Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ
Infectious Mononucleosis 3.jpg
Տեսակվարակիչ հիվանդություն, վիրուսային հիվանդություն, Herpesviridae infectious disease?, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառԷբշտեյն-Բարի վիրուս[1] և Human betaherpesvirus 5?
Փոխանցման ձևօդակաթիլային փոխանցում, haemocontact transmission of pathogen? և placental transmission?
Հիվանդության ախտանշաններտենդ, ավշային հանգույցների բորբոքում[2], լյարդի մեծացում, սպլենոմեգալիա[2], նշիկաբորբ, Լեյկոցիտոզ, lymphocytosis?, Պապուլա և enlargement of lymph nodes?[2]
Բուժաքննությունphysical examination?, Արյան ընդհանուր հետազոտություն, արյան բիոքիմիական հետազոտություն, Պոլիմերազային շղթայական ռեակցիա և ELISA?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
ՀՄԴ-9075075
ՀՄԴ-10B27.027.0
Բուժումgargling?, antimicrobial drug?, Կորտիկոստերոիդներ և Հակահիստամինային դեղեր
Commons-logo.svg Infectious mononucleosis Վիքիպահեստում

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը (ԻՄ) սովորաբար Էպշտեին-Բարր վիրուսով (EBV) առաջացած վարակ է[3][4]: Մարդկանց մեծամասնությունը վարակվում է մանկական հասակում, երբ հիվանդությունը դրսևորվում է անախանիշ կամ թույլ ախտանիշներով[3]: Չափահասների մոտ հիվանդությունը հաճախ ուղեկցվում է ջերմությամբ, կոկորդի ցավով, պարանոցային ավշային հանգույցների մեծացմամբ և հոգնածությամբ[3]: Մարդկանց մեծամասնությունը երկուսից չորս շաբաթվա ընթացքում առողջանում է, սակայն հոգնածությունը կարող է ամիսներ տևել[3]: Լյարդը կամ փայծաղ կարող են մեծանալ[4], իսկ մեկ տոկոսից քիչ դեպքերում կարող է առաջանալ փայծաղի պատռվածք[5]:

Սովորաբար Էպշտեին-Բարրի վիրուսը, որը հայտնի է որպես հերպես վիրուս 4 և հերպես վիրուսների ընտանիքից է՝ ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հիմնական պատճառն է[4]: Մի քանի այլ վիրուսներ նույնպես կարող են պատճառ հանդիսանալ[4]: Հիմնականում տարածվում է թքով, բայց հազվադեպ կարող է տարածել սերմնահեղուկով կամ արյան միջոցով[3]: Տարածումը տեղի է ունենում այնպիսի առարկաներից, ինչպիսիք են՝ խմելու բաժակները կամ ատամի խոզանակները[3]: Վարակվածները կարող են տարածել հիվանդությունը հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալուց շաբաթներ առաջ[3]: ԻՄ-ն հիմնականում ախտորոշվում է ախտանիշների հիման վրա և հաստատվում արյան քննությամբ յուրահատուկ հակամարմինների հայտնաբերմամբ[4]: Մեկ այլ բնորոշ նշան է արյան մեջ լիմֆոցիտների քանակի ավելացումը։ Հիվանդների 10%-ի մոտ այն կարող է բացակայել[4][6]: Հետերոֆիլ հակամարմինների թեստը (մոնոնուկլեարների թեստ) խորհուրդ չի տրվում կատարել՝ թույլ զգայունության պատճառով[7]:

ԷԲՎ- ի ոչ մի պատվաստանյութ չկա, բայց վարակը կարելի է կանխարգելել վարակված անձի հետ անձնական իրեր չփոխանակելով[3]: ԻՄ-ն ընդհանուր առմամբ անցնում է առանց սպեցիֆիկ բուժման[3]: Ախտանիշները կարող են մեղմանալ շատ հեղուկներ օգտագործելով, բավական հանգստանալով և ցավազրկող դեղեր ընդունելու միջոցով, ինչպիսիք են պարացետամոլն (ացետամինոֆեն) ու իբուպրուֆենը[3][8]:

ԻՄ-ը սովորաբար ախտահարում է 15-ից 24 տարեկան անձանց[6]: Զարգացած երկրներում մարդիկ ավելի հաճախ վարակվում են վաղ մանկության հասակում, երբ ախտանշանները քիչ են[9]: 16-ից 20 տարեկանների շրջանում 8% դեպքերում հիվնդությունը հանդիսանում է մրսածության հետևանք[6]: ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 100 000 բնակչից 45-ի մոտ հայտնաբերվում է ինֆեկցիոն մոնոնուկլեոզ[10]: Հիվանդությունը հավասարապես տարածված է տարվա բոլոր ժամանակներում[6]: Մոնոնկյուոզը առաջին անգամ նկարագրվել է 1920-ական թվականներին և հայտնի է եղել, որպես «համբույրի հիվանդություն»[11]:

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հիմնական պատճառները[12]
Էքսուդատիվ ֆարինիտ ԻՄ-ի ժամանակ

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի նշաններն ու ախտանիշները տարբեր են տարիքից կախված։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև սեռական հասունացումը, հիվանդությունը սովորաբար առաջացնում է գրիպի նման ախտանիշներ, եթե դրանք ընդհանրապես լինում են։ Ախտանշանները հակված են նմանվելու ընդհանուր վարակների (մեղմ ֆարինգիտի՝ տոնզիլիտով կամ առանց)[13]:

Դեռահասներ և երիտասարդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության և դեռահասության տարիքում հիվանդությունը բնորոշ եռյակով է հանդես գալիս[14]`

Մեկ այլ կարևոր ախտանիշ է հոգնածությունը[3]: Գլխացավերը նույնպես տարածված են։ Երբեմն հանդիպում են նաև որովայնային ցավեր, որոնք կարող են ուղեկցվել սրտխառնոցով կամ փսխումով[14]: Ախտանիշները հաճախ 2-4 շաբաթ անց անհետանում են[3][18]: Սակայն, հոգնածության և ընդհանուր թուլության նշանները կարող են ամիսներ տևել[13]: Հոգնածությունը տևում է մեկ ամսից ավելի ` 28% դեպքերում[19]: Տենդը, ավշային հանգույցների մեծացումն ու մկանացավը նույնպես կարող են պահպանվել 4 շաբաթից ավելի[13][20][21]: Շատ հիվանդներ կարող են 2-3 օրվա ընթացքում վերսկսել իրենց առօրյա գործունեությունը[20]:

Հիվանդության առավել նշանավոր ախտանիշը՝ ֆարինգիտն է, որն հաճախ ուղեկցվում է նշաբորբով ՝ նմանվելով ստրեպտոկոկային ֆարինգիտի[13]: Դեպքերի մոտավորապես 50% -ում կարելի է նկատել քիմքի պետեխիալ ցանավորում[21]: Քմային հատվածի էնանթեման նույնպես հանդիպում է, սակայն համեմատաբար ավելի հազվադեպ[13]:

Մարդկանց փոքրամասնության մոտ կարող է սպոնտան ցան առաջանալ՝ մակուլյար կամ պապուլյար[13]: Ամոքսինինին կամ ամպիցիլինին ընդունած գրեթե բոլոր մարդկանց մոտ ի վերջո զարգացնում է գեներալիզացված, քոր եկող մակուլոպապուլյար ցանավորում, որը սակայն չի նշանակում, որ ապագայում կրկին պենիցիլինից նույն ռեակցիան կառաջանա[13][18]: Ցնցումներ նույնպես կորղ են հազվադեպ հանդիպել[22]:

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպլենոմեգալիան հանդիպում է հիվանդության երկրորդ և երրորդ շաբաթների ընթացքում, սակայն ֆիզիկալ զննմամբ կարող է չնկատվել։ Հազվադեպ դեպքերում կարող է դիտվել փայծաղի պատռվածք։ Հեպատոմեգալիա [23] նույնպես կարող է նկատվել։ Դեղնուկն հանդիպում է հազվադեպ[24][25]։

Ընդհանուր առմամբ ինֆեկցիոն մոնոնուկլեոզը ինքնուրույն լավանում է այն անձանց մոտ, ովքեր համեմատաբար առողջ են։ Եթե ԻՄ֊ի պատճառը ԷԲՎ֊ն է, ապա այն դասակարգվում է, որպես Էպշտեին֊Բարր վիրուս ասոցացված լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդություն։ Երբեմն հիվանդոյթյունն կարող է հարաճել՝ դառնալով քրոնիկական ինֆեկցիա։ Սա էլ իր հերթին կարող է վերածվել ԷԲՎ դրական T բջջային լիմֆոմայի[26]։

Մեծահասակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը սովորաբար ախտահարում է ավելի երիտասարդներին[24]։ Մեծահասակների մոտ հիվանդությունն ավելի հաճախ ընթանում է առանց բնութագրական ախտանշանների[23][24]։ Փոխարենը սովորաբար հիվանդները գանգատվում են երկարատև տենդից, հոգնածությունից, թուլությունից և մարմնի ցավերից[24]։ Նրանց մոտ հեպատոմեգալիայի և դեղնուկի հավանականությունն ավելի բարձր է[23]։ 40 տարեկանից բարձր անձանց մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում[27]։

Ինկուբացիոն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինկուբացիոն շրջանի տևողությունն անհայտ է։ Ըստ գրականության տվյալների այն կազմում է մոտ 33–49 օր[28]։ Պատանիների և երիտասարդների մոտ, ախտանշանները, ըստ երևույթին, հայտնվում են վարակվելուց 4-6 շաբաթ անց[24]։ Սկիզբը հաճախ աստիճանական է, չնայած կարող է լինել նաև սուր[27]։ Հիմնական ախտանիշներին կարող է նախորդել 1-2 շաբաթվա հոգնածությունն ու մարմնի ցավը[24]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպշտեին֊Բարր վիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

90% դեպքերում ԻՄ֊ի պատճառը Էպշտեին֊Բարր վիրուս է, որը Herpesviridae ընտանիքին պատկանող ԴՆԹ վիրուս է։ Այն աշխարհում ամենատարածված վիրուսներից է։ Հակառակ ընդհանուր համոզմունքի ԷԲՎ֊ը խիստ վարակիչ չէ։ Այն կարող է փոխանցվել միայն վարակված անձի թքի հետ անմիջական շփման միջոցով, օրինակ համբուրվելուց կամ ատամի խոզանակ կիսելուց։.[29] Բնակչության մոտ 95% -ը մինչև 40 տարեկանը շփվում է վիրուսի հետ, բայց դեռահասների միայն 15-20%-ը և մեծահասակների մոտ 40%-ն է միայն իրականում վարակվում[30]։

Ցիտոմեգալովիրուս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի դեպքերի փոքրամասնությունը պայմանավորված է ցիտոմեգալովիրուսով (CMV)՝ հերպես վիրուսների ընտանիքի մեկ այլ տեսակով։ Այս վիրուսը հայտնաբերվում է մարմնի հեղուկներում, ինչպիսիք են ՝ թուքը, մեզը, արյունը և արցունքը։ Մարդը վարակվում է այս վիրուսով ՝ վարակվածի մարմնի հեղուկների հետ անմիջական շփուման արդյունքում։ Ցիտոմեգալովիրուսը առավել հաճախ փոխանցվում է համբուրվելու միջոցով և սեռական ճանապարհով։ Այն կարող է նաև փոխանցվել վարակված մորից երեխային։ Այս վիրուսը հաճախ «լուռ» է, քանի որ նշաններն ու ախտանիշները այնքան էլ զգալի չեն[31]։ Այնուամենայնիվ, այն կարող է կյանքին սպառնացող հիվանդություն առաջացնել նորածինների, ՄԻԱՎ վարակակիրների, փոխպատվաստում ստացողների և թույլ իմունային համակարգ ունեցողների մոտ։ Թույլ իմունային համակարգ ունեցող անձանց մոտ ցիտոմեգալովիրուսը կարող է առաջացնել ավելի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են թոքաբորբը և ցանցաթաղանթի բորբոքումը, կերակրափողի, լյարդի, հաստ աղիքի բորբոքումն ու էնցեֆալիտը։ Բնակչության մոտավորապես 90%-ը հասուն տարիքում վարակվում է ցիտոմեգալովիրուսով, բայց մեծամասնությունը տեղյակ չի լինում վարակի մասին[32]։ Ցիտոմեգալովիրուսով վարակվելուց հետո վիրուսը մնում է օրգանիզմում ողջ կյանքի ընթացքում։

Փոխանցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպշտեին-Բարր վիրուսը տարածվում է թքի միջոցով։ Ինկուբացիոն շրջանը կազմում է չորսից յոթ շաբաթ[33]։ Վարակիչ մնալու ժամանակն անհայտ է, բայց վարակը մեկ ուրիշին փոխանցելու շանսերը առավելագույնն են վարակվելուց հետո առաջին վեց շաբաթների ընթացքում։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ մարդը կարող է վարակիչ լինել նույնիսկ շատ ամիսներ, հնարավոր է՝ մինչև մեկուկես տարի[34]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսը սկզբից ռեպլիկացվում է ըմպանի էպիթելային բջիջներում (նպաստելով ֆարինգիտի առաջացման), ապա B-լիմֆոցիտներում։ Իմունային պատասխանը ձևավորվում է ցիտոտոքսիկ (CD8-դրական) T բջիջներով՝ վարակված B լիմֆոցիտների դեմ, ինչի արդյունքում առաջանում են մեծացած, ատիպիկ լիմֆոցիտներ (Դաունիի բջիջներ)[35]։

Սուր ինֆեկցիայի ժամանակ հայտնաբերվում են հետերոֆիլ հակամարմիններ[23]։

Ցիտոմեգալովիրուսով, ադենովիրուսով և Toxoplasma gondii-ով (տոքսոպլազմոզ) հարուցված ինֆեկցիաները նմանվում են ինֆեկցիոն մոնոնուկլեոզին, բայց հետերոֆիլ հակամարմինների թեստի բացասական արդյունքը տարբերակում է դրանք մոնոնուկլեոզից[36][37]։

Մոնոնուկլեոզը երբեմն ուղեկցվում է երկրորդային ցուրտ ագլուտինին հիվանդությամբ՝ աուտոիմունային հիվանդություն, որի դեպքում շրջանառվող աննորմալ հակամարմինները, որոնք ուղղված են էրիթրոցիտների դեմ, առաջացնում են աուտոիմուն հեմոլիտիկ անեմիա[38][39]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Infectious mononucleosis, peripheral smear, high power showing reactive lymphocytes
Սպլենոմեգալիա ԻՄ-ի ժամաակ , որն հանգեցրել է ենթապատիճային հեմատոմայի առաջացման
Սպլենոմեգալիա ԻՄ-ի ժամաակ , որն հանգեցրել է ենթապատիճային հեմատոմայի առաջացման

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտորոշումը ներառում է՝

  • Տարիքը՝ 10-30տարեկան[23]
  • Անամնեզ՝ շփումը ինֆեկցիոն մոնոնուկլեոզով հիվանդի հետ, ինչպես նաև ինֆեկցիոն մոնոնուկլեոզին բնորոշ նշանների ի հայտ գալու վաղեմությունը, օրինակ ՝ տենդ և ֆարինգիտ։
  • Ֆիզիկալ հետազոտություն, նորառյալ՝ պարանոցային մեծացած ավշային հանգույցների և փայծաղի շոշափում[40]։
  • Հետերոֆիլ հակամարմինների ստուգում[41] (սկրինինգային թեստ է, թերությունն այն է, որ զգայունությունը 70-92% է առաջին երկու շաբաթների ընթացքում, մինչև կլինիկական նշանների ի հայտ գալը)[23][42]։
  • Սերոլոգիական թեստերն ավելի երկար ժամանակ են պահանջում, բայց պատասխանն ավելի հավաստի է։

Ֆիզիկալ հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպլենոմեգալիայի, հետին պարանոցային, անութային և աճուկային ավշային հանգույցների մեծացումը հնարավորություն է տալիս կասկածել ինֆեկցիոն մոնոնուկլեոզ։ Մյուս կողմից, մեծացած ավշային հանգույցների և հոգնածության բացակայությունն օգնում են բացառել ինֆեկցիոն մոնոնուկլեոզը։ Ֆիզիկալ հետազոտության ժամանակ կարող է հայտնաբերվել նաև քիմքի պետեխիաներ[23]։

Հետերոֆիլ հակամարմինների ստուգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետերոֆիլ հակամարմինների թեստը գործում է խոզի, ոչխարի և ձիու էրիթրոցիտների ագլյուտինացիայի հաշվին։ Թեստը սպեցիֆիկ է, բայց ոչ միանշանակ զգայուն (կեղծ բացասական պատասխանի հավանականությունը կազմում է 25%՝ առաջին, 5-10%՝ երկրորդ և 5%՝ երրորդ շաբաթվա ընթացքում)[23]։ Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ ախտորոշված հիվանդների մոտ 90%-ի մոտ հետերոֆիլ հակամարմինները հայտնվում են 3-րդ շաբաթից և անհետանում մեկ տարվա ընթացքում։ Թեստում ներգրավված հակամարմինները չեն փոխազդում Էպշտեին-Բարրի վիրուսի կամ նրա որևէ հակածնի հետ[43]։

Սերոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերոլոգիական թեստերով որոշվում են Էպշտեին-Բարր վիրուսի դեմ սինթեզված հակամարմինները։ Դրական իմունոգլոբուլին G-ն (IgG) արտացոլում է նախկին ինֆեկցիա, մինչդեռ իմունոգլոբուլին M-ը (IgM)՝ առկա ինֆեկցիա։ ԷԲՎ-ի թիրախ հակամարմինները կարելի է դասակարգել նաև ըստ վիրուսի կապման տողի՝

  • Վիրուսի կապսիդային անտիգեն (VCA):
  • Հակա-VCA IgM-ը հայտնվում է վաղ և սովորաբար անհետանում 4-ից 6 շաբաթվա ընթացքում[44]։
  • Հակա-VCA IgG-ն հայտնվում է սուր շրջանում, առավելագույնի է հասնում ախտանիշների հայտնվելուց 2-4 շաբաթ հետո, որից հետո քանակը նվազում է և պահպանվում ողջ կյանքում[44]։
  • Վաղ անտիգեն (EA)
  • Հակա-EA IgG-ն հայտնվում է հիվանդության սուր շրջանում և անհետանում 3-6 ամիս հետո։ Ասոցացվում է սուր ինֆեկցիոն շրջանի հետ։ Այնուամենայնիվ, հիվանդների 20%-ը կարող են ունենալ հակամարմիններ մեկ տարի շարունակ, առանց ինֆեկցիայի այլ նշանների[44]։
  • Էպշտեին-Բարրի կորիզային անտիգեն (EBNA)
  • Էպշտեին-Բարրի կորիզային անտիգենը դանդաղորեն հայտնվում է ախտանշաների ի հայտ գալուց 2-4 ամիս հետո և պահպանվում ողջ կյանքում[44]։

Այս թեստերի բացասական պատասխանն ավելի ճշգրիտ է մոնոնուկլեոզի բացառման հարցում, քան հետերոֆիլ հակամարմինների թեստը։ Դրական լինելու դեպքում ունեն նույն զգայունությունն ինչ հետերոֆիլ հակամարմինների թեստը։ Հետևաբար, այս թեստերը օգտակար են ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտորոշման համար ` բնորոշ ախտանիշներով և հետերոֆիլ հակամարմինների բացասական թեստի արդյունքներով հիվանդների մոտ։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էպշտեին-Բարրի կորիզային անտիգենի որոշում։ Հիվանդության առաջիկա շաբաթների ընթացքում չհայտնաբերվելու հետևանքով, ավելի օգտակար է կիրառել ինֆեկցիոն մոնոնուկլեոզի վերջնական էտապում կամ նախորդ վարակի հետևանքով առաջացած ախտանիշներից տարբերելու համար։
  • Լյարդի տրանսամինազների մակարդակի բարձրացումն ախտորոշիչ է մարդկանց 50%-ի շրջանում[23]։
  • Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ախտորոշման մեկ այլ մեթոդ է արյան քննությամբ 50% լիմֆոցիտների հայտնաբերումը, առնվազն 10% ատիպիկ լիմֆոցիտներով (մեծ, անկանոն կորիզավոր)[43], այն դեպքում, երբ անձն ունի ջերմություն, ֆարինգիտ և մեծացած ավշային հանգույցներ։ Ատիպիկ լիմֆոցիտները հայտնաբերվելիս նման էին մոնոցիտների, այստեղից էլ առաջացել է «մոնոնուկլեոզ» տերմինը։
  • Կարող է հայտնաբերվել նաև գրանուլոմայի ֆիբրինային օղակ։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի կլինիկական պատկեր ունեցող հիվանդնորի 10%-ը չունի սուր Էպշտեին-Բարր վիրուսային վարակ[45]։ Սուր ինֆեկցիոն մոնոնուկլեոզի տարբերակիչ ախտորոշումը պետք է անցկացնել սուր ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիայի և տոքսոպլազմոզի հետ։ Այս հիվանդությունների նմանության պատճառով ոչ միշտ է հնարավոր տարբերակել Էպշտեին-Բարր վիրուսային մոնոնուկլեոզը տոքսոպլազմոզից։ Այնուամենայնիվ հղի կանանց շրջանում մոնոնուկլեոզի տարբերակումը տոքսոպլազմոզից շատ կարևոր է, քանի որ վերջինս թողնում է վատ ազդոցություն պտղի վրա[փա՞ստ]:

Սուր ՁԻԱՀ ինֆեկցիան նույնպես կարող է նմանվել մոնոնուկլեոզի, և սրա տարբերակումը հղի կանանց շրջանում կարևոր է նույն պատճառով[23]։

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը երբեմն սխալմամբ ախտորոշվում է, որպես ստրեպտոկոկային ֆարինգիտ (այնպիսի ախտանիշների պատճառով, ինչպիսիք են՝ տենդը, ֆարինգիտը, ադենոիդը ) և հիվանդներին սխալմամբ նշանակում են ամպիցիլինով կամ ամոքսիցիլինով հակաբիոտիկ բուժում[փա՞ստ]:

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը պետք է տարբերակել նաև լեյկեմիայից, տոնզիլիտից, դիֆթերիայից, հարբուխից և մրսածությունից[43]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզը, ընդհանուր առմամբ, ինքնասահմանափակվող է, ուստի օգտագործվում է միայն ախտանշանային կամ օժանդակ բուժում[46]։ Վարակման սուր փուլից հետո հանգստի պահանջը և առօրյա գործողություններին վերադառնալն անհատական է՝ կախված մարդու էներգիայի մակարդակից[23]։ Այնուամենայնիվ, փայծաղի պատռման ռիսկը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել սպորտից և այլ ծանր ֆիզիկական գործունեությունից, առավել ևս ներորովայնային ճնշումը բարձրացնող կամ Վալսալվայի վարժություններից,ինչպիսին են՝ ձիավարությունը կամ քաշային մարզումը, առնվազն հիվանդության առաջին 3– 4 շաբաթների ընթացքում[23][47]։

Դեղորայքային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարացետամոլը (ացետամինոֆեն) և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, ինչպիսին է իբուպրոֆենը, կարող են օգտագործվել տենդի ժամանակ և ցավը նվազեցնելու նպատակով։ Պրեդնիզոնի (կորտիկոստերոիդ) օգտագործվումը կոկորդացավի կամ մեծացած նշիկների պարագայում, շարունակում է վիճահարույց մնալ արդյունավետության և կողմնակի ազդեցությունների մասին ապացույցների բացակայության պատճառով[48][49]։ Ներերակային կորտիկոստերոիդների, սովորաբար հիդրոկորտիզոնի կամ դեքսամետազոնի առօրյա օգտագործումը խորհուրդ չի տրվում, բայց դրանք կարող են օգտագործվել շնչուղիների խցանման, թրոմբոցիտների շատ ցածր քանակի կամ հեմոլիտիկ անեմիայի վտանգի պարագայում[50][51]։

Քիչ ապացույցներ կան հակավիրուսային միջոցների (ացիկլովիր, վալացիկլովիր) օգտակարության մասին, չնայած դրանք կարող են նվազեցնել վիրուսի տարածումը[52][53]:Հակավիրուսային դեղամիջոցները խորհութդ չի տրվում օգտագործել հասարակ ինֆեկցիոն մոնոնուկլեոզի դեպքում։ Հակավիրուսային դեղերն օգտակար են Էպշտեին-Բարր վիրուսի առաջացրած բարդությունների դեպքում, ինչպիսիք են՝ մենինգիտը, ծայրամասային նևրիտը կամ հեմատոլոգիական բարդությունները[54]։

Չնայած հակաբիոտիկները հակավիրուսային ազդեցություն չունեն, դրանք կարող են նշանակվել կոկորդի մանրէային երկրորդային ինեկցիայի դեպքում։ Այնուամենայնիվ, ամպիցիլինը և ամոքսիցիլինը խորհուրդ չի տրվում կիրառել սուր Էպշտեին-Բարր վիրուսային վարակի ժամանակ, տարածուն ցանավորման առաջացման վտանգի պատճառով։

Դիտարկում

Սպլենոմեգալիան ինֆեկցիոն մոնոնուկլեոզի հաճախ հանդիպող դրսևորումն է, այդ պատճառով կատարվող որովայնի ուլտրաձայնային հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել փայծաղի մեծացումը[55]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուրջ բարդություններ հազվադեպ են հանդիպում՝ 5%-ից քիչ դեպքերում[56][57]։

  • Կենտրոնակն համակարգի ախտահարումներ՝ մեննգիտ, էնցեֆալիտ, հեմիպլեգիա, Գիեն-Բարեի համախտանիշ, միելիտ[58]։
  • Արյունաբանական բարդություններից կարող են դրսևորվել՝ հեմոլիտիկ անեմիա, ցիտոպենիա, արյունահոսություն (թրոմբոցիտոպենիայի հետևանքով)[38]։
  • Չափավոր դեղնուկ
  • Հեպատիտ
  • Վերին շնչուղիների խցանում նշիկների գերաճի հետևանքով։
  • Փայծաղի պատռվածք
  • Միոկարդիտ և պերիկարդիտ
  • Պոստուրալ օրթոստատիկ տախիկարդիայի համախտանիշ
  • Քրոնիկ հոգնածության համախտանիշ
  • Քաղցկեղ՝ Էպշտեին-Բարր վիրուսով ասոցացված (Բուրկիտի լիմֆոմա, Հոջկինի լիմֆոմա, այլ լիմֆոմաներ, քթըմպանային և ստամոքսային կարցինոմա)[59]։

Նախնական վարակի սուր ախտանիշները վերանալուց հետո նրանք հաճախ չեն վերադառնում։ Բայց վարակվելուց հետո անձը իր կյանքի մնացած ժամանակահատվածում վիրուսակիր է համարվում։ Վիրուսը, որպես կանոն, ապրում է B լիմֆոցիտներում։ Մոնոնուկլեոզով վարակումը կարող է առաջանալ մի քանի անգամ ՝ անկախ այն բանից, թե արդյոք մարդն արդեն վիրուսակիր է։ Պարբերաբար վիրուսը կարող է ակտիվանալ, որի ընթացքում մարդը կրկին վարակիչ է, բայց սովորաբար առանց հիվանդության որևէ ախտանիշի[36]։ Սովորաբար լատենտ B լիմֆոցիտային ինֆեկցիայի պարագայում հիվանդությունը կարող է չդրսևորվել։ Այնուամենայնիվ, համապատասխան շրջակա միջավայրի սթրեսորների ազդեցությամբ վիրուսը կարող է նորից ակտիվանալ և առաջացնել որոշ ֆիզիկական ախտանիշներ, այս փուլում վիրուսը կարող է տարածվել[36][60][61]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև XIX դարի վերջ ինֆեկցիոն մոնոնուկլեոզի և նրա ախտանիշների մասին ոչինչ չի հաղորդվել[62]։ 1885-ին անվանի ռուս մանկաբույժ Նիլ Ֆիլատովը հաղորդել է մի ինֆեկցիոն պրոցեսի մասին, որը նա անվանել է «իդիոպաթիկ դենիտ», որում ցուցադրել է ինֆեկցիոն մոնոնուկլեոզին բնորոշ ախտանիշներ։ 1889-ին գերմանացի բալնեոլոգ և մանկաբույժ Էմիլ Փֆայֆերը Ֆիլտովից անկախ հաղորդել է նմանատիպ կլինիկական դեպքերի մասին (ավելի թեթև), որի համար նա առաջարկել է Drüsenfieber տերմինը՝ «գեղձի տենդ»[63][64][65]։

Մոնոնուկլեոզ տերմինը մի քանի բացատրություն ունի[66]։ Այն կարող է բնորոշել մոնոնցիտոզ ( մոնոցիտների քանակի ավելացում)[66], բայց այժամ տերմինն օգտագործվում է ավելի նեղ իմաստով՝ բնորոշելով ինֆեկցիոն մոնոնուկլեոզի ժամանակ առաջացող մոնոցիտոզը։

«Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ» տերմինը 1920-ին առաջարկել են Թոմաս Պեկ Սպրունտը և Ֆրենկ Ալեքսանդր Էվանսները՝ Ջոն Հոփկինսի անվան հիվանդանոցի տեղեկագրում լույս տեսած հիվանդության դասական կլինիկական նկարագրության մեջ, որտեղ ասվում էր՝ «Մոնոնուկլեարային լեյկոցիտոզը՝ ի պատասխան սուր վարակի (ինֆեկցիոն մոնոնուկլեոզ)»[63][67] : Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի լաբորատոր փորձարկումները մշակվել են 1931 թ.-ին ՝ Յեյլի հանրային դպրոցի պրոֆեսոր Ջոն Ռոդման Պոլի և Ուոլս Ուիլարդ Բանելի կողմից՝ հիմնվելով այդ հիվանդությամբ տառապող անձանց արյան շիճուկում հետերոֆիլ հակամարմինների հայտնաբերման վրա[68]։ Պոլ-Բանել թեստը հետագայում վերանվանվեց հետերոֆիլ հակամարմինների հայտնաբերման թեստ։

Էպշտեյն-Բարր վիրուսն առաջին անգամ առանձնացվել է Բուրկիտի լիմֆոմայի բջիջներից Միքայել Անթոնի Էպշտյնի և Իվոն Բարրի կողմից 1964թ-ին Բրիստոլի համալսարանում։ Ինֆեկցիոն մոնոնուկլեոզի կապը վիրուսի հետ հայտնաբերվեց 1967թ-ին Ուարների և Գերթրուդ Հենլի կողմից Ֆիլադելֆիայի մանկական հոսպիտալում, երբ վիրուսի հետ աշխատող լաբարանտը հիվանդացավ մոնոնուկլեոզով, ապա նրա արյան նմուշի համեմատությունները վարակվելուց առաջ և հետո ցույց տվեցին վիրուսի հակամարմիններ[69][70]։

Յեյլի հանրային դպրոցի Հանրային Առողջապահության համաճարակաբան Ալֆրեդ Է. Էվանսը փորցերով ցույց տվեց, որ մոնոնուկլեոզը փոխանցվում է համբույրի միջոցով, որի արդյունքում հիվանդությունը ժողովրդի մեջ տարածվեց «համբույրի հիվանդություն» անվամբ[71]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.cdc.gov/epstein-barr/about-ebv.html
  2. 2,0 2,1 2,2 Disease Ontology — 2016.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «About Epstein-Barr Virus (EBV)»։ CDC։ հունվարի 7, 2014։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 8, 2016-ին։ Վերցված է Aug 10, 2016 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «About Infectious Mononucleosis»։ CDC։ հունվարի 7, 2014։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 8, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2016 
  5. Handin Robert I., Lux Samuel E., Stossel Thomas P. (2003)։ Blood: Principles and Practice of Hematology (անգլերեն)։ Lippincott Williams & Wilkins։ էջ 641։ ISBN 9780781719933։ Արխիվացված օրիգինալից 2017-09-11-ին 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Ebell MH, Call M, Shinholser J, Gardner J (ապրիլի 12, 2016)։ «Does This Patient Have Infectious Mononucleosis?: The Rational Clinical Examination Systematic Review.»։ JAMA 315 (14): 1502–9։ PMID 27115266։ doi:10.1001/jama.2016.2111 
  7. «Epstein-Barr Virus and Infectious Mononucleosis Laboratory Testing»։ CDC։ հունվարի 7, 2014։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 7, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2016 
  8. Ebell MH (ապրիլի 12, 2016)։ «JAMA PATIENT PAGE. Infectious Mononucleosis.»։ JAMA 315 (14): 1532։ PMC 1872143։ PMID 27115282։ doi:10.1001/jama.2016.2474 
  9. Marx John, Walls Ron, Hockberger Robert (2013)։ Rosen's Emergency Medicine - Concepts and Clinical Practice (անգլերեն) (8 ed.)։ Elsevier Health Sciences։ էջ 1731։ ISBN 978-1455749874։ Արխիվացված օրիգինալից 2017-09-11-ին 
  10. Tyring Stephen, Moore Angela Yen, Lupi Omar (2016)։ Mucocutaneous Manifestations of Viral Diseases: An Illustrated Guide to Diagnosis and Management (անգլերեն) (2 ed.)։ CRC Press։ էջ 123։ ISBN 9781420073133։ Արխիվացված օրիգինալից 2017-09-11-ին 
  11. Smart Paul (1998)։ Everything You Need to Know about Mononucleosis (անգլերեն)։ The Rosen Publishing Group։ էջ 11։ ISBN 9780823925506 
  12. Stöppler Melissa Conrad (սեպտեմբերի 7, 2011)։ Shiel William C. Jr., ed.։ «Infectious Mononucleosis (Mono)»։ MedicineNet։ medicinenet.com։ Արխիվացված օրիգինալից հունիսի 18, 2013-ին։ Վերցված է հունիսի 18, 2013 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 Cohen Jeffrey I. (2008)։ «Epstein-Barr Infections, Including Infectious Mononucleosis»։ Harrison's principles of internal medicine (17th ed.)։ New York: McGraw-Hill Medical Publishing Division։ էջեր 380–91։ ISBN 978-0-07-146633-2 
  14. 14,0 14,1 Cohen Jeffrey I. (2005)։ «Clinical Aspects of Epstein-Barr Infection»։ in Robertson, Erle S.։ Epstein-Barr Virus։ Horizon Scientific Press։ էջեր 35–42։ ISBN 978-1-904455-03-5։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 24, 2014-ին։ Վերցված է հունիսի 18, 2013 
  15. Cohen Jonathan, Powderly William G., Opal Steven M. (2016)։ Infectious Diseases (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 79։ ISBN 9780702063381։ Արխիվացված օրիգինալից 2017-09-11-ին 
  16. Bennett John E., Dolin Raphael, Blaser Martin J. (2014)։ Principles and Practice of Infectious Diseases (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 1760։ ISBN 9781455748013։ Արխիվացված օրիգինալից 2017-09-11-ին 
  17. Weiss LM, O'Malley D (2013)։ «Benign lymphadenopathies»։ Modern Pathology 26 (Supplement 1): S88–S96։ PMID 23281438։ doi:10.1038/modpathol.2012.176 
  18. 18,0 18,1 Johannsen EC, Kaye, KM (2009)։ «Epstein-Barr virus (infectious mononucleosis, Epstein-Barr virus-associated malignant disease, and other diseases)»։ in Mandell, GL, Bennett, JE, Dolin, R։ Mandell, Douglas, and Bennett's principles and practice of infectious disease (7th ed.)։ Philadelphia: Churchill Livingstone։ ISBN 978-0443068393 
  19. Robertson Erle S. (2005)։ Epstein-Barr Virus (անգլերեն)։ Horizon Scientific Press։ էջ 36։ ISBN 9781904455035։ Արխիվացված օրիգինալից 2017-09-11-ին 
  20. 20,0 20,1 Luzuriaga K, Sullivan, JL (մայիսի 27, 2010)։ «Infectious mononucleosis»։ The New England Journal of Medicine 362 (21): 1993–2000։ PMID 20505178։ doi:10.1056/NEJMcp1001116 
  21. 21,0 21,1 Ebell MH (November 2004)։ «Epstein-Barr virus infectious mononucleosis»։ American Family Physician 70 (7): 1279–87։ PMID 15508538 
  22. Shorvon Simon D., Andermann Frederick, Guerrini Renzo (2011)։ The Causes of Epilepsy: Common and Uncommon Causes in Adults and Children (անգլերեն)։ Cambridge University Press։ էջ 470։ ISBN 9781139495783։ Արխիվացված օրիգինալից 2018-01-04-ին 
  23. 23,00 23,01 23,02 23,03 23,04 23,05 23,06 23,07 23,08 23,09 23,10 23,11 Ebell MH (November 2004)։ «Epstein-Barr virus infectious mononucleosis»։ American Family Physician 70 (7): 1279–87։ PMID 15508538 
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 24,5 Cohen Jeffrey I. (2008)։ «Epstein-Barr Infections, Including Infectious Mononucleosis»։ Harrison's principles of internal medicine (17th ed.)։ New York: McGraw-Hill Medical Publishing Division։ էջեր 380–91։ ISBN 978-0-07-146633-2 
  25. Evans Alfred S. (հունվարի 1, 1948)։ «Liver involvement in infectious mononucleosis»։ Journal of Clinical Investigation 27 (1): 106–110։ PMC 439479։ PMID 16695521։ doi:10.1172/JCI101913 
  26. «Epstein-Barr virus (EBV)-associated lymphoid proliferations, a 2018 update»։ Human Pathology 79: 18–41։ September 2018։ PMID 29885408։ doi:10.1016/j.humpath.2018.05.020 
  27. 27,0 27,1 «Progress and problems in understanding and managing primary Epstein-Barr virus infections»։ Clin. Microbiol. Rev. 24 (1): 193–209։ January 2011։ PMC 3021204։ PMID 21233512։ doi:10.1128/CMR.00044-10 
  28. Richardson M, Elliman, D, Maguire, H, Simpson, J, Nicoll, A (April 2001)։ «Evidence base of incubation periods, periods of infectiousness and exclusion policies for the control of communicable diseases in schools and preschools»։ The Pediatric Infectious Disease Journal 20 (4): 380–91։ PMID 11332662։ doi:10.1097/00006454-200104000-00004 
  29. Mononucleosis and Epstein-Barr: What's the connection? Archived 2013-06-06 at the Wayback Machine.. MayoClinic.com (2011-11-22). Retrieved on 2013-08-03.
  30. Schonbeck, John and Frey, Rebecca. The Gale Encyclopedia of Medicine. Vol. 2. 4th ed. Detroit: Gale, 2011. Online.
  31. Larsen, Laura. Sexually Transmitted Diseases Sourcebook. Health Reference Series Detroit: Omnigraphics, Inc., 2009. Online.
  32. Carson-DeWitt and Teresa G. The Gale Encyclopedia of Medicine. Vol. 2. 3rd ed. Detroit: Gale, 2006.
  33. Cozad J (March 1996)։ «Infectious mononucleosis»։ The Nurse Practitioner 21 (3): 14–6, 23, 27–8։ PMID 8710247։ doi:10.1097/00006205-199603000-00002 
  34. Elana Pearl Ben-Joseph։ «How Long Is Mono Contagious?»։ Kidshealth.org։ Արխիվացված օրիգինալից 2016-11-19-ին։ Վերցված է 2016-11-19  Date reviewed: January 2013
  35. 705(անգլ.) EMedicine կայքում
  36. 36,0 36,1 36,2 «About Epstein-Barr Virus (EBV)»։ CDC։ հունվարի 7, 2014։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 8, 2016-ին։ Վերցված է Aug 10, 2016 
  37. «The Lymphatic System»։ Lymphangiomatosis & Gorham's disease Alliance։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-28-ին։ Վերցված է 2010-02-08 
  38. 38,0 38,1 Ghosh, Amit K., Habermann, Thomas (2007)։ Mayo Clinic Internal Medicine Concise Textbook։ Informa Healthcare։ ISBN 978-1-4200-6749-1 
  39. Rosenfield RE, Schmidt PJ, Calvo RC, McGinniss MH (1965)։ «Anti-i, a frequent cold agglutinin in infectious mononucleosis»։ Vox Sanguinis 10 (5): 631–634։ PMID 5864820։ doi:10.1111/j.1423-0410.1965.tb01418.x 
  40. Hoagland RJ (June 1975)։ «Infectious mononucleosis»։ Primary Care 2 (2): 295–307։ PMID 1046252 
  41. «Mononucleosis»։ Mayo Clinic։ 2017-08-03։ Արխիվացված օրիգինալից 2016-11-19-ին։ Վերցված է 2017-08-06 
  42. Elgh F, Linderholm M (1996)։ «Evaluation of six commercially available kits using purified heterophile antigen for the rapid diagnosis of infectious mononucleosis compared with Epstein-Barr virus-specific serology»։ Clinical and Diagnostic Virology 7 (1): 17–21։ PMID 9077426։ doi:10.1016/S0928-0197(96)00245-0 
  43. 43,0 43,1 43,2 Longmore Murray, Ian Wilkinson, Tom Turmezei, Chee Kay Cheung (2007)։ Oxford Handbook of Clinical Medicine, 7th edition։ Oxford University Press։ էջ 389։ ISBN 978-0-19-856837-7 
  44. 44,0 44,1 44,2 44,3 «Epstein-Barr Virus and Infectious Mononucleosis Laboratory Testing»։ CDC։ հունվարի 7, 2014։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 7, 2016-ին։ Վերցված է օգոստոսի 10, 2016 
  45. Bravender T (August 2010)։ «Epstein-Barr virus, cytomegalovirus, and infectious mononucleosis»։ Adolescent Medicine: State of the Art Reviews 21 (2): 251–64, ix։ PMID 21047028 
  46. Mark H. Beers ... (2006)։ The Merck manual of diagnosis and therapy (18th ed.)։ Whitehouse Station (NJ): Merck Research Laboratories։ ISBN 978-0-911910-18-6 
  47. Putukian M, O'Connor, FG, Stricker, P, McGrew, C, Hosey, RG, Gordon, SM, Kinderknecht, J, Kriss, V, Landry, G (July 2008)։ «Mononucleosis and athletic participation: an evidence-based subject review»։ Clinical Journal of Sport Medicine 18 (4): 309–15։ PMID 18614881։ doi:10.1097/JSM.0b013e31817e34f8։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 23, 2013-ին։ Վերցված է հունիսի 18, 2013 
  48. National Center for Emergency Medicine Informatics - Mononucleosis «Mononucleosis (Glandular Fever)»։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-15-ին։ Վերցված է 2009-09-11 
  49. Rezk Emtithal, Nofal Yazan H., Hamzeh Ammar, Aboujaib Muhammed F., AlKheder Mohammad A., Al Hammad Muhammad F. (2015-11-08)։ «Steroids for symptom control in infectious mononucleosis»։ The Cochrane Database of Systematic Reviews (11): CD004402։ ISSN 1469-493X։ PMID 26558642։ doi:10.1002/14651858.CD004402.pub3 
  50. «Infectious Mononucleosis»։ WebMD։ հունվարի 24, 2006։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 6, 2006-ին։ Վերցված է 2006-07-10 
  51. Antibiotic Expert Group. Therapeutic guidelines: Antibiotic. 13th ed. North Melbourne: Therapeutic Guidelines; 2006.
  52. Torre D, Tambini R, Tambini (1999)։ «Acyclovir for treatment of infectious mononucleosis: a meta-analysis»։ Scand. J. Infect. Dis. 31 (6): 543–47։ PMID 10680982։ doi:10.1080/00365549950164409 
  53. De Paor M, O'Brien K, Fahey T, Smith SM (դեկտեմբերի 8, 2016)։ «Antiviral agents for infectious mononucleosis (glandular fever).»։ The Cochrane Database of Systematic Reviews 12: CD011487։ PMID 27933614։ doi:10.1002/14651858.CD011487.pub2 
  54. «Antiviral treatment for severe EBV infections in apparently immunocompetent patients»։ J. Clin. Virol. 49 (3): 151–57։ 2010։ PMID 20739216։ doi:10.1016/j.jcv.2010.07.008 
  55. «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (American Medical Society for Sports Medicine), 24 April 2014, արխիվացված օրիգինալից 29 July 2014-ին, https://web.archive.org/web/20140729224526/http://www.choosingwisely.org/doctor-patient-lists/american-medical-society-for-sports-medicine/, վերցված է 29 July 2014 , which cites
  56. Jensen, Hal B (June 2000)։ «Acute complications of Epstein-Barr virus infectious mononucleosis»։ Current Opinion in Pediatrics 12 (3): 263–268։ ISSN 1040-8703։ PMID 10836164։ doi:10.1097/00008480-200006000-00016 
  57. Aghenta A, Osowo A, Thomas J (May 2008)։ «Symptomatic atrial fibrillation with infectious mononucleosis»։ Canadian Family Physician 54 (5): 695–696։ PMC 2377232։ PMID 18474702 
  58. «An updated meta-analysis of risk of multiple sclerosis following infectious mononucleosis»։ PLoS ONE 5 (9): e12496։ September 2010։ Bibcode:2010PLoSO...512496H։ PMC 2931696։ PMID 20824132։ doi:10.1371/journal.pone.0012496 
  59. Pattle SB, Farrell PJ (November 2006)։ «The role of Epstein-Barr virus in cancer.»։ Expert Opinion on Biological Therapy 6 (11): 1193–205։ PMID 17049016։ doi:10.1517/14712598.6.11.1193 
  60. «Compartmentalization and Transmission of Multiple Epstein-Barr Virus Strains in Asymptomatic Carriers»։ Journal of Virology 77 (3): 1840–1847։ February 2003։ PMC 140987։ PMID 12525618։ doi:10.1128/JVI.77.3.1840-1847.2003 
  61. «On the dynamics of acute EBV infection and the pathogenesis of infectious mononucleosis»։ Blood 111 (3): 1420–1427։ փետրվարի 1, 2008։ PMC 2214734։ PMID 17991806։ doi:10.1182/blood-2007-06-093278 
  62. Altschuler EL (սեպտեմբերի 1, 1999)։ «Antiquity of Epstein-Barr virus, Sjögren's syndrome, and Hodgkin's disease--historical concordance and discordance»։ Journal of the National Cancer Institute 91 (17): 1512–3։ PMID 10469761։ doi:10.1093/jnci/91.17.1512A։ Վերցված է հունիսի 17, 2013 
  63. 63,0 63,1 Evans AS (March 1974)։ «The history of infectious mononucleosis»։ The American Journal of the Medical Sciences 267 (3): 189–95։ PMID 4363554։ doi:10.1097/00000441-197403000-00006։ Վերցված է հունիսի 17, 2013 
  64. Н. Филатов: Лекции об острых инфекционных болезнях у детей [N. Filatov: Lektsii ob ostrikh infeksionnîkh boleznyakh u dietei]. 2 volumes. Moscow, A. Lang, 1887.
  65. E. Pfeiffer: Drüsenfieber. Jahrbuch für Kinderheilkunde und physische Erziehung, Wien, 1889, 29: 257–264.
  66. 66,0 66,1 Elsevier, Dorland's Illustrated Medical Dictionary, Elsevier, արխիվացված օրիգինալից 2014-01-11-ին, https://web.archive.org/web/20140111192614/http://dorlands.com/, վերցված է 2020-01-27. Headword "mononucleosis". 
  67. Sprunt TPV, Evans FA. Mononuclear leukocytosis in reaction to acute infection (infectious mononucleosis). Bulletin of the Johns Hopkins Hospital. Baltimore, 1920;31:410-417.
  68. «Historical Timeline | Yale School of Public Health»։ publichealth.yale.edu։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-19-ին։ Վերցված է 2019-01-04 
  69. Miller George (դեկտեմբերի 21, 2006)։ «Book Review: Epstein–Barr Virus»։ New England Journal of Medicine 355 (25): 2708–2709։ doi:10.1056/NEJMbkrev39523 
  70. «Relation of Burkitt's tumor-associated herpes-ytpe virus to infectious mononucleosis»։ Proc. Natl. Acad. Sci. U.S.A. 59 (1): 94–101։ January 1968։ Bibcode:1968PNAS...59...94H։ PMC 286007։ PMID 5242134։ doi:10.1073/pnas.59.1.94 
  71. Fountain Henry (1996-01-25)։ «Alfred S. Evans, 78, Expert On Origins of Mononucleosis»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-01-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]