Կավասակիի հիվանդություն
Կավասակիի հիվանդություն | |
---|---|
![]() Երեխան ցույց է տալիս Կավասակի հիվանդության ժամանակ դիտվող լեզուն, վառ կարմիր, այտուցված շուրթերը | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | մորենման լեզու, ավշային հանգույցների բորբոքում, տենդ, լուծ և բորբոքում[1] |
Բժշկական մասնագիտություն | Իմունոլոգիա և մանկաբույժ |
Հայտնաբերող | Tomisaku Kawasaki? |
![]() |
Կավասակիի հիվանդություն, հայտնի է նաև որպես մաշկի, լորձաթաղանթների, ավշագեղձերի հիվանդություն, արյունատար անոթների բորբոքային հիվանդություն[2]։ Հիմնական ախտանիշներն են՝ տենդ, որը տևում է ավելի քան 5 օր և չի պատասխանում սովորական դեղորայքին, պարանոցային մեծացած ավշային հանգույցներ, ցան սեռական օրգանների հատվածում, կարմրած աչքեր, շրթունքներ, ափեր և ոտնաթաթեր[2]։ Այլ ախտանիշներն են՝ ցավոտ կոկորդ և լուծ[2]։ Ախտանիշների սկզբից 3 շաբաթ հետո հնարավոր է ոտնաթաթերի և ափերի մաշկի թեփոտում[2]։ Այնուհետև տեղի է ունենում վերականգնումը[2]։ Որոշ երեխաների օրգանիզմում 1-2 տարի անց[2] կարող է առաջանալ բարդացում՝ սրտի պսակաձև զարկերակների անևրիզմա։
Պատճառն անհայտ է[2]։ Կարող է լինել ինֆեկցիոն տրիգերի հանդեպ գենետիկորեն նախատրամադրված[2] աուտոիմուն պատասխանը։ Հիվանդությունը վարակիչ չէ[2]։ Ախտորոշումը հիմնվում է կլինիկական նշանների և ախտանիշների վրա[2]։ Այլ ախտորոշիչ թեստեր, ինչպես սրտի ՈՒՁՀ-ն և արյան հետազոտությունները կարող են լինել օգտակար[2]։ Այլ հիվանդություններ, որոնք կարող են դրսևորվել համանման ձևով, քութեշն է և յուվենիլ (մանկական) ռևմատոիդ արթրիտը[2]։
Հիմնական բուժումն իրականացվում է ասպիրինի և իմունոգլոբուլինի[2] մեծ դոզաներով։ Սովորաբար, բուժման ընթացքում, տենդը վերանում է 24 ժամվա ընթացքում և տեղի է ունենում ամբողջական ապաքինում[2]։ Եթե ախտահարվում են պսակաձև զարկերակները, հնարավոր է պահանջվի վիրահատական միջամտություն[2]։ Բուժման բացակայության դեպքում, պսակաձև զարկերակների ախտահարում տեղի է ունենում 25% դեպքում, 1% մահվան ելքով[3][4]։ Բուժման դեպքում մահվան ռիսկը 0,17% է կազմում[4]։
Հիվանդությունը հազվադեպ է հանդիպում[2]։ Հանդիպման հաճախականությունը 8-67 է 100,000 երեխաների հաշվով, բացառությամբ Ճապոնիայի, որտեղ 124։100,000 է[5]։ 5 տարեկանից բարձր երեխաների խմբում հազվադեպ է հանդիպում[2]։ Տղաներն ավելի հաճախ են հիվանդանում, քան աղջիկները[2]։ Հիվանդությունն առաջին անգամ նկարագրվել է 1967-ին, Ճապոնիայում, Թոմիսակու Կավասակիի կողմից[5][6]
Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կավասակիի հիվանդությունը սովորաբար սկսվում է բարձր և մշտական ջերմությունով, որը շատ զգայուն չէ պարացետամոլով (ացետամինոֆեն) կամ իբուպրոֆենով բուժմանը[7][8]։ Հիվանդության սուր փուլի ժամանակ տենդը սովորաբար լինում է 39-40 °C, կրում է հետադարձ բնույթ և ուղեկցվում է ծայրահեղ անհանգստությամբ[7][9]։ Վերջինը հանդիպում է Կավասակի հիվանդության ատիպիկ ընթացքի ժամանակ[10][11], չնայած ոչ բոլոր դեպքերում[12]։ Հիվանդության դեբյուտ է համարվում տենդի առաջին օրը[8]։ Տենդի տևողությունը միջինում 1-2 շաբաթ է, բուժման բացակայության դեպքում կարող է ձգվել մինչև 3-4 շաբաթ[3]։ Երկարաձգված տենդը ասոցացվում է սրտային ախտահարման հետ[13]։ Տենդը մասնակիորեն իջնում է ջերմիջեցնողներով, բայց ոչ հակաբիոտիկներով[3]։ Տենդը անհետանում է համապատասխան բուժման՝ ներերակային իմունոգլոբուլին և ասպիրինի օգտագործումից 2 օր անց[14]։
Երկկողմանի շաղկապենաբորբը հաջորդ ամենահաճախ հանդիպող ախտանիշն է[15][16]։ Դա սովորաբար ընդգրկում է բուլբար կոնյունկտիվան, ցավոտ չէ և չի ուղեկցվում ճնշման զգացողությամբ[17]։ Սովորաբար ի հայտ է գալիս հիվանդության սուր փուլում՝ տենդից հետո[8]։ Առաջային ուվեիտը կարելի է ախտորոշել սլիթ-լեմփ հետազոտության միջոցով[18][19]։ Ծիածանաթաղանթաբորբ ևս հնարավոր է[20]։ Եղջերաթաղանթային նստվածքները ակնային ախտահարման հաջորդ դրսևորումն են (ի հայտ են բերվում միկրոսկոպով, անզեն աչքի համար անտեսանելի են)[8][21]։
Կավասակիի հիվանդության ժամանակ դիտվող բերանի ախտահարումներն ընդգրկում են՝ կարմրած լեզու, այտուցված շրթունքներ՝ մակերեսային շերտի եղջերացումով և արյունահոսությամբ[22]։ Բերանի և կոկորդի լորձաթաղանթը կարող է լինել վառ կարմիր, լեզուն մորենման տեսք է ունենում (նշանակալի կարմիր է, սպիտակ պտկիկներով)[3]։ Նշված ախտանիշերը մեռուկացնող միկրովասկուլիտի և ֆիբրինոիդ մեռուկի հետևանք են[22]։
Պարանոցային լիմֆադենոպաթիան հանդիպում է 50-75% հիվանդների մոտ, մինչդեռ այլ դրսևորումները հանդիպում են 90% դեպքերում[8][15], սակայն երբեմն այս ախտանիշը կարող է լինել գերակշռող[21][23]։ Համաձայն ախտորոշումը հաստատող չափանիշերի, ընդգրկված ավշային հանգույցներից գոնե մեկի չափը պետք է լինի ≥ 15 մմ[24]։ Ախտահարված ավշային հանգույցներն անցավ են կամ քիչ ցավոտ և անշարժ, հնարավոր է հարակից շրջանի մաշկի կարմրություն[8]։ Տենդով և պարանոցային ադենիտով,երեխաները ովքեր կայուն են հակաբիոտիկներով բուժմանը, որպես տարբերակիչ ախտորոշում պետք է կասկածել Կավասակիի հիվանդություն[8]։
Հիվանդության սուր փուլում, կարող է լինել ափերի և ներբանների կարմրություն, որը սովորաբար ունենում է հստակ սահմաններ[8] և հաճախ ուղեկցվում է ձեռքերի և ոտքերի հետին մակերեսի ցավոտ, պինդ այտուցներով։ Այս պատճառով է, որ հաճախ հիվանդ երեխաները չեն ցանկանում ինչ որ բան պահել ձեռքում կամ ոտքերի վրա ծանրություն կրել։ Հետագայում, ապաքինման կամ ենթասուր փուլի ժամանակ՝ տենդի սկզբից 2-3 շաբաթ անց, սկսվում է ձեռքերի ու ոտքերի մատների մաշկի թեփոտումը սովորաբար հարեղնգային շրջանից և կարող է ընդգրկել ափերն ու ներբանները[25]։ Հիվանդների 11%-ի շրջանում մաշկի թեփոտումը կարող է շարունակվել երկար տարիներ[26]։ Տենդի սկզբից 1-2 ամիս անց, հնարավոր են եղունգի վրա լայնական գծերի առաջացում (Բյուի գծեր)[27], և որոշակի հատվածներում եղունգի կորուստ[27]։
Մաշկի ամենահաճախ հանդիպող ախտահարումը տարածուն ոչ յուրահատուկ բծա-թմբիկավոր էրիթեմատոզ ցանավորումն է[28]։ Ցանը փոխվում է ժամանակի ընթացքում։ Բնորոշ տեղակայումը իրանն է, սակայն հետագայում կարող է տարածվել դեմքի, վերջույթների, ինչպես նաև շեքի վրա[3]։ Մաշկի այլ վնասումներ ևս նկարագրված են՝ քութեշանման, թմբիկավոր, եղնջացանանման, բազմաձև-էրիթեմատոզ, պուրպուրանման, նույնիսկ փոքրիկ թարախաբշտիկային ախտահարումներ[29][30]։ Մաշկի ախտահարումը կարող է լինել բազմաձև, առանց քորի զգացողության և սովորաբար ի հայտ է գալիս տենդի հինգերորդ օրը[31]։ Այնուամենայնիվ այն երբեք չի լինում բշտանման կամ պարկանման[3]։
Հիվանդության սուր փուլում, բազմաթիվ օրգաններում տեղի են ունենում համակարգային բորբոքային փոփոխություններ[32]։ Երկկողմանի հոդացավեր (արթրալգիա), հոդերի այտուցվածություն և հոդաբորբեր են հանդիպում[15]։ Կարող է հանդիպել միոկարդիտ[33], պերիկարդիտ, վալվուլիտ, ասեպտիկ մենինգիտ, պնևմոնիտ, լիմֆադենիտ, հեպատիտ, լուծ[24]․ ախտահարված հյուսվածքներում նկատվում է բորբոքային բջիջների կուտակում[32]։ Բուժման բացակայությամ դեպքում որոշ սիմպտոմներ կարող են ինքնուրույն վերանալ, սակայն պսակաձև զարկերակների անևրիզմնան չի բարելավվում, և առաջանում է մահվան կամ հաշմանդամության բարձր ռիսկ, կապված սրտամկանի ինֆարկտի հետ[24]։ Անհապաղ բուժման դեպքում այս ռիսկից հնարավոր է մեծապես խուսափել[34]։
Այլ, ոչ սպեցիֆիկ ախտանիշերից են հազը, խորխը, քթահոսությունը, փսխումը, գլխացավը և ցնցումները[15]։
Հիվանդության ընթացքը կարելի է բաժանել 3 կլինիկական փուլի[24]․
- Սուր փուլ. տենդային, որը սովորաբար տևում է 1 կամ 2 շաբաթ, բնութագրվում է տենդով, կոնյունկտիվիտով, բերանի լորձաթաղանթի էրիթեմատոզ ցանով, ձեռքերի ու ոտքերի էրիթեմայով, այտուցով, պարանոցային լիմֆադենոպաթիայով, ասեպտիկ մենինգիտով, լուծով, լյարդային դիսֆունկցիայով[24]։ Միոկարդիտը բավական բնորոշ է այս փուլի հա1մար, կարող է դիտվել նաև պերիկարդի ընդգրկում[8]։ Պսակաձև զարկերակների բորբոքում ևս հնարավոր է, բայց անևրիզմա այս փուլում դեռևս ձևավորված չի լինում։
- Ենթասուր փուլ. սկսվում է երբ տենդը, ցանը և լիմֆադենոպաթիան վերանում են՝ հիվանդության դեբյուտից 1-2 շաբաթ անց, սակայն անհանգստությունը, անորեքսիան և կոնյունկտիվիտը դեռ պահպանվում են։ Այս փուլին բնորոշ են մատների թեփոտումը և թրոմբոցիտոզը, որը սովորաբար տևում է մինչև 4-րդ շաբաթը, հաշված տենդի սկզբից։ Պսակաձև զարկերակների անևրիզման սովորաբար զարգանում է այս փուլում, հետևաբար, հանկարծակի մահվան ռիսկը ամենաբարձրն է[8][35]։
- Ապաքինման փուլ. սկսվում է, երբ հիվանդության բոլոր ախտանիշերն անհետանում են և շարունակվում է մինչև էրիթրոցիտների նստեցման արագությունը հասնում է նորմայի, սովորաբար տևում է հիվանդության սկզբից հաշված 6-8 շաբաթ[24]։
Համակարգ | Դրսևորումներ |
---|---|
ԱՍՏ | Լուծ, որովայնի ցավ, փսխում, լյարդային դիսֆունկցիա, պանկրեատիտ, լեղապարկի ջրգողություն[36], խոլանգիտ, աղիքային կեղծ անանցանելիություն, ասցիտ, փայծաղի ինֆարկտ |
Հոդեր | Պոլիարթրիտ և արթրալգիա |
ՍԱՀ | Միոկարդիտ, պերիկարդիտ, հաճախասրտություն[24], սրտի փականային ախտահարու |
ՄՍՀ | Միզուկաբորբ, պրոստատիտ, միզապարկաբորբ, ցավոտ միզարձակում, նեֆրիտ, ամորձու բորբոքում, նեֆրոտիկ համախտանիշ |
ԿՆՀ | Լեթարգիա, կոմա, ասեպտիկ մենինգիտ, նյարդազգայական խլություն |
ՇՀ | Շնչահեղձություն[24], գրիպանման երևույթներ, պլևրալ արտաքիրտ, ատելեկտազներ |
Մաշկ | Էրիթեմա, Բյուի գծեր, մատների գանգրենա |
Աղբյուրը։ review[24], table.[37] |
Կլինիկական ախտանիշները երեխաների և չափահասների դեպքում տարբեր են․ չափահասների դեպքում պարանոցային ավշային հանգույցներն ավելի հաճախ են ախտահարվում (93% չափահասներ, 15% երեխաներ), հեպատիտ (65% հարաբերությամբ 10%) և հոդացավեր (61% հարաբերությամբ 24–38%)[24][38]։ Որոշ հիվանդներ ունենում են ատիպիկ կլինիկական ընթացք և այս դեպքում հնարավոր են դասական ախտանիշերի բացակայություն։ Սա, մասնավորապես, տեղի է ունենում նորածինների դեպքում[39], այս պացիենտներն ունեն պսակաձև զարկերակների անևրիզմայի առաջացման ամենաբարձր ռիսկը[8][40]։
Սրտային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրտային բարդությունները Կավասակիի հիվանդության ամենաէական բարդություններն են։ Ամերիկայի միացյալ նահանգներում և Ճապոնիայում երեխաների շրջանում սրտային հիվանդությունների հիմնական պատճառն է[24]։ Զարգացած երկրներում, այս հիվանդությունը հավակնում է փոխարինել սուր ռևմատիկ տենդին, որպես երեխաների շրջանում սիրտն ախտահարող ամենատարածված հիվանդություն[8]։ Պսակաձև զարկերակների անևրիզման տեղի է ունենում վասկուլիտի հետևանքով, 20–25% չբուժված երեխաների մոտ[41]։ Սա առաջին անգամ ի հայտ է գալիս հիվանդության սկզբից ամենաքիչը 10օր հետո, հանդիպման հաճախության պիկը հիվանդության սկզբից 4 շաբաթ հետո է[35]։ Անևրիզմաները դասակարգվում են՝ փոքր(անոթի պատի ներքին տրամագիծը <5 մմ) և հսկայական (տրամագիծը > 8 մմ)[24]. պարկանման և իլիկանման անևրիզմաները սովորաբար զարգանում են հիվանդության սկզբից 18-25 օրվա միջակայքում[8]։
Նույնիսկ, եթե բուժվում է բարձր դեղաչափերով ներերակային իմունոգլոբուլիններով, հիվանդության առաջին 10 օրվա ընթացքում երեխաների 5%-ի մոտ առաջանում են պսակաձև զարկերակների ժամանակավոր լայնացում, իսկ 1%-ի մոտ՝ հսկայական անևրիզմա[42][43][44]։ Մահը կարող է տեղի ունենալ կամ սրտամկանի ինֆարկտի հետևանքով, անևրիզմայում ձևավորված թրոմբի պատճառով, կամ մեծ անևրիզմայի պատռվածքի պատճառով։ Մահը առավել հաճախ տեղի է ունենում հիվանդության սկզբից 2-12 շաբաթ անց[8]։
Բազմաթիվ ռիսկի գործոններ են ի հայտ բերված[13], որոնք կանխագուշակում են անևրիզմայի առաջացումը, ներառյալ պահպանվող տենդը ներերեկային իմունոգլոբուլինի ընդունման ֆոնին[45][46], հեմոգլոբինի, ալբումինի ցածր կոնցենտրացիան, բարձր լեյկոցիտոզը, նեյտրոֆիլյոզը, բարձր Ց ռեակտիվ սպիտակուցը, արական սեռը և մեկից փոքր տարիքը[47]։ Կավասակի հիվանդության ժամանակ տեղի ունեցող պսակաձև զարկերակների վնասումը ժամանակի ընթացքում ենթարկվում է փոփոխության։ Անոթների վերականգնումը հիվանդության սկզբից 1-2 տարի անց, նկատվել է կորոնար անևրիզմայով անոթների կեսում[48][49]։ Պսակաձև անոթների նեղացումը հանգեցնում է անոթի նշանակալի օբստրուկցիայի, որի հետևանքով սիրտը բավական քանակով արյուն և թթվածին չի ստանում[48]։ Սրա արդյունքը կարող է լինել սրտամկանի ինֆարկտը[48]։
Սրտամկանի ինֆարկտի առաջացման ամենաբարձր ռիսկը հիվանդության առաջին տարին է[50]։ Ինֆարկտի ախտանիշերը երեխաների մոտ տարբերվում են մեծահասակների ախտանիշերից։ Հիմնական ախտանիշերն են՝ շոկը, անհանգստությունը, փսխումը և որովայնային ցավը․ կրծքավանդակի ցավը առավել բնորոշ է մեծ տարիքով երեխաներին[50]։ Շատ երեխաների մոտ ախտանիշերը սկսում են քնած կամ հանգիստ ժամանակ, և մոտավորապես 1/3 դեպքում ունենում է ասիմպտոմ ընթացք[8]։
Փականային անբավարարությունը, մասնավորապես միտրալ կամ տրիկուսպիդալ, հաճախ դիտվում է հիվանդության սուր փուլում, փականների և սրտամկանի բորբոքման հետևանքով։ Սրա արդյունքում լինում է սրտամկանի դիսֆունկցիան, պսակաձև անոթների ախտահարումից անկախ[48]։ Այս վնասումները մեծ մասամբ անցնում են հիվանդության սուր փուլը հաղթահարելուց հետո[51], սակայն վնասումների փոքր մասը կարող է մնալ և պրոգրեսիվել[52]։ Աորտալ կամ միտրալ անբավարարությունը փականների հաստացման և դեֆորմացման հետևանքով, ունենում է ուշ սկիզբ՝ հիվանդության սկզբից մի քանի շաբաթից մինչև տարիներ անց[53]։ Այս ախտահարումներից որոշները պահանջում են փականների պրոթեզավորում[54]
Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կավասակի հիվանդության այլ բարդություններ ևս նկարագրված են, ինչպես օրինակ այլ անոթների անևրիզմաներ․ աորտայի անևրիզմա[55], մեծ մաս դեպքերում որովայնային աորտայի[56][57] ընդգրկումով, անութային զարկերակի անևրիզմա[58], բազկագլխային զարկերակի անևրիզմա[59], անևրիզմա զստային և ազդրային զարկերակների, երիկամային զարկերակի անևրիզմա[3][60]։ Անոթային այլ ախտահարումներից հնարավոր են անոթի պատի հաստացում, քնային զարկերակների[61], աորտայի[62] և բազկաճաճանչային[63] զարկերակների կարծրացում։ Անոթային այս փոփոխությունները երկրորդային ձևով առաջացնում են էնդոթելիալ դիսֆունկցիա[60]։ Հավելենք, որ Կավասակի հիվանդությունով երեխաները պսակաձև զարկերակների ախտահարումով, կամ առանց դրա, ունեն կարդիովասկուլյար բարձր ռիսկ[63], ինչպես զարկերակային բարձր ճնշումը, ճարպակալումը, պլազմայի ոչ նորմալ լիպիդային պրոֆիլը[64]։
Ստամոքսաղիքային բարդությունները Կավասակի հիվանդության ժամանակ համանման են Հենոխ-Շենլեյնի պուրուրայի[58] ժամանակ առաջացողներին, ինչպես աղիքային անանցանելիություն[65], աղիքային իշեմիա[66], սուր որովայն[67]։
Ակնային փոփոխությունները Կավասակիի ժամանակ նկարագրվել են դեռևս 1980-ին։ Դիտվում է ուվեիտ, իրիդոցիկլիտ, շաղկապենային արյունազեղումներ[68][69][70], տեսանյարդի բորբոքում[58], կուրություն, ակնային զարկերակի օբստրուկցիա[71]։
Նյարդաբանական բարդությունները Կավասակիի ժամանակ․ կարող է հանդիպել մենինգոէնցեֆալիտ[72], ենթակարծրենային արտաքիրտ[73][74], գլխուղեղի թերարյունամատակարարում[75], գլխուղեղի իշեմիա և ինֆարկտ[76], ուղեղիկի ինֆարկտ[77], որը կլինիկորեն դրսևորվում է ցնցումներով, խորեայով, հեմիպլեգիայով, մտավոր խանգարումներով, լեթարգիայով և կոմայով[58] և նույնիսկ գլխուղեղի ինֆարկտով, որը նյարդաբանական դրսևորում չի ունենում[76]։ Նյարդաբանական այլ բարդացումները, որոնք գանգուղեղային նյարդերի ներգրավման պատճառով են, ներառում են ատաքսիան[58], դիմային նյարդի պարեզը[78], նյարդազգայական խլությունը[79][80]։ Վարքագծային փոփոխությունները, որոնք ենթադրաբար գլխուղեղի իշեմիայի[75] հետևանքով են, ներառում են ուշադրության պակասը, սովորելու հետ կապված դժվարությունները, զգացմունքային խանգարումները (էմոցիոնալ անկայունությունը, գիշերային վախերը և սարսափները), ներանձնային խնդիրները (տագնապներ, դեպրեսիվ կամ ագրեսիվ վարքագիծ)[81][82]։
Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդության պատճառն անհայտ է[83][84][85]։
Որպես հիմնական հիպոթեզ, քննարկվում է գենետիկ նախատրամադրվածության՝ աուտոիմուն մեխանիզմի և միջավայրային գործոնների փոխազդեցությունը, առաջնությունը տալով ինֆեկցիոն գործոնին։
Ինֆեկցիոն տրիգերի[86] օգտին ապացույցները շարունակաբար աճում են, սակայն արդյոք հիմքը հակամարմնային է, թե սուպերանտիգենային[87], դեռևս քննարկվում է։
Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կավասակիի հիվանդությունը կարող է ախտորոշվել միայն կլինիկորեն (կլինիկական նշանների և ախտանիշների հիման վրա)։ Սպեցիֆիկ լաբորատոր տեստեր չկան։ Ախտորոշման հիմնավորումը բարդ է, հատկապես հիվանդության սկզբում, և հաճախ երեխաները չեն ախտորոշվում մինչև չեն հետազոտվում համապատասխան մասնագետի կողմից։ Տարբերակիչ ախտորոշում պետք է իրականացնել քութեշի, տոքսիկ շոկի համախտանիշի, յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի, սնդիկով թունավորման (մանկական ակրոդինիա)[88]։
Հինգ օր տևող տենդը[89] և ևս 4 կամ 5 ախտորոշիչ չափանիշ է անհրաժեշտ ախտորոշման հաստատման համար։ Չափանիշերն են[90]՝
1․ բերանի լորձաթաղանթի կամ շրթունքների էրիթեմա, կամ շրթունքների ճաքճքվածություն
2․իրանի ցանավորում
3․ձեռքերի կամ ոտքերի այտուցվածություն կամ էրիթեմա
4․աչքերի կարմրածություն (շակապենու ինյեկցիա)
5․պարանոցային մեծացած ավշային հանգույցներ, գոնե 15մմ չափի
Շատ երեխաներ, հատկապես նորածիններ, դիագնոզվում են Կավասակիի հիվանդություն, վերը նշված բոլոր ախտանիշերը չունենալով։ Շատ փորձագետներ խորհուրդ են տալիս բուժել հիվանդությունը որպես կավասակի, եթե անգամ առկա է եռօրյա տենդ և ախտորոշիչ 3 չափանիշ, հատկապես եթե այլ տեստերը ի հայտ են բերել կավասակիին բնորոշ տվյալներ։ Հավելենք, որ ախտորոշումը կարելի է դնել հիմնվելով պսակաձև զարկերակների անևրիզմայի վրա համապատասխան կլինիկական տվյալների դեպքում։
Ախտորոշիչ չափորոշիչներ |
---|
Տենդ≥5 օր տևողությամբ և ներքոհիշյալ գոնե 4 չափորոշիչ |
Երկկողմանի ասեպտիկ կոնյունկտիվիտ |
Վերին շնչառական ուղիների լորձաթաղանթի փոփոխություններ, ներառյալ՝ կոկորդի կարմրություն, չոր, ճաքճքված շրթունքներ, կարմրած շրթունքներ և մորենման լեզու |
Մեկ կամ ավելի փոփոխություններ փեռքերում և ոտքերում՝ կարմրություն, այտուց, եղունգի շուրջը մաշկի թեփոտում և համընդհանուր թեփոտում |
Բազմաձև ցան, գերազանցապես իրանին տեղակայվախ |
Պարանոցային մեծացած ավշային հանգույցներ(≥15մմ) |
Ախտանիշերի զուգակցումը չի համապատասխանում այլ հիվանդության |
†Ախտորոշումը, որպես Կավասակիի հիվանդություն, կարող է հաստատվել, եթե առկա են տենդ և 3 այլ ախտանիշ†անգիոգրաֆիայով հաստատված կորոնար ախտահարում |
Աղբյուրը։ Nelson's essentials of pediatrics[91], Review[92] |

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիզիկալ զննումը կարող է ի հայտ բերել վերը նշված բազմաթիվ ախտանիշերը։
Արյան քննություն
- Արյան ընդհանուր քննությունը կարող է ցույց տալ նորմոցիտ անեմիա և թրոմբոցիտոզ
- Էրիթրոցիտների նստեցման արագության բարձրացում
- Ց ռեակտիվ պրոտեինի բարձր մակարդակ
- Լյարդային ֆունկցիոնալ տեստերը կարող են ցույց տալ լյարդի բորբոքման նշաններ և ալբումինի ցածր մակարդակ.[93]
Այլ հետազոտություններն ընդգրկում են․
- Էլեկտրասրտագրությունը կարող է ի հայտ բերել փորոքային դիսֆունկցիայի ապացույցներ, կամ առիթմիաներ, որոնց պատճառը միոկարդիտն է
- Ուլտրաձայնային հետազոտութունը կամ համակարգչային շերտագրությունը կարող են ցույց տալ լեղապարկի մեծացում
- Մեզի անալիզը կարող է ցույց տալ լեյկոցիտներ և սպիտակուցներ մեզում (թարախամիզություն և պրոտեինուրիա), առանց բակտերիալ աճի
- Ողնուղեղային հեղուկի պունկցիան կարող է ցույց տալ ասեպտիկ մենինգիտի պատկեր.
- Անգիոգրաֆիան պսակաձև զարկերակների անևրիզման հայտնաբերելու համար ոսկե ստանդարտ է համարվում
- Քունքային զարկերակի բիոպսիա
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարկերակների և երակների բորբոքում, վասկուլիտ։ Սրա պատճառը սովորաբար պաթոգենի նկատմամբ իմուն համակարգի ուժեղացված պատասխան ռեակցիան է կամ աուտոիմուն մեխանիզմը[94]։ Համակարգային վասկուլիտները կարելի է դասակարգել ըստ անոթի պատի բորբոքային պրոցեսի մեջ ընդգրկված բջիբների տեսակի[94]։ Համաձայն այս դասակարգման, Կավասակիի հիվանդությունը համարվում է մեռուկացնող վասկուլիտ, որը կարելի է հաստատել հյուսվածքաբանորեն․ առկա է մեռուկ (հյուսվածքի մահ), ֆիբրոզ, անոթի պատի ներքին թաղանթի բորբոքային ինֆիլտրացիա[94][95]։
Այլ հիվանդություններ, որոնց ժամանակ դիտվում է մեռուկացնող վասկուլիտ, հետևյալն են՝ հանգուցային պոլիարթերիտ, բազմանոթաբորբով գրանուլյոմատոզ, Հենոխ-Շոնլեյնի ծիրանացան և էոզինոֆիլային գրանուլյոմատոզ բազմանոթաբորբով[94]։
Կավասակիի հիվանդությունը կարելի է դասակարգել նաև որպես միջին և փոքր տրամաչափի անոթների վասկուլիտ[32][96][97]։
[98]։ Կավասակիի հիվանդությունը համարվում է նաև մինչև 18 տարեկան երեխաների խմբում առաջնային վասկուլիտ[92][99]։ Այս վասկուլիտը ՀՆՀՄ (հականեյտրոֆիլ հակամարմնային) չէ։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կավասակի հիվանդությունով երեխաներին անհրաժեշտ է հոսպիտալացում և բուժում համապատասխան փորձ ունեցող մասնագետի կողմից։ Բուժումն իրականացնում են մանկական սրտաբանը, մանկական ռևմատոլոգը և մանկական վարակաբանը (թեպետ հաստատված ինֆեկցիոն ագենտ չկա)[100]։ Պսակաձև զարկերակների ախտահարումը կանխելու նպատակով բուժումը պետք է սկսել ախտորոշումը հաստատելուն պես։
Ներերակային իմունոգլոբուլինը Կավասակիի հիվանդության բուժման դասական մոտեցումն է[101]․ նշանակվում է բարձր դոզաներով, և վիճակի լավացում նկատվում է արդեն 24 ժամվա ընթացքում։ Եթե ջերմության իջեցում չի նկատվում, նպատակահարմար է դեղաչափի ավելացում։ Հազվադեպ երրորդ դեղաչափի անհրաժեշտություն է առաջանում։ Ներերակային իմունոգլոբուլինը շատ արդյունավետ է տենդի սկզբի 7 օրվա ընթացքում․այդ կերպ կանխարգելվում է կորոնար անևրիզման։
Սալիցիլատներով թերապիան, մասնավորապես ասպիրինով, մնում է որպես բուժման հիմնական բաղկացուցիչ մաս[102], բայց սալիցիլատներով մոնոթերապիան այնքան արդյունավետ չէ, ինչքան ներերակային իմունոգլոբուլինի հետ զուգակցված։ Ասպիրինով բուժումը սկսվում է բարձր դեղաչափերով, մինչև տենդի նահանջելը, ապա շարունակվում է ցածր դեղաչափով, մոտ 2 ամիս, որպեսզի կանխարգելվի թրոմբերի հնարավոր առաջացումը։ Բացառությամբ Կավասակիի հիվանդությունը և մի քանի այլ իրավիճակ, երեխաների շրջանում ասպիրինի օգտագործումը չունի ցուցումներ, Ռեյի սինդրոմի առաջացման ռիսկից ելնելով։ Քանի որ երեխաները ստիպված են լինում մի քանի ամիս ընդունել ասպիրին, նպատակահարմար է այս ընթացքում կատարել ջրծաղիկի և գրիպի պատվաստումներ, քանի որ սրանք են Ռեյի համախտանիշի առաջացման հիմնական պատճառները[103]։ Բարձր դեղաչափով ասպիրինի օգտագործումը ասոցացվում է անեմիայի առաջացման հետ և խորհուրդ չի տրվում[104]։
Կորտիկոստերոիդներ ևս օգտագործվել են[105], հատկապես երբ բուժման այլ տարբերակները չեն օգնել, կամ ախտանիշերը կրկնվել են․ սակայն ռանդոմիզացված հետազոտություններում կորտիկոստերոիդների հավելումը ներերակային իմունոգլոբուլինով և ասպիրինով բուժմանը, չի ազդել հիվանդության ելքերի վրա[106]։ Ավելին, կորտիկոստերոիդների ռուտին օգտագործումը Կավասակիի հիվանդության բուժման պլանում, ասոցացվում է կորոնար անևրիզմայի ձևավորան բարձր ռիսկերի հետ, այսպիսով, ստերոիդների ռուտին նշանակումը հակացուցված է։ Ներերակային իմունոգլոբուլինի նկատմամբ կայուն հիվանդներին կարելի է նշանակել ցիկլոֆոսֆամիդ և պլազմաֆերեզ։
Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ բուժման դեպքում կարելի է ակնկալել ախտանիշերի արագ վերացում և կորոնար անևրիզմայի առաջացման ռիսկի իջեցում։ Բուժման բացակայության դեպքում ախտանիշերն այնուամենայնիվ նահանջում են, սակայն կորոնար անևրիզմայի առաջացման ռիսկը մնում է բարձր։ Հիվանդների մոտավորապես 2%-ը մահանում է կորոնար վասկուլիտի բարդացումների հետևանքով։
Լաբորատոր ապացույցները բորբոքման բարձր մակարդակի և ժողովրդագրական առանձնահատկությունների միջև (արական սեռ, 6 ամսականից փոքր կամ 8 տարեկանից բարձր տարիքը) և ներերակային իմունոգլոբուլինով բուժմանը ոչ ադեկվատ պատասխանը ձևավորում են Կավասակիով հիվանդանալու բարձր ռիսկի խումբ անձանց[47][107]։ Փոքր տրամաչափի անևրիզմաների հետզարգացումն ավելի հավանական է, քան ավելի մեծ տրամաչափի դեպքում[108][109]։ Այլ չափանիշեր, որոնք դրական են ազդում անևրիզմաների հետզարգացմանը, սրանք են․ 1տարեկանից փոքր հասակը, իլիկաձև անևրիզման և կորոնար զարկերակի դիստալ հատվածում տեղակայված անևրիզման[49]։ Ամենավատ կանխատեսում ունեն հսկայական անևրիզմայով երեխաները[110]։ Ծանր դեպքերում հնարավոր է պահանջվի միջմաշկային ներանոթային անգիոպլաստիկա[111], կորոնար ստենտավորում[112], կորոնար շունտավորում[113] և նույնիսկ սրտի փոխպատվաստում[114]։
Ախտանիշերի կրկնութ1յունը կարող է պահանջել վերահոսպիտալացում և բուժման կրկնություն։ Ներերակային իմունոգլոբուլինով բուժումը կարող է առաջացնել ալերգիկ և ոչ ալերգիկ ռեակցիաներ, ասեպտիկ մենինգիտ, ավելորդ հեղուկի պահում օրգանիզմում և հազվադեպ այլ լուրջ ռեակցիաներ։ Այնուամենայնիվ, բուժման կյանքին սպառնացող կողմնակի էֆեկտները համեմատած չբուժվածի, շատ հազվադեպ են։ Կավասակի հիվանդության ժամանակ խանգարվում է լիպիդների նյութափոխանակությունը, որը հարատևում է, անկախ հիվանդության բուժմանը։
Հիվանդության հետադարձը բուժումով կամ առանց, հազվադեպ է[115][116]
Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կավասակիի հիվանդությունն ավելի հաճախ ախտահարում է տղաներին, քան աղջիկներին և ասիայի բնակիչներին, մասնավորապես ճապոնացիներին և կորեացիներին։ Մինչև վերջին մի քանի տասնամյակը, հիվանդությունը կովկասցիների մոտ հազվադեպ էր հանդիպում։
Ներկայում Կավասակիի հիվանդությունն աշխարհում ամենահաճախ մանկական տարիքում ախտորոշվող վասկուլիտն է։ Հիվանդությունն ամենահաճախը հանդիպում է Ճապոնիայում՝ 218,6։100,00 5 տարեկանից փոքր երեխաների խմբում (մոտավորապես 1։450)։
Միացյալ նահանգներում հիվանդության հանդիպման հաճախականությունը աճում է։ Կավասակիի հիվանդությունը հիմնականում փոքր երեխաների հիվանդություն է, պացիենտների տարիքը 80% դեպքում 5 տարեկանից փոքր է։ Յուրաքանչյուր տարի Միացյալ նահանգներում գրանցվում է 2,000-4,000 դեպք (9-ից 19 յուրաքանչյուր 100,000 5 տարեկանից փոքր երեխաների խմբում)[100][117][118]։
Մեծ Բրիտանիայում հանդիպման հաճախությունը տարբերվում է, հիվանդությունը հազվադեպ է հանդիպում՝ 1։25,000[119]։ Հանդիպման հաճախությունը 1991-ից մինչև 2000 թվականը կրկնապատկվել է՝ 4։100,000-ի 1991-ին և 8։100,000-ի 2000թվականին[120]։
Միացյալ նահանգներում հիվանդությունն առավել տարածված է ձմռանը և վաղ գարնանը։ Հիվանդ տղաների և աղջիկների հարաբերակցությունն է՝ 1,5-1,7։1 և հիվանդ երեխաների 76%-ը 5 տարեկանից փոքր են[121]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդությունն առաջին անգամ նկարագրել է Թոմիսակու Կավասակին, Կարմիր Խաչի հիվանդանոցում 1961-ին Տոկիոյում։ Հետագայում Կավասակին և իր կոլեգաները համոզվեցին սրտի ախտահարման մասին, երբ նրանց հետազոտած 23 հիվանդից 11-ի էլեկտրասրտագրությունում[122] առկա էր պաթոլոգիա։ Առաջին անգամ այս հիվանդության մասին տպագրվել է 1974-ին, անգլալեզու գրականությունում[123]։ 1976-ին, Մելիշը և այլք Հավայիում 16 երեխայի մոտ նկարագրեցին նույն հիվանդությունը[124]։ Մելիշը և Կավասակին միմյանցից անկախ հայտնաբերել են ախտորոշիչ նույն չափանիշերը, որոնք մինչ այժմ կիրառվում են կլինիկական պրակտիկայում։
Քննարկվում էր, թե արդյոք հիվանդությունն առաջացել է 1960-ից 1970-ականների ընթացքում, բայց հետագայում, 1870-ին մահացած յոթնամյա երեխայի պահպանված սրտի ուսումնասիրությունը ցույց տվեց պսակաձև զարկերակների 3 անևրիզմա թրոմբերով, այնպես, ինչպես տեղի է ունենում Կավասակիի հիվանդության ժամանակ[125]։ Կավասակիի հիվանդությունն այժմ հայտնի է ամբողջ աշխարհում։ Միացյալ նահանգներում և այլ զարգացած երկրներում այն հավակնում է փոխարինել սուր ռևմատիկ տենդին, որպես երեխաների շրջանում սիրտն ախտահարող հիմնական հիվանդություն[126]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Disease Ontology — 2016.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 «Kawasaki Disease»։ PubMed Health (անգլերեն)։ NHLBI Health Topics։ հունիսի 11, 2014։ Արխիվացված օրիգինալից սեպտեմբերի 11, 2017-ին։ Վերցված է օգոստոսի 26, 2016
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Kim DS (December 2006)։ «Kawasaki disease»։ Yonsei Medical Journal 47 (6): 759–72։ PMC 2687814։ PMID 17191303։ doi:10.3349/ymj.2006.47.6.759
- ↑ 4,0 4,1 «Merck Manual, Online edition: Kawasaki Disease»։ 2014։ Արխիվացված օրիգինալից 2010-01-02-ին։ Վերցված է Aug 26, 2016
- ↑ 5,0 5,1 Lai Wyman W., Mertens Luc L., Cohen Meryl S., Geva Tal (2015)։ Echocardiography in Pediatric and Congenital Heart Disease: From Fetus to Adult (անգլերեն) (2 ed.)։ John Wiley & Sons։ էջ 739։ ISBN 9781118742488։ Արխիվացված օրիգինալից 2017-09-11-ին
- ↑ Kawasaki T (1967)։ «[Acute febrile mucocutaneous syndrome with lymphoid involvement with specific desquamation of the fingers and toes in children]»։ Arerugi 16 (3): 178–222։ PMID 6062087
- ↑ 7,0 7,1 Kawasaki T (January 1995)։ «General review and problems in Kawasaki disease»։ Japanese Heart Journal 36 (1): 1–12։ PMID 7760506։ doi:10.1536/ihj.36.1
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 «Kawasaki Syndrome»։ Clinical Microbiology Reviews 11 (3): 405–14։ July 1998։ PMC 88887։ PMID 9665974
- ↑ Cassidy JT, Petty RE. Vasculitis. In: Cassidy JT, Petty RE, eds. Textbook of pediatric rheumatology. 3rd ed. Philadelphia, W.B: Saunders Company; 1995. p. 365-422
- ↑ «Incidence and clinical features of incomplete Kawasaki disease»։ Acta Paediatrica 83 (10): 1057–60։ October 1994։ PMID 7841704։ doi:10.1111/j.1651-2227.1994.tb12985.x
- ↑ «Incomplete Kawasaki disease with coronary artery involvement»։ The Journal of Pediatrics 110 (3): 409–13։ March 1987։ PMID 3819942։ doi:10.1016/S0022-3476(87)80503-6
- ↑ «Fever is not always present in Kawasaki disease»։ Rheumatology International 32: 2953–2954։ September 2011։ PMID 21881982։ doi:10.1007/s00296-011-2123-4
- ↑ 13,0 13,1 «Predictors of coronary artery lesions after intravenous gamma-globulin treatment in Kawasaki disease»։ The Journal of Pediatrics 137 (2): 177–80։ August 2000։ PMID 10931408։ doi:10.1067/mpd.2000.107890
- ↑ Newburger JW, Takahashi M, Beiser AS և այլք: (June 1991)։ «A single intravenous infusion of gamma globulin as compared with four infusions in the treatment of acute Kawasaki syndrome»։ The New England Journal of Medicine 324 (23): 1633–9։ PMID 1709446։ doi:10.1056/NEJM199106063242305
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 «Associated Symptoms of Kawasaki Disease»։ Korean Circulation Journal 41 (7): 394–8։ July 2011։ PMC 3152734։ PMID 21860641։ doi:10.4070/kcj.2011.41.7.394
- ↑ «Incidencia y características clínicas de la enfermedad de Kawasaki» [Incidence and clinical characteristics of Kawasaki's disease]։ Anales de Pediatría (Spanish) 59 (4): 323–7։ October 2003։ PMID 14519302։ doi:10.1016/S1695-4033(03)78190-9
- ↑ «Kawasakiho choroba a její oční příznaky» [Kawasaki disease and its ocular manifestations]։ Časopis Lékařů Českých (Czech) 147 (3): 162–4։ 2008։ PMID 18401983
- ↑ «Anterior uveitis associated with Kawasaki syndrome»։ Pediatric Infectious Disease 4 (3): 258–61։ 1985։ PMID 4039819։ doi:10.1097/00006454-198505000-00010
- ↑ «Anterior uveitis as the initial sign of adult Kawasaki syndrome (mucocutaneous lymph node syndrome)»։ American Journal of Ophthalmology 129 (1): 101–2։ January 2000։ PMID 10653425։ doi:10.1016/S0002-9394(99)00285-8
- ↑ «Kawasaki syndrome and the eye»։ The Pediatric Infectious Disease Journal 8 (2): 116–8։ February 1989։ PMID 2468129
- ↑ 21,0 21,1 «Kawasaki disease with lymphadenopathy and fever as sole initial manifestations»։ Journal of Paediatrics and Child Health 44 (6): 359–62։ June 2008։ PMID 18476929։ doi:10.1111/j.1440-1754.2008.01310.x
- ↑ 22,0 22,1 Scardina GA, Fucà G, Carini F և այլք: (December 2007)։ «Oral necrotizing microvasculitis in a patient affected by Kawasaki disease»։ Medicina Oral, Patología Oral Y Cirugía Bucal 12 (8): E560–4։ PMID 18059239
- ↑ «Lymphadenitis as the dominant manifestation of Kawasaki disease»։ Pediatrics 93 (3): 525–8։ March 1994։ PMID 8115224
- ↑ 24,00 24,01 24,02 24,03 24,04 24,05 24,06 24,07 24,08 24,09 24,10 24,11 «[Kawasaki disease]»։ Anais Brasileiros De Dermatologia (Portuguese) 84 (4): 317–29։ August 2009։ PMID 19851663։ doi:10.1590/S0365-05962009000400002։ Արխիվացված օրիգինալից 2011-06-05-ին
- ↑ «Periungual Desquamation in Patients with Kawasaki Disease»։ The Pediatric Infectious Disease Journal 28 (6): 538–9։ June 2009։ PMC 2738931։ PMID 19483521։ doi:10.1097/INF.0b013e3181945984
- ↑ «Recurrent skin peeling following Kawasaki disease»։ Archives of Disease in Childhood 83 (4): 353–5։ October 2000։ PMC 1718513։ PMID 10999876։ doi:10.1136/adc.83.4.353
- ↑ 27,0 27,1 «Líneas de Beau y enfermedad de Kawasaki» [Beau's lines and Kawasaki disease]։ Anales de Pediatría (Spanish) 67 (6): 610–1։ December 2007։ PMID 18053534։ doi:10.1016/s1695-4033(07)70817-2
- ↑ «[Kawasaki disease. A report of 50 cases]»։ Anales Españoles De Pediatría (Spanish) 50 (1): 39–43։ January 1999։ PMID 10083641
- ↑ «Pustulo-vesicular skin eruption in a child with probable Kawasaki disease»։ European Journal of Pediatrics 164 (12): 770–1։ December 2005։ PMID 16010565։ doi:10.1007/s00431-005-1715-y
- ↑ «Pustular rash in Kawasaki syndrome»։ The Pediatric Infectious Disease Journal 26 (12): 1163–5։ December 2007։ PMID 18043462։ doi:10.1097/INF.0b013e31814619ec
- ↑ Dajani AS, Taubert KA, Gerber MA և այլք: (May 1993)։ «Diagnosis and therapy of Kawasaki disease in children»։ Circulation 87 (5): 1776–80։ PMID 8491037։ doi:10.1161/01.CIR.87.5.1776
- ↑ 32,0 32,1 32,2 «Pathology of Kawasaki disease in the healed stage. Relationships between typical and atypical cases of Kawasaki disease»։ Acta Pathologica Japonica 36 (6): 857–67։ June 1986։ PMID 3766134։ doi:10.1111/j.1440-1827.1986.tb03119.x
- ↑ Dahdah N (April 2010)։ «Not just coronary arteritis, Kawasaki disease is a myocarditis, too»։ Journal of the American College of Cardiology 55 (14): 1507; author reply 1507–8։ PMID 20359606։ doi:10.1016/j.jacc.2009.11.067
- ↑ «Early treatment with intravenous immunoglobulin in patients with Kawasaki disease»։ J. Pediatr. 140 (4): 450–5։ April 2002։ PMID 12006960։ doi:10.1067/mpd.2002.122469
- ↑ 35,0 35,1 Hirose O, Misawa H, Kijima Y և այլք: (March 1981)։ «[Two-dimensional echocardiography of coronary artery in Kawasaki disease (MCLS): detection, changes in acute phase, and follow-up observation of the aneurysm (author's transl)]»։ Journal of Cardiography (Japanese) 11 (1): 89–104։ PMID 7264399
- ↑ «Hydrops of the gallbladder associated with Kawasaki syndrome»։ Journal of Pediatric Surgery 22 (10): 956–9։ October 1987։ PMID 3316594։ doi:10.1016/S0022-3468(87)80600-0
- ↑ «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2011-11-20-ին։ Վերցված է 2010-04-16
- ↑ «Acute Kawasaki Disease: Not Just for Kids»։ Journal of General Internal Medicine 22 (5): 681–4։ May 2007։ PMC 1852903։ PMID 17443379։ doi:10.1007/s11606-006-0100-5
- ↑ Burns JC, Wiggins JW, Toews WH և այլք: (November 1986)։ «Clinical spectrum of Kawasaki disease in infants younger than 6 months of age»։ The Journal of Pediatrics 109 (5): 759–63։ PMID 3772656։ doi:10.1016/S0022-3476(86)80689-8
- ↑ «Atypical Kawasaki disease: an often missed diagnosis»։ European Journal of Pediatrics 151 (8): 577–80։ August 1992։ PMID 1505575։ doi:10.1007/BF01957725
- ↑ Suzuki A, Kamiya T, Kuwahara N և այլք: (1986)։ «Coronary arterial lesions of Kawasaki disease: cardiac catheterization findings of 1100 cases»։ Pediatric Cardiology 7 (1): 3–9։ PMID 3774580։ doi:10.1007/BF02315475
- ↑ «The prevention of coronary artery aneurysm in Kawasaki disease: a meta-analysis on the efficacy of aspirin and immunoglobulin treatment»։ Pediatrics 96 (6): 1057–61։ December 1995։ PMID 7491221
- ↑ «Prevalence of coronary artery abnormalities in Kawasaki disease is highly dependent on gamma globulin dose but independent of salicylate dose»։ The Journal of Pediatrics 131 (6): 888–93։ December 1997։ PMID 9427895։ doi:10.1016/S0022-3476(97)70038-6։ Վերցված է 2011-12-08
- ↑ Dajani AS, Taubert KA, Takahashi M և այլք: (February 1994)։ «Guidelines for long-term management of patients with Kawasaki disease. Report from the Committee on Rheumatic Fever, Endocarditis, and Kawasaki Disease, Council on Cardiovascular Disease in the Young, American Heart Association»։ Circulation 89 (2): 916–22։ PMID 8313588։ doi:10.1161/01.cir.89.2.916։ Վերցված է 2011-12-08
- ↑ «[Risk stratification and prediction of resistance to intravenous immunoglobulin in Kawasaki disease]»։ Nihon Rinsho. Japanese Journal of Clinical Medicine (Japanese) 66 (2): 332–7։ February 2008։ PMID 18260333
- ↑ Harada K (December 1991)։ «Intravenous gamma-globulin treatment in Kawasaki disease»։ Acta Paediatrica Japonica; Overseas Edition 33 (6): 805–10։ PMID 1801561։ doi:10.1111/j.1442-200X.1991.tb02612.x
- ↑ 47,0 47,1 «Kawasaki disease: review of risk factors for coronary aneurysms»։ The Journal of Pediatrics 108 (3): 388–92։ March 1986։ PMID 3950818։ doi:10.1016/S0022-3476(86)80878-2
- ↑ 48,0 48,1 48,2 48,3 Kato H, Sugimura T, Akagi T և այլք: (September 1996)։ «Long-term consequences of Kawasaki disease. A 10- to 21-year follow-up study of 594 patients»։ Circulation 94 (6): 1379–85։ PMID 8822996։ doi:10.1161/01.cir.94.6.1379։ Վերցված է 2011-12-08
- ↑ 49,0 49,1 «Regression of coronary aneurysms in patients with Kawasaki syndrome»։ Circulation 75 (2): 387–94։ February 1987։ PMID 3802442։ doi:10.1161/01.CIR.75.2.387։ Վերցված է 2011-12-08
- ↑ 50,0 50,1 «Myocardial infarction in Kawasaki disease: clinical analyses in 195 cases»։ The Journal of Pediatrics 108 (6): 923–7։ June 1986։ PMID 3712157։ doi:10.1016/S0022-3476(86)80928-3
- ↑ Suzuki A, Kamiya T, Tsuchiya K և այլք: (February 1988)։ «Tricuspid and mitral regurgitation detected by color flow Doppler in the acute phase of Kawasaki disease»։ The American Journal of Cardiology 61 (4): 386–90։ PMID 3341217։ doi:10.1016/0002-9149(88)90950-2։ Վերցված է 2011-12-02
- ↑ «Valvular heart disease in Kawasaki syndrome: incidence and natural history»։ American Heart Journal 120 (2): 366–72։ August 1990։ PMID 2382613։ doi:10.1016/0002-8703(90)90081-8
- ↑ «Mucocutaneous lymph node syndrome (Kawasaki disease): delayed aortic and mitral insufficiency secondary to active valvulitis»։ Journal of the American College of Cardiology 7 (4): 894–7։ April 1986։ PMID 3958349։ doi:10.1016/S0735-1097(86)80354-0
- ↑ Fukunaga S, Egashira A, Arinaga K և այլք: (March 1996)։ «Aortic valve replacement for aortic regurgitation due to Kawasaki disease. Report of two cases»։ The Journal of Heart Valve Disease 5 (2): 231–4։ PMID 8665019
- ↑ Ravekes WJ, Colan SD, Gauvreau K և այլք: (April 2001)։ «Aortic root dilation in Kawasaki disease»։ The American Journal of Cardiology 87 (7): 919–22։ PMID 11274955։ doi:10.1016/S0002-9149(00)01541-1
- ↑ «Transient dilatation of the abdominal aorta in an infant with Kawasaki disease associated with thrombocytopenia»։ Acta Paediatrica Japonica; Overseas Edition 37 (4): 521–5։ August 1995։ PMID 7572158։ doi:10.1111/j.1442-200X.1995.tb03368.x
- ↑ Fuyama Y, Hamada R, Uehara R և այլք: (June 1996)։ «Long-term follow up of abdominal aortic aneurysm complicating Kawasaki disease: comparison of the effectiveness of different imaging methods»։ Acta Paediatrica Japonica; Overseas Edition 38 (3): 252–5։ PMID 8741316։ doi:10.1111/j.1442-200X.1996.tb03480.x
- ↑ 58,0 58,1 58,2 58,3 58,4 «Prospective study of Kawasaki disease complications: review of 115 cases»։ Revista Da Associação Médica Brasileira (1992) 57 (3): 295–300։ June 2011։ PMID 21691693։ doi:10.1016/s2255-4823(11)70062-5
- ↑ «Late-appearing brachiocephalic aneurysm: an atypical vascular sequella of Kawasaki disease»։ Pediatric Cardiology 30 (2): 197–9։ February 2009։ PMID 18704549։ doi:10.1007/s00246-008-9296-y
- ↑ 60,0 60,1 «Endothelial dysfunction late after Kawasaki disease»։ Circulation 94 (9): 2103–6։ November 1996։ PMID 8901658։ doi:10.1161/01.cir.94.9.2103
- ↑ «Relationship between carotid intima-media thickness and arterial stiffness in children after Kawasaki disease»։ Archives of Disease in Childhood 92 (1): 43–7։ January 2007։ PMC 2083125։ PMID 16820386։ doi:10.1136/adc.2006.096628
- ↑ «Pulse wave velocity and ankle brachial index in patients with Kawasaki disease»։ Pediatrics International 46 (4): 398–402։ August 2004։ PMID 15310302։ doi:10.1111/j.1442-200x.2004.01929.x
- ↑ 63,0 63,1 «Novel and traditional cardiovascular risk factors in children after Kawasaki disease: implications for premature atherosclerosis»։ Journal of the American College of Cardiology 43 (1): 120–4։ January 2004։ PMID 14715193։ doi:10.1016/j.jacc.2003.08.030։ Վերցված է 2011-12-02
- ↑ Senzaki H, Chen CH, Ishido H և այլք: (April 2005)։ «Arterial hemodynamics in patients after Kawasaki disease»։ Circulation 111 (16): 2119–25։ PMID 15851619։ doi:10.1161/01.CIR.0000162483.51132.25։ Վերցված է 2011-12-02
- ↑ «The surgical manifestations of the intestinal tract in Kawasaki disease»։ Journal of Pediatric Surgery 40 (9): e1–4։ September 2005։ PMID 16150324։ doi:10.1016/j.jpedsurg.2005.05.063
- ↑ «Ischemic small bowel strictures in a case of incomplete Kawasaki disease»։ Journal of Pediatric Surgery 36 (4): 648–50։ April 2001։ PMID 11283899։ doi:10.1053/jpsu.2001.22311
- ↑ Zulian F, Falcini F, Zancan L և այլք: (June 2003)։ «Acute surgical abdomen as presenting manifestation of Kawasaki disease»։ The Journal of Pediatrics 142 (6): 731–5։ PMID 12838207։ doi:10.1067/mpd.2003.232
- ↑ Ohno S, Miyajima T, Higuchi M և այլք: (June 1982)։ «Ocular manifestations of Kawasaki's disease (mucocutaneous lymph node syndrome)»։ American Journal of Ophthalmology 93 (6): 713–7։ PMID 7201245։ doi:10.1016/0002-9394(82)90465-2
- ↑ «Eye involvement in Kawasaki disease»։ Journal of Pediatric Ophthalmology and Strabismus 18 (5): 7–11։ 1981։ PMID 7299613
- ↑ «Optic disc changes in Kawasaki disease»։ Journal of Pediatric Ophthalmology and Strabismus 41 (3): 177–9։ 2004։ PMID 15206604
- ↑ «Sudden unilateral blindness in a girl with Kawasaki disease»։ Journal of Pediatric Ophthalmology and Strabismus 44 (5): 303–4։ 2007։ PMID 17913174
- ↑ «[Meningoencephalitis in Kawasaki disease]»։ No to Hattatsu. Brain and Development (Japanese) 22 (5): 429–35։ September 1990։ PMID 2223179
- ↑ «Bilateral subdural collections--an unusual feature of possible Kawasaki disease»։ European Journal of Paediatric Neurology 5 (2): 79–81։ 2001։ PMID 11589317։ doi:10.1053/ejpn.2001.0469
- ↑ Aoki N (March 1988)։ «Subdural effusion in the acute stage of Kawasaki disease (Mucocutaneous lymph node syndrome)»։ Surgical Neurology 29 (3): 216–7։ PMID 3344468։ doi:10.1016/0090-3019(88)90009-2
- ↑ 75,0 75,1 «Cerebral hypoperfusion during acute Kawasaki disease»։ Stroke 29 (7): 1320–1։ July 1998։ PMID 9660380։ doi:10.1161/01.STR.29.7.1320
- ↑ 76,0 76,1 «Asymptomatic cerebral infarction in Kawasaki disease»։ Pediatric Neurology 8 (3): 235–6։ 1992։ PMID 1622525։ doi:10.1016/0887-8994(92)90077-C
- ↑ Muneuchi J, Kusuhara K, Kanaya Y և այլք: (January 2006)։ «Magnetic resonance studies of brain lesions in patients with Kawasaki disease»։ Brain & Development 28 (1): 30–3։ PMID 15967620։ doi:10.1016/j.braindev.2005.04.003
- ↑ «Facial nerve palsy complicating Kawasaki disease»։ Pediatrics 122 (3): e783–5։ September 2008։ PMID 18678602։ doi:10.1542/peds.2007-3238
- ↑ «Sensorineural hearing loss and Kawasaki disease: a prospective study»։ American Journal of Otolaryngology 22 (5): 343–8։ 2001։ PMID 11562886։ doi:10.1053/ajot.2001.26495
- ↑ «[Sensorineural hearing loss associated to Kawasaki disease]»։ Jornal de Pediatria (Portuguese) 78 (1): 71–4։ 2002։ PMID 14647816։ doi:10.2223/JPED.669։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2011-12-01
- ↑ «Behaviour sequelae following acute Kawasaki disease»։ BMC Pediatrics 5: 14։ 2005։ PMC 1156909։ PMID 15916701։ doi:10.1186/1471-2431-5-14։ Արխիվացված օրիգինալից 2011-11-30-ին։ Վերցված է 2011-12-02
- ↑ «The effect of Kawasaki disease on cognition and behavior»։ Archives of Pediatrics & Adolescent Medicine 154 (5): 463–8։ May 2000։ PMID 10807296։ doi:10.1001/archpedi.154.5.463։ Վերցված է 2011-12-02
- ↑ «Kawasaki Disease»։ American Heart Association։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-29-ին։ Վերցված է հունվարի 3, 2009
- ↑ «Kawasaki Disease: Causes»։ Mayo Clinic։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 12, 2008-ին։ Վերցված է հունվարի 3, 2009
- ↑ «Searching for the cause of Kawasaki disease--cytoplasmic inclusion bodies provide new insight»։ Nature Reviews Microbiology 6 (5): 394–401։ May 2008։ PMID 18364728։ doi:10.1038/nrmicro1853
- ↑ «Monthly observation of the number of patients with Kawasaki disease and its incidence rates in Japan: chronological and geographical observation from nationwide surveys»։ J Epidemiol 18 (6): 273–9։ 2008։ PMID 19075496։ doi:10.2188/jea.JE2008030
- ↑ «Recent developments in Kawasaki disease»։ Current Opinion in Infectious Diseases 14 (3): 357–61։ June 2001։ PMID 11964855։ doi:10.1097/00001432-200106000-00017
- ↑ «Kawasaki disease - Diagnosis and treatment - Mayo Clinic»։ www.mayoclinic.org (անգլերեն)։ Վերցված է 2018-10-05
- ↑ «Kawasaki Disease - June 1999 - American Academy of Family Physicians»։ Արխիվացված օրիգինալից 2008-05-17-ին
- ↑ «Kawasaki Disease Diagnostic Criteria» (en-US)։ Արխիվացված օրիգինալից 2016-08-07-ին։ Վերցված է 2016-05-30
- ↑ Behrman, Richard E., Kliegman, Robert, Karen Marcdante, Jenson, Hal B. (2006)։ Nelson essentials of pediatrics։ St. Louis, Mo: Elsevier Saunders։ ISBN 1-4160-0159-X
- ↑ 92,0 92,1 Ozen S, Ruperto N, Dillon MJ և այլք: (July 2006)։ «EULAR/PReS endorsed consensus criteria* for the classification of childhood vasculitides»։ Ann. Rheum. Dis. 65 (7): 936–41։ PMC 1798210։ PMID 16322081։ doi:10.1136/ard.2005.046300
- ↑ Kuo HC, Liang CD, Wang CL, Yu HR, Hwang KP, Yang KD. Serum albumin level predicts initial intravenous immunoglobulin treatment failure in Kawasaki disease.Acta Paediatr. 2010 Oct;99(10):1578-83.
- ↑ 94,0 94,1 94,2 94,3 «[Classification of systemic vasculitides]»։ La Revue Du Praticien (French) 58 (5): 480–6։ March 2008։ PMID 18524103
- ↑ «necrotizing vasculitis – definition of necrotizing vasculitis»։ Free Online Medical Dictionary, Thesaurus and Encyclopedia։ Վերցված է 2010-05-19
- ↑ «Medium-size-vessel vasculitis»։ Pediatric Nephrology (Berlin, Germany) 25 (9): 1641–52։ November 2009։ ISSN 0931-041X։ PMC 2908435։ PMID 19946711։ doi:10.1007/s00467-009-1336-1
- ↑ Rigante D (2006)։ «Clinical overview of vasculitic syndromes in the pediatric age»։ European Review for Medical and Pharmacological Sciences 10 (6): 337–45։ PMID 17274537
- ↑ «[Medium and large vessel vasculitis]»։ An Bras Dermatol (Portuguese) 84 (1): 55–67։ 2009։ PMID 19377760։ Արխիվացված օրիգինալից 2011-11-20-ին
- ↑ «[Primary childhood vasculitis--new classification criteria]»։ Ugeskrift for Lægerer 170 (36): 2784–2787։ September 2008։ PMID 18761873
- ↑ 100,0 100,1 «Who Kawasaki Disease Affects»։ Children's Hospital Boston։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-23-ին։ Վերցված է 2009-01-04
- ↑ Oates-Whitehead RM, Baumer JH, Haines L և այլք: (2003)։ Baumer JH, ed.։ «Intravenous immunoglobulin for the treatment of Kawasaki disease in children»։ Cochrane Database of Systematic Reviews (4): CD004000։ PMID 14584002։ doi:10.1002/14651858.CD004000
- ↑ «Treatment of acute Kawasaki disease: aspirin's role in the febrile stage revisited»։ Pediatrics 114 (6): e689–93։ December 2004։ PMID 15545617։ doi:10.1542/peds.2004-1037
- ↑ Disease 804960, բաժին Kawasaki Disease(անգլ.) EMedicine կայքում
- ↑ Kuo HC, Lo MH, Hsieh KS, Guo MM, Huang YH. High-Dose Aspirin Is Associated with Anemia and Does Not Confer Benefit to Disease Outcomes in Kawasaki Disease. PLoS One. 2015 Dec 10;10(12):e0144603 PubMed. . eCollection 2015.
- ↑ Sundel Robert P., Baker Annette L., Fulton David R., Newburger Jane W. (2003)։ «Corticosteroids in the initial treatment of Kawasaki disease: Report of a randomized trial»։ The Journal of Pediatrics 142 (6): 611–6։ PMID 12838187։ doi:10.1067/mpd.2003.191
- ↑ Newburger JW et al., Randomized trial of pulsed corticosteroid therapy for primary treatment of Kawasaki disease, N Engl J Med. 2007 February 25;356(7):663-75
- ↑ «A predictive instrument for coronary artery aneurysms in Kawasaki disease. US Multicenter Kawasaki Disease Study Group»։ The American Journal of Cardiology 81 (9): 1116–20։ May 1998։ PMID 9605052։ doi:10.1016/S0002-9149(98)00116-7։ Վերցված է 2011-12-08
- ↑ «Size of coronary aneurysm as a determinant factor of the prognosis in Kawasaki disease: clinicopathologic study of coronary aneurysms»։ Progress in Clinical and Biological Research 250: 519–20։ 1987։ PMID 3423060
- ↑ «Repeated quantitative angiograms in coronary arterial aneurysm in Kawasaki disease»։ The American Journal of Cardiology 56 (13): 846–51։ November 1985։ PMID 4061324։ doi:10.1016/0002-9149(85)90767-2։ Վերցված է 2011-12-08
- ↑ «Long-term prognosis of giant coronary aneurysm in Kawasaki disease: an angiographic study»։ The Journal of Pediatrics 111 (5): 705–10։ November 1987։ PMID 3668739։ doi:10.1016/S0022-3476(87)80246-9
- ↑ «Guidelines for catheter intervention in coronary artery lesion in Kawasaki disease»։ Pediatrics International 43 (5): 558–62։ October 2001։ PMID 11737728։ doi:10.1046/j.1442-200X.2001.01464.x
- ↑ «Catheter interventional treatment in Kawasaki disease: A report from the Japanese Pediatric Interventional Cardiology Investigation group»։ The Journal of Pediatrics 137 (2): 181–6։ August 2000։ PMID 10931409։ doi:10.1067/mpd.2000.107164
- ↑ Kitamura S (December 2002)։ «The role of coronary bypass operation on children with Kawasaki disease»։ Coronary Artery Disease 13 (8): 437–47։ PMID 12544719։ doi:10.1097/00019501-200212000-00009
- ↑ «Cardiac transplantation for Kawasaki disease»։ Pediatrics 100 (4): 695–9։ October 1997։ PMID 9310527։ doi:10.1542/peds.100.4.695
- ↑ Saha Arpan, Sarkar Sumantra (December 2017)։ «Recurrent Kawasaki Disease.»։ The Indian Journal of Pediatrics (India)։ PMID 29238944
- ↑ Brasington Richard D. (2014)։ Cardiovascular Rheumatic Diseases, An Issue of Rheumatic Disease Clinics, E-Book (անգլերեն)։ Elsevier Health Sciences։ էջ 66։ ISBN 9780323296991
- ↑ «Kawasaki Disease – Signs and Symptoms»(չաշխատող հղում)
- ↑ «Kawasaki Syndrome»։ CDC։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 12, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 18, 2014
- ↑ «BBC – Health: Kawasaki Disease»։ մարտի 31, 2009։ Արխիվացված օրիգինալից փետրվարի 9, 2011-ին
- ↑ «Rare heart disease rate doubles»։ BBC։ հունիսի 17, 2002։ Արխիվացված օրիգինալից մայիսի 26, 2004-ին
- ↑ Holman RC, Curns AT, Belay ED, Steiner CA, Schonberger LB. Kawasaki syndrome hospitalizations in the United States, 1997 and 2000. Pediatrics. 2003;112(pt 1):495–501.
- ↑ Yamamoto T, Oya T, Watanabe A, et al. Clinical features of Kawasaki disease [in Japanese] Shonika Rinsho (Jpn J Pediatr) 1968;21:291–297.
- ↑ «A new infantile acute febrile mucocutaneous lymph node syndrome (MLNS) prevailing in Japan»։ Pediatrics 54 (3): 271–6։ September 1974։ PMID 4153258
- ↑ Melish Marian E., Hicks Raquel M., Larson Eunice J. (1976)։ «Mucocutaneous Lymph Node Syndrome in the United States»։ Archives of Pediatrics & Adolescent Medicine 130 (6): 599–607։ PMID 7134։ doi:10.1001/archpedi.1976.02120070025006
- ↑ Gee S J. Cases of morbid anatomy. St Bartholomew's Hosp Rep. 1871;7:141–148.
- ↑ Taubert K A, Rowley A H, Shulman S T (1995)։ «A 10 year (1984–1993) United States hospital survey of Kawasaki disease»։ in Kato H։ Kawasaki disease։ Amsterdam: Elsevier։ էջեր 34–8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Կավասակիի հիվանդություն Վիքիպահեստում |
---|
- Kawasaki disease - Stanford Children's Health
- Kawasaki disease research program Archived 2010-05-27 at the Wayback Machine.
- Kawasaki disease foundation
- Kawasaki disease information Archived 2017-07-11 at the Wayback Machine. from Seattle Children's Hospital Heart Center
- http://www.kawasaki-disease-taiwan.com/ - Kawasaki Disease Taiwan.
|