Ստրեպտոկոկային ֆարինգիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրեպտոկոկային ֆարինգիտ
ինֆեկցիոն հիվանդություն
Տեսակվարակիչ հիվանդություն
ՊատճառA խմբի ստրեպտոկոկ
Հիվանդության ախտանշաններտենդ, կոկորդի ցավ, մեծացած ավշային հանգույց
Բուժաքննությունthroat swab? և Արագ թեստ A խմբի ստրեպտոկոկոկուսի համար
Բժշկական մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն և վարակաբանություն
ՀՄԴ-9034.0
ՀՄԴ-10J02.0
Ախտորոշումկոկորդի քսուքի ցանքս, ստրեպ թեստ
Տարբերակիչ ախտորոշումԷպիգլոտիտ,ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, վիրուսային ֆարինգիտ, Լյուդվիգի անգինա, հարնշիկային և հետըմպանային թարախակույտ
Բուժումպարացետոլը (ացետամինոֆեն), ՈՍՀԲ, հակաբիոտիկներ
Կանխարգելումձեռքերի լվացում
Հաճախություն5-40%
 Streptococcal pharyngitis Վիքիպահեստում

Ստրեպտոկոկային ֆարինգիտ, կոկորդի հետին պատի ինֆեկցիոն ախտահարում, որն ընդգրկում է նաև նշագեղձերը։ Պատճառը A խմբի ստրեպտոկոկերն են[1]։ Հաճախ հանդիպող ախտանիշներն են՝ տենդը, կոկորդի ցավը, կարմրած նշագեղձերը և մեծացած պարանոցային ավշային հանգույցները[1]։ Հնարավոր է նաև գլխացավ, սրտխառնոց և փսխում[1]։ Քութեշը հայտնի է հղկաթղթի նման ցանով, որը հանդիպում է ստրեպտոկոկային ախտահարման ժամանակ[2]։ Ախտանիշներն առաջանում են վարակվելուց մոտ երեք օր հետո և անցնում են 7-10 օրից[2][3]։

Ստրեպտոկոկային ֆարինգիտը տարածվում է հիվանդից օդակաթիլային ճանապարհով[1]։ Այն կարող է տարածվել ուղղակի և անուղղակի ճանապարհով՝ դիպչելով վարակված իրերին և հետո դիպչելով բերանին, քթին կամ աչքերին[1]։ Մարդկանց մի մասը կարող է լինել կրող և չունենալ ախտանիշներ[1]։ Այն տարածվում է նաև A խմբի ստրեպտոկոկերով վարակված մաշկով[1]։ Ախտորոշման ոսկե ստանդարտ է հանդիսանում կոկորդի քսուքի ցանքսը, կատարվում է նաև արագ անտիգենի հայտնաբերման թեստը[4]։

Կանխարգելումը ներառում է ձեռքերի հաճախակի լվացումը և անհատական սպասքի օգտագործումը[1]։ Ոչ մի պատվաստանյութ չկա հիվանդության դեմ[1]։ Բուժումը հակամանրէային դեղերով ցուցված է միայն հաստատված ախտորոշման դեպքում[4]։ Բուժումը սկսելուց հետո հիվանդները պետք է առնվազն 48 ժամ զերծ մնան ուրիշների հետ շփվելուց[1]։ Ցավի դեպքում կիրառում են պարացետոլ (ացետամինոֆեն) և ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղեր (ՈՍՀԲԴ)՝ Իբուպրոֆեն[5]։

Ստրեպտոկոկային ինֆեկցիան հաճախ է հանդիպում երեխաների մոտ[2]։ Հանդիպման հաճախականությունը նրանց մոտ կազմում է 15–40%[6][7] և 5–15% մեծահասակների մոտ[8]։ Հիվանդությունը դրսևորվում է ձմռանը և վաղ գարնանը[7]։ Բարդություններն են ռևմատիկ տենդը և հարնշիկային թարախակույտը[1][2]։

Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպիկ ախտանիշներն են՝ կոկորդի ցավը, բարձր աստիճանի տենդը մինչև 38 °C (100 °F), նշիկային էքսուդատները (թարախ նշիկների վրա) և մեծացած պարանոցային ավշային հանգույցները[7]։

Այլ ախտանիշներ են ՝ գլխացավ, սրտխառնոց և փսխում, որովայնային ցավ[9], մկանային ցավ[10], քութեշանման ցան կամ քմային պետեխիաներ՝ ոչ հաճախ հանդիպող, բայց շատ բնութագրական[7]։

Ախտանիշները առաջանում են վարակվելուց մոտ երեք օր հետո և անցնում են 7-10 օրից[3][7]։

Ստրեպտոկոկային ֆարինգիտին ոչ տիպիկ են կարմիր աչքերը, ձայնի խռպոտությունը, քթից արտադրությունը կամ բերանի խոռոչի խոցերը։ Ոչ բնութագրական է նաև տենդի բացակայությունը[8]։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրեպտոկոկային ֆարինգիտի պատճառը հանդիսանում է A խմբի β-հեմոլիտիկ ստրեպտոկոկը (անգլ․՝ GAS or S. pyogenes)[11]: Պատճառների մեջ ներառված են նաև ոչ A խմբի β-հեմոլիտիկ ստրեպտոկոկը և ֆուզոբակտերիումը[7][10]։ Տարածվում է հիվանդից սերտ կոնտակտի միջոցով։ Բազմամարդ տարածություններում, ինչպիսիք են դպրոցները, բանակը վարակվելու ռիսկը ավելի բարձր է[10][12]։ Չոր փոշու մեջ բակտերիան վարակիչ չէ, իսկ խոնավ վայրերում, օրինակ՝ խոզանակի վրա, բակտերիան կարող է մնալ մինչև 15 օր[10]։ Վարակված սնունդը կարող է հիվանդության բռնկումների պատճառ դառնալ, բայց շատ հազվադեպ[10]։ Երեխաների 12%-ը ովքեր չունեն ախտանշաններ, հանդիսանում են A խմբի ստրեպտոկոկի կրողներ[6] և բուժումից հետո մոտավորապես 15%-ը շարունակում են հանդիսանալ իսկական կրողներ[13]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևափոխված Ցենտորի աղյուսակ
Միավոր Ստրեպի հավանականություն բուժում
<1 <10% ո՛չ բուժում, ո՛չ ցանքս
2 11–17% հակաբիոտիկներ
3 28–35%
4 or 5 52% էմպիրիկ հակաբիոտիկներ

Ախտորոշումը գնահատելու բազմաթիվ համակարգեր կան, բայց համընդհանուր օգտագործման համար ոչ բոլորն են ինֆորմատիվ[14]։ Հիմնական գնահատման համակարգը Ցենտորի չափորոշիչներն են, որոնք ներառում են 5 չափորոշիչներ[7]։

Ամեն չափորոշիչի տրվում է մեկ միավոր[7]՝

  • հազի բացակայություն
  • այտուցված և լարված պարանոցային ավշային հանգույցներ
  • ջերմաստիճանի բարձրացում >38.0 °C (100.4 °F)
  • նշագեղձերի այտուց և էքսուդատ
  • մինչև 15 տարեկան

Մեկ միավորի դեպքում չի պահանջվում ո՛չ բուժում, ո՛չ ցանքս եթե չկան բարձր ռիսկի գործոններ, օրինակ՝ ընտանիքում հիվանդության առկայությունը[7]։

Ինֆեկցիոն հիվանդությունների Ամերիկյան կազմակերպությունը խորհուրդ է տալիս կատարել էմպիրիկ բուժում, իսկ ցանքսից հետո նշանակել ընտրողական հակամանրէային դեղամիջոց[8]։

Լաբորատոր թեստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե ստանդատ է հանդիսանում կոկորդի քսուքի ցանքսը[15], որի զգայունությունը կազմում է 90–95%[7]: Արագ ստրեպ թեստը (նաև կոչվում է արագ անտիգենի հայտնաբերման թեստ) նույնպես կարող է կիրառվել։ Չնայած արագ ստրեպ թեստը արագ է, բայց այն ունի ցածր զգայունություն(70%) և վիճակագրորեն հավասար սպեցիֆիկություն(98%) ինչ և կոկորդի քսուքի ցանքսը[7]։ Այն տարածություններում, որտեղ ռևմատիկ տենդը այդքան տարածված չէ, բացասական արագ ստրեպ թեստը բավական է հիվանդությունը ժխտելու համար[16]։

Դրական կոկորդի քսուքի ցանքսը կամ արագ ստրեպ թեստը ախտանիշների առկայության հետ միասին հաստատում են ախտորոշումը[17]։ Մեծահասակների մոտ բացասական թեստը բավական է հիվանդությունը բացառելու համար։ Այնուամենայնիվ երեխաների մոտ խորհուրդ է տրվում կատարել կոկորդի քսուքի ցանքս[8]։ Անախտանիշ մարդկանց մոտ այս հետազոտությունները չեն հանդիսանում պարտադիր, քանի որ պոպուլյացիայի մի մասը հանդիսանում է ստրեպտոկոկային մանրէի կրող իրենց կոկորդում առանց հետևանքների[17]։

Տարբերակիչ ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժվար է կատարել կլինիկական ախտորոշում, քանի որ ստրեպտոկոկային ֆարինգիտի ախտանիշները համընկնում են այլ վիճակների հետ[7]։ Հազը, քթից արտադրությունը, դիարեան և կարմիր, գրգռված աչքերը տենդի և կոկորդի ցավի հետ միասին ավելի բնութագրական են վիրուսային ինֆեկցիայի համար[7]։ Զգալի մեծացած ավշային հանգույցները կոկորդի ցավի, տենդի և նշագեղձերի մեծացման հետ ավելի տիպիկ են ինֆեկցիոն մոնոնուկլեոզին[18]։ Պետք է տարբերակել նաև Էպիգլոտիտից, Կավասակիի հիվանդությունից, սուր հետվիրուսային ինֆեկցիայից, Լյուդվիգի անգինայից, Լյումիերի համախտանիշից, հարնշիկային և հետըմպանային թարախակույտից։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոնզիլեկտոմիան՝ նշագեղձերի հեռացումը, հանդիսանում է կարևոր կանխարգելիչ միջոց հաճախակի կրկնվող կոկորդի ինֆեկցիաների ժամանակ (երեք տարի և ավել)[19]։ Սակայն այս միջոցի օգուտները այնքան էլ շատ չեն, բացի այդ հիվանդության դրվագները ժամանակի ընթացքում աստիճանաբար մեղմանում են այլ կանկարգելիչ միջոցառումների շնորհիվ[20][21][22]։ A խմբի ստրեպտակոկի քրոնիկական կրող հանդիսացող հիվանդների մոտ ֆարինգիտի կրկնվող դեպքերը կարող են կապված լինել հետադարձ վիրուսային ինֆեկցիաների հետ[8]։ Այն հիվանդները, ովքեր չունեն ախտանիշներ կամ համարվում են մանրէի կրող բուժումը ցուցված չէ՝ տարածման և բարդությունների ցածր ռիսկի շնորհիվ[8]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չբուժված ստրեպտոկոկային ֆարինգիտը սովորաբար անցնում է մի քանի օրից[7]։ Հակամանրէային դեղերով բուժումը նվազեցնում է սուր հիվանդության տևողությունը մոտ 16 ժամով[7]։ Այս դեղերի օգտագործման հիմնական պատճառը բարդություններից խուսափելն է՝ ռևմատիկ տենդ և հետըմպանային թարախակույտեր[7]։ Հակաբիոտիկները կանխում են սուր ռևմատիկ տենդի առաջացումը, եթե օգտագործվում են հիվանդության սկզբից 9 օրվա ընթացքում[11]։

Ցավազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդի ցավի ժամանակ օգնում է պարացետոլը (ացետամինոֆեն) և ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ)[23]։ Մածուցիկ լիդոկայինը ևս կարող է լինել օգտակար[24]։ Չնայած ստերոիդները օգնում են ցավի ժամանակ[11][25], բայց պարտատդիր չեն[8]։ Ասպիրինը կարող է օգտագործվել մեծահասակների մոտ, բայց ոչ երեխաների՝ Ռեյի համախտանիշի պատճառով[11]։

Հակամանրէային դեղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ընտրության դեղամիջոց է հանդիսանում պենիցիլին V-ը իր անվտանգության, մատչելիության և արդյունավետության շնորհիվ[7]։ Եվրոպայում նախընտրում են ամոքսացիլին[26]։ Հնդկաստանում ռևմատիկ տենդի առաջացման բարձր ռիսկի պատճառով առաջին ընտրության դեղամիջոց համարվում է ներմկանային բենզատին պենիցիլին G[11]:

Համապատասխան հակաբիոտիկները նվազեցնում են 3-5 օր տևող ախտանիշները մինչև մեկ օր, ինչպես նաև նվազեցնում են վարակելիությունը[17]։ Այս դեղերի նշանակման առաջնային նպատակը հանդիսանում է բարդությունների առաջացման հավանականության նվազեցումը[27]։ Հակաբիոտիկների նշանակման դրական արդյունքը պետք է գերազանցի նրա կողմնակի ազդեցություններին[10] և պետք է խուսափել առողջ մարդկանց հակամիկրոբային բուժում նշանակելուց[27][28]։

Էրիթրոմիցինը և այլ մակրոլիդները, կլինդամիցինը ցուցված են պենիցիլինից ծանր ալերգիաների դեպքում[7][8]։ Առաջի սերնդի ցեֆալոսպորինները կարող են կիրառվել ոչ ծանր ալերգիաների դեպքում[7][29][30]։ Ստրեպտոկոկային ինֆեկցիաները կարող են բերել նաև սուր գլոմերուլոնեֆրիտի, որի առաջացման հավանականությունը չի նվազում հակաբիոտիկներ կիրառելուց[11]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրեպ ֆարինգիտի ախտանիշները սովորաբար անցնում են 3-5 օր հետո անկախ բուժումից[17]։ Հակաբիոտիկներով բուժումը նվազեցնում է բարդությունների առաջացման և վարակելիության ռիսկը։ Երեխաները կարող են հաճախել դպրոց հակաբիոտիկային բուժումը սկսելուց 24 ժամ հետո[7]։ Մեծահասակների մոտ բարդությունների ռիսկը ցածր է[8]։ Զարգացած երկրներում սուր ռևմատիկ տենդը երեխաների մոտ հազվադեպ է հանդիպում։ Այնուամենայնիվ այս հիվանդությունը ձեռքբերովի սրտի հիվանդությունների առաջատար պատճառներից է Հնդկաստանում, Հարավային Աֆրիայում և Ավստրալիայի որոշ մասերում[8]։

Բարդություններն են Կաղապար:Colbegin

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ֆարինգիտը ամենատարածված հիվանդություններից է՝ 11 միլիոն մարդ տարեկան հիվանդանում է ստրեպտոկոկային ֆարինգիտով[7]։ Հանդիպման հաճախականությունը երեխաների մոտ կազմում է 15–40%[6][7] և 5–15% մեծահասակների մոտ։ Հիվանդությունը դրսևորվում է ձմռանը և վաղ գարնանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Is It Strep Throat?». CDC. 2015 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Török, edited by David A. Warrell, Timothy M. Cox, John D. Firth ; with guest ed. Estée (2012). Oxford textbook of medicine infection. Oxford: Oxford University Press. էջեր 280–281. ISBN 9780191631733. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 Jr, [edited by] Allan H. Goroll, Albert G. Mulley (2009). Primary care medicine : office evaluation and management of the adult patient (6th ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 1408. ISBN 9780781775137. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 Harris, AM; Hicks, LA; Qaseem, A (2016 թ․ հունվարի 19). «Appropriate Antibiotic Use for Acute Respiratory Tract Infection in Adults: Advice for High-Value Care From the American College of Physicians and the Centers for Disease Control and Prevention». Annals of Internal Medicine. 164: 425. doi:10.7326/M15-1840. PMID 26785402.
  5. Weber, R (2014 թ․ մարտ). «Pharyngitis». Primary care. 41 (1): 91–8. doi:10.1016/j.pop.2013.10.010. PMID 24439883.
  6. 6,0 6,1 6,2 Shaikh N, Leonard E, Martin JM (2010 թ․ սեպտեմբեր). «Prevalence of streptococcal pharyngitis and streptococcal carriage in children: a meta-analysis». Pediatrics. 126 (3): e557–64. doi:10.1542/peds.2009-2648. PMID 20696723.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 Choby BA (2009 թ․ մարտ). «Diagnosis and treatment of streptococcal pharyngitis». Am Fam Physician. 79 (5): 383–90. PMID 19275067. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 Shulman, ST; Bisno, AL; Clegg, HW; Gerber, MA; Kaplan, EL; Lee, G; Martin, JM; Van Beneden, C (2012 թ․ սեպտեմբերի 9). «Clinical Practice Guideline for the Diagnosis and Management of Group A Streptococcal Pharyngitis: 2012 Update by the Infectious Diseases Society of America». Clinical Infectious Diseases. 55 (10): e86–102. doi:10.1093/cid/cis629. PMID 22965026.
  9. 9,0 9,1 Brook I, Dohar JE (2006 թ․ դեկտեմբեր). «Management of group A beta-hemolytic streptococcal pharyngotonsillitis in children». J Fam Pract. 55 (12): S1–11, quiz S12. PMID 17137534.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Hayes CS, Williamson H (2001 թ․ ապրիլ). «Management of Group A beta-hemolytic streptococcal pharyngitis». Am Fam Physician. 63 (8): 1557–64. PMID 11327431. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Baltimore RS (2010 թ․ փետրվար). «Re-evaluation of antibiotic treatment of streptococcal pharyngitis». Curr. Opin. Pediatr. 22 (1): 77–82. doi:10.1097/MOP.0b013e32833502e7. PMID 19996970.
  12. Lindbaek M, Høiby EA, Lermark G, Steinsholt IM, Hjortdahl P (2004). «Predictors for spread of clinical group A streptococcal tonsillitis within the household». Scand J Prim Health Care. 22 (4): 239–43. doi:10.1080/02813430410006729. PMID 15765640.
  13. Rakel, edited by Robert E. Rakel, David P. (2011). Textbook of family medicine (8th ed.). Philadelphia, PA.: Elsevier Saunders. էջ 331. ISBN 9781437711608. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  14. Cohen, JF; Cohen, R; Levy, C; Thollot, F; Benani, M; Bidet, P; Chalumeau, M (2015 թ․ հունվարի 6). «Selective testing strategies for diagnosing group A streptococcal infection in children with pharyngitis: a systematic review and prospective multicentre external validation study». Canadian Medical Association Journal. 187 (1): 23–32. doi:10.1503/cmaj.140772. PMC 4284164. PMID 25487666.
  15. Smith, Ellen Reid; Kahan, Scott; Miller, Redonda G. (2008). In A Page Signs & Symptoms. In a Page Series. Hagerstown, Maryland: Lippincott Williams & Wilkins. էջ 312. ISBN 0-7817-7043-2.
  16. Lean, WL; Arnup, S; Danchin, M; Steer, AC (2014 թ․ հոկտեմբեր). «Rapid diagnostic tests for group A streptococcal pharyngitis: a meta-analysis». Pediatrics. 134 (4): 771–81. doi:10.1542/peds.2014-1094. PMID 25201792.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Bisno AL, Gerber MA, Gwaltney JM, Kaplan EL, Schwartz RH (2002 թ․ հուլիս). «Practice guidelines for the diagnosis and management of group A streptococcal pharyngitis. Infectious Diseases Society of America» (PDF). Clin. Infect. Dis. 35 (2): 113–25. doi:10.1086/340949. PMID 12087516.
  18. Ebell MH (2004). «Epstein-Barr virus infectious mononucleosis». Am Fam Physician. 70 (7): 1279–87. PMID 15508538. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին.
  19. Johnson BC, Alvi A (2003 թ․ մարտ). «Cost-effective workup for tonsillitis. Testing, treatment, and potential complications». Postgrad Med. 113 (3): 115–8, 121. doi:10.3810/pgm.2003.03.1391. PMID 12647478.
  20. van Staaij BK, van den Akker EH, van der Heijden GJ, Schilder AG, Hoes AW (2005 թ․ հունվար). «Adenotonsillectomy for upper respiratory infections: evidence based?». Archives of Disease in Childhood. 90 (1): 19–25. doi:10.1136/adc.2003.047530. PMC 1720065. PMID 15613505.
  21. Burton, MJ; Glasziou, PP; Chong, LY; Venekamp, RP (2014 թ․ նոյեմբերի 19). «Tonsillectomy or adenotonsillectomy versus non-surgical treatment for chronic/recurrent acute tonsillitis». The Cochrane Database of Systematic Reviews (11): CD001802. doi:10.1002/14651858.CD001802.pub3. PMID 25407135.
  22. Morad, Anna; Sathe, Nila A.; Francis, David O.; McPheeters, Melissa L.; Chinnadurai, Sivakumar (2017 թ․ հունվարի 17). «Tonsillectomy Versus Watchful Waiting for Recurrent Throat Infection: A Systematic Review». Pediatrics (անգլերեն). 139 (2): e20163490. doi:10.1542/peds.2016-3490. ISSN 0031-4005. PMC 5260157. PMID 28096515. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  23. Thomas M, Del Mar C, Glasziou P (2000 թ․ հոկտեմբեր). «How effective are treatments other than antibiotics for acute sore throat?». Br J Gen Pract. 50 (459): 817–20. PMC 1313826. PMID 11127175.
  24. «Generic Name: Lidocaine Viscous (Xylocaine Viscous) side effects, medical uses, and drug interactions». MedicineNet.com. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 7-ին.
  25. Wing, A; Villa-Roel, C; Yeh, B; Eskin, B; Buckingham, J; Rowe, BH (2010 թ․ մայիս). «Effectiveness of corticosteroid treatment in acute pharyngitis: a systematic review of the literature». Academic Emergency Medicine. 17 (5): 476–83. doi:10.1111/j.1553-2712.2010.00723.x. PMID 20536799.
  26. Bonsignori F, Chiappini E, De Martino M (2010). «The infections of the upper respiratory tract in children». Int J Immunopathol Pharmacol. 23 (1 Suppl): 16–9. PMID 20152073.
  27. 27,0 27,1 Snow V, Mottur-Pilson C, Cooper RJ, Hoffman JR (2001 թ․ մարտ). «Principles of appropriate antibiotic use for acute pharyngitis in adults» (PDF). Ann Intern Med. 134 (6): 506–8. doi:10.7326/0003-4819-134-6-200103200-00018. PMID 11255529. Արխիվացված (PDF) օրիգինալից 2004 թ․ փետրվարի 4-ին.Կաղապար:Update inline
  28. Hildreth, AF; Takhar, S; Clark, MA; Hatten, B (2015 թ․ սեպտեմբեր). «Evidence-Based Evaluation And Management Of Patients With Pharyngitis In The Emergency Department». Emergency medicine practice. 17 (9): 1–16, quiz 16–7. PMID 26276908. {{cite journal}}: Invalid |url-access=y (օգնություն)
  29. Pichichero, M; Casey, J (2006 թ․ հունիս). «Comparison of European and U.S. results for cephalosporin versus penicillin treatment of group A streptococcal tonsillopharyngitis». European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases. 25 (6): 354–64. doi:10.1007/s10096-006-0154-7. PMID 16767482.
  30. van Driel, ML; De Sutter, AI; Habraken, H; Thorning, S; Christiaens, T (2016 թ․ սեպտեմբերի 11). «Different antibiotic treatments for group A streptococcal pharyngitis». The Cochrane Database of Systematic Reviews. 9: CD004406. doi:10.1002/14651858.CD004406.pub4. PMID 27614728.
  31. 31,0 31,1 «UpToDate Inc». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 8-ին.
  32. Stevens DL, Tanner MH, Winship J, և այլք: (1989 թ․ հուլիս). «Severe group A streptococcal infections associated with a toxic shock-like syndrome and scarlet fever toxin A». N. Engl. J. Med. 321 (1): 1–7. doi:10.1056/NEJM198907063210101. PMID 2659990.
  33. 33,0 33,1 Hahn RG, Knox LM, Forman TA (2005 թ․ մայիս). «Evaluation of poststreptococcal illness». Am Fam Physician. 71 (10): 1949–54. PMID 15926411.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]