Jump to content

Յանգան Տաու (գեոպարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յանգան Տաու
Ցուցանակ գեոպարկի մուտքի մոտ
ՏեսակUNESCO Global Geopark?
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԲաշկորտոստան
Հիմնվել է2017

«Յանգան-Տաու» (ռուս.՝ Геопарк Янган-Тау, բաշկիրերեն՝ «Янғантау» геопаркы), գեոպարկ, երկրաբանական, կենսաբանական, պատմական և մշակութային ժառանգության օբյեկտների համալիր, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Բաշկորտոստան Հանրապետության Սալավատի շրջանի տարածքում: Գեոպարկի տարածքում կան միջազգային նշանակության երկրաբանական օբյեկտներ՝ Մեչետլինոյի և Բոլշայա Լուկայի երկրաբանական հատվածները, Յանգան Տաու լեռը, «Կուրգազակ» հանքային աղբյուրը։

Աշխարհագրություն

Քարտեզ

Գեոպարկի տարածքը կազմում է մոտ 1700 կմ²։ Տարածքը գտնվում է Բաշկորտոստան Հանրապետության Սալավատի շրջանի սահմաններում։ Հարավարևմտյան մասը սահմանակից է Չելյաբինսկի մարզի Աշինսկի և Կատավ-Իվանովսկի շրջաններին և Չելյաբինսկի մարզի Ուստ-Կատավ քաղաքային շրջանին։ Հարավարևելյան հատվածը հարում է Ուստ-Կատավ քաղաքին և Չելյաբինսկի մարզի Սատկինսկի շրջանին։ Հյուսիս-արևմուտքից գեոպարկը սահմանակից է Նուրիմանովսկի շրջանին, իսկ հյուսիս-արևելքից՝ Բաշկորտոստան Հանրապետության Կիգինսկի շրջանին: Հյուսիսից տարածքը հարում է Բաշկորտոստան հանրապետության Դուվանսկի շրջանին։

Ռելիեֆ

Գեոպարկի տարածքի ռելիեֆը լեռնոտ, դարուփոս, սրածայր հարթավայր է։ Բլուրները, լեռնաշղթաները և միջհովտային լեռնաշղթաներն ուղղված են հարավից հյուսիս և տարածականորեն համընկնում են տեկտոնական ձևերի հողմահարման ուղղության հետ։ Բացառություն է կազմում Ուրալի հարավում գտնվող Կարատաու լեռնաշղթան, որը, ի տարբերություն Հարավային Ուրալի այլ լեռնային կառույցների մեծ մասի, ունի ենթալայնական ուղղություն:

Հողեր

Գեոպարկի քարտեզ

Գեոպարկում առավել տարածված են մուգ մոխրագույն անտառային հողերը և բաց մոխրագույն անտառային հողերը: Գետերի սելավատարներում առկա են ալյուվիալ հողեր։ Գեոպարկի հյուսիսում հողածածկույթը ներկայացված է պոդզոլացված սևահողով։ Հողաստեղծ հիմնական ապարներն են էլյուվիալ-դելյուվիալ (այսինքն հողմահարումից տեղում մնացած` տեղակուտակ ապարները) և դելյուվիալ նստվածքային ապարները (այսինքն հողմահարումից լվացված հողը այլ տեղում կուտակված նստվածքային ապարները)[1]:

Կլիմա

Տարածքի կլիման կտրուկ ցամաքային է, չափավոր տաք։ Տարեկան միջին ջերմաստիճանը +1,5 °C է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ −15,4 °C, հուլիսի միջին ջերմաստիճանը՝ + 17,8 °C։ Միջինում տարեկան 565 մմ տեղումների են լինում, իսկ տաք ժամանակահատվածում (ապրիլ-հոկտեմբեր) 410 մմ: Ձյան ծածկույթի միջին խորությունը 44 մմ է։ Տարվա ընթացքում գերակշռող քամիները հարավ-արևմտյան են (29%) և հարավային (17%), գարնանը և ամռանը` հարավ-արևմտյան (14-26%), քամու միջին արագությունը 3,4 մ/վ է:

Մակերևույթային ջրեր

Հարթավայրի ջահավաք ավազանը Էյե և Յուրյուզան գետային համակարգերն է։ Կարստի զարգացման պատճառով գետային ցանցը բաշխված է անհավասարաչափ։ Յուրյուզան գետը, որի երկարությունը 404 կմ է, Բաշկորտոստանի տասը խոշոր գետերից մեկն է։

Բուսական և կենդանական աշխարհ

Յանգան Տաուի Կիսսյատաշ լեռը Յուրյուզան գետի մոտ, լեռան վրա երևում է Իդրիսովոյի քարանձավի (որը նաև կոչվում է Կրասնոպոլսկ, Կիսսյատաշ) խորշերը

Բուսական աշխարհը խառը՝ փշատերևլայնատերևտափաստանային է։ Բուսականությունը ներկայացված է հիմնականում կեչու անտառներով։ Լեռնաշղթաների և բլուրների քարքարոտ լանջերին զարգացած են խոտածածկ և փետրախոտածածկ տափաստաններ։ Հարավային ՈՒրալի Կարատաու լեռնաշղթայի երկայնքով տարածված են փշատերև-լայնատերև անտառները, որոնք ներկայացնում են Բաշկորտոստան հանրապետության իրենց լեռնաշղթայի հյուսիսարևելյան սահմանը։ Ճահիճները տարածված են գետահովիտներում և կարստային գոգավորություններում։

Կենդանական աշխարհում գերակշռում է անտառային՝ որմզդեղն, վայրի խոզ, եղջերու, գայլ, լուսան, գորշ արջ, սովորական աղվես, շագանակագույն նապաստակ, ջրարջանման շուն, սովորական սկյուռ, անտառային կզաքիս, ամերիկյան ջրաքիս (Neogale vison), մշկառնետ, կուղբ, գորշուկ, սապսան, սպիտակապոչ արծիվ, ցախաքլոր, խլահավ, անտառակտցար և այլ թռչուններ: Սողունները ներկայացված են մողեսներով, լորտուներով, իժերով, պղնձօձ։ Գետերը առատ են ձկներով։

Երկրաբանություն

Երկրաբանական ժամանակի սանդղակի սպիրալաձև սխեմատիկ պատկեր

«Յանգան Տաու» գեոպարկի տարածքը ներառում է ապարների տարիքային լայն շրջանակ՝ ռիփեյանից մինչև չորրորդական ժամանակաշրժանի նստվածքներ։ Տարածաշրջանում տարածված են տարբեր ապարներ՝ ավազաքարեր, տիղմաքարեր, թերթաքարեր, կրաքարեր, մարգելներ, քվարցիտներ, դոլոմիտներ, կոնգլոմերատներ, ավազակավ, կավ, ավազ, խճաքար, լճային-ճահճային հանքավայրեր։ Գեոպարկի տարածքում առանձնանում են երկու խոշոր տեկտոնական հատվածներ՝ Արևելաեվրոպական պլատֆորմը և Ուրալի ծալքավոր շրջանը։

Արևմուտքից արևելք տարածքն առանձնանում են` Արևելաեվրոպական հարթակ (Պերմ-Բաշկիրական հատվածը), Նախաուրալյան առաջնային ճկվածքը ​​(Յուրյուզան-Սիլվենյան իջվածք) և Ուրալի ծալքավոր շրջանի Բաշկիրական գերանտիկլինորումը (Կարատաուի կառուցվածքային համալիր)[2][3]:

Պանգեա մայրցամաքի ձևավորման ժամանակ գեոպարկի տարածքը Արևելյան Եվրոպայի պլատֆորմի շրջանակներում հնագույն ծովային ավազանի շելֆ է եղել: Մայրցամաքային զանգվածների բախումն ուղեկցվել է ծալքավորման պրոցեսներով և շարյաժների (ժայռաշերտեր, որոնք կողքից շարժվել են հարևան շերտերի վրայով գերճնշման կամ ծալման հետևանքով) ձևավորմամբ։

Եզակի երկրաբանական օբյեկտներ

Մեչետլինոյի երկրաբանական հատված

1. Մեչետլինոյի հատված, երկրաբանական պարկի միջազգային նշանակության հիմնական երկրաբանական օբյեկտը, որը պարունակում է բրածոների հարուստ համալիր, որը թույլ է տալիս պատկերացում կազմել Երկրի վրա կյանքի էվոլյուցիայի վաղ պերմյան փուլի մասին՝ ընդգրկելով Արտի ավանի մոտ հայտնաբերված Արտինյան շերտի միջակայքից մինչև Պերմի համակարգի Կունգուրյան կեղևաշերտը (290-285 մլն տարի առաջ)։ Հանքավայրերը պարունակում են ֆորամինիֆերների (ֆուզուլինիդներ), ամոնոիդների, կոնոդոնտների, օստրակոդների, բրախիոպոդների, ձկների, կալամիտների (հնագույն անհետացած պտերանմանների մնացուկներ) և կրային ջրիմուռների բրածո մնացորդներ: Այն ներկայացված է ավազակավային շերտով՝ Արտին-Կունգուրյան կրաքարերի հազվագյուտ միջշերտներով։ Երկրաբանական ելքերի երկարությունը 750 մ է, բարձրությունը՝ մինչև 100 մ։

Մեչետլինոյի հատվածը միջազգային շերտագրական ժամանակագրական սանդղակի Կունգուրյան կեղևաշերտի ստորին սահմանի գլոբալ ստրատոտիպ է («ոսկե մեխ»): Արտինյան և Կունգուրյան փուլերի միջև ժամանակագրական սահմանը որոշվում է մերձուրալյան (վաղ պերմի) կոնոդոնտների անհետացած ցեղի Neostreptognathodus pnevi Kozur et Movshovitsch[4] կոնոդոնտների հայտնաբերումով։ Համաշխարհային մակարդակով հարաբերակցությունը կազմելու համար կարևոր նշանակություն է ունեցել Մեչետլինոյի հատվածում բազմաթիվ ամոնոիդների առկայությունը (Արտինյան նստվածքների կեղևաշերտում՝ Uraloceras fedorowi, Կունգուրյան ապարներում՝ Clausiuraloceras ցեղի ներկայացուցիչներ):

2. Յանգան Տաու լեռ, որով էլ պայմանավորված է ամբողջ գեոպարկի անվանումը, երկրաջերմային հազվագյուտ երևույթի վայր է: Յուրյուզան գետի աջ ափով հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք ձգվող բլուր է: Գագաթի բացարձակ բարձրությունը 416 մ է, հատակը՝ 252 մ ծովի մակարդակից բարձր։ Յանգան Տաու լեռան տարածքում նկարագրվել են 5 տարածքներ, որոնցում խորքերից դուրս են գալիս տաք գազեր և գոլորշի։ Հաստատվել է, որ Լեռան ներսի ընդերքը տաքանում է ավելի քան 300 ºС։ Յանգան Տաու անունը բաշկիրերենից թարգմանաբար նշանակում է «վառվող լեռ»: Սա Երկրի եզակի վայրերից մեկն է, որտեղ ջերմային գործընթացները, որոնք կապված չեն հրաբխային ակտիվության հետ, ինտենսիվորեն տեղի են ունենում պլատֆորմային պայմաններում:

Լեռան վրա գիտական հետազոտություններ են իրականացվում 18-րդ դարից։ Ընդհանուր առմամբ Յանգան Տաուի երևույթի առաջացման 7 վարկած է առաջ քաշվել, որոնցից ամենահեղինակավորը երկուսն են.

  • բիտումային թերթաքարերի ստորգետնյա այրում/օքսիդացում (Պալլաս 1773; Շտիլմար, 1958; Վիկտոր Պուչկով, Աբդրախմանով, 2003; և այլն)
  • ինչպես նաև Յանգանտաուում ջերմաստիճանի անոմալիաների ձևավորման տեկտոնական բնույթի տեսությունները՝ ապարների շփում խզվածքային գոտիներում (Միլովիդով, Օգիլդի, 1948), շարյաժային շերտերի շփման հաշվին (Նիգմատուլին, Տամարա Կազանցևա, Մուրատ Կամալետդինով, Յուրի Կազանցև, 1996; Կազանցև 2014):

Այս տարածքի արտասովոր ջերմաստիճանային երևույթը երկար ժամանակ օգտագործվել է բուժական նպատակներով: 1950-ական թվականներից գործում է համանուն առողջարան:

3. Բոլշայա Լուկա հատված, ածխածնային շրջանի բաշկիրական փուլի ստրատոտիպ։ Հատվածը գտնվում է Բոլշայա Լուկա գյուղի դիմաց՝ գետի ձախ ափին։ Յուրյուզանը գտնվում է Կրոպաչևո երկաթուղային կայարանից 15 կմ հյուսիս-արևելք։ Ս. Վ. Սեմիխատովան նկարագրել է որպես «Ուրալի արևմտյան լանջին բաշկիրական շերտերի տիպիկ մերկացում» (լեռնային բրածո ապարների երկրի մակերես դուրս գալ) և բնութագրել է բրախիոպոդային ֆաունայով: Բոլշայա Լուկա հատվածը պատկանում է Լակլինյան տիպին։ Առանձնահատկությունը բաշկիրական յարուսի երկանդամ կառուցվածքն է՝ ներքևում՝ կարբոնատ, իսկ վերևում՝ գերակշռող նստվածքային տերրիգենային:

4. Լակլի հատված, բաշկիրական փուլի տեղեկատու բաժին։ Այն բաժանվում է Սյուրանի, Ակվասի և Ասքինբաշի ենթաշերտերի, որոնք ներկայացված են հիմնականում օրգանածին կրաքարերով։ Ասքինբաշի ենթաշերտի կրաքարերը ընդհատումներով ծածկված են վերին ածխածնի կուրկինյան շերտով, որը ներկայացված է ալևրիտային տիղմաքարերի և կրաքարերի միջշերտերով արգիլիտներով:

5. Կուսելյարովի ծծմբի աղբյուրներ, Բաշկորտոստան հանրապետության հիդրոերկրաբանական բնության հուշարձանն են։ Աղբյուրները գտնվում են Կուսելյարովո գյուղի արևմտյան ծայրամասում՝ Յուրյուզան գետի ձախ ափին։ Ձևավորվել է Ստորին Պերմի Արտինյան կրաքարերում։ Ջրի հանքայնացումը կազմում է մինչև 1,0 գ/լ։ Որոշ աղբյուրներում բնածծումբը նստում է խճաքարերի վրա։

6. Կուրգազակ աղբյուր, Բաշկորտոստան հանրապետության հիդրոերկրաբանական բնության հուշարձան է։ Գտնվում է Կոմսոմոլ գյուղի արևմտյան ծայրամասում: Հզոր ստորգետնյա աղբյուր է՝ 100-125 լ/վրկ հանքային ջրի հոսքով։ Աղբյուրի ջուրն օգտագործվում է որպես խմելու ջուր։

Ծանոթագրություններ

  1. Почвы Башкортостана. — Уфа: "Гилем", 1995. — 383 с. с.
  2. «Выпуск 1, 2018 год | Геологический вестник». Արխիվացված է օրիգինալից 2018-08-03-ին. Վերցված է 2018-08-03-ին.
  3. «Создание геопарка ЮНЕСКО в Башкирии, "Природа" - libnauka.ru». Արխիվացված է օրիգինալից 2020-06-07-ին. Վերցված է 2018-08-03-ին.
  4. Multidisciplinary study of the Mechetlino Quarry section (Southern Urals, Russia) — The GSSP candidate for the base of the Kungurian Stage (Lower Permian) DOI:10.1016/j.palwor.2019.05.012

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանգան Տաու (գեոպարկ)» հոդվածին։