղձերի վարակներ
- Մաշկային վարակներ՝ թարախակույտ, ցելյուլիտ և պուստուլյոզ մաշկաբորբ
- Կովերի, ոչխարների և այծերի վարակումը E. coli-ով և Salmonella-ով (բերանային ձև)։ Ամպիցիլինի կիրառումը այդ նպատակով նվազել է, քանի որ բակտերիաների կայունությունն աճել է[32]։
- Խոզերի մաստիտ[34]
- Աէրոբ և անաէրոբ խառը վարակներ, օրինակ՝ առաջացած կատվի կծելուց[32]
- Բազմադեղորայքակայուն Enterococcus faecalis և E. faecium[11]
- Թռչնաբուծության մեջ Salmonella-ով վարակման և E. coli-ով կամ Staphylococcus aureus-ով առաջացող սեպսիսի կանխարգելում[32]
- Շնչառական ուղիների վարակներ, ներառյալ՝ նշիկաբորբը, ցլերի շնչառական համակարգի հիվանդությունը, ցնցումային տենդը, բրոնխա-թոքաբորբը, հորթի և ցլի թոքաբորբը։
- Շների միզատար ուղիների վարակներ։ Ձիերը հիմնականում ամպիցիլինով չեն բուժվում, քանի որ ունեն բետա-լակտամների ցածր կենսամատչելիություն[11]։ Կիսատրոհման պարբերությունը կենդանիների մոտ գրեթե նույնն է, ինչ մարդկանց մոտ (1 ժամից մի քիչ ավելի)։ Կատուների և շների մոտ բերանի խոռոչից ներծծումը 50 %-ից ցածր է, ձիերի մոտ՝ 4 % -ից։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամոքսիցիլին (ամպիցիլինի պարա-հիդրոքսի մետաբոլիտ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 «Ampicillin»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 12, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 1, 2015
- ↑ «Ampicillin use while Breastfeeding»։ March 2015։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 23, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 1, 2015
- ↑ Fischer Janos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 490։ ISBN 9783527607495։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 20, 2016-ին
- ↑ Ravina Enrique (2011)։ The evolution of drug discovery : from traditional medicines to modern drugs (1 ed.)։ Weinheim: Wiley-VCH։ էջ 262։ ISBN 9783527326693։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 9, 2016-ին
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ 6,0 6,1 «Ampicillin»։ International Drug Price Indicator Guide։ Արխիվացված օրիգինալից մարտի 5, 2017-ին։ Վերցված է օգոստոսի 1, 2015
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 US National Library of Medicine։ «AMPICILLIN – ampicillin sodium injection, powder, for solution»։ DailyMed։ Վերցված է օգոստոսի 21, 2017
- ↑ WebMD։ «ampicillin (Rx)»։ Medscape։ Վերցված է օգոստոսի 22, 2017
- ↑ Finberg Robert, Fingeroth Joyce (2012)։ «Chapter 132: Infections in Transplant Recipients»։ in Longo Dan, Fauci Anthony, Kasper Dennis, Hauser Stephen, Jameson J., Loscalzo Joseph։ Harrison's Principles of Internal Medicine: Volume 1 (18th ed.)։ McGraw-Hill Medical։ ISBN 978-0-07-174887-2
- ↑ 10,0 10,1 US National Library of Medicine։ «Ampicilin – ampicillin injection, powder, for suspension»։ DailyMed։ Վերցված է օգոստոսի 21, 2017
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Magdesian K. Gary (2017)։ Equine Pharmacology, an Issue of Veterinary Clinics of North America: Equine Practice, E-Book։ Elsevier Health Sciences։ էջ 59։ ISBN 978-0-323-52438-4
- ↑ Papich Mark G. (2015)։ Saunders Handbook of Veterinary Drugs: Small and Large Animal։ Elsevier Health Sciences։ էջեր 43–47։ ISBN 978-0-323-24485-5
- ↑ 13,0 13,1 Hauser Alan R. (2012)։ Antibiotic Basics for Clinicians: The ABCs of Choosing the Right Antibacterial Agent։ Lippincott Williams & Wilkins։ էջեր 25–28։ ISBN 978-1-4511-1221-4
- ↑ Akova M (January 2008)։ «Sulbactam-containing beta-lactamase inhibitor combinations»։ Clin. Microbiol. Infect.։ 14 Suppl 1: 185–8։ PMID 18154545։ doi:10.1111/j.1469-0691.2007.01847.x
- ↑ Suleyman G, Zervos MJ (2016)։ «Safety and efficacy of commonly used antimicrobial agents in the treatment of enterococcal infections: a review.»։ Expert opinion on drug safety 15 (2): 153–67։ PMID 26629598։ doi:10.1517/14740338.2016.1127349
- ↑ Torok M. Estee, Moran Ed, Cooke Fiona։ Oxford Handbook of Infectious Diseases and Microbiology (անգլերեն)։ Oxford University Press։ էջ 721։ ISBN 9780191503108։ Արխիվացված օրիգինալից մարտի 23, 2017-ին
- ↑ 17,0 17,1 Wanamaker Boyce P., Massey Kathy (2014)։ Applied Pharmacology for Veterinary Technicians - E-Book։ Elsevier Health Sciences։ էջ 244։ ISBN 978-0-323-29170-5
- ↑ WebMD։ «Ampicillin Intravenous: Uses, Side Effects, Interactions, Pictures, Warnings & Dosing»։ WebMD։ Վերցված է փետրվարի 23, 2018
- ↑ 19,0 19,1 19,2 Weiner Carl P., Rope Kate (2013)։ The Complete Guide to Medications During Pregnancy and Breastfeeding: Everything You Need to Know to Make the Best Choices for You and Your Baby։ St. Martin's Press։ էջեր 47–49։ ISBN 978-1-250-03720-6
- ↑ Administration Australian Government Department of Health Therapeutic Goods (հոկտեմբերի 25, 2017)։ «Prescribing medicines in pregnancy database»։ Therapeutic Goods Administration (TGA)։ Australian Government Department of Health։ Վերցված է փետրվարի 23, 2018 Note: scroll down to "Seach by name" and type "ampicillin" into the search bar. Requires JavaScript to be enabled.
- ↑ 21,0 21,1 Rello Jordi, Kollef Martin H., Díaz Emilio, Rodríguez Alejandro (2010)։ Infectious Diseases in Critical Care։ Springer Science & Business Media։ էջ 172։ ISBN 978-3-540-34406-3
- ↑ 22,0 22,1 22,2 Eghianruwa Kingsley (2014)։ Essential Drug Data for Rational Therapy in Veterinary Practice։ AuthorHouse։ էջ 26։ ISBN 978-1-4918-0010-2
- ↑ «Drug interactions between ampicillin and anisindione»։ Drugs.com։ Վերցված է փետրվարի 22, 2018
- ↑ Piscitelli Stephen C., Rodvold Keith A., Pai Manjunath P. (2011)։ Drug Interactions in Infectious Diseases։ Springer Science & Business Media։ էջեր 213–214։ ISBN 978-1-61779-213-7
- ↑ «Drug interactions between ampicillin and bismuth subcitrate potassium / metronidazole / tetracycline»։ Drugs.com։ Վերցված է փետրվարի 22, 2018
- ↑ «Drug interactions between amikacin and ampicillin»։ Drugs.com։ Վերցված է փետրվարի 22, 2018
- ↑ «Drug interactions between ampicillin and cholera vaccine, live»։ Drugs.com։ Վերցված է փետրվարի 22, 2018
- ↑ «Drug interactions between ampicillin and typhoid vaccine, live»։ Drugs.com։ Վերցված է փետրվարի 22, 2018
- ↑ Handa Sajeev (հունիսի 22, 2017)։ «Cholera Medication»։ Medscape։ Վերցված է փետրվարի 23, 2018
- ↑ Delcour Anne H. (May 2009)։ «Outer Membrane Permeability and Antibiotic Resistance»։ Biochimica et Biophysica Acta 1794 (5): 808–816։ ISSN 0006-3002։ PMC 2696358։ PMID 19100346։ doi:10.1016/j.bbapap.2008.11.005
- ↑ 31,0 31,1 Petri (2011)։ «Penicillins, Cephalosporins, and Other Beta-Lactam Antibiotics»։ in Brunton Laurence, Chabner Bruce, Knollman Bjorn։ Goodman and Gilman's the Pharmacological Basis of Therapeutics, Twelfth Edition (12th ed.)։ New York: McGraw Hill Professional։ էջեր 1477–1504։ ISBN 978-0-07-176939-6
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 Giguère S., Prescott John F., Dowling Patricia M. (2013)։ Antimicrobial Therapy in Veterinary Medicine։ John Wiley & Sons։ էջեր 167–170։ ISBN 978-1-118-67507-6
- ↑ 33,0 33,1 Acred P, Brown D. M., Turner D. H., Wilson M. J. (April 1962)։ «Pharmacology and chemotherapy of ampicillin--a new broad-spectrum penicillin»։ Br J Pharmacol Chemother 18 (2): 356–69։ PMC 1482127։ PMID 13859205։ doi:10.1111/j.1476-5381.1962.tb01416.x
- ↑ Erskine Ronald։ «Mastitis in Sows»։ Merck Veterinary Manual։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-04-ին։ Վերցված է օգոստոսի 22, 2017